Գլխավոր տեղեկություն
Номер
N 515-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.06.2021-19.03.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата принятия
05.08.2019
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
05.08.2019
Дата вступления в силу
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 օգոստոսի 2019 թվականի N 515-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)` «Արամ Զուրաբյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06937973) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N 3242-290519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,570,805,967 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 02.09.20 N 525-Ա, 08.06.21 N 456-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2019 թ. օգոստոսի 5

Երևան

            

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

օգոստոսի 5-ի N 515-Ա

որոշման