Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
15.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.07.2020
Дата вступления в силу
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 392-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից «Թունյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով ուղարկված արևային պանելների կոնստրուկցիայի (12,171.19 կգ ընդհանուր քաշով, 18,651 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն).

2) Իտալիայի Հանրապետությունից անհատ բարերար Աշոտ Թունյանի միջոցներով ուղարկված տրանսֆորմատորի (3,490 կգ ընդհանուր քաշով, 18,780 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն).

3) Իտալիայի Հանրապետությունից «Թունյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով ուղարկված արևային պանելների փոխարկչի (2,306 կգ ընդհանուր քաշով, 68,250 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն):

(1-ին կետը փոփ. 25.05.21 N 430-Ա)

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2021, N 430-Ա 26.05.2021, N 392-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան