Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.06.2021-02.07.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.83 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.02.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.02.2017
Дата вступления в силу
26.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 44-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՐԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, 60-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.06.21 N 126-Ն)

1. Սահմանել ընտրողների էլեկտրոնային ցուցակները տեխնիկական սարքավորման մեջ ներբեռնելու, տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովման, տեխնիկական վերստուգումն ու ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպելու, տեխնիկական սարքավորումները սպասարկելու, գործարկելու և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչներն օգտագործելու ու պահպանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. փետրվարի 22-ի N 44-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՐԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը (այսուհետ՝ ընտրողների ցուցակ), բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակների, ինչպես նաև ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակների, կազմվում են նաև էլեկտրոնային եղանակով:

2. Բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) քվեարկության օրվանից 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

(2-րդ կետը փոփ. 08.06.21 N 126-Ն)

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան մասնագետների միջոցով կազմակերպում է էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակների բաժանումն՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, և ներբեռնումը տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա:

4. Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնվում են տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում օգտագործվող տեխնիկական սարքավորումների թվի 120 տոկոս քանակով հիշողության կրիչներ:

5. Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնված հիշողության կրիչներից՝ պատահական ընտրանքի սկզբունքով ընտրվում են հիշողության կրիչներ, դրանցում առկա տեղեկատվությունը ստուգելու նպատակով:

6. Ստուգումն ավարտելուց հետո հիշողության կրիչները՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների համարների, փաթեթավորվում և կնքվում են՝ տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետների խմբին (այսուհետ՝ մասնագետների խումբ) փոխանցելու նպատակով:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է տեղեկատվություն ընտրողների էլեկտրոնային ցուցակների՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման վայրի և ժամանակի մասին:

8. Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնված հիշողության կրիչները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ փոխանցվում են մասնագետների խմբերին՝ դրանք տեխնիկական սարքավորումներում տեղադրելու համար:

Տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրումը կատարվում է ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

9. Տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրման վայրի և ժամանակի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում է տեղեկատվություն:

10. Մասնագետների խումբը բացում է հիշողության կրիչների փաթեթը և կրիչները տեղադրում տեխնիկական սարքավորումների մեջ, կնքում հատուկ համարակալված կապիչով:

11. Ընտրողների էլեկտրոնային ցուցակների՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման աշխատանքներին, կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ, իսկ տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ կամ վստահված անձ:

12. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումն ենթակա է վերստուգման ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչների կողմից:

13. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովման վերստուգման համապատասխան կոդերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչներին՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ՝ գրավոր դիմումի հիման վրա:

14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմումն ստանալուց 3 օրվա ընթացքում դիմումատուին է տրամադրում ծրագրային ապահովման վերստուգման նպատակով նախատեսված կոդերը:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչներին տրամադրած կոդերը չեն կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն մասնագետների, ովքեր իրականացնելու են տեխնիկական վերստուգումը:

(հավելվածը փոփ. 08.06.21 N 126-Ն)