Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-78-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ. 481
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.04.2005
Дата вступления в силу
07.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մարտի 24-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 961-րդ հոդվածով.


«Հոդված 961. Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1698-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտի համարը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 1821-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «բնապահպանական տեսչական մարմինների» բառերից հետո լրացնել «, աշխատանքի պետական տեսչության» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 198. Առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունելը

Գործատուի կողմից առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1982-րդ հոդվածով.

«Հոդված 1982. Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

1. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում սոցիալական ապահովության քարտի համարը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտի համար պահանջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «195-199» թվերը փոխարինել «195-197, 199» թվերով:

Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 961, 1695, 1696, 1697, 1698, 1821, 198 հոդվածներով և 1982 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները և աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասը «1898» թվից հետո լրացնել «և 1982 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 231-րդ հոդվածում «96» թիվը փոխարինել «96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով)» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի առաջին մասը «1821» թվից հետո լրացնել «1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 2443-րդ հոդվածից «1695, 1698» թվերը հանել, իսկ «1821» թվից հետո ավելացնել «1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. ապրիլի 19
Երևան
ՀՕ-78-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան