Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.05.2021-04.09.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2021
Дата вступления в силу
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2021 թվականի N 322-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.05.21 N 859-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել սույն որոշմամբ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների և պետական մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

3. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի և պետական յուրաքանչյուր մարմին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն՝ սույն որոշմամբ հաստատված, իր կողմից իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ամփոփում և այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան

 

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 11-ի N 322-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Արդյունքը

Պատասխանատուն

Համակատարողները

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

1. Պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով

1.1.

ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների և պետական մարմինների

հսկողական և վերահսկողական

գործառույթների հստակեցման առնչությամբ

հարցաթերթիկի մշակում, նշված հարցաթերթիկի հիման վրա ՀՀ պետական

կառավարման մարմիններից հայցվող տեղեկատվության ստացում և գործառույթների վերաբաշխման վերաբերյալ

տեղեկատվության ամփոփում և ներկայացում

30.06.2021 թ.

Ամփոփ

տեղեկատվության

տրամադրում

ՀՀ փոխվարչապետի գրասենյակ և

ՀՀ վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ նախատեսված պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.2.

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի

ներդրման նպատակով էտալոնային մոդելի

ընտրության համար միջազգային փորձի

ուսումնասիրում և Հայաստանի

Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի ընտրություն

31.07.2021 թ.

«Հայաստանի

Հանրապետության

համար «Մեկ

կանգառ, մեկ

պատուհան»

էտալոնային մոդելը

հաստատելու

մասին» ՀՀ

վարչապետի

որոշման նախագծի

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.3.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի հիման վրա պետական սահմանի անցման կետերում հսկողական և վերահսկողական գործառույթների վերաբաշխման նպատակով իրավական ակտերի ուսումնասիրություն և համապատասխան փոփոխությունների և

լրացումների իրականացում

31.08.2021 թ.

Համապատասխան

իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու առնչությամբ

նախագծերի

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատազմ

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ.

N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և

պետական

մարմինները,

ինչպես նաև ՀՀ

պետական

եկամուտների

կոմիտեն

(յուրաքանչյուրն իր

գործառույթներին

առնչվող

իրավական

ակտերում

իրականացնում է

փոփոխություններ և

լրացումներ)

 

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.3.1.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի հիման վրա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթների

վերաբաշխման նպատակով իրավական ակտերի ուսումնասիրություն և համապատասխան փոփոխությունների և

լրացումների իրականացում

30.12.2022 թ.

Համապատասխան

իրավական

ակտերում

փոփոխություններ և

(կամ) լրացումներ

կատարելու

առնչությամբ

նախագծերի

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատազմ

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները, ինչպես

նաև ՀՀ պետական

եկամուտների

կոմիտեն

(յուրաքանչյուրն իր

գործառույթներին

առնչվող իրավական

ակտերում

իրականացնում է

փոփոխություններ և

լրացումներ)

 

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.4.

ՀՀ պետական սահմանի անցման կետերում

ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական

գործառույթների միասնական աշխատակարգի սահմանում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով

31.08.2021 թ.

Համապատասխան

իրավական ակտի

նախագծի

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.5.

Արտաքին տնտեսական գործունեության

մասնակիցների սպասարկման

կենտրոններում ՀՀ պետական կառավարման

մարմինների կողմից տրամադրվելիք

հիմնական ծառայությունների սահմանում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի

կիրառման նպատակով

31.08.2021 թ.

Համապատասխան

իրավական ակտի

նախագծի

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.6.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի հիման վրա ՀՀ պետական սահմանի անցման կետերից

մեկում փորձնական ծրագրի իրականացում

որոշակի ժամանակահատվածում

30.12.2021 թ.

Փորձնական

ծրագրի

իրականացման

արդյունքների

վերաբերյալ

տեղեկատվության

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

1.6.1.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի հիման վրա արտաքին

տնտեսական գործունեության սպասարկման

կենտրոններից մեկում փորձնական ծրագրի

իրականացում որոշակի

ժամանակահատվածում

30.12.2022 թ.

Փորձնական

ծրագրի

իրականացման

արդյունքների

վերաբերյալ

տեղեկատվության

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

1.7.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի փորձնական ծրագրի

իրականացման արդյունքների հիման վրա

ըստ անհրաժեշտության նկատառումների և

առաջարկների ներկայացում

30.12.2022 թ.

Ընտրված «Մեկ

կանգառ, մեկ

պատուհան» էտալո-

նային մոդելի

փորձնական ծրագրի

իրականացման

արդյունքների հիման

վրա առաջարկու-

թյունների

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

Ֆինանսավորում

չի պահանջվում։

1.8.

Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան»

էտալոնային մոդելի կիրառում ՀՀ պետական

սահմանի անցման բոլոր կետերում և ԱՏԳ

սպասարկման կենտրոններում

30.12.2022 թ.

ՀՀ պետական

սահմանի անցման

բոլոր կետերում և

ԱՏԳ սպասարկման

կենտրոններում

ընտրված «Մեկ

կանգառ, մեկ

պատուհան»

էտալոնային մոդելի

կիրառման

վերաբերյալ

տեղեկատվության

ներկայացում ՀՀ

վարչապետի

աշխատակազմ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշմամբ

նախատեսված

պետական

կառավարման

համակարգի

մարմինները և

պետական

մարմինները

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

1.9.

ՀՀ պետական սահմանի բոլոր անցման կետերի համար անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների բացթողնման տեխնոլոգիական սխեմաների և սահմանահատման ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներկայացում հաստատման

30.12.2021 թ.

ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ սննդամթերքի

անվտանգության

տեսչական մարմին

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

2. «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի արդիականացում

2.1.

ՀՀ պետական սահմանի անցման կետերում

գործող այլ համակարգերի (կշեռքների կենտրոնացված համակարգ, ռենտգեն սկանավորող սարքերի համակարգ և այլն) ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգին

30.12.2022 թ.

ՀՀ պետական

սահմանի անցման

կետերում գործող այլ համակարգերը (կշեռքների կենտրոնացված

համակարգ,

ռենտգեն

սկանավորող

սարքերի

համակարգ և այլն)

ինտեգրվել են «ՀՀ

արտաքին առևտրի

ազգային մեկ

պատուհան»

համակարգում

ՀՀ պետական

եկամուտների կոմիտե

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.2.

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի ընդլայնման և

կայուն շահագործումն ապահովելու նպատակով ծախսերի և արդյունավետության,

գործառնական ռիսկերի գնահատում

30.12.2022 թ.

Մշտադիտարկման

իրականացում

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

 

Ֆինանսավորում

չի պահանջվում։

2.3.

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի ընդլայնման և ամբողջական շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում

30.12.2021 թ.

Ձեռք բերված

տեխնիկական

միջոցներ

ՀՀ պետական

եկամուտների կոմիտեն

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2.4.

ՀՀ պետական սահմանի անցման կետերում ներգրավված մարմինների տեղեկատվական համակարգերի և շտեմարանների ինտեգրում

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի շրջանակներում փոխկապակցված և/կամ իրար հաջորդող գործընթացները սահուն (անընդհատ) իրականացնելու նպատակով

30.12.2022 թ.

Ինտեգրված համակարգեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.5.

Բեռնափոխադրումների վճարման էլեկտրոնային համակարգի ներդրում

30.12.2021 թ.

Ներդրված համակարգ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

2.6.

Տրանսպորտային ուղեկցող փաստաթղթերի

էլեկտրոնային համակարգի ներդրում

30.12.2022 թ.

Ներդրված

համակարգ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2.7.

Ինքնաուսուցանվող (machine-learning),

արհեստական բանականությամբ

տեխնոլոգիաների և գործիքակազմի կիրառում

«Ռիսկերի կառավարում» համակարգում

30.12.2022 թ.

Համապատասխան

գործիքակազմի

առկայություն և

կիրառում

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2.8.

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող

ծառայության ավտոմատ արգելադրման գործիքակազմի հնարավորությունների

ընդլայնում «Ռիսկերի կառավարում»

համակարգում

30.12.2022 թ.

ՀՀ

արդարադատության

նախարարության

Հարկադիր

կատարումն

ապահովող

ծառայության

ավտոմատ

արգելադրման

գործիքակազմով

համալրված

«Ռիսկերի

կառավարում»

համակարգ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ

արդարադատության

նախարարության

Հարկադիր

կատարումն

ապահովող

ծառայություն

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2.9.

Մեծ ծավալի տվյալների (Big Data) կառուցվածքով տվյալների շտեմարանների

մշակման տեխնոլոգիայի և գործիքակազմի

ներդրում «Ռիսկերի կառավարում» համակարգ

30.12.2022 թ.

Ներդրված

համակարգ

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2.10.

«Ռիսկերի կառավարում» համակարգի ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային

մեկ պատուհան» համակարգի այլ

բաղադրիչների և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

ավտոմատ արգելադրման համակարգի հետ

30.12.2022 թ.

Ինտեգրված

համակարգեր

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

 

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

3. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման համար համակարգերի ներդրում

3.1.

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված

պետական կառավարման համակարգի, պետական մարմինների և

կազմակերպությունների կողմից արտաքին

առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպմանն ուղղված աշխատանքներ

31.05.2022 թ.

Արտաքին առևտրի

շրջանակներում

Հայաստանի

Հանրապետության

օրենսդրությամբ

սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացում էլեկտրոնային համակարգի

միջոցով

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

ՀՀ վարչապետի

04.10.2019 թ. N 1408-Լ

որոշման 2-րդ

հավելվածում

ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինները, պետական մարմինները և կազմակերպությունները

ՀՀ պետական

բյուջե, օրենքով

չարգելված

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

3.2.

Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների հետ ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրում

30.12.2022 թ.

Ներդրված համակարգ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

   

4. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար կարողությունների զարգացում, շինարարական աշխատանքների և ծառայությունների իրականացում

4.1.

Առկա ցանցային, սերվերային և պահոցային ենթակառուցվածքների վերազինում

30.12.2021 թ.

Վերազինված ենթակառուցվածք

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.2.

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման և շահագործման համար պետական սահմանի անցման կետերում գործող մարմինների ստորաբաժանումների անհրաժեշտ տեխնիկական և հատուկ (մասնագիտացված) սարքավորումների թարմացում

30.12.2022 թ.

Ներկայացված տեխնիկական բնութագրերին բավարարող անհրաժեշտ տեխնիկական և հատուկ (մասնագիտացված)

սարքավորումներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.3.

Արդիականացնել և վերակառուցել ՀՀ պետական սահմանի «Այրում» անցման կետը

30.12.2022 թ.

Նոր և արդիական անցակետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ

առողջապահության նախարարություն

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

ՀՀ ոստիկանություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.4.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծման և կառուցման աշխատանքների իրականացում և ավարտ

30.12.2022 թ.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող ՍադախլոԲագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծման և կառուցման աշխատանքների ավարտ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

(համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Քաղաքաշինության կոմիտե

ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված

«Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով հատկացված վարկային միջոցներ և Հայաստանի Հանրապետության համաֆինանսա-

վորում

4.5.

ՀՀ պետական սահմանի անցման կետերում գործող մարմինների աշխատակիցների համար ուսուցման և կանոնավոր վերապատրաստման ուսումնական ծրագրերի մշակում` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի առանձնահատկություններին վերաբերող թեմաներ

30.12.2022 թ.

Աշխատակիցների 80 տոկոսի վերապատրաստում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ

առողջապահության նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

4.6.

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններ և այդ նպատակով արտասահմանյան երկրներ ուսուցողական այցերի կազմակերպում

30.12.2022 թ.

Աշխատակիցների արտասահմանյան երկրներ ուսուցողական այցերի կազմակերպում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ

առողջապահության նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 145-Լ 10.02.2023, N 322-Լ
02.09.2021, N 1414-Լ 04.09.2021, N 322-Լ
27.05.2021, N 859-Լ 28.05.2021, N 322-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան