Գլխավոր տեղեկություն
Номер
N 797-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
19.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2021 թվականի N 797-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1096. Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «11007. ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում» միջոցառման շրջանակներում հատկացված 484,000.0 հազ. դրամ գումարի 50 տոկոսի չափով՝ առանց կանխավճարի ապահովման միջոցի կիրառման:».

2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում «2,390,000.0 հազ. դրամի» բառերը փոխարինել «2,394,000.0 հազ. դրամի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 19-ի N 797-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 19-ի N 797-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 19-ի N 797-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 19-ի N 797-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: