Գլխավոր տեղեկություն
Номер
N 955-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2021-30.04.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
10.06.2021
Дата вступления в силу
12.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 955-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների թույլատրելի առավելագույն սահմանաչափը սահմանել 3 տոկոս՝ հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծրագրային ցուցանիշի նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը հաշվարկելու նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 1785-Լ որոշմամբ հաստատված՝ պետությունմասնավոր գործընկերության ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 439-Ա հրամանով հաստատված մեթոդաբանությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական: