Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-68-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.165
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.01.2005
Дата вступления в силу
10.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 44-րդ հոդվածը, 249-րդ հոդվածի 2-րդ մասը և 262-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ, 65-րդ և 68-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. Ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը


Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 1801-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1801. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը


Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 2066-րդ հոդվածի վերնագրից և դիսպոզիցիայից հանել «կամ նրան դիմադրություն ցույց տալը» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «44 հոդվածով,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-68-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան