ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 724-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 692-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 30-ի «Պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 692-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1․ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հուլիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) և առևտրատնտեսական ոլորտի հայ-ռուսական օրակարգային հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի հուլիսի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2․ Վահան Քերոբյանի, Նարեկ Տերյանի, Արմեն Այվազյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հավելված ՀՀ վարչապետի N 692-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ․ Քերոբյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար (պատվիրակության ղեկավար) |
Ն․ Տերյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (05.07.2021 թ.- 07․07․2021 թ., Եկատերինբուրգ, 07․07․2021 թ., Մոսկվա) |
Ա․ Այվազյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ա․ Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |