ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 561-Ա
«ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Բաբկեն Դանիելյանի կողմից (անձնագիր՝ FP2421179)՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, պատերազմից տուժած ընտանիքներին և զինվորներին անհատույց բաշխելու նպատակով, «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 1,805 կգ ընդհանուր քաշով, 10,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,280 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
07.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 561-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում |
քանակ |
Մանկական հագուստ օգտագործված և նոր |
1 պալետ |
Տղամարդու բաճկոն |
200 հատ |
Տղամարդու տաբատ |
200 հատ |
Տղամարդու ջրակայուն հագուստ |
100 հատ |
Տղամարդու գլխարկ |
100 հատ |
Տղամարդու երկարաճիտ կոշիկներ |
30 զույգ |
Տղամարդու կոշիկներ |
10 զույգ |
Տղամարդու ձեռնոցներ |
250 հատ |
Կանացի կոշիկներ |
50 զույգ |
Կանացի հագուստ, կոշիկ, պայուսակ |
2 պալետ |
Քնապարկ |
10 հատ |
Բժշկական պարագաներ |
2 պալետ |
Ընդհանուր՝ |
|
8 տեղ |
1,680 կգ |
գինը՝ |
10,000 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
07.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |