Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-84-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.797
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.06.2004
Дата вступления в силу
10.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 11-րդ կետում «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառերով:

 

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 421-րդ կետով`

«421. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-84-Ն