ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1038-Ա
«ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ներառել «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար` 290.110.1165112) «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|