Գլխավոր տեղեկություն
Номер
N 499-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
18.06.2021
Дата вступления в силу
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 499-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 612-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 612-Ա որոշման 1-ին կետում «19,732,000 դրամի չափով» բառերը փոխարինել «3,435,000 դրամի չափով» բառերով:

2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 01831375) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 00897395) 2021 թվականի մայիսի 24-ին կնքված N 05/Շ021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման համակարգի և բուսական շերտի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 15,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

       

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ