Գլխավոր տեղեկություն
Номер
N 1208-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 24.07.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
23.07.2021
Дата вступления в силу
25.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1208-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԾՐԱԳՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Երևան

23.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1208-Լ որոշման

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ծրագիր

 

(Իրականացման առաջին փուլի (2014-2019 թթ.) առաջընթաց և իրականացման երկրորդ փուլի (2021-2025 թթ.) ծրագրեր)

 

Հապավումներ

 

ՖԿԾ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագիր

ՀՀ ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

ԳԽԲՀ (DSIK)

Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամ

ՖՄՆ(AFI)

Ֆինանսական ներգրավվածության միություն

ՖՈՒԳ

«Ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտություն

ՖԿԴ

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր

ՖԿԳՀ

«Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագիր

ՍԻՎԻՏԱՍ

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն

ԱԱԽԽ (CGAP)

Աղքատների աջակցության խորհրդատվական խումբ

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն

 

Բովանդակություն

 

Բովանդակություն

I. Նախաբան

II. Ամփոփագիր

III. Ներածություն

IV. Փաստաթղթում օգտագործվող հիմնական հասկացությունները

V. Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացման կարևորությունը

Ֆինանսական կրթության արդիականությունն ու կարևորությունը

«Ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները»

ՀՀ-ում Ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավման օգուտները

ՀՀ-ում ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավման շահառուները

VI. 2014-19 թթ. գործողությունների պլանի իրագործման շրջանակներում գրանցված առաջընթացը

Ֆինանսական կրթություն աշակերտների համար

Ֆինանսական կրթություն ուսանողների համար

Ֆինանսական կրթություն գյուղական համայնքներում

Ֆինանսական կրթություն կանանց համար

Ֆինանսական կրթություն աշխատողների համար

Ֆինանսական կրթություն այլ թիրախների համար

Ֆինանսական կրթության կայք և սոցիալական հարթակներ

Ֆինանսական ծառայությունների համեմատման «Ֆինինֆո» կայք

Ամենամյա միջոցառումներ

Կամավորներ

V. Ֆինանսական կրթման ծրագրի առաջնորդումն ու համակարգումը

Ինչու է մշակվել ֆինանսական կրթության ծրագիրը

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողով

ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն

Շահագրգիռ կողմեր

VI. Առաքելություն, խնդիրներ և ուղղորդող սկզբունքներ

Ֆինանսական կրթությունից անձնական բարեկեցություն

Նպատակային ցուցանիշներ

Ուղղորդող սկզբունքներ

VII. Ֆինանսական կրթության ծրագրերի թիրախային խմբերը և բովանդակությունը

Թիրախային խմբեր

Ֆինանսական կրթության ծրագրերի բովանդակությունը

VIII. 2021-25թ.թ. նախատեսվող ֆինանսական կրթման ծրագրեր

Աշակերտներ

Ուսանողներ

Գյուղական համայնքներ

Կանայք և ընտանիքներ

Միգրանտներ

Աշխատողներ

Ֆինանսական կրթության կայք, սոցիալական հարթակներ և թվային տեխնոլոգիաներ

Ամենամյա միջոցառումներ

IX. Ձեռք բերված առաջընթացի չափում, փորձարկում, մշտադիտարկում և գնահատում

Ընդհանուր առաջընթացի չափում

Փորձարկում

Մշտադիտարկում և գնահատում

X. Ֆինանսավորում

XI. Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլան

Աղյուսակ 1. Ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրից չափահասների համար

Օգտակար հղումներ

 

I. Նախաբան

 

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր անձ պետք է կարողանա լավ կառավարել իր անձնական ֆինանսները: Յուրաքանչյուր մարդու առօրյա գործունեության բոլոր ոլորտները անկախ կրթությունից, տարիքից, սոցիալական կարգավիճակից կապված են ֆինանսների հետ: Դա նշանակում է, որ մարդիկ պետք է ունենան ֆինանսների կառավարման համապատասխան ունակություններ (գիտելիք, հմտություն, վերաբերմունք և համապատասխան վարքագիծ: Այս համատեքստում, մարդու կյանքում ֆինանսների կառավարումը հանդիսանում է սեփական կենսագործունեությունը կազմակերպելու, իր և իր ընտանիքի բարեկեցության բարելավման կարևորագույն ունակություններից մեկը:

Ֆինանսական ծառայությունների ընդլայնվող շրջանակը և հասանելիությունը մարդկանց նոր հնարավորություններ են ընձեռում: Այդուհանդերձ, առաջանում են նաև ռիսկեր, որոնք ինչպես առկա, այնպես էլ պոտենցիալ նոր սպառողների համար կարող են ընկալելի չլինել: Ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը մարդկանց կօգնի օգտվել այս նոր հնարավորություններից՝ միաժամանակ խուսափելով այն ռիսկերից, որոնց մասին նրանք չգիտեին կամ չէին հասկանում:

Ֆինանսական ունակությունները դա տեղեկացված և պատասխանատու ֆինանսական որոշումների կայացման համար անհրաժեշտ գիտելիքի, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի համադրությունն է, որը միտված է անհատական ֆինանսական բարեկեցության ապահովմանը:1

Անձնական ֆինանսները կառավարելու ունակության բարելավումն օգտակար է բոլորի համար։ Վերջինս օգնում է երկրի բնակչությանը կերտել ավելի լավ ապագա իրենց և իրենց ընտանիքների համար: Ֆինանսական կրթությունը օգնում է նաև կանխել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած ֆինանսական զեղծարարություններն ու խարդախությունները՝ մարդկանց սովորեցնելով հայտնաբերել և խուսափել դրանցից:

Կշահի նաև ֆինանսական ծառայությունների ոլորտը, քանի որ կստեղծվի թե՛ իրենց պարտականությունները և թե՛ իրենց իրավունքներն իմացող, առավել տեղեկացված և պատասխանատու որոշումներ կայացնող սպառողներից կազմված շուկա: Բացի այդ՝ ֆինանսապես առավել ունակ բնակչության ստեղծած օգուտները կզարգացնեն ազգային տնտեսությունը:

Ֆինանսական ներգրավվածության և սպառողների շահերի պաշտպանության հետ մեկտեղ ֆինանսական կրթությունը կարևոր է նաև ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման և ֆինանսական կայունության բարելավման տեսանկյունից:2

Ֆինանսական կրթմանը անդրադարձել են միջազգային հեղինակավոր կառույցներ՝ ցույց տալով և շեշտադրվելով դրա կարևորությունը առանձին մարդու և պետության ընդհանուր բարեկեցության հարցում: Օրինակ՝ Ֆինանսական ունակությունների ուժեղացումը՝ ի թիվս ֆինանսական կրթման և սպառողների շահերի պաշտպանության, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից սահմանվել է որպես հասարակական զարգացման առաջնահերթ խնդիր:3

Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ծրագիրը (ՖԿԾ) նախատեսում է մի շարք գործողություններ՝ օգնելու երկրի բնակչությանը ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Սույն ծրագիրը տեղեկություն է տրամադրում ՖԿԾ առաջին փուլի (2014-2019 թթ.) գործողությունների պլանի իրագործման առաջընթացի վերաբերյալ և, ներառելով նաև 202125 թթ. գործողությունների պլանը, նկարագրում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը հաջորդ փուլում:

Սույն ծրագրի և 2021-25 թթ. գործողությունների պլանի մշակման աշխատանքներն իրականացվել են Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի ներքո: ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներին և բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ֆինանսական կրթման ծրագրերի և գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացում: Մենք շնորհակալ ենք նաև Գերմանական Խնայողական բանկերի հիմնադրամին (ԳԽԲՀ) և Գերմանիայի կառավարությանը, որոնք աջակցել են այս գործընթացին:

ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ՀՀ ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների պլանում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ:

Ֆինանսական կրթման ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ինքնին վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները և պատասխանատու վերաբերմունքը կարևոր են, սակայն եթե մարդիկ չշարունակեն իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարել գործնականում, ձեռքբերումները չնչին կլինեն: Այսինքն՝ ֆինանսական կրթությանն առնչվող միջոցառումները ուղղվելու են վարքագծի խրախուսմանը և խթանմանը: Մենք հասկանում ենք, որ վարքագիծը պայմանավորվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև այլ գործոններով, ինչպիսին են մարդկանց անհատական փորձը, միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ, ծրագրի հաջողությունը, որքան հնարավոր է, չափվելու է նրանով, թե մարդիկ գործնականում ինչ վարքագիծ են դրսևորում:

Մենք հպարտանում ենք ՀՀ ԿԲ-ի և մեր գործընկերների կողմից ՖԿԾ առաջին փուլում ձեռք բերված առաջընթացով: ՀՀ ԿԲ-ն պատրաստակամ է հետևողականորեն և եռանդով իրականացնել 2021-25 թթ.գործողությունների պլանը:

ՀՀ ԿԲ-ն ակնկալում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ համագործակցություն, որը կհանգեցնի հաջողված արդյունքների և այդ կերպ կնպաստի Հայաստանում ֆինանսապես առավել ունակ բնակչության ձևավորմանը:

 

II. Ամփոփագիր

 

1. Սույն փաստաթղթում ամփոփված է ՖԿԾ իրագործման առաջին փուլի (2014-2019 թթ.) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև երկրորդ փուլի (2021-25 թթ․) գործողությունների պլանը:

2. ՖԿԾ առանձին բաժիններով ներկայացված են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը, ծրագրերի արդյունավետության գնահատման սկզբունքները, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման մոտեցումները։

3. ՖԿԾ-ը մշակվել է՝ hամախմբելու պետական, մասնավոր և շահույթ չհետապնդող ոլորտների շահագրգիռ կողմերին ընդհանուր նպատակների շուրջ, միավորելու նրանց ջանքերն ու աշխատանքները և նպաստելու ՖԿԾ առաքելության կատարմանը։

4. ՖԿԾ իրականացումը առաջնորդվում և համակարգվում է ՀՀ կենտրոնական բանկի (մասնավորապես՝ վերջինիս Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի) կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, որը պատասխանատու է կրթական հաստատություններում ֆինանսական կրթման համար: Միջգերատեսչական խորհրդատվական մարմին հանդիսացող ՖԿԾ մշակման և իրագործման հանձնաժողովի անդամները համագործակցում են՝ ապահովելու ՖԿԾ արդյունավետ մշակումն ու իրագործումը:

5. 20144 և 20195 թվականներին անցկացված «Ֆինանսական ունակությունների գնահատում» (ՖՈՒԳ) հարցումները պարզել են, որ Հայաստանում շատերը չունեն անձնական և ընտանեկան ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքներ և հմտություններ, իսկ ոմանք՝ պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ: Հայաստանի ֆինանսական ունակությունների ինդեքսում նկատվել է ցուցանիշի որոշակի բարելավում (2014 թ.՝ 44.5%, 2019 թ.՝ 46.8%): Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ միջին ֆինանսական ունակություններ ունեցող երկրների խմբում:

6. Բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը բխում է ֆինանսական և պետական հատվածի կառույցների (այդ թվում՝ ՀՀ ԿԲ), գործատուների և աշխատողների շահերից: Բացի այդ՝ դա մեծ օգուտներ կբերի ազգային մակարդակում (օրինակ՝ մարդկանց ֆինանսական բարեկեցության բարելավմամբ՝ մարդկանց կողմից տարատեսակ ֆինանսական ծառայությունների օգտագործման ավելացում, ֆինանսական կայունության ամրապնդում և ազգային տնտեսության զարգացում):

7. Գրանցվել է 2014-19 թթ. գործողությունների պլանի իրականացման զգալի առաջընթաց: Հիմնական ձեռքբերումներից են.

1) Ֆինանսական կրթությունը 2019 թ․ դեկտեմբերի դրությամբ մատուցվել է 685 հանրակրթական դպրոցների 4,951 վերապատրաստված ուսուցիչների կողմից՝ ընդգրկելով շուրջ 220,000 աշակերտներ։

2) 2014-19 թթ. ընթացքում սեմինարներ են կազմակերպվել 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2,518 անձ:

3) «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը ներառում է ֆինանսական մի շարք խաղեր, մրցույթներ, բանավեճեր, սեմինարներ և այլ միջոցառումներ. 2014-19 թթ. ընթացքում դրանց մասնակցել է շուրջ 15,000 մարդ:

4) ՀՀ ԿԲ ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք օգտատերերին օգնում են կառավարել իրենց անձնական ֆինանսները: Հաղորդագրություններ տարածելու և կայքում հասանելի ուղեցույցների ու գործիքների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով լայնորեն կիրառվում են նաև համանուն սոցիալական հարթակները: 2014-2019 թթ. www.abcfinance.am կայքը ունեցել է 261,577 այցելու: Նույն ժամանակահատվածում կայքի էջերը ընդհանուր հաշվով դիտվել են 1,454,523 անգամ: 2019 թ. ընթացքում ֆեյսբուքյան էջում կատարվել է 53 գրառում՝ որպես առցանց իրազեկման քարոզարշավների մաս, որոնք ունեցել են 845,000 դիտում և օգտատերերի կողմից մոտ 29,000-ի հասնող ակտիվ գործողություն (մեկնաբանություններ, գրառումների հավանում և տարածում):

5) ԿԲ կողմից ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպված «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես-կրթական-տեղեկատվական ծրագրի մասնակիցների թիվը կազմել է 7,189, ովքեր մասնակցել են ցուցահանդեսին, այնուհետև ստացել նաև անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ:

8. ՖԿԾ առաքելությունն է․«Նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ»։

9. ՖԿԾ նպատակն է, որ ՀՀ-ում բնակվող մարդիկ.

1) Կարողանան հասկանալ հիմնական ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունները և արդյունավետ կիրառեն դրանք իրենց անձնական ֆինանսները կառավարելիս

2) Արդյունավետ կառավարեն անձնական և ընտանեկան բյուջեն

3) Կատարեն խնայողություններ և պլանավորեն ապագայի համար

4) Արդյունավետ կառավարեն վարկերը և պարտքերը

5) Կատարեն ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ»

6) Վստահորեն պաշտպանեն սեփական իրավունքները ֆինանսական ծառայություններից օգտվելիս

7) Անվտանգ օգտվեն ֆինանսական գործիքներից (այդ թվում՝ խուսափեն ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից):

10. ՖԿԾ իրականացման խնդիրներն են.

1) Պահպանել և շարունակաբար զարգացնել ֆինանսական կրթման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

2) Ապահովել դպրոցական ծրագրի շրջանակներում ֆինանսական կրթության մատուցումը բոլոր աշակերտներին։

3) Մշակել և իրականացնել չափահասների համար (ուսանողներ, աշխատողներ, գյուղաբնակներ, կանայք և ընտանիքներ, միգրանտներ, լայն հանրություն) ֆինանսական կրթության ծրագրեր:

4) Պահպանել և շարունակաբար զարգացնել ֆինանսական կրթության ծրագրերի համակարգման, փորձարկման, մշտադիտարկման և գնահատման արդյունավետ մեխանիզմներ:

11. Գործողությունների պլանում ներառելու նպատակով միջոցառումներն ընտրելիս հաշվի են առնվել հետևյալ ուղղորդող սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել այդ միջոցառումներն իրականացնելիս:

1) Կրթություն կյանքի ողջ ընթացքում (շարունակական կրթություն),

2) Մեթոդների և ուղիների բազմազանություն,

3) Թվային բովանդակության և գործիքների զարգացում,

4) Գործընկերների հետ ակտիվ համագործակցություն,

5) Պարզ և մատչելի հաղորդակցում,

6) Առաջնահերթությունների սահմանում,

7) Ծախսարդյունավետություն,

8) Փորձարկում, մշտադիտարկում և գնահատում:

12. 2021-25 թթ. գործողությունների պլանի թիրախային խմբերն են.

1) Աշակերտները,

2) Ուսանողները,

3) Գյուղական համայնքները,

4) Կանայք և ընտանիքները,

5) Միգրանտները,

6) Աշխատողները:

13. Հանրության լայն շրջանակների համար ֆինանսական կրթության և իրազեկման մի շարք ծրագրեր կիրականացվեն, որոնք բխում են ԶԼՄ-ների, սոցիալական հարթակների, սպառողների շահերի պաշտպանության գործընթացում վերհանված խնդիրներից և ստացված ազդակներից։

14. Ֆինանսական կրթության ծրագրերում ներառվելու են թեմատիկ ուղղությունները, որոնք բխում են ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրիցից, որը ներկայացված է Աղյուսակ 1-ում։

15. Գործողությունների պլանում ֆինանսական կրթության հիմնական միջոցառումները ներառում են `

1) «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը շարունակվելու է մինչև 2022-2023 թթ. ուսումնական տարին՝ փաստացի ընդգրկելով բոլոր դպրոցները:

2) ՀՀ ԿԲ-ն համագործակցելու է համալսարանների հետ` ապահովելու ֆինանսական կրթության տրամադրումն ուսանողներին:

3) ՀՀ ԿԲ-ն ձգտելու է համագործակցել գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց վստահությունը վայելող կազմակերպությունների հետ, որոնք իրենց կողմից իրականացվող ծրագրերի ներքո կարող են տրամադրել նաև ֆինանսական կրթություն:

4) Իրականացվելու են ֆինանսական կրթության ծրագրեր կանանց և ընտանիքների, ինչպես նաև միգրանտների համար:

5) Գործատուների կողմից բավարար աջակցության դեպքում ՀՀ ԿԲ-ն մշակելու է մեթոդներ` աշխատանքային վայրերում ֆինանսական կրթություն մատուցելու համար:

6) Շարունակաբար ավելացվելու և ընդլայնվելու է ՀՀ ԿԲ ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքի և սոցիալական հարթակների օգտագործումը:

7) Շարունակվելու են «Իմ ֆինանսների ամիս», «Փողի միջազգային շաբաթ» և «Խնայողությունների համաշխարհային օր» ամենամյա ծրագրերը:

16. ՀՀ ԿԲ-ն մեծ ուշադրություն է դարձնելու ծրագրերի փորձարկմանը, մշտադիտարկմանն ու գնահատմանն ուղղված գործողությունները սահմանված չափանիշների համաձայն իրականացնելուն։

17. 2021-25 թթ. գործողությունների պլանում նախապատվությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք հնարավորինս քիչ ռեսուրսներով մեծ արդյունք են ապահովում։ Այդուհանդերձ, գործողությունների պլանով նախատեսված մի շարք միջոցառումների մշակումն ու իրականացումը կպահանջեն որոշակի միջոցների հատկացում, այդ թվում` ֆինանսական: Միջոցներն ակնկալվում են հետևյալ աղբյուրներից`

1) Պետական կառույցներ

2) Ֆինանսական ոլորտում գործող այլ կառույցներ (օրինակ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ)

3) Դոնորներ

4) Ֆինանսական կազմակերպություններ

5) Պետություն-մասնավոր գործընկերություններ

6) Այլ կազմակերպություններ

 

III. Ներածություն

 

18. Սույն փաստաթղթում ամփոփված են Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման 2014-2037 թթ. ծրագրի (ՖԿԾ)6 իրականացման շրջանակներում մինչ այժմ գրանցված ձեռքբերումները և 2021-2025 թթ. ժամանակահատվածում նախատեսվող ծրագրերը: 2021-25 թթ. գործողությունների պլանը ներկայացված է Հավելված 2-ում:

19. ՖԿԾ-ը ընդգրկում է 25 տարվա հորիզոն և ենթակա է վերանայման յուրաքանչյուր հինգ տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ: Վերանայման տարում ( 2021թ., 2026թ., 2032թ.) ֆինանսական կրթման ծրագրերը շարունակվելու են նախորդ հնգամյակի տրամաբանությամբ։ Քանի որ ՖԿԾ առաջին փուլի փաստաթուղթը հավանության է արժանացել 2014 թ․նոյեմբեր ամսին, գործողությունների պլանի առաջին փուլը ընդգրկել է 2014-2019 թթ։

20. ՀՀ կենտրոնական բանկը, Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամի (ԳԽԲՀ, անգլ․՝ DSIK) աջակցությամբ և Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, 2019 թ. իրականացրել է «Ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը7 (ՖՈՒԳ), որը չափում է Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները: Արդյունքները ցույց են տվել 2.3 տոկոսային կետով ֆինանսական ունակությունների ինդեքսի աճ` 2014 թ. իրականացված ՖՈՒԳ հարցման8 համեմատությամբ: Մանրամասները ներկայացված են 38-րդ կետում:

21. ՖՈՒԳ-2019 հարցման արդյունքներն օգտագործվել են ՖԿԾ երկրորդ փուլի փաստաթղթի մշակման ժամանակ և հաշվի են առնվելու 2021-25 թթ. գործողությունների պլանում ընդգրկված միջոցառումների մշակման ժամանակ:

22. ՖԿԾ իրականացման առաջին փուլը (2014-19 թթ.) հիմք է ծառայել երկրորդ փուլի (2021-25 թթ․) համար: 2021-25 թթ. գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղած դասերը, բազմակողմանի քննարկումները:

23. 2014-19 թթ. գործողությունների պլանի իրագործման ընթացքում գրանցվել են ձեռքբերումներ, այդ թվում ՝ դպրոցներում ֆինանսական կրթության ապահովում, գյուղական համայնքներում դասընթացների անցկացում, ֆինանսական կրթության համար նախատեսված www.abcfinance.am կայքով և համանուն սոցիալական հարթակներով իրազեկում, ամենամյա միջոցառումների անցկացում, ինչպիսին է, օրինակ, «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագիրը:

24. 2014-19 թթ. գործողությունների պլանի իրականացման ընթացքում հանդիպած հիմնական մարտահրավերները և 2021-25 թթ. Գործողությունների պլանի իրականացման ընթացքում այդ մարտահրավերների համար նախատեսվող արձագանքները, ներկայացված են ստորև.

1) Պայմանավորված տարբեր հնարավոր նախաձեռնությունների միջև առաջնահերթություն սահմանելու անհրաժեշտությամբ՝ 2014-19 թթ. գործողությունների պլանով նախատեսված որոշ միջոցառումներ հնարավոր չի եղել իրականացնել: Այս խնդիրը կարող է հաղթահարվել 2021-25 թթ. Գործողությունների պլանով նախատեսված ծրագրերի համար համաչափ ռեսուրսների (այդ թվում մարդկային) առկայության դեպքում։ Շարունակվելու են իրականացվել ծրագրեր, որոնք առավել ծախսարդյունավետ են։

2) Չնայած զգալի միջոցներ են հատկացվել մշտադիտարկմանը և գնահատմանը, սակայն դրանք բավարար չեն եղել ֆինանսական կրթման հիմնական ծրագրերի արդյունավետության համաչափ գնահատման համար: Մշտադիտարկումը և գնահատումը, ինչպես նաև դեռևս մշակման ընթացքում միջոցառումների փորձարկումը շարունակում են մնալ կարևոր, հետագայում նախատեսվում է ավելի համակարգված և մասնագիտացված մոտեցում՝ համաչափ ռեսուրսների հատկացմամբ այդ թվում՝ մարդկային (նկարագրված է IX գլխում): Թեև բազմաթիվ շահագրգիռ կողմեր աջակցել են ՖԿԾ առաջին փուլի ծրագրերի իրականացմանը, սակայն առկա էր համագործակցության չօգտագործված պոտենցիալ: ՀՀ ԿԲ-ն 2021-25 թթ. գործողությունների պլանը լավագույնս իրականացնելու համար կցուցաբերի նախաձեռնող մոտեցում՝ ակտիվորեն աշխատելով շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ ռազմավարական գործընկերություն հաստատելու և պահպանելու ուղղությամբ:

 

IV. Փաստաթղթում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

25. Ֆինանսական կրթությունը մարդկանց տրամադրում է գիտելիքներ, հմտություններ և ձևավորում է վերաբերմունք, որոնք ուղղորդում են նրանց՝ կայացնելու ֆինանսական որոշումներ և ձեռնարկելու գործողություններ (փոփոխություններ վարքագծում), որ լավագույնս են համապատասխանում իրենց ֆինանսական վիճակին: Այն չի ենթադրում`

1) մարքեթինգային նախաձեռնություններ,

2) կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից օգտվելու խորհուրդ կամ կոչ,

3) ձեռներեցություն, թեպետ ֆինանսական կրթությունը որոշ դեպքերում կարող է համակցվել ձեռնարկատիրական ուսուցման հետ:

26. Ֆինանսապես ունակ անձը նա է, ով ոչ միայն ունի իր անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք, այլ նաև դրանք կիրառում է գործնականում՝ սեփական ֆինանսական վիճակին համահունչ պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու և գործողություններ ձեռնարկելու համար, որոնք բարելավում են իր ֆինանսական բարեկեցությունը: Ֆինանսապես ունակ անձը, օրինակ, ոչ միայն կարողանում է հասկանալ վարկ վերցնելու դեպքում ցանկացած տոկոսադրույքի և այլ գանձումների հետևանքների ազդեցությունը, այլև կարողանում է հավասարակշռված որոշում կայացնել այն մասին, թե արդյոք վարկ վերցնելը բխո՞ւմ է իր շահերից, և, եթե այո, ապա նա ի վիճակի՞ է ուսումնասիրել և ընտրել իր կարիքներին համապատասխանող ծառայություններ:

27. Ֆինանսական ունակությունները գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի համադրությունն է:

28. Անձնական ֆինանսների կառավարումը․ Ֆինանսապես ունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը կարող են տարբերվել ըստ տարբեր թիրախային խմբերի, կյանքի տարբեր փուլերի և հանգամանքների: Ընդհանուր առմամբ, սակայն, ֆինանսապես ունակ անձը պետք է կարողանա իր գիտելիքները և հմտությունները կիրառել նվազագույնը հետևյալ ուղղություններով`

1) Հիմնական ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում անձնական ֆինանսները կառավարելիս

2) Անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում

3) Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում

4) Վարկերի և պարտքի արդյունավետ կառավարում

5) Ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ»

6) Սեփական ֆինանսական իրավունքների պաշտպանություն

7) Ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (ներառյալ` ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում):

29. Ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրիցը ներառում է անձնական ֆինանսների կառավարման յոթ թեմատիկ ուղղությունների վերաբերյալ այն գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը, որոնք անհրաժեշտ են ֆինանսապես ունակ համարվելու համար։ Այն ներկայացված է Աղյուսակ 1-ում։

30. Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը միջգերատեսչական մարմին է, որի անդամները համագործակցում են ՖԿԾ արդյունավետ մշակման և իրագործման ուղղությամբ: Հանձնաժողովի դերն ու կազմը ներկայացված են 56-րդ կետում:

31. Կյանքի ուսանելի պահը մարդու կյանքի որոշակի իրավիճակ է (օրինակ՝ նոր կամ առաջին աշխատանք, ամուսնություն, ընտանիքի ստեղծում), երբ առավել հավանական է, որ նա կգիտակցի կյանքի տվյալ իրավիճակին համապատասխան ֆինանսական կրթության անհրաժեշտությունը և պատրաստակամ կլինի կիրառելու այն։

32. «2019 թ. ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը նախաձեռնվել է 2019 թ. ՀՀ ԿԲ կողմից՝ ԳԽԲՀ աջակցությամբ և Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները գնահատելու նպատակով: Արդյունքները ամփոփված են 38-րդ կետում:

33. «2014 թ. ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը նախաձեռնվել է 2014 թ. ՀՀ ԿԲ կողմից՝ Ֆինանսական ներգրավվածության միության9 (ՖՆՄ, անգլ․՝ AFI) հետ համագործակցությամբ՝ գնահատելու Հայաստանի բնակչության բազային ֆինանսական ունակությունները և տրամադրելու ելակետային տվյալներ` ՀՀ ֆինանսական կրթման 2014-37 թթ. ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները չափելու համար:

34. Ֆորմալ ֆինանսական ծառայությունները ֆինանսական ծառայություններ են, որոնք մատուցվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և կարգավորվող ֆինանսական կազմակերպությունների կողմից:

35. Ֆորմալ ֆինանսական համակարգը բաղկացած է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և կարգավորվող ֆինանսական կազմակերպություններից:

36. Ֆինանսական ներգրավվածությունն այն իրավիճակն է, երբ անհատները և բիզնեսները ունեն հասանելիություն իրենց կարիքներից բխող օգտակար և մատչելի ֆինանսական ծառայություններին, որոնք մատուցվում են պատասխանատու և կայուն ձևով։ Այդ ծառայությունների թվին են դասվում ֆինանսական գործարքները վճարումները, ավանդները, վարկերը, ապահովագրությունները10:

 

V. Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացման կարևորությունը

 

37. Ֆինանսական կրթության արդիականությունն ու կարևորությունը

1) Բոլոր երկրներում անձնական ֆինանսները լավ կառավարելու ունակությունը կյանքի կարևոր հմտություն և տնտեսության կարևոր բաղադրիչ է, որն արդյունավետորեն աջակցում է տնտեսական և ֆինանսական կայունությանը, անհատների և ընտանիքների բարեկեցությանը11:

2) ՖՈՒԳ հետազոտությունները, ի թիվս այլ արդյունքների, ցույց են տվել, որ շատերը չեն օգտվում ֆինանսական ծառայությունների առավելություններից: Ոմանք էլ պարտք են վերցնում առանց սեփական եկամուտներն ու ծախսերը հաշվարկելու և հետագայում դժվարանում են մարել դրանք։

3) Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է վարկառուից ընդամենը անձնագրային տվյալներ պահանջող արագ և հեշտ վարկերի հասանելիությունը: Մարդիկ արագորեն են գայթակղվում այդ պահին հեշտ գումար ստանալու խաբուսիկ առաջարկով։ Վերջինիս պատճառով հաճախ կուտակում են պարտքեր և ունենում տոկոսների կամ մայր գումարի մարման հետ կապված խնդիրներ:

4) Մարդկանց՝ անձնական ֆինանսները կառավարելու ունակությունների մակարդակի բարձրացումը կնպաստի նրանց և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը: Կարիքավորները պետք է հնարավորինս լավ օգտագործեն իրենց դրամական միջոցները, փորձեն խուսափել չափազանց մեծ պարտքի բեռ կուտակելուց և կառավարեն ցանկացած պարտք, ինչպես նաև խուսափեն ավելորդ ծախսերից կամ ռիսկի դիմելուց: Բարեկեցիկ կյանք ունեցող մարդիկ պետք է կարողանան արդյունավետ տնօրինել իրենց անձնական ֆինանսները, օրինակ՝ կատարեն խնայողություններ, խելամիտ ներդրումներ, կառավարեն ռիսկերը (օրինակ՝ ապահովագրության միջոցով) և խուսափեն ֆինանսական խարդախություններից:

5) Անձնական ֆինանսների կառավարումը վերջին տարիներին ավելի է դժվարացել, քանի որ ֆինանսական ծառայությունները դարձել են բնույթով ավելի բարդ ու խճճող: Ավելին՝ ակնկալվում է, որ անցյալի համեմատ այժմ մարդիկ պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն անձնական ֆինանսների կառավարման հարցում:

6) Անձի կարիքներին հարմարեցված, նրան պիտանի ու օգտակար հմտություններ տրամադրող և ուղղորդող, պատշաճ պահին ու եղանակով մատուցվող ֆինանսական կրթությունը կարող է նրան տալ վստահություն և գործիքներ, որոնց շնորհիվ նա կարող է կառավարել իր և իր ընտանիքի ֆինանսները և բարելավել ֆինանսական բարեկեցությունը:

38. «Ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները».

1) 2019 թ. անցկացված ՖՈՒԳ հետազոտությունը պարզել է, որ 2019 թ. Հայաստանի ֆինանսական ունակությունների ինդեքսը 46.8% է: 2014 թ. ՖՈՒԳ հարցման ցուցանիշի համեմատությամբ այն աճել է 2,3 տոկոսային կետով: Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ միջին ֆինանսական ունակություններ ունեցող երկրների խմբում: Թեպետ երկու հետազոտությունների արդյունքների համեմատությունը շատ օգտակար է 2014 թ-ից ի վեր միտումները ցույց տալու և առավել նշանակալից փոփոխություններն առանձնացնելու համար, սակայն որոշ թվային գործակիցների համեմատությանը պետք է վերաբերվել վերապահումով՝ հաշվի առնելով երկու հարցումների ժամանակ ընտրանքի կազմի տարբերությունները։

2) 2019թ. ՖՈՒԳ հետազոտության հիմնական արդյունքների շարքում են.

ա. Ֆինանսական ունակությունների մակարդակը, որը տղամարդկանց շրջանում փոքրինչ ավելի բարձր է (47.7%), քան կանանց (46.3%): Քաղաքային բնակչության շրջանում փոքրինչ ավելի բարձր է (47.5%)՝ համեմատած գյուղական բնակավայրերի բնակչության հետ (45.3%): Զգալիորեն ավելի բարձր է երիտասարդների շրջանում (51.1%՝ 18-25 տարիքային խմբում)՝ համեմատած տարեցների հետ (40.5%՝ 60 տարեկան և ավելի տարիքային խմբում):

Շատ ավելի բարձր է այն անձանց շրջանում, ովքեր սովորում են կամ ստացել են բարձրագույն մասնագիտական կրթություն (56.8%՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց խմբում, 39.3% այն անձանց խմբում, ովքեր կրթություն չունեն կամ ունեն տարրական կրթություն): Մեծապես փոխկապակցված է եկամուտների մակարդակի հետ (56.5%՝ ամսական ավելի քան 350,000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողներինը և 45.0% այն անձանց, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը): Համեմատաբար ցածր է գործազուրկների խմբում (40.1%):

բ. «Վերաբերմունք» և «վարքագիծ» բաղադրիչները 2014 թ. հետազոտության համեմատ զգալիորեն բարելավվել են՝ համապատասխանաբար 5.1 և 5.5 տոկոսային կետերով՝ հատկապես «Խնայողություն և երկարաժամկետ պլանավորում» («վերաբերմունք» բաղադրիչում՝ 13.2, իսկ «վարքագիծ» բաղադրիչում՝ 12.1 տոկոսային կետերով աճ) և «Անձնական բյուջեի արդյունավետ կառավարում» («վերաբերմունք» բաղադրիչում՝ 12.1, իսկ «վարքագիծ» բաղադրիչում՝ 11.6 տոկոսային կետերով աճ) թեմատիկ խմբերում: «Գիտելիք» և «Հմտություններ» բաղադրիչներում, սակայն, արձանագրվել է աննշան փոփոխություն, որտեղ առաջին բաղադրիչում ցուցանիշը փոքր-ինչ վատթարացել է` 2.8 տոկոսային կետով, իսկ վերջինում՝ բարելավվել 1.7 տոկոսային կետով:

գ. Հարցման մասնակիցները գնահատվել են «բավական հմուտ»՝ ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունների հետ գործնականում առնչվելիս, ինչը ենթադրաբար հիմնականում պայմանավորված է ինտուիցիայով և անձնական փորձով, մինչդեռ նրանց գիտելիքների մակարդակը և, նաև վարքագիծը բարելավման բավականին մեծ տեղ ունեն: Թեև հարցվածները անձնական բյուջեի կազմման և պլանավորման վերաբերյալ, որպես կանոն, ունեն դրական վերաբերմունք, 2019 թ. հետազոտության արդյունքները ենթադրում են, որ նրանք, ընդհանուր առմամբ, չունեն համապատասխան հմտություններ` դրանք արդյունավետորեն իրականացնելու համար: Օրինակ՝ հարցման մասնակիցների 38%-ը չի գրանցում իր եկամուտներն ու ծախսերը, ինչը 10 տոկոսային կետով բարձր է 2014 թ. ցուցանիշից: Մյուս կողմից սեզոնային եկամուտ ունեցող հարցվածներից 31.3%-ի մոտ նկատվում է, տարվա ընթացքում իրենց սեզոնային եկամուտների պլանավորման և բաշխման զգալի բարելավում։

գ. Ինչպես և սպասվում էր, հարցման մասնակիցներն ավելի քաջատեղյակ են համեմատաբար պարզ ֆինանսական գործիքների և ծառայությունների, քան ավելի բարդ և ավելի հազվադեպ հանդիպող գործիքների և ծառայությունների մասին:

ե. Հարցվածներն ավելի շատ են օգտվում առցանց ծառայություններից և 2014 թ. հետազոտության համեմատ ավելի դրական են տրամադրված՝ կրճատելու կանխիկ դրամի օգտագործումը:

զ. 2014 թ. հետազոտության հետ համեմատած՝ զգալիորեն նվազել է հարցվածների այն մասնաբաժինը, ովքեր ֆինանսական բնույթի գործողություններում չեն ներգրավվում (այսինքն՝ չեն օգտվում որևէ ֆինանսական ծառայությունից)` 34.4% -ից հասնելով մինչև 14.9%-ի: Ծառայություններից չօգտվողները հիմնականում ընդգրկված են ցածր եկամուտ ունեցողների խմբերում և հակված են ֆինանսական ծառայությունների օգտագործումը համարել անտեղի և (կամ) ոչ անհրաժեշտ:

է. Հարցվածների 31.0%-ը նշել է որոշ խնայողություններ ունենալու մասին (2014 թ. հետազոտության տվյալներով՝ 13.6%-ը): Հարցվածների 28.8% -ը (2014 թ. հետազոտության տվյալներով՝ 13.0%-ը) հայտնել է, որ իր եկամտի մի մասը մի կողմ է դնում խնայողությունների համար, իսկ մնացածը ծախսում է ընթացիկ կարիքները բավարարելու նպատակով:

ը. Հարցման մասնակիցների 57.0% -ը նշել է պարտքեր ունենալու մասին (2014 թ. հետազոտության տվյալներով՝ 41.7%-ը): Պարտքեր ունեցող անձանց 76.1% -ը վարկ է վերցրել իր եկամտի մակարդակի թույլատրելի առավելագույն սահմանաչափով, սակայն շատերը, նախքան վարկ վերցնելը, չեն մտածել, թե որքան են ի վիճակի լինելու մարել՝ հաշվի առնելով իրենց եկամուտներն ու ծախսերը։ Հարցվածների 72.4% -ը նշել է, որ իր պարտքերը միշտ մարել է առանց ուշացումների, ինչը 9 տոկոսային միավորով ավելի բարձր է 2014 թ. ցուցանիշի համեմատ:

թ. Հարցվածների շուրջ 38% -ը գաղափար չի ունեցել, թե ինչ հնարավոր քայլեր կարելի է ձեռնարկել սեփական իրավունքների ոտնահարման դեպքում:

ժ. Հարցվածների 47.0%-ը իրազեկված է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործառույթների մասին: Նույն կերպ՝ հարցվածների 37.4%-ը տեղյակ չի եղել կամ դժվարացել է պատասխանել, թե որոնք են Հայաստանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործառույթները, ընդ որում, հարցման մասնակիցներից շատերը տեղյակ չեն եղել Հայաստանում ավանդների երաշխավորման շեմի մակարդակի մասին:

ի. Հարցվածների 92.1% -ը նշել է, որ խուսափում է անծանոթ աղբյուրներից ստացված գայթակղիչ առաջարկներից: Այդուհանդերձ, ֆինանսական խարդախությունների տարբեր ձևերի կամ նախազգուշացնող ազդանշանների մասին իրազեկվածությունը ցածր է: Հարցվածների տեսակարար կշիռը, ովքեր ֆինանսական խարդախության ձևերը բացահայտելու հարցում դժվարություններ ունեն, 2014 թ. հետազոտության համեմատ աճել է 11.4 տոկոսային կետով՝ հասնելով 69.4% -ի:

 

Ներմուծեք նկարագրությունը_21326

Ներմուծեք նկարագրությունը_21327

 

39. ՀՀ-ում Ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավման օգուտները.

1) Հայաստանում բնակվող մարդկանց ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավումը կնպաստի բնակչության ֆինանսական բարեկեցության ավելացմանը: Օրինակ՝

ա. այն կբարելավի մարդկանց ունակությունը պլանավորել իրենց ֆինանսական ապագան, կազմել և կառավարել ընտանեկան բյուջեն, խուսափել չափազանց մեծ պարտքի բեռ կուտակելուց և կառավարել ստացած վարկը, ձևավորել խնայողություններ: Ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնել կյանքի առանցքային փուլերում (օրինակ՝ երեխաների կամ սեփական կրթության վերաբերյալ, բիզնես սկսելու կամ ընդլայնելու վերաբերյալ կամ կենսաթոշակային տարիքում ապահով ապրելու հնարավորություն ստեղծելու համար):

բ. Այն մարդկանց կօգնի դառնալ ֆինանսական ծառայությունների պատասխանատու սպառողներ, օրինակ՝ համեմատելով տարբեր ֆինանսական ծառայությունների ծախսերը և դրանց համապատասխանությունն իրենց կարիքներին և հնարավորություններին:

գ. Անձնական ֆինանսների խելացի կառավարման արդյունքում կնվազեն մարդկանց ծախսերը, ինչը նրանց հնարավորություն կտա հետագայում ավելացնելու իրենց խնայողությունները և կատարելու ներդրումներ:

դ. Ֆինանսական ունակություններ ունեցող անձն առավել հեշտությամբ է խուսափում «վատ» ֆինանսական ծառայություններից, բացահայտում և պաշտպանվում ֆինանսական ռիսկերից, նկատում ֆինանսական զեղծարարություններն ու խարդախությունները և խուսափում դրանց զոհ դառնալուց, ինչպես նաև պաշտպանում սեփական իրավունքները:

ե. Ֆինանսական կրթությունն անձանց տալիս է գիտելիքներ, հմտություններ և օգնում է ձևավորել վերաբերմունք՝ ֆինանսական ծառայություններից օգտվելու և, հետևաբար, ֆինանսապես ներգրավված դառնալու համար: Ֆինանսական ներգրավվածությունը մարդկանց հնարավորություն է տալիս օգտվելու ֆորմալ ֆինանսական ծառայությունների հնարավորություններից և առավելություններից (օրինակ՝ վարկերի ցածր տոկոսադրույքներ): Սա նվազեցնում է ոչ ֆորմալ ֆինանսական ծառայություններից օգտվելու ռիսկերը, ինչպիսիք են՝ ծանոթներից պարտք վերցնելը, մասնագետ չհանդիսացող անձանցից (ընկերներից, հարազատներից կամ հարևաններից) խորհուրդներ ստանալը և գումարը տանը, այլ ոչ թե բանկում կամ այլ ապահով վայրում «պահելը»:

զ. Ֆինանսական կրթությունն ամրապնդում է ֆորմալ ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահությունը և նվազեցնում ֆինանսական ծառայություններից օգտվելու վերաբերյալ մտավախություններն ու անհանգստությունները:

2) Առավել հավանական է, որ ֆինանսապես ունակ անձինք ավելի մեծ վստահությամբ կընտրեն ֆինանսական ծառայություններ և ավելի լավ կպատկերացնեն, թե որտեղ և ինչպես է պետք դիմել իրենց անհրաժեշտ ծառայությունների համար և, հարկ եղած դեպքում, որտեղից է հնարավոր ստանալ ֆինանսական խորհրդատվություն: Նրանք ավելի մեծ հավանականությամբ են պատրաստ օգտվելու բնույթով բարդ ֆինանսական ծառայություններից (օրինակ՝ բացի բանկային հաշիվ կամ աշխատավարձ ստանալու համար հաշիվ բացելուց, կարող են ցանկանալ ձեռք բերել վճարային քարտ, գումարներ դնել խնայողական հաշվին, գնել ապահովագրություն կամ ներդրումներ կատարել արժեթղթերի շուկայի գործիքներում):

3) Բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը և սեփական իրավունքների ու պարտականությունների մասին պատկերացման ձևավորումը ֆինանսական կառույցներին կդրդի ավելի որակյալ և ավելի բարենպաստ պայմաններով ծառայություններ մատուցել: Սա կբարձրացնի ֆինանսական կազմակերպությունների միջև մրցակցությունը, ինչն էլ, իր հերթին, դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա: Բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը կնպաստի նաև ֆինանսական միջնորդության խորացմանը: Մարդկանց կողմից անկառավարելի վարկեր կուտակելու հավանականության նվազման հետ մեկտեղ կնվազի նաև ֆինանսական կազմակերպությունների՝ վարկերը հետ չվերադարձնելու ռիսկը:

40. ՀՀ-ում ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավման շահառուները

1) Բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը օգուտ կբերի հասարակության բազմաթիվ շերտերին.

ա. Անհատներ. Ֆինանսական կրթությունը կօգնի անհատներին ավելի արդյունավետ օգտագործել անձնական ֆինանսները, օգտվել ֆինանսական հնարավորությունների առավելություններից, պաշտպանվել ֆինանսական ռիսկերից, չդառնալ ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների զոհ և նախապես պլանավորել ֆինանսները` կյանքի հետագա իրադարձությունների, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի համար:

բ. Ֆինանսական կառույցներ. Ֆինանսական ունակություններ ունեցող անձինք ավելի քաջատեղյակ կլինեն և ավելի մեծ վստահությամբ ու հաճախականությամբ կօգտվեն ֆինանսական ծառայություններից, ինչը ավելի մեծ շուկա կստեղծի և կխթանի ֆինանսական գործարքների ծավալը: Ֆինանսական գործիքների խստապահանջ սպառողների կարիքները և պահանջները բավարարելու նպատակով ֆինանսական կազմակերպությունները ավելի մեծ շարժառիթ կունենան կատարելագործելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կստեղծեն նորերը: Սա կնպաստի մրցակցությանը և կխթանի ֆինանսական ոլորտի զարգացումը առաջիկա տարիների ընթացքում:

գ. Պետական մարմիններ, ներառյալ՝ Կենտրոնական բանկ. Մարդկանց ֆինանսական ունակությունների մակարդակի բարելավումը կնպաստի ֆինանսական ներգրավվածության խորացմանը, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունությանը՝ դրականորեն անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման վրա: Պարտքի բեռի նվազեցումը և երկարաժամկետ խնայողությունները կնպաստեն բնակչության բարեկեցության մակարդակի աճին և աղքատության կրճատմանը:

գ. Գործատուներ և աշխատողներ. Անձնական ֆինանսների կառավարման հետ կապված դժվարություններ ունեցող աշխատակիցները կարող են ցրված և անուշադիր լինել, նրանց մոտ կարող են սթրեսով պայմանավորված անգամ հիվանդություններ առաջանալ։ Աշխատողների ֆինանսական ունակությունների մակարդակի բարձրացումը կնվազեցնի ֆինանսական դժվարությունների պատճառով նրանց մտահոգությունը, հնարավորություն կտա բարձրացնելու աշխատանքային արդյունավետությունը։

 

VI. 2014-19 թթ. գործողությունների պլանի իրագործման շրջանակներում գրանցված առաջընթացը

 

41. 2014-19 թթ. Գործողությունների պլանի իրականացման ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել: Նշված ժամանակահատվածում հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում ֆինանսական կրթության ապահովմանը: Դա կօգնի հաջորդ սերնդին զինելու գիտելիքներով, ունակություններով և վերաբերմունքով, որոնք անհրաժեշտ են չափահաս տարիքում անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: Բացի այդ, մեծահասակների համար ձեռնարկվել է ֆինանսական կրթության ավելի քան 40 ծրագիր, իսկ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքի և սոցիալական հարթակների միջոցով տրամադրվել են իրազեկող ուղեցույցներ և այլ տեղեկատվական նյութեր:

42. Հաշվի առնելով 2014 թ. ՖՈՒԳ հարցման արդյունքները՝ առանձնահատուկ շեշտադրվել են դրական վերաբերմունք ձևավորելու ջանքերը` որպես ֆինանսական պատասխանատու վարքագծի կայացմանն ուղղված կարևոր քայլ: Ուղեցույցների ու գործիքակազմի բովանդակությունը կենտրոնացվել է բյուջեի կազմման, խնայողությունների և պարտքի կառավարման վրա, քանի որ դրանք էական նշանակություն ունեն մարդկանց կողմից անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար:

43. Հնարավոր չի եղել իրականացնել 2014-19 թթ. Գործողությունների պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Այս հանգամանքը բացատրվում է սահմանափակ ռեսուրսները գերակա խնդիրների լուծմանն ուղղելու և այլ միջոցառումներ հետագա փուլ տեղափոխելու որոշումներով:

44. 2014-19 թթ. գործողությունների պլանում ներառված ֆինանսական կրթության ծրագրերի իրականացման առավել նշանակալի ձեռքբերումներն ամփոփ ներկայացված են ստորև:

45. Ֆինանսական կրթություն աշակերտների համար.

1) «Ֆինանսական կրթությունը դպրոցում» (ՖԿԴ) ծրագիրը գործարկվել է 2014 թ.՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (նախկինում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլ նաև նրանց ընտանիքի անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝«Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր:

 

Աշակերտները դպրոցում ֆինանսական կրթության դռները բացում են ամենատարրական քայլերից

 

-անջատել սենյակի լույսը, երբ այն այլևս պետք չէ,

-փակել ջրի ծորակը, եթե ջուրն անօգուտ հոսում է։

Նրանք սկսում են մտածել, թե ինչպես է ձեռք բերվել բուֆետի համար իրենց տրված

գումարը։

Հետագա տարիներին աշակերտները խորացնում են անձնական ու ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարելու իրենց գիտելիքներն ու հմտությունները 4-րդ դասարանի աշակերտներից մեկը պատմում է, որ երբ տնային առաջադրանքը կատարելիս ընտանիքով կազմում էին իրենց ընտանեկան բյուջեն, բոլորի համար մեծ բացահայտում էր, որ ամսական մի կլորիկ գումար են ուղղում տաքսիներին։ Նրանք հաշվարկել էին, որ կես տարվա ընթացքում ժամանակը լավ կառավարելու, հանրային տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև որոշակի գումար խնայելու արդյունքում ձեռք կբերեն ավտոմեքենա։ Նրանք հասել էին իրենց նպատակին ոչ թե կես, այլ մեկ տարում, սակայն բոլորը գոհ էին իրենց տան ամենակրտսեր անդամի գաղափարով և նոր նպատակներ էին սահմանում ընտանիքի համար։ Ավագ դասարաններում աշակերտներն ուսումնասիրում են ավանդների, վարկերի, վճարային քարտերի, դրամական փոխանցումների և այլ ֆինանսական ծառայությունների առանձնահատկությունները, կարողանում են պարզ և բարդ տոկոսադրույքներով խնդիրներ լուծել, կայացնել ֆինանսական որոշումներ։ Նրանք իրենց զգում են ֆինանսապես տեղյակ և ավելի պատրաստ կյանքի նոր փուլ մուտք գործելու համար։

 

2) Պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցում՝ 2017-2018 ուսումնական տարում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը ոչ միայն սովորողների, այլ նաև նրանց ծնողների և ուսուցիչների վրա: Նշված դրական ազդեցությունը վերաբերում է գիտելիքի, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի բաղադրիչներին:

3) Այս արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ վերապատրաստվել է 4,951 ուսուցիչ, ֆինանսական կրթությունն իրականացվել է 685 դպրոցում. ընդհանուր առմամբ, 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն` ընդգրկելով հանրակրթական բոլոր դպրոցների շուրջ 50%-ը։

4) Ծրագիրը ենթարկվել է մշտադիտարկման, և դրա արդյունավետությունը գնահատվել է դասարանային մասնակցության, վերապատրաստվողներին դասընթացների ժամանակ այցելությունների, ինչպես նաև նյութերի ու վարժությունների, դրանց մատուցման եղանակների վերաբերյալ մասնագետների կարծիքի և մասնակիցների ներկայացրած արձագանքների միջոցով: Արդյունքներն օգտագործվել են ծրագրի բարելավման նպատակով:

5) Ծրագրի հիմնական բովանդակությունը, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա, մշակվել է փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից՝ միջազգային մասնագետների աջակցությամբ: Աշխատանքային խումբը ֆինանսական կրթություն ներառող չորս առարկայից յուրաքանչյուրի համար մշակել է ֆինանսական կրթության չափորոշիչներ և ծրագրեր, ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկներ, վերապատրաստման մոդուլներ ու ծրագրեր։ Կազմվել են նաև ուսումնաօժանդակ նյութեր, օրինակ՝ մաթեմատիկայի խնդրագիրք։ Ի հավելումն այս ամենի` գործընկերների հետ համագործակցությամբ մշակվել են ուսումնական հոլովակներ, խաղեր և ուղեցույցներ:

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ԿԲ-ն գործարկել է վերապատրաստողների վերապատրաստման մոդելը, որի միջոցով վերապատրաստվել են դասընթացավարները (ոչ միայն անձնական ֆինանսների, այլ նաև համապատասխան դասընթացավարական հմտությունների թեմաներով), ովքեր այնուհետև վերապատրաստել են ուսուցիչներին` իրենց աշակերտներին արդյունավետ ֆինանսական կրթություն մատուցելու նպատակով:

7) Ի հավելումն ՖԿԴ ծրագրի՝ ԿԲ-ն համագործակցել է մի շարք հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ), այդ թվում՝ Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) հետ՝ ֆինանսական կրթությունը հասարակագիտական առարկաներում ներառելու, ինչպես նաև «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ՝ ֆինանսական կրթությունը ձեռներեցության մասին կրթական ծրագրերում ընդգրկելու նպատակով:

8) Մի շարք կազմակերպություններ իրականացրել են աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելուն ուղղված որոշակի նախաձեռնություններ: Օրինակ`

ա. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սեմինարներ է անցկացրել դպրոցներում և ամառային ճամբարներում: Կազմակերպվել են եռօրյա ֆինանսական ճամբարներ դպրոցականներին խաղերի, մրցույթների և այլ ինտերակտիվ միջոցներով ֆինանսական ծառայությունների մասին գիտելիքներ տալու նպատակով:

բ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը դպրոցներում անցկացրել է սեմինարներ:

գ. Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել է ամառային ճամբարներ դպրոցականների համար:

դ. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 2014 թվականից ի վեր իրականացրել է սոցիալ-ֆինանսական կրթության արտադասարանային ծրագիր Հայաստանի 5 մարզերի 24 գյուղերի դպրոցներում՝ կիրառելով «Աֆլաթուն» միջազգային կազմակերպության և ԳԽԲՀ -ի կրթական ռեսուրսները:

46. Ֆինանսական կրթություն ուսանողների համար

1) ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց, որն ի սկզբանե մշակվել և դասավանդվել է ԿԲ թիմի կողմից, սակայն հիմա դասավանդվում է համալսարանի դասախոսի կողմից: ԿԲ-ն վերապատրաստել է Մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովելու իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը:

2) «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի (տե՛ս ստորև` 3.6 բաժնում) բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը, որ ուղղված է եղել ուսանողներին, ներառել է հետևյալը.

ա. 45 Ֆինանսական բանավեճեր Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ:

բ. Ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն Հայ գիտնականների ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

գ. Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

3) «ԱՅՍԵԿ»12 կազմակերպության հետ համագործակցությամբ ՀՀ ԿԲ-ն նախաձեռնել է Երիտասարդների ֆինանսական գրագիտության «ՖԼԱՅ» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան ժամանած արտասահմանցի ուսանողները վերապատրաստվել են «ԱՅՍԵԿ»-ի և ԿԲ-ի կողմից՝ Հայաստանի համալսարաններում և դպրոցներում անգլերենով ֆինանսական կրթման դասեր անցկացնելու նպատակով: Նրանք ուսանողներին և աշակերտներին են տրամադրել նաև ԿԲ ուսումնական նյութեր` բրոշյուրներ և բուկլետներ:

4) Ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար իրականացվել են մի շարք լրացուցիչ միջոցառումներ: Օրինակ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, յուրաքանչյուրն իր մասով, սեմինարներ են անցկացրել համալսարանների ուսանողների համար, իսկ Հայաստանի ֆոնդային բորսան 2019 թ. հյուրընկալել է 500 ուսանողների` ներկայացնելու իր գործունեությունը:

47. Ֆինանսական կրթություն գյուղական համայնքներում

1) «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» (ՖԿԳՀ) ծրագիրը, որն իրականացվում է ԿԲ-ի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ, գործարկվել է 2015 թ.՝ իրականացնելով սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում: 2016 2019 թթ․ դասընթացներ են կազմակերպվել Հայաստանի 158 գյուղական համայնքներում, որոնք, ընդհանուր առմամբ, ունեցել են 2,518 մասնակից: Սեմինարները հիմնականում վերաբերել են սեզոնային եկամտի պլանավորման, բյուջեի կազմման, վարկերի, խնայողությունների և հասանելի ֆինանսական ծառայությունների թեմաներին: Ընդհանուր նպատակ է սահմանվել ամրապնդել պատասխանատու ֆինանսական որոշումների կայացումն ու վարքագծի դրսևորումը Հայաստանի գյուղական համայնքներում:

2) Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է Difference-in-Difference (DID) գնահատման մեթոդով՝ նախա (pre) և հետ (post) հարցումների միջոցով, պատահականության սկզբունքով ընտրված 100 գյուղական բնակավայրերում՝ բաժանելով մարդկանց փորձարկվող (treatment) և հսկվող (control) խմբերի։ Փորձարկվող խմբերում իրականացվել են դասընթացներ, իսկ հսկվող խմբերում՝ ոչ։ Դասընթացներից առաջ և անմիջապես հետո մասնակիցների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել ֆինանսական ունակությունների զգալի աճ, մասնավորապես՝ գիտելիքների, հմտությունների, ֆինանսական ռիսկերին դիմակայելու, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության և ֆորմալ ձևով խնայողություններ կատարելու նախընտրություններում13։ Վեց ամիս անց հարցումները ցույց են տվել աննշան աճ ֆինանսական գիտելիքների, հմտությունների և ֆինանսական ռիսկերին դիմակայելու ցուցանիշներում: Վերաբերմունքի ցուցանիշում խնայողության և պարտքի մասով նախընտրությունները բարելավվել են, սակայն վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ ավելի քիչ է աճել փորձարկվող խմբում՝ հսկվող խմբի հետ համեմատած։ Վարքագծային ցուցանիշներից դասընթացների արդյունքում չնչին, բայց դրական ազդեցության է ենթարկվել ֆինանսական ներգրավվածությունը։ Կրճատվել է ֆորմալ խնայողություններ ունեցողների թիվը, այսպիսով՝ ֆորմալ խնայողությունների նկատմամբ վերաբերմունքի աճը չի նպաստել խնայողություններ ունեցողների թվի աճին։ Գյուղական համայնքի բնակիչների ֆինանսական վարքագծի վրա ազդող գործոններն ավելի լավ հասկանալու համար կարևորվում է հետագա լրացուցիչ հետազոտությունների իրականացումը14։

3) 2016 թ․վարքագծային հետազոտություն է իրականացվել GRID Impact խորհրդատվական ընկերության հետ Աղքատների աջակցության խորհրդատվական խմբի (CGAP) աջակցությամբ, որի արդյունքում առաջարկվել է գյուղական բնակավայրերում դասընթացների կարևոր ազդեցությունը երկարաժամկետում պահպանելու համար զուգահեռաբար իրականացնել նաև վարքագծային միջամտություններ։

4) Դասավանդի՛ր Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի շրջանակում ՀՀ ԿԲ-ն հանդիպումներ է ունեցել գյուղական բնակավայրեր մեկնած ուսուցիչների հետ` ֆինանսական կրթություն իրականացնելու համար նրանց վերապատրաստելու նպատակով: Արձագանքները ցույց են տվել, որ վերապատրաստված ուսուցիչները ոչ միայն իրականացնում են ֆինանսական կրթություն իրենց աշակերտների շրջանում, այլ նաև հաճախ ուղղորդում են վերջիններիս հարազատներին, հարևաններին և ընկերներին:

 

Ֆինանսական կրթության իրականացումը համայնքում դրական հեղինակություն և ազդեցություն ունեցող անձանց միջոցով

 

ՀՀ ԿԲ-ն չորս գյուղական համայնքում վերապատրաստել է ազդեցություն ունեցող անձանց՝ նրանց միջոցով առողջապահական բնույթի տեղեկատվության տրամադրման հետ մեկտեղ տեղաբնակ կանանց ֆինանսական կրթության կարևոր հաղորդագրություններ և ուղեցույցներ փոխանցելու համար:

 

Վերջիններս մեծ մասամբ առնչվել են ազդեցություն ունեցող անձանց մոտ կանանց բարձրաձայնած անձնական և ընտանեկան ֆինանսական խնդիրներին: Ազդեցություն ունեցողների և նշված եղանակով ֆինանսական կրթություն ստացած կանանց արձագանքի համաձայն՝ տեղեկատվությունն ու ուղղորդումը գնահատվել են գոհացուցիչ ու օգտակար՝ իրենց և իրենց ընտանիքների ֆինանսների կառավարման տեսանկյունից: Հետագայում հնարավոր է դիտարկել ծրագրի նման մոտեցմամբ վերսկսելն ու ավելի շատ գյուղական համայնքների ընդգրկումը։

 

48. Ֆինանսական կրթություն կանանց համար

1) Մի շարք նախաձեռնություններ ունեն հատուկ՝ կանանց նպատակաուղղվածություն: ԿԲ ֆինանսական կրթության մասին ֆեյսբուքյան և ինստագրամյան գրառումները հիմնականում կանայք են դիտում, որոնք կազմում են այս էջերի հետևորդների 69%-ը։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում միջոցառումների մի մասը թիրախավորում են նաև կանանց

2) Ֆինանսական կրթությունը, որպես բաղկացուցիչ մաս, ներառված է նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական դասընթացում: Այն ներառում է ինչպես ընտանեկան ֆինանսների կառավարման, այնպես էլ բիզնեսին առնչվող թեմաներ: Ասոցիացիան 2004 թ-ից ի վեր աջակցություն է ցուցաբերել շուրջ 30,000 կանանց:

49. Ֆինանսական կրթություն աշխատողների համար

1) Աշխատողների խմբերի համար իրականացվել են կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին վերաբերող սեմինարներ, դասախոսություններ և համաժողովներ:

2) 2014-2019թթ. ՀՀ ԿԲ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ տարբեր ռազմաուսումնական հաստատությունների ծառայողների, սաների համար կազմակերպվել են «Մեկ օր Կենտրոնական բանկում» տեղեկատվական-կրթական ծրագրեր ԿԲ այցելուների կենտրոնում, որին մասնակցած 2,274 զինծառայող ստացել է նաև իր անձնական և ընտանեկան ֆինանսները կառավարելու օգտակար խորհուրդներ և ուղղորդումներ:

3) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպել է սեմինարներ մի քանի խոշոր ընկերությունների աշխատակիցների և պետական մարմինների համար:

50. Ֆինանսական կրթություն այլ թիրախների համար

1) Ֆինանսական կրթություն ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն հաճախած անձանց համար 2014-2019 թթ. Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի էքսկուրսիաներին մասնակցել են 61,517 աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և այլ քաղաքացիներ, որոնք այցելությունների ընթացքում ստացել են նաև անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ օգտակար տեղեկություններ և կրթական նյութեր:

2) Ֆինանսական կրթություն ընտանիքների համար

ա. Ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքն ունի ընտանիք բաժին, որտեղ ներառված են ընտանեկան ֆինանսների կառավարման օգտակար նյութեր։

բ. Ընտանիքիներին և հատկապես խոցելի ընտանիքներին աջակցության որոշ նախաձեռնություններ ներառել են ընտանեկան ֆինանսների կառավարման դասընթացներ

 

Ֆինանսական կրթություն սոցիալապես խոցելի ընտանիքների համար

 

«Վորլդ Վիժն» կազմակերպությունը ԳԽԲՀ կողմից մշակված ռեսուրսների կիրառմամբ վեց մարզում (գյուղական և քաղաքային բնակավայրերում) իրականացրել է ֆինանսական կրթություն՝ որպես խոցելի ընտանիքների համար վերապատրաստման, մենթորության և այլատեսակ աջակցության փաթեթի մաս:

 

Մատուցվող ֆինանսական կրթությունը հիմնականում ունեցել է խաղային և ինտերակտիվ բնույթ: Այն ներառել է բյուջեի կազմում և խնայողություններ թեմաները: Մասնակիցներին տրամադրվել են բյուջեի պլանավորման օրագրեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գրի առնելու իրենց կայացրած ֆինանսական որոշումները, կատարած գործողությունները և ապագայի ծրագրերը: Ֆինանսական կրթությունը համալրել են վերապատրաստման և աջակցության ընդհանուր փաթեթում ընդգրկված այլ թեմաներ, այդ թվում՝ սոցիալական ներառականություն և զորեղացում, լիարժեք առողջարար սնունդ, առողջապահություն, ինչպես նաև տնտեսական ճկունություն և ձեռնարկատիրություն:

 

Վերապատրաստումն ու աջակցությունն իրականացրել են սոցիալական ոլորտի աշխատողները, ովքեր ևս անցել են ընդգրկուն վերապատրաստում սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցելու համար:

 

Մինչ 2020թաջակցություն է ստացել 800 ընտանիք:

 

Ծրագրին մասնակցած ընտանիքները խաղերից քաղված դասերը կիրառում են առօրյայում: Օրինակ՝ նրանք առավել հակված են պլանավորելու ապագայի համար, բյուջետավորելու և խնայողություններ ձևավորելու: Նրանցից շատերը նշել են, որ ծրագրի սկզբում չէին ակնկալում, որ խաղերը կամ բյուջեի պլանավորման օրագիր վարելը կարող են այդչափ օգտակար լինել:

 

3) Ֆինանսական կրթություն միգրանտների համար

ա. Ֆինանսական կրթությունը ներառված է մի շարք ծրագրերում, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների կողմից` Հայաստանում բնակվող միգրանտներին աջակցություն ցուցաբերելու համար: Այսօրինակ ծրագրերը հասանելի են համեմատաբար փոքր թվով միգրանտների, թեպետ տրամադրվող աջակցությունը հաճախ բավականին ինտենսիվ է: Հայաստանի միգրացիոն գործընթացներում ներգրավված հիմնական խմբերի բացահայտման, միգրանտների շրջանում ֆինանսական գրագիտության կարիքների վերաբերյալ նախնական պատկերացում ունենալու նպատակով 2019թ-ին ՀՀ ԿԲ և ԳԽԲՀ համագործակցությամբ իրականացվել է «Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում» ուսումնասիրությունը։15

51. Ֆինանսական կրթության կայք և սոցիալական հարթակներ

1) ՀՀ ԿԲ ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքը տրամադրում է տեղեկատվություն և ուղղորդում` օգնելով մարդկանց կառավարելու իրենց անձնական ֆինանսական միջոցները: Այն ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում` բյուջեի կազմում, խնայողություններ, վարկեր, վճարումներ և փոխանցումներ, վճարային քարտեր, ապահովագրություն, կենսաթոշակ, սեփական ֆինանսական իրավունքների պաշտպանություն, ինչպես ներկայացնել բողոք, ինչպես ճանաչել և խուսափել ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից, պետության կողմից ֆինանսավորվող հատուկ վարկավորման ծրագրեր, էլեկտրոնային փողեր, ֆինանսական համակարգ և գյուղատնտեսական ապահովագրություն: Կայքն ունի օգտակար լայն գործիքակազմ, այդ թվում`

ա. Կյանքի իրադարձությունների վերաբերյալ բաժին (օրինակ` բյուջեի պլանավորում, ամենօրյա ծախսերի կառավարում, պարտքերի կառավարում, վարկեր, ապահով առցանց գնումներ, բնակարանի ձեռքբերում, կենսաթոշակային համակարգ, արձակուրդի համար ծախսեր (ինչպես կրճատել արձակուրդային ծախսերը, արձակուրդի համար բյուջեի պլանավորում և այլն), խնայողություն անկանխատեսելի դեպքերի և կյանքի իրադարձությունների համար, ուղերձ ամուսնացած զույգերին այն մասին, թե ինչպիսի ֆինանսական խոչընդոտների նրանք կարող են բախվել):

բ. Նորությունների բաժին ֆինանսական հարցերի մասին հոդվածներով և խորհուրդներով, ինչպես նաև նոր կանոնների, նորմատիվ-իրավական շրջանակների, գալիք իրադարձությունների և սեմինարների վերաբերյալ տեղեկություններով:

գ. Վարկային, ավանդային, աշխատավարձի և կենսաթոշակային հաշվիչներ: Կենսաթոշակային հաշվիչը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով:

դ. Ֆինանսական կրթության խաղեր, այդ թվում` «Ճանաչեք հայկական դրամը», որի նպատակն է մեծացնել հայկական թղթադրամների ճանաչելիությունը, որտեղ մասնակիցները սահմանափակ ժամանակահատվածում պետք է այլ բառերով ներկայացնեն ֆինանսական տերմինները, «Վիզա» միջազգային կազմակերպության «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տեղայնացված տարբերակը: Այս խաղերը հնարավորություն են տալիս սովորելու` համատեղելով ժամանցն ու զվարճանքը, օրինակ` ֆինանսական տերմիններին ծանոթանալ մրցակցային և ինտերակտիվ եղանակներով։

ե. Ֆինանսական տերմինների բառարան (որը մշտապես թարմացվում է). իրենց անծանոթ տերմինների պարզաբանման համար օգտատերերը կարող են անցնել հոդվածներում առկա հղումներով` բառարանում համապատասխան սահմանումներին ծանոթանալու նպատակով:

զ. Անհատների կողմից վարվող բլոգներ՝ www.abcfinance.am կայքի բլոգ բաժնում անհատները հնարավորություն ունեն մշակել և ներկայացնել անձնական ֆինանսների կառավարման իրենց անհատական փորձը (օրինակ՝ խորհուրդներ խնայողությունների մասին, բյուջեի պլանավորում, ինչպես ճանաչել զեղծարարությունները և խարդախությունները, ներդրումներ, սեփական ֆինանսական իրավունքների պաշտպանություն, բանկային հաշիվներ և ֆինանսական համակարգ):

է. Ուսուցիչների համար նախատեսված բաժին՝ ապահովում է ռեսուրսների առցանց հասանելիություն՝ ըստ առարկաների (օրինակ` մաթեմատիկա): Այն ներառում է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի մաս կազմած բոլոր ձեռնարկներն ու ուսումնական նյութերը, օգտակար խաղեր, աղբյուրների հղումներ, որոնք կարող են օգտագործվել ուսուցիչների կողմից աշակերտներին դասավանդելու ժամանակ:

ը. Ուսանողների և աշակերտների համար նախատեսված բաժիններ, որոնք ներառում են ուսանողների և աշակերտների համար անհրաժեշտ նյութեր (օրինակ` ֆինանսական խորհուրդներ փորձագետներից, բյուջեի վարման գրքույկ, առաջին աշխատանք, ֆինանսական ծառայություններ ուսանողների համար և այլն), ֆինանսական խաղեր (օրինակ` «Բյուջետիկ» բյուջեի պլանավորման խաղ և «Ֆինանսական ֆուտբոլ», «Ճանաչեք հայկական դրամը»):

թ. Կամավորների ընդգրկման բաժին, որը հնարավորություն է տալիս գրանցվել որպես կամավոր և օժանդակել ֆինանսական կրթության ծրագրերի իրականացմանը։ (ներկայացված է 54-րդ կետում):

ժ. Միջոցառումների բաժին, որն օգտատերերին հնարավորություն է տալիս գրանցվելու «Իմ ֆինանսների ամիս» և նմանօրինակ այլ ծրագրերում:

ժա. Օգտատերերը հնարավորություն ունեն մուտք գործելու կայք և գրանցվելու «Իմ էջը» բաժնում: Սա տիրույթ է, որտեղ նրանք կարող են, օրինակ` կատարել որոշակի հաշվարկներ և պահպանել դրանք հետագայի համար, ստանալ թարմացումներ նորությունների վերաբերյալ, պահպանել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող հոդվածները, գրանցվել գալիք միջոցառումներին և պահպանել դրանք իրենց օրացույցում:

ժբ. 2014-2019 թ. www.abcfinance.am կայքը ունեցել է 261,577 այցելու: Նույն ժամանակահատվածում կայքի էջերը ընդհանուր հաշվով դիտվել են 1,454,523 անգամ: Կայքում օգտատերերի կողմից կատարված ակտիվ գործողությունների քանակը 505,701 է: Կայքում նկատվող ակտիվությունը տարեցտարի ավելացել է: 2019 թ. այն ունեցել է 499,375 դիտում` նախորդ տարվա համեմատությամբ 9.18%-ով ավելի, իսկ ընդհանուր այցելուների թիվը տվյալ տարում նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 5,1%-ով՝ կազմելով 88,292 մարդ: Կայքէջում մնալու միջին ժամանակահատվածը եղել է 3.12 րոպե: Բազմաթիվ կազմակերպությունների կայքէջեր այժմ ներառում են հղում www.abcfinance.am կայքին:

2) ԿԲ-ն օգտագործել է սոցիալական տարբեր հարթակներ, հատկապես՝ Ֆեյսբուք (հաշվի առնելով երկրում հանրաճանաչություն վայելելու հանգամանքը), ինչպես նաև Ինստագրամ, Թվիթեր՝ թիրախային լսարանին համապատասխան հաղորդագրություններ ուղարկելու և www.abcfinance.am կայք մարդկանց ուղղորդելու նպատակով: Սոցցանցերն օգտագործվել են նաև հարցումներ իրականացնելու համար` պարզելու, օրինակ՝ ինչ լրացուցիչ թեմաներ կարող են հետաքրքրել մարդկանց կրթական ծրագրի շրջանակներում: ՀՀ կենտրոնական բանկը YouTube որոնողական հարթակում ներբեռնել է 80 ֆինանսական կրթման հոլովակ, որոնք 2014-2019 թ. ունեցել են 84.400 դիտում, իսկ դիտման միջին տևողությունը եղել է 35 վայրկյան:

3) 2019 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ ԿԲ www.abcfinance.am կրթական կայքի ֆեյսբուքյան էջն ունեցել է ավելի քան 43,000 հետևորդ, ինչը 15%-ով ավելի է՝ 2018 թ. համեմատությամբ: 2019 թ. ընթացքում կատարվել է 53 գրառում ՝ որպես առցանց իրազեկման քարոզարշավների մաս, որոնք ունեցել են 845 000 դիտում և օգտատերերի կողմից մոտ 29,000-ի հասնող ակտիվ գործողություն (մեկնաբանություններ, գրառումների հավանում և տարածում): 2017 թ.-ից սկսվել է համագործակցություն նաև Նովոստի Արմենիա լրատվական կայքի հետ: Համագործակցության շրջանակներում ֆեյսբուք սոցիալական ցանցում մինչ 2019 թ. վերջ հրապարակվել է 418 ֆինանսական թեմայով գրառում (հայերեն և ռուսերեն լեզուներով), որոնք ընդհանուր ունեցել են 1.182.520 դիտում: Լրատվական կայքում հրապարակված ֆինանսական հոդվածները դիտել է 161.130 օգտատեր:

4) Ի թիվս այլ հարցերի՝ կայքում և սոցցանցերում ներկայացված թեմաներում հաշվի են առնվել սոցցանցերում գրառումների ձևով տեղադրված և ԿԲ սպառողների շահերի պաշտպանության թեժ գծով բարձրաձայնված խնդիրները:

52. Ֆինանսական ծառայությունների համեմատման «Ֆինինֆո» կայք

1) «Ֆինինֆո» ֆինանսական տեղեկատու www.fininfo.am կայքում, «մեկ պատուհանի սկզբունքով» ներկայացվում են ՀՀ բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ֆինանսական ծառայությունների գները և այլ պայմաններ։ Այդ ծառայություններից են ավանդները, վարկերը (հիփոթեք, գյուղատնտեսական վարկ, սպառողական վարկ, այդ թվում՝ ուսանողական վարկ, ավտովարկ, ոսկու գրավադրմամբ վարկ, առցանց վարկ), վճարային քարտերը, դրամական փոխանցումները, ճանապարհորդության ապահովագրությունը, վարկի վերաֆինանսավորումը։ Այս կայքը մարդուն թույլ է տալիս արագ համեմատել շուկայում առկա առաջարկները և ընտրել իր կարիքներին համապատասխան ամենահարմար տարբերակը։ Տվյալները կայքում մուտքագրվում և մշտապես թարմացվում են ֆինանսական կառույցների կողմից:

53. Ամենամյա միջոցառումներ

1) «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն ամենամյա է։ Այս նախաձեռնության շրջանակում մեկ ամիս շարունակ շեշտադրվում են անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումն ու պատասխանատու որոշումների կայացումը։ Յուրաքանչյուր տարի ծրագրին միացել են ավելի քան 30 հանրային և մասնավոր ընկերություններ (ներառյալ` Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի ապահովագրողների բյուրոն, ՀՀ բանկերի միությունը, Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի քաղաքապետարանը), և իրականացվել են ավելի քան 25 փոքր ֆինանսական կրթման ծրագրեր` թիրախավորելով հանրության բոլոր շերտերը: 2014 2019 թթ. ընթացքում ծրագրին մասնակցել է մոտ 15,000 մարդ: Միջոցառումներից յուրաքանչյուրը ենթարկվել է մշտադիտարկման, որի արդյունքում ցածր արդյունավետություն ունեցողները բարելավվել են:

2) «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի մեկնարկի առաջին շաբաթը համընկնում է «Փողի միջազգային շաբաթ» ծրագրի հետ, որը յուրաքանչյուր տարի նշվում է ֆինանսական ոլորտին առնչվող խաղերի, մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպմամբ:

3) «Խնայողությունների համաշխարհային օրը» նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31ին՝ տարբեր միջոցառումների, այդ թվում` ֆինանսական վիկտորինաների, սեմինարների և մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից իրենց խնայողական ծառայությունների ներկայացմամբ:

54. Կամավորներ

1) Յուրաքանչյուր տարի ԿԲ-ն ներգրավում է երիտասարդների (հիմնականում` ուսանողների)՝ որպես ֆինանսական կրթության կամավորների: Կամավորները հատուկ իրենց գրանցման համար նախատեսված բաժնի միջոցով գրանցվում են www.abcfinance.am կայքում, այնուհետև մասնակցում ԿԲ աշխատակիցների անցկացրած հարցազրուցային փուլին, որն էլ հաջողությամբ ավարտածները ներգրավվում են ֆինանսական կրթության ծրագրերի բովանդակային և կազմակերպչական աշխատանքներում։ Այդ աշխատանքները հաջողությամբ իրականացրածներին շնորհվում են վկայականներ։ Կամավորները կարևոր աջակցություն են ցուցաբերում ֆինանսական կրթության միջոցառումներին, մասնավորապես` «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում: Կամավորներին մոտիվացնում է օգտակար լինելու, երկրի զարգացման գործում փոքրիկ ներդրում ունենալու, ինչպես նաև գիտելիքների, հմտությունների ու փորձի ձեռքբերման և ստացած վկայականով իրենց կենսագրական տվյալները հարստացնելու հնարավորությունըԿամավորները կատարում են բազմարկչի դեր` վերապատրաստման արդյունքում ձեռք բերած որոշ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ ընտանիքի անդամներին ու ընկերներին փոխանցելու առումով: Կամավորներն աջակցում են նաև ֆինանսական կրթության ռեսուրսների զարգացմանը։ ԿԲ-ն ամեն տարի նոր կամավորներ է հավաքագրում, որպեսզի նրանց ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մոտեցումներն այդպիսով հնարավորինս լայն տարածում ստանան: 2016 թ-ից ի վեր ֆինանսական կրթման ծրագրերում ներգրավված է եղել 173 կամավոր։

 

Ներմուծեք նկարագրությունը_21329

 

V. Ֆինանսական կրթման ծրագրի առաջնորդումն ու համակարգումը

 

55. Ինչու է մշակվել ֆինանսական կրթության ծրագիրը

1) Նախքան 2014 թ. Ֆինանսական կրթման ազգային ծրագրի (ՖԿԾ) մշակումը, Հայաստանում բազմաթիվ կառույցներ գիտակցել են ֆինանսական կրթության կարևորությունը և իրարից անկախ իրականացրել ծրագրեր՝ փորձելով բարձրացնել հանրության տարբեր խմբերի ֆինանսական ունակությունների մակարդակը: Սակայն նման մոտեցումը հանգեցրել է տարբեր նախագծերում ջանքերի համաձայնեցվածության բացակայության, ծրագրերի անհարկի կրկնության, ինչպես նաև տարբեր կառույցների միջև համագործակցության բացակայության։

2) ՖԿԾ-ը մշակվել է՝ համախմբելու պետական, մասնավոր և շահույթ չհետապնդող ոլորտների շահագրգիռ կողմերին ընդհանուր նպատակների շուրջ, միավորելու նրանց ջանքերն ու աշխատանքները և նպաստելու ՖԿԾ առաքելության կատարմանը:

56. Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողով

1) Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը16 միջգերատեսչական խորհրդատվական մարմին է, որի անդամները համագործակցում են՝ ապահովելու Հայաստանում ՖԿԾ արդյունավետ մշակումն ու իրագործումը:

2) ՖԿԾ իրականացումը առաջնորդվում և համակարգվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: Կրթական հաստատություններում ֆինանսական կրթության համար պատասխանատու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն և մյուս կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու իրականացման համար:

3) Հանձնաժողովը պատասխանատու է ՖԿԾ և դրա գործողությունների պլանի մշակման ու իրականացման, առաջնահերթությունների սահմանման, շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցման, մշտադիտարկման, փոխադարձ հաշվետվողականության, ինչպես նաև ծրագրի ու գործողությունների պլանի վերանայման համար՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ կամ ըստ անհրաժեշտության:

4) Հանձնաժողովի անդամների կազմը հետևյալն է`

ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (Հանձնաժողովի նախագահ),

բ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար (Հանձնաժողովի անդամ),

դ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ե. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

զ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

է. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ը. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

թ. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժ. Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժա. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժբ. Վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժգ. Ֆինանսական համակարգի հաշտարար (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժդ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժե. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժզ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության նախագահ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժէ. «ԱՅԲ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժը. Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի ղեկավար (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

ժթ. Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իա. «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իբ. Հայաստանի արժեթղթերի բորսայի գլխավոր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իգ. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իդ. «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգի տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իե. Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի (FINARM) գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),

իզ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար):

57. ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն

1) ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը հիմնադրվել է 2014 թ.: Ֆինանսական կրթման ուղղությամբ կենտրոնի դերն է առաջնորդել և համակարգել ՖԿԾ և դրա գործողությունների պլանի մշակումն ու իրագործումը, օժանդակել շահագրգիռ կողմերի մասնակցության խթանմանը, ինչպես նաև ծառայել որպես շարժիչ ուժ՝ թափ հաղորդելով գործընթացին: Հիմնական շեշտը դրվելու է կազմակերպությունների լայն շրջանակների հետ համաձայնությունների ձեռքբերման վրա` այդ կազմակերպությունների մշտապես հասանելի միջոցներով ֆինանսական կրթություն մատուցելու նպատակով: ԿԲ-ն նաև մշակելու է ֆինանսական կրթության տարաբնույթ նյութեր, որոնք կարող են կիրառվել տարբեր համատեքստերում՝ աննշան կամ առհասարակ առանց որևէ հարմարեցման անհրաժեշտության:

2) Այս քաղաքականությունների միջոցով հնարավոր կլինի ծախսերը հասցնել նվազագույնի` միաժամանակ ապահովելով ֆինանսական կրթության մատուցումը բնակչության լայն շրջանակներին` տարբեր ուղիներով և մեծաթիվ կազմակերպությունների ընդգրկմամբ: Նման քաղաքականությունները կապահովեն այսօրինակ նախաձեռնությունների միջոցով տեղեկատվության շարունակական տարածումը:

3) Ֆինանսական կրթման ուղղությամբ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հատուկ պատասխանատվության շրջանակն է`

ա. Հետևել, որ 2021-25 թթ. գործողությունների պլանում ներառված միջոցառումներից յուրաքանչյուրի իրականացման ծրագրերը մշակվեն, իրագործվեն, ենթարկվեն մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության գնահատվեն և ձևափոխվեն:

բ. Ապահովել առանցքային հավանական գործընկեր կազմակերպությունների աջակցությունն ու ներգրավվածությունը։

գ. Համակարգել և համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ` ապահովելու 2021-25 թթ. գործողությունների պլանի ծախսարդյունավետ իրագործումը՝ առանց ջանքերի անհարկի կրկնօրինակման։

դ. Տեղեկացնել գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին գործողությունների պլանի իրագործման ընթացքի, ծրագրերի փորձարկումից, մշտադիտարկումից և գնահատումից արված հետևությունների, ինչպես նաև հետագա պլանների մասին:

58. Շահագրգիռ կողմեր

1) Թեպետ 2021-25 թթ. գործողությունների պլանի իրագործումը առաջնորդում է ՀՀ կենտրոնական բանկը, գործընկեր կազմակերպություններն ու այլ շահագրգիռ կողմերը վճռորոշ դեր են խաղում: ՖԿԾ գործընկեր կազմակերպություններ և շահագրգիռ կողմեր են համապատասխան պետական մարմինները, ֆինանսական կառույցները, կրթական մարմինները, ՀԿ-ներ: Շահագրգիռ կողմերի մասնակցությունը կարող է արտահայտվել տարբեր եղանակներով.

ա. Ֆինանսական կրթության ծրագրերի փորձարկում և իրականացում,

բ. Ռեսուրսների մշակում (օրինակ` գործիքներ, նյութեր) և փոխանցում` համատեղ օգտագործման նպատակով,

գ. Ֆինանսական և այլ միջոցների տրամադրում,

դ. Հետազոտության իրականացում (օրինակ` կարիքների բացահայտում, քարտեզագրում, հարցումներ, գնահատում),

ե. Վերապատրաստում (հատկապես ուսուցանողների համար) և ունակությունների զարգացում,

զ. Ֆինանսական կրթության տարածման խթանում իրականացում` քաղաքականություն մշակողների և հավանական այլ գործընկեր կազմակերպությունների շրջանում:

 

VI. Առաքելություն, խնդիրներ և ուղղորդող սկզբունքներ

 

 Ներմուծեք նկարագրությունը_21330

 

59.Մեր առաքելությունն է

1) նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկացության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ:

60. Մեր նպատակն է, որ ՀՀ-ում բնակվող մարդիկ.

1) Արդյունավետ կառավարեն անձնական և ընտանեկան բյուջեն.

2) Կատարեն խնայողություններ և պլանավորեն ապագայի համար.

3) Արդյունավետ կառավարեն վարկերը և պարտքերը.

4) Կատարեն ֆինանսական ծառայությունների պատասխանատու «գնումներ».

5) Վստահորեն պաշտպանեն սեփական իրավունքները ֆինանսական ծառայություններից օգտվելիս.

6) Անվտանգ օգտվեն ֆինանսական գործիքներից (այդ թվում՝ խուսափեն ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից).

7) Կարողանան հասկանալ հիմնական ֆինանսական և մակրոտնտեսական հասկացությունները և արդյունավետ կիրառեն դրանք իրենց անձնական ֆինանսները կառավարելիս:

61. ՖԿԾ իրականացման խնդիրներն են.

1) Պահպանել և շարունակաբար զարգացնել ֆինանսական կրթման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմները

2) Ապահովել դպրոցական ծրագրի շրջանակներում ֆինանսական կրթության մատուցումը բոլոր աշակերտներին

3) Մշակել և իրականացնել չափահասների համար (ուսանողներ, աշխատողներ, գյուղաբնակներ, կանայք և ընտանիքներ, միգրանտներ, լայն հանրություն) ֆինանսական կրթության ծրագրեր

4) Պահպանել և շարունակաբար զարգացնել ֆինանսական կրթման ծրագրերի համակարգման, փորձարկման, մշտադիտարկման և գնահատման արդյունավետ մեխանիզմներ:

62.Ֆինանսական կրթությունից անձնական բարեկեցություն

1) Ֆինանսական կրթման ոլորտում իրականացված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս ֆինանսական կրթության և մարդու բարեկեցություն միջև առկա դրական կապը: Անձնական բարեկեցությունը բնութագրվում է մարդու կյանքի որոշ բաղադրիչների վերաբերյալ նրա գոհունակության մակարդակով։ Կյանքի բաղադրիչներն են նրա աշխատանքը, ֆինանսները, ընտանիքը/տունը, ժամանցը, առողջությունը, շրջապատն ու շրջակա աշխարհը (Վան Պրաագ և այլք, 2003): Անձնական բարեկեցության կարևոր բաղադրիչ է նաև ֆինանսական բարեկեցությունը, որը հնարավորություն է տալիս պահպանել ներկա պահի և ապագայի ցանկալի կենսամակարդակը ու ֆինանսական անկախությունը (Բրյուգեն և այլք, 2017)

2) Կան ֆինանսական բարեկեցության տարբեր սահմանումներ, դրանցից բնութագրական է, օրինակ հետևյալը՝ Ֆինանսական բարեկեցությունը մի իրավիճակ է, որի ժամանակ մարդ կարող է հոգալ իր ներկա, ընթացիկ ծախսերը, ունի ապահովության զգացողություն իր ֆինանսական ապագայի նկատմամբ և ազատ է կատարելու ընտրություններ, որոնք օգնում են վայելել կյանքը:17 Ֆինանսական բարեկեցությանը հասնելու ուղիներից է մարդկանց ֆինանսական ունակությունների զարգացումը։ Ֆինանսական ունակությունները հնարավորություն են տալիս հասկանալու, գնահատելու ֆինանսական իրավիճակը, գործելու իրենց ֆինանսական շահերից ելնելով (Ջոնսոն և Շերադեն, 2007): Ֆինանսական գրագիտությունն առաջնորդում է մարդկանց դեպի ֆինանսական բարեկեցության և նվազեցնում նրանց ֆինանսական հոգսերը (Թավթ և այլք, 2013):

3) Շատ երկրների ֆինանսական կրթության փորձը հաստատել է, որ ֆինանսական կրթությունը ֆինանսական բարեկեցության հիմնական շարժիչն է, քանզի այն հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղթահարել անսպասելի ֆինանսական ցնցումները, լինել ֆինանսապես ավելի կարողունակ (Ֆիլիպաս և Ադվոուլաս, 2019):

 

Ներմուծեք նկարագրությունը_21331

 

63. Նպատակային ցուցանիշներ

1)  Ստորև բերված աղյուսակում ներկայացված են ՖԿԾ նպատակային ցուցանիշները, որոնք ցույց են տալիս 2014 թ-ից մինչև 2019 թ. ընկած ժամանակահատվածում ձեռք բերված առաջընթացը և մինչև 2037 թ․՝ հաջորդ հնգամյա ժամանակահատվածների թիրախները: Առաջին տողը Ֆինանսական ունակությունների ընդհանուր ինդեքսն է, մնացած յոթ տողերը վերոնշյալ ՖԿԾ նպատակներն են։ Հետագա տարիների համար սահմանված թիրախները դիտվում են որպես հավակնոտ, սակայն իրատեսական: Դրանք գնահատականներ են, որոնք հիմնված են փորձի և հետագա ծրագրերի, այլ ոչ թե գիտականորեն հիմնավորված կանխատեսումների վրա այն մասին, թե ինչի է հնարավոր հասնել: Այս թիրախների ձեռքբերման առաջընթացը չափվելու է Ֆինանսական ունակությունների գնահատման հետագա հարցումների միջոցով:

2) Ենթադրվում է, որ երբ դպրոցներում ֆինանսական կրթություն ստացած ավելի մեծ թվով անձինք դառնան չափահաս և ֆինանսական կրթության այլ ծրագրեր ներդրվեն՝ ընդգրկելով ավելի շատ մարդկանց, ձեռք բերված առաջընթացը կարագանա։ Այդուհանդերձ, անիրատեսական կլիներ ակնկալել, որ բոլոր կամ գրեթե բոլոր մարդիկ կդրսևորեն պատասխանատու վարքագիծ և կդառնան ֆինանսապես ունակ: Միշտ էլ կգտնվեն անձինք, ովքեր, անկախ ֆինանսական կրթության ապահովման ջանքերից, ուշադրություն չեն դարձնի կամ չեն կիրառի ստացած գիտելիքները և հմտությունները։

3) Ստորև բերված աղյուսակում ներկայացված են որոշ տարբերություններ` համեմատած ՖԿԾ առաջին փուլում ներկայացված աղյուսակի հետ:

բ. ՖԿԾ առաջին փուլի գործողությունների պլանում հետագա տարիների համար սահմանված թիրախների դեպքում որպես հիմք է հանդիսացել Համաշխարհային բանկի կողմից 2012 թ. կատարված հետազոտությունը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2014 թ. իրականացված ֆինանսական ունակությունների գնահատման հարցման արդյունքները, որոնք նպատակ էին հետապնդում ՖԿԾ իրականացման առաջընթացը չափելու ելակետային բազա ձևավորելու, ՖԿԾ առաջին փուլի հրապարակման պահին հասանելի չէին: Համաշխարհային բանկի հարցման արդյունքները համադրելի չեն 2014 թ. և 2019 թ. իրականացված ֆինանսական ունակությունների գնահատման (ՖՈՒԳ) հարցումների արդյունքների հետ` մեթոդաբանության, այդ թվում՝ հարցման ընթացքում կիրառված հարցերի միջև էական տարբերությունների պատճառով: Ստորև բերված աղյուսակում նշված թիրախները հիմնված են ֆինանսական ունակությունների գնահատման երկու հարցումների արդյունքների վրա:

բ. ՖԿԾ առաջին փուլը ներառում էր ֆինանսական ներգրավվածության մի քանի թիրախային ցուցանիշներ ևս: Մինչդեռ, ֆինանսական կրթությունը ֆինանսական ներգրավվածության ամրապնդման գործընթացի վրա ազդող գործոններից միայն մեկն է: Այլ գործոններ, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և տնտեսական պայմանների փոփոխությունները, հավանական է ավելի նշանակալի ազդեցություն ունեն ֆինանսական ներգրավվածության վրա: Հետևաբար՝ ֆինանսական ներգրավվածության ցուցանիշները ՖԿԾ արդյունավետության գնահատման արդյունավետ միջոց չեն, ուստի դուրս են բերվել ստորև ներկայացված աղյուսակից:

 

Աղյուսակ 1. 2014-37 թթ. ֆինանսական կրթման ծրագրի արդյունավետության նպատակային ցուցանիշներ (տոկոսային գործակիցներ)

 

Ներմուծեք նկարագրությունը_21332

 

Այս գնահատականները հիմնված են փորձի և ապագա ծրագրերի, այլ ոչ թե գիտականորեն հիմնավորված կանխատեսումների վրա այն մասին, թե ինչի է հնարավոր հասնել: Այս թիրախների ձեռքբերման առաջընթացը չափվելու է Ֆինանսական ունակությունների գնահատման հետագա հարցումների միջոցով: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ փաստաթուղթը վերանայելիս հարցման արդյունքների հիման վրա ճշգրտվելու են նաև առաջիկա կանխատեսումները։

64. Ուղղորդող սկզբունքներ

1) Սույն փաստաթղթի վերջում ներկայացված գործողությունների պլանում ներառելու նպատակով միջոցառումների ընտրության ընթացքում հաշվի են առնվել ստորև ներկայացվող սկզբունքները: Այս սկզբունքներն ուղղորդելու են նաև այդ միջոցառումների իրականացման ընթացքում:

ա. Կրթություն կյանքի ողջ ընթացքում (շարունակական կրթություն). Չնայած մարդիկ դպրոցում ստանում են ֆինանսական կրթություն, սակայն կյանքի տարբեր փուլերում անձնական ֆինանսների կառավարման մարտահրավերները տարբեր են, ուստի կարևոր է, որ անձը կյանքի ողջ ընթացքում ունենա համապատասխան և գործնականում կիրառելի ֆինանսական կրթություն ստանալու հասանելիության հնարավորություն:

բ. Մեթոդների և ուղիների բազմազանություն. Տարբեր մարդկանց՝ ավելի լավ սովորելու եղանակները տարբեր են: Այդ իսկ պատճառով ֆինանսական կրթության մատուցման համար օգտագործվելու են տարբեր մեթոդներ և ուղիներ: Ֆինանսական կրթության նախաձեռնությունները պետք է հնարավորինս համապատասխանեցվեն տվյալ նախաձեռնության համար ընտրված թիրախային լսարանի պահանջներին և նախապատվություններին: Հաճախ ավելի արդյունավետ է ֆինանսական կրթության ներառումն ավելի լայն ծածկույթ ունեցող այլ ծրագրերում, քան միայն ֆինանսական կրթությանն ուղղված ծրագրերի մշակումը։ Յուրաքանչյուր նախաձեռնության համար կդիտարկվեն մասնակցությունը խթանող տարբերակներ, օրինակ` որոշ ծրագրերի դեպքում կարող են շնորհվել հավաստագրեր, ինչպես նաև մասնակիցների և իրենց ընտանիքների համար գործնական խորհուրդներով ուղեցույցներ։

գ. Թվային բովանդակության և գործիքների զարգացում․ Ֆինանսական կրթության մատուցումը թվային տեխնոլոգիաների միջոցով կապահովի ճկունություն և բարձր հասանելիություն՝ հնարավորություն տալով մարդկանց ուժեղացնելու իրենց անձնական ֆինանսների կառավարման ունակությունները օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ անկախ գտնվելու վայրից և ժամից։ ՀՀ ԿԲ-ն կօգտագործի թվային մատուցման այն եղանակները, որոնք գնահատվել են արդյունավետ համապատասխան թիրախային խմբերի համար։ Որպես թվային գործիքներ կարող են դիտարկվել առցանց դասընթացները, հաշվիչները, հավելվածները և այլն։

դ. Գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն. Ոչ մի կազմակերպություն միայնակ չի կարող հասնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակի անհրաժեշտ բարելավմանը: Հետևաբար՝ ՀՀ ԿԲ-ն կհամագործակցի տարբեր ոլորտների շահագրգիռ կողմերի հետ բնակչության ավելի լայն շրջանակ ընդգրկելու, խնդիրները և ռեսուրսները բաշխելու և ավելի մեծ ազդեցություն ունենալու նպատակով:

ե. Պարզ և մատչելի հաղորդակցում. Շատերի համար ֆինանսներին վերաբերվող հարցերը բարդ են և դժվար ընկալելի: Ավելին, չափից ավելի տեղեկատվությունը և մեծ թվով տարբերակները մարդկանց կարող են շփոթեցնել, որի պատճառով կարող է նվազել որոշում կայացնելու կամ գործողություններ ձեռնարկելու նրանց ձգտումը: Ուստի ֆինանսական կրթության համար կօգտագործվեն պարզ, հեշտ ընկալելի և դինամիկ հաղորդակցման մեթոդներ, կտրամադրվեն գործնականորեն կիրառելի ուղեցույցներ: Բոլոր հնարավոր դեպքերում նյութը կտրամադրվի փոքր մասնաբաժիններով՝ տեղեկատվական ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով:

զ. Առաջնահերթությունների սահմանում. Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարելի է իրականացնել, սակայն չափից ավելին կատարելու ցանկացած փորձը կարող է հանգեցնել առկա ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և չափազանց քիչ ձեռքբերումների: Հետևաբար՝ առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք լինելու են առավել ծախսարդյունավետ: Նույնկերպ` թիրախային խմբերին առաջնահերթություն կտրվի ըստ նրանց կարիքների:

է. Ծախսարդյունավետություն. Ծախսարդյունավետությունը պետք է հասցվի առավելագույնի` բնակչության ֆինանսական ունակությունների ամրապնդման համար օգտագործվող ռեսուրսներից ստանալով առավելագույն օգուտ: Նախաձեռնության ծախսարդյունավետությունը գնահատելիս հաշվի է առնվում հետևյալը`

Ազդեցությունը. նախաձեռնության ակնկալվող ազդեցությունը թիրախային լսարանների վրա:

Տարածումը. թիրախային լսարանում մարդկանց թիվը, ովքեր ընդգրկվել են կամ ակնկալվում է, որ կընդգրկվեն նախաձեռնության մեջ:

Նախաձեռնության ծախսերը:

Կայունությունը. ռեսուրսների սկզբնական ներդրումից հետո նախաձեռնության շարունակականության հավանականությունը:

ը. Փորձարկում, մոնիթորինգ և գնահատում. Մինչ գործարկումը, ֆինանսական կրթության լայնամասշտաբ նոր ծրագրերը կփորձարկվեն, որպեսզի բացահայտվեն ուժեղ և թույլ կողմերը, և նախքան ծրագրի գործարկումը կատարվեն համապատասխան բարելավումներ: Բոլոր ծրագրերը կենթարկվեն մշտադիտարկման և, անհրաժեշտության դեպքում, գնահատման՝ ծրագրի ազդեցությունը չափելու և հետագայում դասեր քաղելու համար:

 

VII. Ֆինանսական կրթության ծրագրերի թիրախային խմբերը և բովանդակությունը

 

65. Թիրախային խմբեր

1) Յուրաքանչյուր անձ պետք է կարողանա լավ կառավարել սեփական դրամական միջոցները: Համապատասխանաբար՝ ֆինանսական կրթության որոշ ծրագրեր նպատակաուղղված են ընդհանուր բնակչությանը: Այդուհանդերձ, հասարակության մեջ կան որոշ խմբեր, որոնց, որպես ֆինանսական կրթության ծրագրերի շահառուների, առաջնահերթություն է տրվում ՝ պայմանավորված նրանց կարիքներով, ստացված ֆինանսական կրթությունը իրենց ընտանիքում և շրջապատում տարածելու hնարավորությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, թե որքան դյուրին է տվյալ թիրախային խմբին ընդգրկելը։

2) Գործողությունների պլանում ներառված ֆինանսական կրթության այն ծրագրերը, որոնք ուղղված են հատուկ թիրախային խմբի կարիքներին, կարող են ընդգրկել նաև այլ թիրախային խմբերի: Օրինակ՝ ուսանողներին, աշխատողներին կամ միգրանտներին ուղղված ծրագրերը ներառում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Հետևաբար՝ գործողությունների պլանում որոշակի թիրախային խմբի համար միջոցառումները չպետք է դիտարկվեն որպես միայն տվյալ թիրախային խմբի համար նախատեսված:

3) 2021-25 թթ. գործողությունների պլանի թիրախային խմբերն են․

ա. Աշակերտներ. Անձնական ֆինանսները լավ կառավարելու ունակությունը կյանքի հիմնարար հմտություն է: Կյանքի այլ հմտությունների հետ միասին դա պետք է դասավանդվի դպրոցներում: Անձնական ֆինանսներին վերաբերող հարցերում մարդկանց մոտեցումները հաճախ ձևավորվում են վաղ տարիքում: Ավելին՝ մարդիկ, որպես կանոն, վաղ հասակում ավելի ընկալունակ են: Աշակերտների ֆինանսական կրթումը դպրոցական ուսումնառության ընթացքում սկսելով, հետագայում շարունակաբար կատարելագործելով՝ հնարավորություն է ստեղծվում դեռևս դպրոցական տարիքում ձևավորելու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, իսկ չափահաս տարիքում արդյունավետ կառավարելու անձնական ֆինանսները և դրսևորելու պատասխանատու վերաբերմունք։ Ֆինանսական կրթությունը ներկայումս իրականացվում է մի շարք տարրական, միջին և ավագ դպրոցներում, և մեծապես կարևորվում է ինչպես ֆինանսական կրթության իրականացման շարունակականությունը այդ դպրոցներում, այնպես էլ տարածումը Հայաստանի բոլոր մյուս դպրոցներում, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան օգուտ ստանալ ծրագրից` ձևավորելով անձնական ֆինանսները պատասխանատու կերպով կառավարելու ունակություններ:

բ. Ուսանողներ. Դպրոցական տարիքից հետո միակ երկարաժամկետ փուլը, երբ մարդ կամավոր գտնվում է կրթման տիրույթում և այդ տեսանկյունից առավել ընկալունակ է, դա համալսարանական կրթության ժամանակաշրջանն է։ Համալսարանական տարիներին ուսանողներից շատերը (մասնավորապես՝ առաջին կուրսի) առաջին անգամ են կառավարում իրենց անձնական ֆինանսները: Ահա թե ինչու նրանց համար դա կյանքի ուսանելի պահ է: Այսինքն՝ դա նրանց կյանքում մի պահ է, երբ առավել շահագրգռված են իրենց ֆինանսական վիճակին համահունչ ֆինանսական կրթություն ստանալ և համապատասխան քայլեր ձեռնարկել: Ուսանողները տվյալ փուլում համալրում են դպրոցական ֆինանսական կրթությունը իրենց կյանքի տվյալ փուլի կարիքներից բխող գիտելիքներով և հմտություններով, որոնք օգնում են նախապատրաստվել աշխատանքային կյանքին, ինչպես նաև հիմքեր են ստեղծում կենսաթոշակային կյանքի համար։ Ավելին՝ ուսանողները կարող են բազմարկչի դեր խաղալ և իրենց ընտանիքներին փոխանցել ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և օգնել ընտանիքի մյուս անդամներին՝ պատասխանատու եղանակով կառավարելու անձնական և ընտանեկան ֆինանսները:

գ. Գյուղական համայնքներ. ՖՈւԳ հարցումը ցույց է տվել, որ գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց ֆինանսական ունակությունների մակարդակը ցածր է՝ համեմատած քաղաքային բնակավայրերի ցուցանիշի հետ: Գյուղաբնակ բազմաթիվ անձինք սեփական ֆինանսների կառավարման հարցում բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ պայմանավորված իրենց եկամուտների սեզոնային բնույթով և միջոցները պլանավորելու ու տնտեսելու անհրաժեշտությամբ՝ ծախսերը նվազեցնելու և հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար ներդրումներ կատարելու նպատակով (սերմնացուի, պարարտանյութերի ձեռքբերում և այլն):

դ. Կանայք և ընտանիքներ. Ընտանեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև արտերկրում աշխատող ընտանիքի անդամների դրամական փոխանցումները լավագույնս օգտագործելու պատասխանատվությունը հիմնականում կրում են կանայք: ՖՈՒԳ հետազոտությունը ցույց է տվել, որ ֆինանսական ունակությունների մակարդակը կանանց շրջանում ավելի ցածր է՝ համեմատած տղամարդկանց հետ: Այլ թիրախային խմբերի ծրագրեր մշակելիս ուշադրություն կդարձվի տվյալ ծրագրում կանանց ընդգրկելիությանը։ Կմշակվեն ֆինանսական կրթության նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն կանանց և ընտանիքների (օրինակ՝ խոցելի ընտանիքների) հատուկ խմբերի կարիքներին:

ե. Միգրանտներ. Այս թիրախային խումբը ներառում է ինչպես արտագնա աշխատանքի մեկնածների կողմից Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողներին (հիմնականում կանանց), այնպես էլ այլ երկրներից Հայաստան տեղափոխված անձանց: Համաձայն «Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության18՝ ՀՀ մշտական բնակչության շրջանում դրամական փոխանցում է ստացել 241,000 մարդ: Մեկ այլ՝ ավելի ուշ արված հետազոտության19 մեջ նշվում է, որ դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 67.8%-ը խնայողություններ չունի, իսկ 21.2%-ը ունի պարտքեր: «Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում»20 հետազոտությամբ պարզվել է, որ արտերկրում (հիմնականում՝ Ռուսաստանում) աշխատող միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ֆինանսական ունակությունների ցածր մակարդակը հաճախ խոչընդոտում է աղքատության կրճատմանը և այդ տնային տնտեսությունների ֆինանսական բարեկեցության մակարդակի բարելավմանը: Այսպիսով՝ ֆինանսական կրթության տրամադրումը փոխանցումներ ստացողների համար կարևոր է՝ ապահովելու նրանց կողմից գումարների լավագույնս օգտագործումը: Ապրելու նպատակով Հայաստան գաղթած մարդկանց թվին են դասվում կամավոր վերադարձած կամ այլ երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև փախստականներն ու նրանց հավասարեցված անձինք, մասնավորապես՝ սիրիահայերը: Այս միգրանտները, որոնցից շատերը նախկինում կամ երկար ժամանակ չեն ապրել Հայաստանում, հնարավոր է շատ քիչ գումար ունենան (օրինակ՝ սիրիացի փախստականները, որպես կանոն, կորցրել են Սիրիայում իրենց պատկանող ունեցվածքն ու ներդրումները) և հաճախ դժվարությունների են հանդիպում Հայաստանում առկա մշակույթին և տարբեր կանոններին ու իրավական շրջանակներին հարմարվելիս: Հաճախ այդ դժվարություններից է հասանելի փոքր գումարը լավագույնս տնօրինելու վերաբերյալ պատկերացումը:

զ. Աշխատողներ. Անձնական ֆինանսները կառավարել դժվարացող աշխատողները կարող են ունենալ աշխատավայրում կենտրոնանալու և անգամ առողջական խնդիրներ, որոնց պատճառով կտուժի նրանց աշխատանքային արդյունավետությունը։ Հետևաբար՝ գործատուների, ինչպես նաև աշխատողների շահերից է բխում, որ վերջիններս ստանան ֆինանսական կրթություն՝ կարողանան կողմնորոշվել անձնական և ընտանեկան ֆինանսների կառավարման հարցում: Երբ գործատուներն օժանդակում են աշխատավայրում ֆինանսական կրթության տրամադրման գործընթացին, աշխատողները դա դիտում են որպես կարևոր օգուտ, և այսկերպ ամրապնդվում է նրանց հավատարմությունը գործատուի նկատմամբ: Խոշոր աշխատավայրերում ընձեռվում է ֆինանսական կրթության նախաձեռնություններում մեծ թվով աշխատողներ ընդգրկելու հնարավորություն:

է. ֆինանսական կրթության և իրազեկման մի շարք ծրագրեր կիրականացվեն հանրության լայն շրջանակների համար, որոնք բխում են ԶԼՄ-ների, սոցիալական հարթակների կողմից, սպառողների շահերի պաշտպանության գործընթացում բացահայտված խնդիրներից և ստացված ազդակներից։

66. Ֆինանսական կրթության ծրագրերի բովանդակությունը

1) Ֆինանսապես ունակ լինելու համար անձին անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը տարբեր թիրախային խմբերի և կյանքի տարբեր փուլերի ու հանգամանքների դեպքում կարող են տարբեր լինել: Այսպիսով, ֆինանսական կրթության ծրագրերում ներառված թեմաները կախված են լինելու մի շարք գործոններից, ներառյալ՝ թիրախային լսարանի կարիքները, ծրագրի համար հասանելի ժամանակը և այլն: Այդուհանդերձ, կան առանցքային թեմատիկ ուղղություններ, որոնք պետք է ընդգրկվեն ֆինանսական կրթության ծրագրերի մեծ մասում: Այդ թեմատիկ ուղղությունների ներքո ներառված կոմպետենցիաները բխում են «Ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրից չափահասների համար»-ից, որը ներկայացված է Աղյուսակ 1ում։

2) Հիմնական ուշադրությունը կսևեռվի այն հարցերի վրա, որոնք համապատասխան թիրախային խմբերի անդամների համար կունենան գործնական ավելի հավանական կիրառելիություն: Օրինակ, սեզոնային եկամտի կառավարման կամ անձնական և տնտեսավարման բյուջեների տարանջատման վերաբերյալ հարցերը նպատակահարմար կլինի ընդգրկել գյուղաբնակների համար ծրագրերում, բայց նպատակահարմար չէ ներառել վարձու աշխատողների համար նախատեսվող ֆինանսական կրթման ծրագրերում

 

VIII. 2021-25 թթ. նախատեսվող ֆինանսական կրթման ծրագրեր

 

67. ՖԿԾ իրականացման 2-րդ փուլում (2021-25 թթ.) նախատեսված ֆինանսական կրթության ծրագրերը ներկայացված են ստորև, ինչպես նաև Հավելված 2-ով ներկայացված գործողությունների պլանում:

68. Ստորև ներկայացված ֆինանսական կրթության ծրագրերից յուրաքանչյուրը համահունչ է ՖԿԾ առաքելությանը, նպատակներին, խնդիրներին և ուղղորդող սկզբունքներին։

69. Աշակերտներ

1) 2019թ․ դեկտեմբերի դրությամբ տարվա ընթացքում դպրոցների շուրջ 50% -ում իրականացվող «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 թթ. ուսումնական տարին ընդգրկելով բոլոր դպրոցները և 4 առարկաների բոլոր ուսուցիչներին:

2) Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս ֆինանսական կրթություն իրականացնելու վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 թթ. ուսումնական տարվա վերջը կվերապատրաստվեն: ՀՀ ԿԲ-ն շարունակելու է նախաձեռնել ուսուցանողների վերապատրաստման դասընթացները՝ նրանց միջոցով ապահովելով ֆինանսական կրթություն դասավանդող ուսուցիչների ուսուցման շարունակականությունը:

3) ՀՀ ԿԲ-ն համագործակցելու է Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են այս առարկաների ուսուցիչների ուսուցում` հետամուտ լինելով ապահովելու ֆինանսական կրթության իրականացման վերապատրաստում բոլոր համապատասխան ուսուցիչների համար:

4) ՀՀ ԿԲ-ն ուսումնասիրություն կանցկացնի պարզելու՝ արդյոք ուսուցիչներն օգտակար կհամարեն ուսուցման էլեկտրոնային հարթակի (որտեղ ռեսուրսները կարող են խմբավորվել ըստ թեմաների, հնարավոր կլինի ուսուցիչների և փորձագետների համագործակցությունը, հաղորդակցման ապահովումը) առկայությունը և նպատակահարմարության դեպքում կստեղծի այն։

70. Ուսանողներ

1) ԿԲ-ն աջակցելու է ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը (օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթացը և Մանկավարժական համալսարանում ֆինանսական կրթության դասավանդումը): Բացի այդ՝ ԿԲ-ն նպատակ ունի օժանդակելու մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: Դիտարկվող տարբերակների թվում են.

ա. Անձնական ֆինանսների վերաբերյալ դասընթացների ապահովում՝ անձնական ֆինանսների կառավարումը ներառելով տնտեսագիտության որոշ դասընթացների ձևաչափում:

բ. ՀՀ ԿԲ առցանց ֆինանսական կրթման ռեսուրսների և սոցիալական հարթակների վերաբերյալ տեղեկացում ուսանողներին (օրինակ՝ համալսարանի ներքին կայքի միջոցով լուսաբանելով ԿԲ ֆինանսական կրթման կայքը և տրամադրելով վերջինիս հղումը)։ Կդիտարկվեն նաև այլ հնարավոր համագործակցության ձևաչափեր:

2) ՀՀ ԿԲ-ն կդիտարկի այն բուհերի հետ աշխատելու հնարավորությունները, որոնք ուսանողների համար ֆինանսական կրթության ծրագրեր մշակելու հետաքրքրություն կցուցաբերեն: ՀՀ ԿԲ-ն բուհերի հետ առավել մեծ պատրաստակամությամբ կհամագործակցի այն դեպքերում, երբ հնարավոր կլինի համատեղ մշակված ֆինանսական կրթման ծրագրերը հասանելի դարձնել նաև այլ բուհերում կիրառելու համար:

3) Ի լրումն՝ «Իմ ֆինանսների ամիս», «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը (ներկայացված է 76-րդ կետում) կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

71. Գյուղական համայնքներ

1) ՀՀ ԿԲ-ն նախատեսում է շարունակել համագործակցությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ իրականացնելով «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագիրը։ Ծրագիրը կարող է մատուցվել մարզային դասընթացավարների միջոցով, ովքեր վարքագծային գործիքների ինտեգրմամբ դասընթացներ կիրականացնեն ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում։ Վարքագծային փոփոխությանը կարող են նպաստել այնպիսի մոտեցումները, ինչպիսիք են, օրինակ «չգրված կանոնների» (rules of thumbs) կիրառումը։

2) ՀՀ ԿԲ-ն մտադիր է համագործակցել գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց վստահությունը վայելող կազմակերպությունների հետ, որոնք կարող են այլ օժանդակության հետ մեկտեղ տրամադրել ֆինանսական կրթություն: Փորձը հիմնավոր կերպով ցույց է տալիս, որ գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց իմացած և իրենց հարգանքը վայելող կազմակերպությունների տրամադրած խորհուրդներին ու ցուցումներին: Ավելին՝ ֆինանսական կրթության մատուցումը գյուղական համայնքներում արդեն աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների կողմից կարող է լինել շատ ավելի ձեռնտու՝ խնայողության տեսանկյունից և կարող է ընդգրկել ավելի շատ մարդկանց, քան այն դեպքում, երբ ՀՀ ԿԲ-ն փորձեր դա առանձին կազմակերպել:

3) Ֆինանսական կրթությունը կարող է շահավետ լինել այդ կազմակերպությունների համար՝ իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Օրինակ.

ա. Խնայած միջոցներն ավելացնելու դեպքում գյուղացիներն ավելի շատ գումար կունենան սերմ, պարարտանյութ, անասուններ կամ անասնակեր գնելու համար: Սա կխթանի գյուղատնտեսական արտադրությունը և արդյունքում կավելացնի գյուղատնտեսների եկամուտները: Հետևաբար, գյուղական բնակավայրերին (կամ կոնկրետ գյուղատնտեսներին) աջակցող կազմակերպությունների և ՀԿ-ների շահերից է բխում ֆինանսական կրթություն տրամադրել այն մարդկանց, ում մտադիր են աջակցել:

բ. Եթե ծնողները չեն կարողանում կազմել բյուջե կամ արդյունավետ կառավարել իրենց կազմած բյուջեն, քիչ հավանական է, որ նրանք ի վիճակի կլինեն իրենց և իրենց երեխաների համար լիարժեք սննդարար սնունդ ձեռք բերել կամ վճարել անհրաժեշտ դեղորայքի դիմաց: Ավելին, ֆինանսական հարցերով մտահոգված լինելու դեպքում քիչ հավանական է, որ ծնողները կընդունեն և կկատարեն իրենց տրվող առողջապահական բնույթի խորհուրդները, և նաև կարող են ունենալ հոգեբանական խնդիրներ: Հետևաբար, գյուղական բնակավայրերում մարդկանց աջակցություն ցուցաբերող առողջապահական կազմակերպությունների, ՀԿ-ների (օրինակ՝ բժիշկների) շահերից է բխում այդ անձանց ֆինանսական կրթություն տրամադրելը:

4) Հայաստանի մանուկներ հիմնադրամի ոչ ֆորմալ կրթության կենտրոն հանդիսացող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում դասավանդվող ձեռներեցության ծրագրերում ԳԽԲՀ -ի հետ համագործակցության արդյունքում ներառվել են վերջինիս մշակած ֆինանսական գրագիտության որոշ մոդուլներ։

72. Կանայք և ընտանիքներ

1) 2021-25 թթ. գործողությունների պլանում ընդգրկված նախաձեռնություններից շատերը կարող են առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնել կանանց և ընտանիքների համար։ Օրինակ՝ ֆինանսական կրթության www.abcfinance.am կայքը ներառում է ընտանիք բաժինը, որի մեջ ներառված են անձնական և ընտանեկան ֆինանսների կառավարման վերաբերյալ օգտակար նյութեր երիտասարդ մայրերի և նոր ամուսնացած զույգերի համար։ ՀՀ ԿԲ-ն շարունակելու է դիտարկել www.abcfinance.am կայքում կանանց ֆինանսական ունակությունների խթանմանն ուղղված օգտակար գործիքներ, նյութեր ավելացնելու նպատակահարմարությունը և հնարավորությունները։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի ընթացքում կշարունակվեն նաև կանանց հետաքրքրող խնդիրների վերաբերյալ միջոցառումների իրականացում։

2) «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է ավելի շատ ընտանիքներ ընդգրկել իր մշակած ծրագրի շրջանակներում, որում օգտագործվում են: Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամի կողմից մշակված ռեսուրսներ՝ յուրաքանչյուր մարզում խոցելի ընտանիքներին ուսուցում և այլ աջակցություն ցուցաբերելու համար: Այն նախատեսում է համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետարանների հետ` սոցիալական աշխատողների վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի վերջիններս կարողանան անապահով ընտանիքներին առաջարկել աջակցության լայն փաթեթ, այդ թվում` ընտանեկան ֆինանսների կառավարման համար օգտակար ֆինանսական կրթություն:

3) ՀՀ ԿԲ-ն կփորձի բացահայտել և համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք կանանց և ընտանիքներին ուղղված ծրագրերում կամ ծրագրերի հետ մեկտեղ կարող են ֆինանսական կրթություն տրամադրել։

73. Միգրանտներ

1) Միգրանտների համար ֆինանսական կրթության ծրագրերի մշակման ընթացքում հաշվի կառնվեն «Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում»21 ուսումնասիրության արդյունքներն այն թեմաների վերաբերյալ, թե միգրանտների և նրանց ընտանիքների որ տարբեր կատեգորիաներն օգուտ կքաղեն իրենց գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի բարելավումից, ինչպես նաև նրանց ֆինանսական կրթության մատուցման արդյունավետ մեթոդների վերաբերյալ:

2) Մի շարք կազմակերպություններ և գործակալություններ աջակցություն են ցուցաբերում կամավոր կամ ոչ կամավոր սկզբունքով Հայաստան ժամանած միգրանտներին: Այս աջակցությունը ներառում է, օրինակ, ձեռնարկատիրական դասընթացներ և կեցության ծախսերի հետ կապված աջակցություն: Միգրանտները, ովքեր իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ են կառավարում, հետագայում ավելի լավ են կարողանում ստեղծել և վարել փոքր բիզնես, ինչպես նաև վճարել կեցության հետ կապված ծախսերը: ՀՀ ԿԲ-ն կհամագործակցի միգրանտներին աջակցող կազմակերպությունների և գործակալությունների հետ` նպատակ ունենալով ապահովելու ֆինանսական կրթության ինտեգրումը միգրանտներին ցուցաբերվող աջակցության (ներառյալ՝ ուսուցումը) մեջ: Այս մոտեցումը ոչ միայն կապահովի մատուցման ուղիների հարմար և ծախսարդյունավետ կիրառում, այլև կօգնի շահառուներին հասկանալ, թե իրենց ստացած տեղեկատվությունն ու ուղղորդող խորհրդատվությունը գործնականում ինչպես կարող են իրենց և իրենց ընտանիքի բարեկեցության մեջ դրական փոփոխություն առաջացնել:

3) Կարող է դիտարկվել ֆինանսական կրթության ռեսուրսների (ինչպիսիք են, օրինակ, տեսանյութերը, հավելվածները) վերբեռնման հնարավորությունը հաղորդակցման այն հարթակներում, որոնք հանրածանոթ և կիրառելի են միգրանտների շրջանում:

4) Կդիտարկվի նաև միգրացիայի ոլորտի պետական լիազորված մարմնի աջակցությամբ ֆինանսական կրթության մատուցման հնարավորությունն այն մարդկանց, ովքեր մտադիր են մեկնել արտագնա աշխատանքի, ինչպես նաև արտերկրում աշխատող միգրանտների ընտանիքներին:

74. Աշխատողներ

1) Առկա են ֆինանսական կրթությունը մարդկային ռեսուրսների և վերապատրաստման բաժինների միջոցով աշխատողներին մատուցելու հնարավորություններ: Այն կարող է ներառվել նոր աշխատողների համար նախատեսված ներածական դասընթացներում, ինչպես նաև մատուցվել գործող աշխատակիցներին՝ որպես այլ վերապատրաստման դասընթացների մաս: Տարբերակների թվում են ԿԲ պատրաստած նյութերի օգտագործմամբ ֆինանսական կրթության տրամադրումը մարդկային ռեսուրսների և վերապատրաստման բաժինների անձնակազմի միջոցով, աշխատավայրերում ցուցադրման նպատակով ԿԲ կողմից տեսահոլովակների պատրաստումը կամ առցանց մոդուլների մշակումը, որոնք գործատուներն իրենց ներքին ցանցի միջոցով կարող են հասանելի դարձնել աշխատակիցներին:

2) ԿԲ-ն քննարկումներ կանցկացնի մի շարք գործատուների հետ` պարզելու վերջիններիս՝ իրենց աշխատողներին ֆինանսական կրթություն տրամադրելու պատրաստակամությունը: Սատարող գործատուների հետ ԿԲ-ն կհամաձայնեցնի ֆինանսական կրթությունն իրականացնելու լավագույն միջոցը: Նախապատվությունը կտրվի պետական և մասնավոր հատվածի խոշոր գործատուներին, քանի որ դա աշխատողների առավելագույն թվաքանակի ներառման հնարավորություն կտա: Գործատուների կողմից բավարար աջակցության դեպքում ԿԲ-ն կմշակի համապատասխան ռեսուրսներ և մեթոդներ (օրինակ՝ ստանդարտ շնորհանդեսներ, թվային գործիքներ, էլեկտրոնային նյութեր կամ առցանց մոդուլներ), որոնք կարող են առանց փոփոխությունների կամ չնչին հարմարեցումներ իրականացնելուց հետո տրամադրվել մի շարք աշխատավայրերին։ Այդ նյութերը տրամադրելուց հետո ՀՀ ԿԲ-ն կդիտարկի այդ աշխատավայրերում կադրերի և վերապատրաստման բաժինների աշխատակազմի ուսուցման հնարավորությունը։ Այդկերպ հնարավոր կլինի իրականացնել արդյունավետ ֆինանսական կրթություն՝ հնարավորություն տալով գործատուներին շարունակելու կրթական գործընթացը։

75. Ֆինանսական կրթության կայք, սոցիալական հարթակներ և թվային տեխնոլոգիաներ

1) ՀՀ ԿԲ-ն մտադիր է հետագայում ավելի կատարելագործել ֆինանսական կրթության իր կայքը և ընդլայնել սոցիալական հարթակների կիրառումը, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.

ա. Կայքի բովանդակությունը դարձնելով ավելի գրավիչ՝ զգալիորեն ավելացնելով լուսանկարների և պատկերազարդ այլ նյութերի կիրառումը,

բ. Ընդարձակելով հաշվիչների և բջջային հավելվածների քանակը,

գ. Ընդլայնելով ֆինանսական կրթությանն առնչվող խաղերի շրջանակը` օգտատերերին հնարավորություն տալով սովորելու ընթացքում միաժամանակ զվարճանալ,

դ. Ընդլայնելով «Ֆինինֆո» կայքում ընդգրկված ֆինանսական ծառայությունների ցանկը,

ե. Մշակելով առցանց ուսուցման դասընթացներ, դասեր և վեբինարներ:

զ. Ստանալով օգտատերերի հետադարձ արձագանքը (օրինակ՝ առցանց (pop-up) հարցումների միջոցով)` որոշել, թե որ փոփոխությունները կարող են առավել օգտակար լինել:

2) Կդիտարկվի ֆինանսական կրթության վերաբերյալ հաղորդագրություններ և հիշեցումներ ուղարկելու համար թվատեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը: Տարբերակներից մեկը կարող է լինել վճարումների համար նախատեսված հավելվածի միջոցով հաղորդագրությունների ուղարկումը, ինչը կարող է հատկապես արդյունավետ լինել գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց հաղորդագրություններ և հիշեցումներ ուղարկելու համար: Մեկ այլ տարբերակ կարող է լինել տեքստային հաղորդագրություններ ուղարկելը: ԿԲ-ն մտադիր է տարբերակները քննարկել վճարահաշվարկային համակարգի և բջջային կապի օպերատորների, ֆինտեք ընկերությունների հետ` պարզելու համագործակցության վերաբերյալ նրանց պատրաստակամությունը:

76. Ամենամյա միջոցառումներ

1) «Իմ ֆինանսների ամիս», «Փողի միջազգային շաբաթ» և «Խնայողությունների համաշխարհային օր» ծրագրերը կշարունակեն իրականացվել ամենամյա սկզբունքով: Դրանցից յուրաքանչյուրը ներառելու է միջոցառումների լայն շրջանակ՝ ֆինանսների հետ կապված խաղեր (օրինակ՝ «Ֆինանսական` այլ կերպ» բառախաղը), սեմինարներ, մրցաշարեր և մրցույթներ: ՀՀ ԿԲ-ն կփոխգործակցի ինչպես հասարակական, այնպես էլ մասնավոր հատվածի շահագրգիռ կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով ապահովել նրանց մասնակցությունը և աջակցությունը այս արդեն կայացած միջոցառումներին:

 

IX. Ձեռք բերված առաջընթացի չափում, փորձարկում, մշտադիտարկում և գնահատում

 

77. Ընդհանուր առաջընթացի չափում

1) 2014 թ. և 2019 թ. իրականացվել են «Ֆինանսական ունակությունների գնահատում» հարցումներ: 2014 թ. հետազոտությունը տրամադրել է ելակետային գնահատական` չափելու Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի իրագործման ժամանակահատվածում տեղի ունեցող փոփոխությունները: Սակայն զգուշորեն պետք է վերաբերվել հարցման արդյունքներին ՖԿԾ ազդեցության տեսանկյունից, քանի որ ֆինանսական ունակությունների (հատկապես վարքագծի) մակարդակի վրա, բացի ֆինանսական կրթման ծրագրերի հասանելիությունից և արդյունավետությունից, ազդում են նաև այլ գործոններ, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, սոցիալ տնտեսական միջավայրը և այլն։

2) Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվում ֆինանսական ունակությունների մակարդակը ընդհանուր բնակչության և բնակչության որոշակի խմբերի մոտ, ինչպես նաև ձեռք բերել ֆինանսական ունակությունների մակարդակի փոփոխությունների վերաբերյալ պատկերացումներ՝ տարբեր թեմաների, ֆինանսական ունակությունների տարբեր բաղադրիչների (օրինակ՝ գիտելիքներ, հմտություններ, վերաբերմունք և վարքագիծ) և բնակչության տարբեր հատվածների առումներով: Ուստի նախատեսվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ իրականացնել բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցում։

78. Փորձարկում

1) Առաջարկվող ֆինանսական կրթության լայնամասշտաբ նոր ծրագրերը նախապես փորձարկվելու են` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք, ըստ էության, նման են այն ծրագրերին, որոնք իրականացվել են նախկինում և եղել են ծախսարդյունավետ: Փորձարկումն իրականացվելու է ֆոկուս խմբերի կամ պիլոտային ծրագրերի միջոցով և/կամ երկուսի համադրությամբ:

2) Ծրագրի նախնական փորձարկումը և փորձարկման արդյունքների հիման վրա դրանում անհրաժեշտ շտկումների կատարումը (կամ ծրագրի դադարեցումը, եթե փորձարկումից պարզվում է, որ ճիշտ չէ տվյալ ծրագրի համար ծախսել նախատեսվող ռեսուրսները) կհիմնավորեն ծախսարդյունավետ միջոցառումների ընտրությունը:

79. Մշտադիտարկում և գնահատում

1) Բոլոր ծրագրերը ենթարկվելու են մշտադիտարկման՝ հետևյալի վերաբերյալ գնահատականներ ստանալու նպատակով.

ա. Արդյոք ծրագիրն ըստ պլանի ճիշտ ուղու վրա է,

բ. Որենք են ձեռք բերված հաջողությունները և թերացումները գ. Ինչպիսի բարելավումներ կարող են իրականացվել

2) Ընտրված ծրագրերը կենթարկվեն գնահատման: Գնահատման ենթակա կարող է լինել այն ծրագիրը, որի գործարկումը համեմատաբար ավելի ծախսատար է, երկարաժամկետ է և նախատեսված է մեծ թվով մարդկանց համար:

3) Կարևոր է իմանալ, թե ֆինանսական կրթության ծրագիրը թիրախային խմբի քանի շահառուի վրա է տարածվում և արդյոք ծախսարդյունավետ է, ինչպես նաև՝ արդյոք այն դրական ազդեցություն է ունենում թիրախային լսարանի ֆինանսական ունակությունների մակարդակի վրա: Մշտադիտարկումը և, անհրաժեշտության դեպքում՝ գնահատումը, հնարավորություն կտան կայացնելու կշռադատված և հիմնավոր որոշումներ ծրագրի ծախսարդյունավետության վերաբերյալ և, ըստ այդմ` դրա շարունակականության (գուցե փոփոխություններով) կամ դադարեցման վերաբերյալ: Դա նաև հնարավորություն կտա դասեր քաղել ֆինանսական կրթության այլ ծրագրերի համար։

4) Կիրականացվեն որակական, ինչպես նաև քանակական բնույթի գնահատումներ: Դասընթացներին մասնակցած անձանց թիվը կամ կայքի այցելուների թիվը համեմատաբար հեշտ է չափել: Սակայն գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և, ամենակարևորը, արդյունքների փոփոխությունների վրա հիմնված գնահատականները (օրինակ՝ թիրախային բնակչության վարքագծային փոփոխություններ) ավելի լավ են ցույց տալիս, թե որքանով է տվյալ նախաձեռնությունը հասել իր նպատակակետին: Մշտադիտարկումը և գնահատումը հենց սկզբից պետք է լինեն ֆինանսական կրթության ծրագրերի կառուցվածքային մաս, քանի որ հակառակ դեպքում համապատասխան տվյալների հավաքագրումը կդառնա անհնար:

5) Հաշվի առնելով վերը նշված գործոնները` ծրագրի մշտադիտարկումը և (անհրաժեշտության դեպքում) գնահատումը կիրականացվեն այնպիսի եղանակով, որը համաչափ է ակնկալվող արդյունքներին, այդ թվում` հավանականությանը, որ գնահատման արդյունքում կատարված օգտակար եզրահանգումները կարող են նպաստել տվյալ ծրագրի արդյունավետության բարձրացմանը, հնարավոր է, նաև կիրառվեն այլ ծրագրերում: Հատուկ ուշադրություն կդարձվի, թե որքան մարդ է ընդգրկվել ծրագրում և արդյոք գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը և (երբ հնարավոր է չափել) թիրախային լսարանների անդամների վարքագիծը դրական փոփոխություններ են ունեցել: ՀՀ ԿԲ կողմից իրականացվող ֆինանսական կրթության ծրագրերի փորձարկման, մշտադիտարկման և գնահատման գործընթացները ենթադրում են մեծ ֆինանսական միջոցներ և, շահերի բախումից խուսափելու համար պետք է իրականացվեն մասնագիտացված թիմի կողմից։

6) Յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը, ԿԳՄՍ նախարարությունը Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Կառավարության աշխատակազմ է ներկայացնելու նախորդ տարվա ընթացքում Ծրագրում ներառված գործողությունների կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկանք:

 

X. Ֆինանսավորում

 

80. 2021-25 թթ. գործողությունների պլանում ընդգրկված նախաձեռնություններն իրականացնելիս կարևորվելու է նաև ծախսարդյունավետությունը։ Նախապատվությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք հնարավորինս քիչ ռեսուրսներով մեծ արդյունք են ապահովում։

81. Այդուհանդերձ, նախատեսված գործողություններից շատերի մշակումն ու իրականացումը կպահանջեն որոշակի միջոցների հատկացում, այդ թվում` ֆինանսական: Ֆինանսավորումը պետք է լինի կայուն` ծրագրերի շարունակական ազդեցությունն ապահովելու համար: Այն պետք է հասանելի լինի ինչպես ծրագրերի մշակման (ներառյալ մշակման ընթացքում դրանց փորձարկման), այնպես էլ դրանց իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար:

82. ՖԿԾ համակարգման և շարունակական իրագործման համար ինստիտուցիոնալ միավորի ձևավորման և պահպանման ֆինանսավորումը իրականացնելու է ՀՀ ԿԲ-ն՝ սպառողների շահերի պաշտպանության մանդատի ներքո։ Ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության ներդրումը ֆինանսավորվելու է ՀՀ ԿԲ-ի, դոնորների և այլ կառույցների կողմից՝ չստեղծելով լրացուցիչ բեռ պետական բյուջեի վրա։ ՀՀ ԿԲ-ի, դոնորների և այլ կառույցների միջոցներով են ֆինանսավորվելու նաև ուսումնական հաստատություններից դուրս ֆինանսական կրթման ծրագրերը։ Ֆինանսավորումը ներառում է ինչպես ուղղակի ֆինանսավորում, այնպես էլ սեփական ոչ դրամական ռեսուրսներով աջակցություն (in-kind contribution):

83. ՖԿԾ առաջին փուլի ընթացքում (2014-19 թթ.) ձեռնարկված ֆինանսական կրթության մի շարք միջոցառումներ հնարավոր է եղել իրականացնել Հայաստանում ռազմավարական գործընկերների կամ միջազգային դոնորների աջակցության, ներառյալ՝ ֆինանսավորման շնորհիվ: ՀՀ ԿԲ-ն երախտապարտ է իր բոլոր գործընկերներին և դոնորներին՝ ցուցաբերած կարևոր աջակցության համար և վստահ է, որ այդ աջակցությունը կլինի շարունակական: Ձեռք բերված առաջընթացը, 2021-2025 թթ. գործողությունների պլանում ներկայացված նախաձեռնությունների հետ միասին ցույց են տալիս, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել գործընկերների և դոնորների աջակցությամբ:

84. 2021-25 թթ․ գործողությունների պլանով սահմանված բոլոր թիրախային խմբերին ուղղված նախաձեռնությունների մշակման և իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները ըստ շուկայի ուսումնասիրության նախնական գնահատականի կազմում են շուրջ 657 միլիոն ՀՀ դրամ։ Վերջինս ապագայում ենթակա է ճշգրտման փաստացի որոշումների և գնահատականների հիման վրա։

85. Ակնկալվում է, որ 2021-25 թթ. գործողությունների պլանում ներառված նախաձեռնությունների մշակման և իրականացման ֆինանսավորումը և/կամ այլ անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը հնարավոր կլինի հետևյալ աղբյուրներից.

1) Պետական կառույցներ․ ՀՀ ԿԲ և այլ պետական մարմիններ։ Ընդ որում՝ պետական այլ մարմինները հիմնականում աջակցում են իրենց ոչ դրամական ռեսուրսների միջոցով։

2) Ֆինանսական ոլորտում գործող այլ կառույցներ (Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ և այլն), որոնք իրենց մանդատների ներքո ֆինանսական կրթության համար արդեն իսկ հատկացնում են ֆինանսական միջոցներ և այլ ռեսուրսներ:

3) Դոնորներ. Ֆինանսական կրթությանն ուղղված կամ ֆինանսական կրթություն ներառող նախաձեռնությունները կարող են լինել միջազգային հարթակում գործող որոշ կազմակերպությունների նպատակների շրջանակում:

4) Ֆինանսական կազմակերպություններ. Ֆինանսական կազմակերպությունները կշահեն ֆինանսական խնդիրներին առավել քաջատեղյակ բնակչության առկայությունից, որն ավելի լավ պատկերացնում ունի սեփական կարիքները բավարարող ֆինանսական ծառայությունների առավելությունների մասին: Ակնկալվում է, որ ֆինանսական կազմակերպությունները և նրանց միությունները շարունակաբար ավելի պատրաստակամ կլինեն ֆինանսական կրթության նախաձեռնությունները ֆինանսավորելու հարցում, այդ թվում` որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս: Շարունակում է կարևորվել այն, որ դրանք բուն կրթական գործողություններ են, և ոչ թե մարքեթինգային միջոցառումներ:

5) Պետություն-մասնավոր գործընկերություններ. Պետություն-մասնավոր գործընկերությունները ֆինանսական և այլ տեսակի ռեսուրսների մեկ այլ հավանական աղբյուր են:

6) Այլ կազմակերպություններ. Ֆինանսական կրթության նախագծերին կարող են աջակցել բազմաթիվ այլ կազմակերպություններ, օրինակ` իրենց կայքերում համապատասխան հղումներ տեղադրելով կամ անվճար հիմունքներով տարածք տրամադրելով:

86. 2021-25 թթ. գործողությունների պլանում միջոցառումներից մի քանիսը խոշոր, բազմաբնույթ, ծախսատար նախաձեռնություններ են և նախատեսում են մեծ թվով շահառուներ: Այսօրինակ ծրագրերի համար ռեսուրսները հնարավոր է ձևավորել ֆինանսավորման աղբյուրների համակցությամբ:

87. Ծախսերը նվազագույնի կհասցվեն հետևյալ կերպ.

1) Հնարավորության դեպքում` արդեն իսկ առկա ռեսուրսների օգտագործում կամ վերամշակում, և ոչ թե նոր ռեսուրսների մշակում:

2) Նույն ռեսուրսների օգտագործում ֆինանսական կրթության հնարավորինս շատ նախաձեռնությունների համար:

3) Ջանքերի անհարկի կրկնությունից խուսափում:

4) Ըստ կիրառելիության առավելապես թվային կրթման իրականացում

 

XI. Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլան

 

88. 2021-2025 թթ. գործողությունների պլանը ներկայացված է Հավելված 2-ում: Այն շարունակաբար վերանայվելու և հարկ եղած դեպքում վերափոխվելու է: Որոշ միջոցառումների մշակման և իրականացման համար հետագայում մշակվելու են ավելի մանրամասն գործողությունների ծրագրեր։

89. 2021-2025 թթ. գործողությունների պլանը ընդգրկում է միջոցառումներ բոլոր թիրախային խմբերի համար, համահունչ է ազգային գերակայություններին, ռազմավարական նախաձեռնությունների և կարճաժամկետ՝ արագ ձեռք բերվող արդյունքների (quick wins) համակցություն է և շեշտադրում է համատեղ ծրագրերի իրականացումը (մեծ ուշադրություն է դարձվելու ՖԿԾ սահմանած թիրախների նկատմամբ այլ ծրագրեր իրականացնող վստահելի կազմակերպությունների բացահայտմանը, վերջիններիս հետ համագործակցությանը և իրենց ծրագրերում ֆինանսական կրթության ինտեգրմանը)։

 

_________________

1 «Ֆինանսական գրագիտության չափում» ՏՀԶԿ/Ֆինանսական կրթության միջազգային ցանց, Ա. Ատկինսոն և Ֆ. Մեսսի 2012, (Atkinson, A. and F. Messy (2012), “Measuring FinancialLiteracy: Results of the OECD / INFE հասանելի է՝ http://dx.doi.org/10.1787/5k9csfs90fr4-en)

2 Ֆինանսական կրթության ռազմավարություններ ՏՀԶԿ ռազմավարական ձեռնարկ (National Strategies for Financial Education Oecd/Infe Policy Handbook) հասանելի է՝ https://www.oecd.org/daf/fi n/fi nancial-education/National-Strategies-Financial-Education-Policy-Handbook-Highlights.pdf

3 Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության, (Organisation for Economic Co-operation and Development – OECD) աղբյուր՝ http://www.oecd.org

4 Ֆինանսական ունակությունների բարոմետր. երկրի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման նոր մեթոդաբանություն (Financial Capability Barometer: A New Methodology for Measuring the Financial Capability of a Country's Population), հասանելի է` www.afiglobal.org/sites/default/files/publications/2017-03/2017-Financial%20Capability%20Barometer.pdf հղումով:

5 «Հայաստանի բնակչություն Ֆինանսական ունակությունների գնահատում 2019 թ.» հետազոտություն: Ամփոփագիր (The Study of the Financial Capability of the Population in Armenia, 2019. The Executive Summary), հասանելի է` www.findevgateway.org/sites/default/files/publications/2020/20200407_Financial-CapabilityStudy-ExSum_ENG-with-logo.pdf հղումով:

6 Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թթ. գործողությունների ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2014 թ. նոյեմբերի 13-ի N47 արձանագրային որոշմամբ:

7 «Հայաստանի բնակչություն ֆինանսական ունակությունների գնահատում 2019 թ. » հետազոտություն: Ամփոփագիր (The Study of the Financial Capability of the Population in Armenia, 2019. The Executive Summary): ԳԽԲՀ պատվիրել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանը և «ՀՌԿԿ-Հայաստանին» 2014 թ. ՖՈՒԳ համազգային ներկայացուցչական ընտրանքով իրականացնել հարցում և հարցման արդյունքների վերաբերյալ պատրաստել զեկույց:

8 Ֆինանսական ունակությունների բարոմետր. երկրի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման նոր մեթոդաբանություն (Financial Capability Barometer: A New Methodology for Measuring the Financial Capability of a Country's Population), հասանելի է` www.afiglobal.org/sites/default/files/publications/2017-03/2017-Financial%20Capability%20Barometer.pdf կայքէջում:

9 Ֆինանսական ունակությունների բարոմետր. երկրի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման նոր մեթոդաբանություն (Financial Capability Barometer: A New Methodology for Measuring the Financial Capability of a Country's Population), հասանելի է` www.afiglobal.org/sites/default/files/publications/2017-03/2017-Financial%20Capability%20Barometer.pdfկ այքէջում:

10 Ֆինանսական ներգրավվածություն․Ակնարկ Համաշխարհային Բանկ (Financial Inclusion Overview World Bank), հասանելի է՝ https://www.worldbank.org/en/topic/financialinclusion/overview հղումով։

11 Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհուրդ. Տնտեսության վերականգնում, Օգոստոս 2012 թ. (APEC Finance Ministers: economic recovery, August 2012) https://www.apec.org/Press/News-Releases/2012/0828_finance

12 Միջազգային երիտասարդական ոչ առևտրային հասարակական կազմակերպություն:

13 Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության սեմինարների կարճաժամկետ արդյունավետությունը․Հայաստանի օրինակը (The Effectiveness of Short-Term Financial Education Workshops in Rural Areas: The Case of Armenia) հասանելի է https://www.afi-global.org/publications/2716/The-Effectiveness-ofShort-Term-Financial-Education-Workshops-in-Rural-Areas-The-Case-of-Armenia կայքէջում։

14 Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը․Հայաստանի օրինակը (The Effectiveness of Long-Term Financial Education Workshops in Rural Areas: The Case of Armenia) հասանելի է https://www.afi-global.org/publications/3319/The-Long-TermEffectiveness-of-Financial-Education-Classroom-Workshops-in-Rural-Areas-the-Case-of-Armenia կայքէջում։

15 «Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում (Financial Literacy for Migrants: Mapping Study) հասանելի է՝ www.findevgateway.org/paper/2020/05/financial-literacy-migrants-mapping-and-needs-assessment կայքէջում:

16 Հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ ԿԲ նախագահի 2012 թ. մայիսի 30-ի թիվ 1/501Ա որոշմամբ:

17 Ֆինանսական բարեկեցություն. ֆինանսական կրթության նպատակը, Սպառողի ֆինանսական պաշտպանության բյուրո 2015թ. (Financial well-being. Purpose of financial education: Consumer Financial Protection Bureau. 2015), հասանելի է՝ https://files.consumerfinance.gov/f/201501_cfpb_report_financial-wellbeing.pdf կայքէջում:

18 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին։

19 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին։

20 Հասանելի է www.findevgateway.org/sites/default/files/publications/submissions/68746/Financial%20Literacy%20for%20Migrants%20-%20Mapping%20and%20Needs%20Assessment_ARM.pdf կայքէջում:

21 Հասանելի է` www.findevgateway.org/paper/2021/05/financial-literacy-migrants-mapping-and-needs-assessment կայքէջում.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1208-Լ որոշման

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլան

 

1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Միջոցառում

Մանրամասներ

Կատարող

Համակատարող

Ժամկետ

1. «Ֆինանսական կրթությունը դպրոցում» (ՖԿԴ) ծրագրի ընդլայնում` ընդգրկելով դպրոցների առնվազն 95%-ը

1) Բոլոր ուսուցիչների վերապատրաստում

2) Դպրոցներում ֆինանսական կրթության ուսուցման արդյունավետության գնահատում

3) Մշտադիտարկում, մենթորինգ և մեթոդական աջակցություն

4) Դասընթացավարների

շարունակական վերապատրաստում

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարություն

1) ՀՀ ԿԲ (համաձայնությամբ)

2) ՀՀ կրթության տեսչական մարմին

3) 2021-22 թթ.

4) 2021-25 թթ.

5) 2021-22 թթ.

6) 2021-23 թթ.

2. Ֆինանսական կրթությունը դպրոցում ծրագրի կայունության ապահովում

1) Մանկավարժական կրթություն տրամադրող համալսարաններում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրում

2) Լրացուցիչ ուսումնական նյութերի և գործիքների մշակում՝ ըստ անհրաժեշտության

3) Ուսուցիչների համար էլեկտրոնային ուսուցման հարթակի (E-learning paltform) ստեղծման հնարավորությունների դիտարկում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2) ՀՀ կրթության տեսչական

մարմին

1) 2021-25 թթ.

2) 2021-25 թթ.

3) 2021-25 թթ.

3. «Ֆինանսական կրթությունը դպրոցում» (ՖԿԴ) ծրագրին խթանող այլ ծրագրերի իրականացում

Համագործակցություն վստահելի կազմակերպությունների հետ և ֆինանսական կրթությունը դպրոցում ծրագրին խթանող ծրագրերի իրականացում․այդ թվում ՝

1) «Քաղաքացի նախագիծ»՝ նախագծային ուսուցման միջոցով ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների ուսուցում, ֆինանսական կրթման խրախուսում

2) «Բրեյն ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ- մրցույթ՝ ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտների խրախուսում և մոտիվացիա, նրանցից լավագույն տրամաբանություն և առաջադիմություն ունեցողների բացահայտում և պարգևատրում

3) Ֆինանսական գրագիտության

մրցաշարի մշակում և իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

1) «ՍԻՎԻՏԱՍ» ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (համաձայնությամբ)

2) Հայաստանի պատանեկան նվաճումներ (համաձայնությամբ)

3) «ԱՅԲ» կրթական հիմնադրամ (համաձայնությամբ)

2021-25 թթ․

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Բուհերում ֆինանսական կրթության ներդրում

Բուհերի հետ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու տարբերակների ուսումնասիրում և դիտարկում, այդ թվում՝ բուհերի հետ բանակցությունների վարում և համաձայնությունների ձեռքբերում, ուսումնական մոդուլի մշակում և թեստավորում, վերապատրաստումների իրականացում ֆինանսական կրթություն դասավանդողների համար, աջակցություն մոդուլի ներդրման գործում, մոնիթորինգ և մեթոդական

աջակցություն

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

1.Բուհեր

1) ՀՀ կրթության,

2) գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3) ՀՀ կրթության տեսչական մարմին

2021-25 թթ.

3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

1. Գյուղական

բնակավայրերում ֆինանսական

կրթության դասընթացների իրականացում

2014-2019 թթ․ իրականացված

«Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շարունակականության ապահովում, այդ նպատակով հետևյալ միջոցառումների իրականացում՝

1) Դասընթացավարների վերապատրաստում

2) Վարքագծային գործիքների փորձարկում և արդյունավետ լինելու դեպքում կիրառում

3) Մշտադիտարկում և մեթոդական

աջակցություն

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

ՀՀ Տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

2021-25 թթ.

2. Համագործակցային ծրագրերի իրականացում

Գյուղական բնակավայրերում վստահություն վայելող այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության տարբերակների բացահայտում և նպատակահարմարության դեպքում նոր համագործակցային ծրագրերի

իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

Գյուղաբնակներին աջակցող վստահություն վայելող կազմակերպություններ (համաձայնությամբ)

2021-25 թթ.

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Կանանց և ընտանիքների համար ֆինանսական կրթության ծրագրերի

իրականացում

Վստահություն վայելող կազմակերպությունների հետ (օրինակ՝ Վորլդ Վիժն Հայաստան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ,

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա և այլն) կանանց և ընտանիքներին համատեղ ֆինանսական կրթություն տրամադրելու տարբերակների

ուսումնասիրում և դիտարկում Իրագործելի տարբերակների

իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

1) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2) ՀՀ Տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

3) Կանանց և

ընտանիքներին

աջակցող

վստահություն վայելող

կազմակերպություններ

(համաձայնությամբ)

2021-25 թթ.

5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Միգրանտների համար ֆինանսական կրթության ծրագրերի իրականացում

1) Միգրանտներին աջակցող կազմակերպությունների և գերատեսչությունների հետ ՝ միգրանտների համար ֆինանսական կրթություն տրամադրելու տարբերակների ուսումնասիրում և դիտարկում

2) Աշխատելու նպատակով արտերկիր մեկնելու մտադրություն ունեցող տղամարդկանց, ինչպես նաև արտերկրում աշխատող Հայաստանից

մեկնած միգրանտների ընտանիքներին

ֆինանսական կրթություն տրամադրելու հնարավորության դիտարկում` միգրացիայի ոլորտի պետական լիազորված մարմնի հետ համատեղ

3) Համաձայնեցված

տարբերակների իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

Միգրանտներին աջակցող վստահելի կազմակերպություններ, գերատեսչություններ (համաձայնությամբ)

2021-25 թթ.

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշխատողների համար ֆինանսական կրթության ծրագրերի իրականացում

Խոշոր գործատուների հետ՝ աշխատողներին ֆինանսական կրթության տրամադրման վերաբերյալ քննարկումների իրականացում, ֆինանսական կրթությունն իրականացնելու լավագույն միջոցների համաձայնեցում, աշխատավայրերում կադրերի և վերապատրաստման բաժինների աշխատակազմի ուսուցման

հնարավորությունների դիտարկում։

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

ՖԿԾ մշակման և իրագործման հանձնաժողովի անդամներ (համաձայնությամբ)

2022-25 թթ.

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԿԱՅՔԷՋ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1. ՀՀ ԿԲ ֆինանսական

կրթության կայքի

հզորացում և համանուն սոցիալական հարթակների կիրառման ընդլայնում

Ֆունկցիոնալ գործիքների հզորացում, այդ թվում`

1) լուսանկարների և

պատկերազարդ այլ նյութերի ավելացում

2) հաշվիչների և բջջային հավելվածների քանակի ընդլայնում

3) «Ֆինինֆո» կայքում ընդգրկված ֆինանսական ծառայությունների ցանկի ընդլայնում

4) առցանց ուսուցման դասընթացների և վեբինարների մշակում

5) օգտատերերից հետադարձ կապի հիման վրա կայքի շարունակական բարելավում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

 

2021-25 թթ.

Ֆինանսական կրթության վերաբերյալ հաղորդագրություններ և հիշեցումներ տարածելու նպատակով բջջային տեխնոլոգիաների կիրառման հնարավորության

ուսումնասիրում

Իրագործելի տարբերակների իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

Վճարահաշվարկային կազմակերպություններ

(համաձայնությամբ)

2021-25 թթ.

8. ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1. Ամենամյա միջոցառումների շարունակական անցկացում («Իմ ֆինանսների ամիս»,

«Փողի միջազգային շաբաթ»,

«Խնայողությունների համաշխարհային օր» և այլ միջոցառումներ)

Պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցում` այս միջոցառումներին նրանց մասնակցությունը և աջակցությունն ապահովելու նպատակով

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, (համաձայնությամբ)

2) Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

3) (համաձայնությամբ),

4) Հայաստանի ապահովագրողների բյուրո

5) (համաձայնությամբ),

6) Հայաստանի բանկերի միություն,

7) (համաձայնությամբ)

8) ՀՀ վարկային կազմակերպությունների միություն,

9) (համաձայնությամբ)

10) Երևանի քաղաքապետարան,

11) (համաձայնությամբ)

12) Պետական և

մասնավոր հատվածի այլ կազմակերպություն

13) ներ

2021-25 թթ.

9. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

1. Հանրության լայն շրջանակների համար ըստ անհրաժեշտության ֆինանսական կրթության նախաձեռնությունների իրականացում

ԶԼՄ-ների, սոցիալական հարթակների, սպառողների շահերի պաշտպանության գործընթացում վերհանված խնդիրներից և ստացված ազդակներից, ինչպես նաև այլ աղբյուրների կողմից բացահայտված մարտահրավերների վերաբերյալ լայն հանրության իրազեկման և ֆինանսական կրթության

միջոցառումների իրականացում

ՀՀ ԿԲ

(համաձայնությամբ)

Տվյալ խնդրի հետ առնչություն ունեցող կազմակերպություններ և պետական մարմիններ

2021-25 թթ.

 

Աղյուսակ 1. Ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրից չափահասների համար1

 

________________

1 Ֆինանսական ունակությունների նվազագույն կոմպետենցիաների մատրից չափահասների համար (The Financial Competency Matrix for Adults) հասանելի է https://www.afi-global.org/publications/3316/The-Financial-Competency-Matrix-for-Adults-A-Policy-Framework

 

Ներառում է անձնական ֆինանսների կառավարման յոթ թեմատիկ ուղղությունների վերաբերյալ այն գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը, որոնք անհրաժեշտ են ֆինանսապես ունակ համարվելու համար։

 

ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՈՒՆԱԿ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ…

 

Ա. ԳԻՏԵԼԻՔ

Բ. ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Գ. ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Դ. ՎԱՐՔԱԳԻԾ

Ա. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

(ՀԻՄՆԱԿԱՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՄԱԿՐՈ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ

ԿԱՌԱՎԱՐԵԼԻՍ)

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ֆինանսական ծառայությունների տեսակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ՀՀ Կենտրոնական Բանկի հիմնական նպատակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա մակրոտնտեսական հիմնական հասկացությունները, այդ

թվում՝

- գնաճը

- արտարժույթի փոխարժեքը,

- ռեպո տոկոսադրույքը

- վարկերի եւ ավանդների

տոկոսադրույքներ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա ըմբռնել գնաճի ազդեցությունն իր կենսամակարդակի վրա

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա հաշվարկել իր ֆինանսների վրա արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա գնահատել ռեպո տոկոսադրույքի փոփոխության ազդեցությունը վարկերի տոկոսադրույքների վրա

Ներմուծեք նկարագրությունը_1371 Վստահի ֆինանսական համակարգի հիմնական կառույցներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի ֆինանսական եւ տնտեսական ցուցանիշներին հետևելը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Օգտվի մի քանի ֆինանսական ծառայություններից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հետևի ֆինանսական և տնտեսական կարևոր ցուցանիշներին

Բ. ԱՆՁՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա, թե ինչ է բյուջեն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա եկամուտների տեսակները, դրանք տարբերի ֆինանսական մուտքերից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ծախսերի տեսակները, դրանք տարբերի ֆինանսական ելքերից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա փոփոխուն

և հաստատուն ծախսերը, դրանք տարբերի իրարից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա, թե ինչ է զուտ եկամուտը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա, թե ինչ գործողություններ կարող է անել տարածված ֆինանսական գործիքներով՝ բանկային հաշվով և վճարային քարտերով

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա իր անձնական ֆինանսների կառավարման վրա ազդող ֆինանսական հիմնական ռիսկերը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ապահովագրական ծառայությունների

տեսակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա քայլեր ձեռնարկել իր բյուջեի դեֆիցիտի ծածկման ուղղությամբ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա ծախսերը դասակարգել ըստ առաջնահերթության

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա իրականացնել իր բյուջեի հսկողություն (մշտադիտարկում)

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ըմբռնի ռիսկի և

եկամտաբերության միջև եղած կապը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա կատարել ապահովագրական ծառայության կշռադատված ընտրություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի բյուջետավորումը և պլանավորումը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի եկամուտների և ծախսերի գրառումը՝ որպես դրանց հսկողության (մշտադիտարկում) ձև

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի ապահովագրական ծառայությունների օգտագործումը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա ճիշտ կառավարել սեզոնային եկամուտները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Նախապես կազմի բյուջե և կատարի պլանավորում

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իր ծախսերը կատարի այնպես, ինչպես պլանավորում է

Ներմուծեք նկարագրությունը_1371 Գրառի իր եկամուտները և ծախսերը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ունենա բանկային հաշիվ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ունենա վճարային քարտ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հետևի իր բանկային / վճարային քարտային հաշվի քաղվածքներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Օգտվի ոչ պարտադիր ապահովագրական ծառայություններից

Գ.

ԽՆԱՅՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա խնայողություններ կատարելու նպատակը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա, որ խնայողությունների հաշվին ներդրումներ անելով կարելի է ստանալ հավելյալ եկամուտներ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա, թե ինչի մեջ կարելի է ներդնել խնայողությունները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա՝ դիվերսիֆիկացիան ինչ է

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա տոկոս հաշվելու բանաձեւը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա՝ բարդ տոկոսն ինչ է

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա՝ կապիտալացումն ինչ է

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա Հայաստանում ավանդների երաշխավորման համակարգի մասին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա արժեթղթերի տեսակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա այն մասին, որ կուտակային կենսաթոշակային համակարգը խնայողությունների

ներդրման ձև է

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա իրականացնել ռիսկերի դիվերսիֆիկացիա

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա կատարել ավանդի կշռադատված ընտրություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա կիրառել տոկոսի հաշվարկման իր գիտելիքները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա հաշվարկել բարդ տոկոս

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ըմբռնի կապիտալացման ազդեցությունը եկամտաբերության վրա

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ավանդների հատուցման չափը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա կատարել արժեթղթերի ձեռքբերման կշռադատված ընտրություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա անհատական կենսաթոշակային հաշվի

կառավարման մեթոդները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հակված լինի պարբերաբար կատարել

խնայողություններ

ֆինանսական ֆորմալ ծառայությունների միջոցով

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի երկարաժամկետ խնայողությունների կատարումը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի խնայողությունները տարբեր ֆինանսական գործիքների մեջ ներդնելը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կատարի խնայողություններ ցանկացած դեպքում

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ապահովի խնայողությունների նպատակայնությունը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Խնայողություններ անի մի քանի նպատակների համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 Խնայողությունները ներդնի ֆինանսական ֆորմալ գործիքների մեջ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ունենա անհատական կենսաթոշակային հաշիվ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Պարբերաբար կառավարի իր անհատական կենսաթոշակային հաշիվը

Դ. ՊԱՐՏՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա պարտքի տեսակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա պարտք վերցնելու աղբյուրները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա վարկերի տեսակները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա և տարբերի վարկի անվանական և փաստացի տոկոսադրույքները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա վարկի ապահովության միջոցները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա վարկային

բյուրոյի մասին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա պարտք վերցնել իր հնարավորությունների չափով

Ներմուծեք նկարագրությունը_1371 Վարկ ստանալիս կարողանա կատարել կշռադատված ընտրություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա վարկային բյուրոյի կողմից իր անձնական տվյալների՝ այլ անձանց տրամադրման

կարգը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա պարտքի մարման ձևերը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի և նախընտրի ֆորմալ աղբյուրներից պարտք վերցնելը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Չընդունի պարտքով պարտք մարելու երևույթը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի պարտքերի մարման ժամանակացույց կազմելը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Օգտվի պարտք վերցնելու ֆորմալ աղբյուրներից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Պարտք վերցնի իր հնարավորությունների չափով

Ներմուծեք նկարագրությունը_1371 Պրակտիկայում պարտքով պարտք չմարի

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ունենա պարտքի մարման ժամանակացույց

Ներմուծեք նկարագրությունը_1371 Պարտքերը մարի

ժամանակին

Ե. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«ԳՆՈՒՄՆԵՐ»

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ֆինանսական ծառայությունների տեսակների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա կարճ ժամկետում և տարբեր աղբյուրներից հայթայթի ֆինանսական տեղեկատվություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարողանա հարկ եղած դեպքում պարզաբանում ստանալ ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի և նախընտրի տեղեկատվության ֆորմալ աղբյուրները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի ֆինանսական տեղեկատվության համեմատության անցկացումը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի ֆինանսական մասնագիտական խորհրդատվության դերը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հակված լինի

վճարել ֆինանսական մասնագիտական

խորհրդատվության

համար

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ֆինանսական ծառայության ընտրության նպատակով հավաքի և համեմատի ֆինանսական տեղեկատվություն

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ֆինանսական տեղեկատվություն հավաքի տարբեր աղբյուրներից

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հետևի ֆինանսական տեղեկատվության աղբյուրներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հարկ եղած դեպքում օգտվի ֆինանսական մասնագիտական խորհրդատվությունից

Զ. ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ունենա սեփական իրավունքների պաշտպանության ձևերի հստակ պատկերացում

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա իրավունքների պաշտպանության պաշտոնական / իրավական ուղիները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իրավունքների խախտման դեպքում իմանա արդյունավետ քայլերի հերթականությունը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իրավունքների պաշտպանության հարցում կարևորի պաշտոնական / իրավական ուղիները

Ներմուծեք նկարագրությունը_1371 Վստահի իրավունքների պաշտպանության պաշտոնական/ իրավական ուղիներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իրավունքների պաշտպանության հարցում ավելի շատ վստահի պաշտոնական

/ իրավական ուղիներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի Ֆինանսական համակարգի

հաշտարարի դերը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Պայմանագիր ստորագրելիս կարդա և ըմբռնի նրա ամբողջ բովանդակությունը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ֆինանսական հաստատության հետ վեճ ունենալիս ձեռնարկի այդ վեճի լուծման քայլեր

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ֆինանսական հաստատության հետ վեճ ունենալիս առաջնորդվի պաշտոնական/ իրավական ուղիներով

Է. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏՎԵԼԸ (ԶԵՂԾԱՐԱ-ՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎ

ԽԱՐԴԱԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ)

Ներմուծեք նկարագրությունը_1371 Իմանա ֆինանսական զեղծարարության կամ խարդախության հիմնական ձևերը (օրինակները)

Ներմուծեք նկարագրությունը_1371 Տարբերակի ֆինանսական զեղծարարությանը բնորոշ տեղեկությունները (ազդակները)

Ներմուծեք նկարագրությունը_1371 Կարևորի ֆինանսական զեղծարարության կամ խարդախության մասին տեղեկացված լինելը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Չվստահի անծանոթ աղբյուրից ստացված գրավիչ ֆինանսական

առաջարկներին

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ուշադրություն դարձնի ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների վերաբերյալ տեղեկատվությանը

Ներմուծեք նկարագրությունը_1371 Մերժի անծանոթ աղբյուրից ստացված գրավիչ ֆինանսական առաջարկները

 

 Օգտակար հղումներ  
 ՀՀ Կենտրոնական բանկ

 www.cba.am

 ՀՀ ԿԲ «Ֆինանսներ բոլորի համար» կրթական կայք

 www.abcfinance.am

 ՀՀ ԿԲ «Ֆինինֆո» ֆինանսական տեղեկատու կայք

 www.fininfo.am

 ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն

 www.visitorcentre.cba.am

 Գերմանական Խնայողական Բանկերի Հիմնադրամ (ԳԽԲՀ )

 www.sparkassenstiftung.de

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  www.escs.am
 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 www.mtad.am

 ՀՀ ֆինանսների նախարարություն

 www.minfin.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 www.mlsa.am

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 www.hti.am

 ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

 www.mineconomy.am

 ՀՀ կրթության տեսչական մարմին

 www.eib.am

 Երևանի քաղաքապետարան

 www.yerevan.am

 Ֆինանսական ներգրավվածության միություն ՖՄՆ(AFI)  www.afi-global.org
 Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն ՏՀԶԿ (OECD)  www.oecd.org
 Համաշխարհային բանկ ՀԲ (WB)  www.worldbank.org
 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ  www.fsm.am
 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ  www.adgf.am
 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո  www.appa.am
 Հայաստանի ֆոնդային բորսա  www.amx.am
 Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա www.cda.am
 «ԱՔՌԱ» վարկային բյուրո www.acra.am
 «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգ

www.arca.am

 Հայաստանի բանկերի միություն

www.uba.am

 Հայաստանի վարկային կազմակերպությունների միություն

www.ucora.am

 «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ www.jaarmenia.org
 «ՍԻՎԻՏԱՍ - Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» ՀԿ

www.civitasarmenia.am

 «ԱՅԲ» կրթական հիմնադրամ

www.ayb.am

 Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիա

www.finarm.am

 «ԱՅՍԵԿ» միջազգային երիտասարդական ոչ առևտրային հասարակական կազմակերպություն

www.aiesec.org

 «ՔՈԱՖ – Հայաստանի մանուկներ» ՀԿ

www.coafkids.org

 «Աֆլաթուն» միջազգային ոչ հասարակական կազմակերպություն www.aflatoun.org
 «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամ www.teachforarmenia.org
 «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ

www.wvi.org/hy/armenia

 «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ

www.aywa.am

 Աղքատների աջակցության խորհրդատվական խումբ ԱԱԽԽ (CGAP) www.cgap.org

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան