Գլխավոր տեղեկություն
Номер
N 913-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
03.06.2021
Дата вступления в силу
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 913-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, 3 629 600 դրամ սկզբնական և 24.03.2021թ. դրությամբ 20 508 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA COROLLA 1.4» («ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.4») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2009 թվական, նախկին պետական համարանիշը՝ 041 HH 01, նույնացման համարը՝ JTNBH58E90J000955) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին։

2. Հայաստանի Հանարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ