Գլխավոր տեղեկություն
Номер
N 621-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.06.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
07.06.2021
Дата вступления в силу
08.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 621-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի հունիսի 7-11-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)՝ սփյուռքի հետ աշխատանքի փորձի փոխանակում իրականացնելու, աշխատանքային հանդիպումներ ունենալու, նոր կապեր ստեղծելու և համայնքային հարցեր քննարկելու նպատակով:

2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

3.ուղղ. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման օրապահիկի վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին (9 ամիսների համար հատկացված միջոցներից):

4.ուղղ. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

     

07.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ