Գլխավոր տեղեկություն
Номер
N 413-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2021
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
13.07.2021
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
13.07.2021
Дата вступления в силу
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 հուլիսի 2021 թ.
Երևան

N 413-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

2) 2-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով.

«8) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն անկախ ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:»

3) հավելվածի 28-րդ կետում «, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի հրապարակային սակարկություններով օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգերը,» բառերը փոխարինել «կարգը» բառով:

4) հավելվածի 30-րդ կետից հանել «, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված և համայնքի ղեկավարի որոշման հիման վրա օրինական ճանաչված ավտոտնակների դեպքում`շինության կադաստրային արժեքի 0,2 տոկոսի չափով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:

3. Oրինական ճանաչված ինքնակամ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի տնօրինումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան