ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16914-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 16914. |
ԻՐ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲԱՌԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ |
Առանց համապատասխան լիցենզիա ստանալու` օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ վեց ամսից ավելի ժամկետով օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը` լիցենզիա չստանալը կամ անվանափոխություն չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի առաջին մասը «16913» թվից հետո լրացնել «, 16914» թվով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|