Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-94-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (24.07.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.868
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.06.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.07.2004
Дата вступления в силу
24.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 8-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16914-րդ հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 16914.

ԻՐ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲԱՌԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

 

Առանց համապատասխան լիցենզիա ստանալու` օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ վեց ամսից ավելի ժամկետով օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը` լիցենզիա չստանալը կամ անվանափոխություն չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի առաջին մասը «16913» թվից հետո լրացնել «, 16914» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-94-Ն