ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:»:
Հոդված 2.
«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)` մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,
գ) Երևան քաղաքից և քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (առանձնացված ըստ համայնքների).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,
գ) Երևան քաղաքից և քաղաքային համայնքներից դուրս հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորության դադարեցման (համապատասխան հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմնի` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 23. |
ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են համարվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:
2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները` 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը` Երևան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում հարկային մարմինների հետ համատեղ:
3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:
4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|