ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Սերգեյ ԱՂԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ երկու տարի ժամկետով: Պաշտոնավարման սկիզբը՝ սույն թվականի մայիսի 31-ից:
Ազգային ժողովի նախագահ |
Ա. Միրզոյան |
2021 թվական, մայիսի 26 Երևան ԱԺՈ-020-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: