Գլխավոր տեղեկություն
Номер
N 622-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.07.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
28.07.2021
Дата вступления в силу
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 622-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 29,049,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Ապրանքների մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01829451) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքի մեքենաների ձեռքբերում՝ 29,049,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 622-Ա որոշման

 

«Ապրանքների մատակարարում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Արցախի Հանրապետության մարդասիրական օգնություն» բարեգործական ծրագրի շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման արդյունքում պարտադրված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապե-տության անօթևան մնացած ընտանիքների համար «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցների հաշվին

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Արցախի Հանրապետություն, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 29,049,900 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության անօթևան մնացած ընտանիքների անդամները

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 30-ից, մինչև օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է «Արցախի Հանրապետության մարդասիրական օգնություն» բարեգործական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության անօթևան մնացած ընտանիքների համար «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 30-ից, մինչև օգոստոսի 30-ը։ Արժեքը՝ 29,049,900 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Համաձայն կնքված պայմանագրի նախատեսվում է «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում։ Արժեքը կազմում է 29,049,900 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ