Գլխավոր տեղեկություն
Номер
N 367-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.05.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
12.05.2021
Дата вступления в силу
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 367-Ա

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից անհատ բարերար Անի Մինասյանի կողմից զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորներին աջակցելու նպատակով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (բժշկական պարագաներ՝ ֆիքսատորներ, և էլեկտրական կուտակիչ՝ ցավի կառավարման սարքի համար, 4 տեղ, 19 կգ ընդհանուր քաշով, 959.60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 152 ԱՄՆ-ի դոլար և այլ ծախսեր՝ 64.23 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


12.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան