Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-102-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.888
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.06.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում`

ա) 5-րդ կետի 5.4-րդ և 5.6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«5.4 կյանքի ապահովագրության

իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով»

 

«5.6 ապահովագրական բրոքերային

գործունեության համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով».

 

բ) 5-րդ կետը 5.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.41 -րդ ենթակետով`

 

«5.41  ոչ կյանքի ապահովագրության

իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-102-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան