ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2017 թ. |
N 93-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 80,189,969.8 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 80,237,969.8 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 48,000.0 հազ. դրամ.
2) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 6,563,507.1 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
(2-րդ կետը փոփ. 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն)
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված N 1 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն, 21.12.18 N 32-Ն)
Հավելված N 2 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն, 21.12.18 N 32-Ն)
Հավելված N 3 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն, 21.12.18 N 32-Ն)
Հավելված N 4 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն)
Հավելված N 5 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն)
Հավելված N 6 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն, 21.12.18 N 32-Ն)
Հավելված N 7 |
(հավելվածը փոփ. 13.02.18 N 113-Ն, 19.03.18 N 131-Ն, 27.04.18 N 140-Ն, 21.12.18 N 31-Ն, 21.12.18 N 32-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2018, N 32-Ն | 29.12.2018, N 93-Ն | |
21.12.2018, N 31-Ն | 29.12.2018, N 93-Ն | |
27.04.2018, N 140-Ն | 11.05.2018, N 93-Ն | |
19.03.2018, N 131-Ն | 07.04.2018, N 93-Ն | |
13.02.2018, N 113-Ն | 05.03.2018, N 93-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|