Գլխավոր տեղեկություն
Номер
N 1143-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
15.07.2021
Дата вступления в силу
17.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1143-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով «1230» ծրագրի «11003. Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում» միջոցառմամբ նախատեսված ճաշարանային և որոշակի հաճախորդների համար նախատեսված այլ հանրային սննդի օբյեկտների մատուցած ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Վալենսիա ՀՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» և 3-րդ ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի փետրվարի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1143-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1143-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1143-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1143-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան