Գլխավոր տեղեկություն
Номер
N 841-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.10.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.10.2021
Дата вступления в силу
13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

N 841-Ա

    

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,764,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային արևային կայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N 14092021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքացի Սարիբեկ Թաթոսյանի տան համար ֆոտովոլտային արևային կայանի կառուցում՝ 1,764,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

   

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 841-Ա որոշման

   

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

   

ԾՐԱԳԻՐ

    

1.

Ծրագրի նպատակը

Սարիբեկ Թաթոսյանի տան համար այլընտրանքային էներգիայի աղբյուրի ստեղծում,

սոցիալական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով

արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող

կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Տեր-Սիմոնյան 2-րդ նրբանցք, տուն 7, բնագավառը՝

սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,764,100 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Սարիբեկ Թաթոսյանի սոցիալապես անապահով ընտանիքը, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ,

Տեր-Սիմոնյան փող, 2-րդ նրբանցք, տուն 7:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

4.62 Կվատ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանի կառուցում - 1,764,100 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող

գինը

4.62 Կվատ հզորությամբ ֆոտովոլտային արևային կայանի կառուցում - 1,764,100 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

   

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ