Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.07.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
22.07.2021
Дата вступления в силу
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 613-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 7,410,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-4» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 613-Ա որոշման

«Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում - 4»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Տավուշի մարզում աղետներին՝ ներառյալ բնական աղետներին, համաճարակներին, մարդածին աղետներին դիմակայելու կենտրոնի տեխնիկական հագեցում և կահավորում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա (Շվեյցարիայի Համադաշնություն, քաղ․ Ժնև, Խաղաղության պողոտա 19)

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

7,410,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքները

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

25 հուլիս 2021 թ. 25 դեկտեմբեր 2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է իրականացնել դիմակայունության կենտրոնի կահավորում 3,350,000 դրամի չափով և տեխնիկապես հագեցում 3,640,480 դրամի չափով, ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում՝ Տավուշի մարզում աղետների

դիմակայունության մեխանիզմները կատարելագործելու նպատակով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գրասենյակային կահույքի ձեռքբերում՝ 3,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում Համակարգչային տեխնիկայի և պարագաների ձեռքբերում՝ 3,640,480 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

Ընդհանուր՝ 6 990 480 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսերը ներառում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ադմինիստրատիվ (կոմունալ ծախսեր և բանկային վճարումներ)՝ ընդհանուր 419 520 դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է աղետների կառավարման ոլորտի պետական լիազոր մարմնի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ