Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.896
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.06.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.07.2004
Дата вступления в силу
31.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հունիսի 2001 թվականի, ՀՕ-196, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 21.  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-110-Ն