ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 442-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 210,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 442-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման նպատակով «Տարոն-4» թաղամասում 16 տիպային տների կառուցում: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: Հարկային արտոնություն է ակնկալվում միայն հիմնադրամի կողմից ներդրվող 160,000,000 դրամի չափով: |
3. |
Բարեգործը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի անհատ բարերարներ՝ 160,000,000 դրամ, Լոռու մարզպետարան՝ 50,000,000 դրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն. 58, ՀՎՀՀ` 00218098) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Վանաձոր, «Տարոն-4» թաղամաս. քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
210,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվելու է Լոռու մարզպետարանի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի կողմից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շինարարական-կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 01.06.2021 թ. - 01.09.2025 թ., 210,000,000 դրամ: Կառուցվող տների արժեքի 50 տոկոսը շահառուների համար անհատույց նվիրատվություն է լինելու: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները բնակարամուտից հետո 10-15 տարվա ընթացքում վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով: Վերադարձվող գումարները որպես շրջանառու միջոց օգտագործվելու են ծրագրի հետագա փուլերում: |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շինարարական աշխատանքների իրականացում՝ 64,000,000 դրամ, նյութերի ձեռքբերում՝ 96,000,000 դրամ. Արտաքին կոմունիկացիոն գծերի իրականացում – 50,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: Ծրագիրն իրականացվելու է հիմնադրամի ընդհանուր ծախսերի հաշվին: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, որի միջոցներով իրականացվելու է արտաքին կոմունիկացիոն գծերի կառուցումը (շուրջ 50,000,000 դրամ), Վանաձորի քաղաքապետարան, որը ծրագրի իրականացման համար կառուցապատման նպատակով հողատարածք է տրամադրել: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2023, N 557-Ա | 12.08.2023, N 442-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|