ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 381-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 42,204 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 42,204 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 381-Ա որոշման |
«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցման 2 դահլիճները, հարակից սանհանգույցը և խոհանոցը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ oգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, ք․Երևան, Քաջազնունու փողոց 12 շենք Բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $42,204 (քառասուներկու հազար երկու հարյուր չորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հովանու ներքո գործող մարզային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետներ և կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբ՝ մայիսի 19, 2021 թ. Ավարտ՝ օգոստոսի 31, 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել կենտրոնի 2 դահլիճները, խոհանոցը և սանհանգույցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42,204 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 31, 2021 թ.: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապ- րանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալ- ները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 42,204 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 16.04.2021 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |