Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.869
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.06.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.07.2004
Дата вступления в силу
24.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 35-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ:»:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի երկրորդ մասը «վճարումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի,» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ`

«6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:»:

 

Հոդված 3. Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի «է» և «ը» ենթակետերում «ապա նաև» բառերը փոխարինել «ապա» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-95-Ն