ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
ա) երկրորդ պարբերության «կառավարության լիազորած մարմին փոխանցող (այսուհետ` լիազորված մարմին» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:»:
Հոդված 2.
ա) 4-րդ մասի «գ» կետը «(ձեռներեցները)» բառից հետո լրացնել «և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր)» բառերով.
բ) 5-րդ մասի երկրորդ պարբերության «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով:
Հոդված 3.
ա) 1-ին մասում`
- «ա» կետը «միջոցները» բառից հետո լրացնել «և դրան հավասարեցված եկամուտները» բառերով,
- «գ» կետը «ծախսերի» բառից հետո լրացնել «և նվազեցվող եկամուտների» բառերով.
բ) 2-րդ մասը «եկամուտների» բառից հետո լրացնել «(այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերով:
Հոդված 4.
ա) 2-րդ և 7-րդ մասերի «լիազորված մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:»:
Հոդված 5.
ա) 1-ին մասի և 3-րդ մասի առաջին պարբերության «լիազոր մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.
բ) 3-րդ մասի երրորդ պարբերությունը և 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
գ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:».
դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:
Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:
Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:».
ե) 8-րդ մասում`
- երկրորդ նախադասությունը հանել,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`
«Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`
«10. Սույն հոդվածով սահմանված` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:»:
Հոդված 6.
«Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:»:
Հոդված 7.
«Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:
Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման տարեկան ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատման հետ միաժամանակ:»:
Հոդված 8.
ա) «իրավասու է`» բառերը փոխարինել «իրավասու է, մասնավորապես`» բառերով.
բ) «ա» կետից հանել «, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց մոտ» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել «զ» կետը:
Հոդված 9.
ա) 2-րդ մասի «ա» կետից հանել «գրանցվել և» բառերը.
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկա-վճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 10.
«Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|