ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 375-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի հարակից տարածքում ապաստարանի կառուցում և դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի պատերի ջրամեկուսացման աշխատանքներ» ծրագրի մասին» N Մ-678-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «6 (վեց) ամիս» և «30 ապրիլի» բառերը համապատասխանաբար փոխարինել «8 (ութ) ամիս» և «30 հունիսի» բառերով.
2) 9-րդ կետում «ապրիլի 30-ն» բառերը փոխարինել «հունիսի 30-ն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |