Գլխավոր տեղեկություն
Номер
N 1124-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
09.07.2021
Дата вступления в силу
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1124-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» N 771-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում «առաջին ծրագիրը» բառերը փոխարինել «ծրագրերը» բառով.

2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

09.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1124-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 771-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ 80 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճը խթանելն է:

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

4. Ֆոնդը կկատարի ուղղակի ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով։

5․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ֆոնդի սահմանափակ գործընկեր դառնալու մասին պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի ընդհանուր գործընկերոջ (հանդես է գալիս որպես ֆոնդի կառավարիչ) միջև, որում կնախատեսվեն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը՝ ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 12 տարի, ընդ որում, առաջին 6 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 6 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդում ներդրման ծավալները՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ․

3) ֆոնդի ներդրումային գործունեությունը, թիրախները և սահմանափակումները․

4) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը՝ 8%․

5) ֆոնդի շահույթի բաշխման կարգը.

6) փայերի ձեռքբերումը․

7) ընդհանուր գործընկերոջ վարձատրությունը, որը բաղկացած է լինելու երկու տարրից՝

ա. կառավարման վճար՝ ոչ ավելի, քան պետության մասնակցության 2%-ը,

բ. լրացուցիչ վճար՝ եկամտի շեմային դրույքաչափից բարձր մասի 20%-ը.

8) ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին.

9) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը` ներառյալ ծրագրի շահառուների ընտրության չափանիշները և ծրագրում մասնակցության պայմանները․

10) ֆոնդի (կառավարչի) հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան