ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի սեպտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9.4-րդ և 9.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9.4 հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան
|
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.5 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման համար` տարեկան
|
բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|