ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որևէ մեկի միևնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|