ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2021 թվականի N 976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 838-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N 838-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք հաշվետու ժամանակաշրջանում առնվազն ներմուծել են 500 տոննա և ավելի սպիտակ շաքար և (կամ) շաքարի հումք».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտերը ներկայացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը ներառյալ»․
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է լիազոր մարմնի ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից N 1 ձևին համապատասխան հայտ ներկայացնելու վերջնաժամկետից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:»․
4) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին կետով.
«7․1 Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալները բաշխվում են 2020 թվականին 500 տոննա և ավելի շաքար և (կամ) շաքարի հումք ներմուծած ընկերությունների ընդհանուր ներմուծման մեջ յուրաքանչյուրի մասնաբաժիններին համապատասխան»։
2․ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի առկայության դեպքում ներմուծման թույլատրելի ծավալները վերաբաշխվում են հայտեր ներկայացված և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխանող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև յուրաքանչյուրի մասնաբաժիններին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
11.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|