Գլխավոր տեղեկություն
Номер
N 357-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.06.2021-13.10.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.06.2020
Дата вступления в силу
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 357-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 10,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 25-ի N 357-Ա որոշման

 

«ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

«Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք)՝ առողջապահության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

10 200 (տասը հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք): Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Առողջության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին նվիրաբերել թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարք 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարքի ներմուծում 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից;

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

(հավելվածը փոփ. 22.12.20 N 823-Ա, 18.06.21 N 500-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2021, N 831-Ա 13.10.2021, N 357-Ա
18.06.2021, N 500-Ա 19.06.2021, N 357-Ա
22.12.2020, N 823-Ա 23.12.2020, N 357-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան