Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.02.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
26.02.2021
Дата вступления в силу
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1655/02/14

2021 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1655/02/14

Նախագահող դատավոր՝

 Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան

 Ա. Սմբատյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

     

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

      

նախագահող

Տ. Պետրոսյան

զեկուցող

Ն. Տավարացյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի փետրվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալիս Սարգսյանի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արծվիկ Մկրտչյանի ընդդեմ Ալիս Սարգսյանի` Երևան քաղաքի Թավրիզյան թիվ 71 հասցեում գտնվող, հայցվորի կողմից փաստացի զբաղեցված, պատասխանողից առանձին տիրապետվող և օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և ազատ հողամասի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքի ճանաչման, այն պատասխանողին պատկանող տնով ծանրաբեռնված հողամասից և դարպասից դուրս գտնվող, ընդհանուր օգտագործվող հողամասից առանձնացնելու և կադաստրի գրանցամատյանում որպես ընդհանուր համատեղ սեփականություն կատարված գրառումները համապատասխանաբար մասերով անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ալիս Սարգսյանի ընդդեմ Արծվիկ Մկրտչյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում 1/2 բաժնեմասն առանձնացնելու, նշված բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր համատեղ օգտագործման կարգ սահմանելու, Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 281,2քմ մակերեսով հողատարածքում առկա 71,2քմ մակերեսով օրինական և 21,4քմ մակերեսով ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասից բացի, փաստացի ազատ` 108,15քմ մակերեսով բակի նկատմամբ տիրապետման և օգտագործման խոչընդոտները վերացնելու` դարպասը հանելու և բակ հանդիսացող տարածքը անարգել տիրապետելուն և օգտագործելուն չխոչընդոտելու պահանջների մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

   

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արծվիկ Մկրտչյանը պահանջել է ճանաչել իր միանձնյա սեփականության իրավունքը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող, իր կողմից փաստացի զբաղեցված, Ալիս Սարգսյանից առանձին տիրապետվող և օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և ազատ հողամասի նկատմամբ, այն Ալիս Սարգսյանին պատկանող տնով ծանրաբեռնված հողամասից և դարպասից դուրս գտնվող, ընդհանուր օգտագործվող հողամասից առանձնացնել և կադաստրի գրանցամատյանում որպես ընդհանուր համատեղ սեփականություն կատարված գրառումները համապատասխանաբար մասերով անվավեր ճանաչել:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Ալիս Սարգսյանը պահանջել է առանձնացնել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում 1/2 բաժնեմասը և նշված բաժնեմասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի տան մուտքի համար նախատեսված դարպասն այժմյա գտնվելու վայրից տեղափոխել և վճռով որոշված վայրում՝ նշված հասցեի մուտքի համար նախատեսված ճակատային մասում տեղադրել:

Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) 13.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում հակընդդեմ հայցով հայցվորի 1/2 բաժնեմասն առանձնացնելու, նշված բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է: Քաղաքացիական գործի վարույթը՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի տան մուտքի համար նախատեսված դարպասն այժմյա գտնվելու վայրից տեղափոխելու և վճռով որոշված վայրում՝ նշված հասցեի մուտքի համար նախատեսված ճակատային մասում տեղադրելու պահանջի մասով, կարճվել է՝ հակընդդեմ հայցով հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան, դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Մ. Հարթենյան) 28.04.2016 թվականի որոշմամբ Ալիս Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.06.2016 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման դեմ Արծվիկ Մկրտչյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ընթացքում` Ալիս Սարգսյանը պահանջել է առանձնացնել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում 1/2 բաժնեմասը և նշված բաժնեմասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, սահմանել ընդհանուր համատեղ օգտագործման կարգ, ինչպես նաև վերացնել Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 281,2քմ մակերեսով հողատարածքում առկա 71,2քմ մակերեսով օրինական և 21,4քմ մակերեսով ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասից բացի, փաստացի ազատ՝ 108,15քմ մակերեսով բակի նկատմամբ տիրապետման և օգտագործման խոչընդոտները՝ հանել դարպասը և չխոչընդոտել իրեն անարգել տիրապետել և օգտագործել բակ հանդիսացող տարածքը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 26.10.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում առկա փաստացի շինություններից ազատ բակի նկատմամբ տիրապետման և օգտագործման խոչընդոտները վերացնել, այն է՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի տան մուտքի համար նախատեսված դարպասն այժմյա գտնվելու վայրից հանել՝ տեղափոխելով այն նախկին վայր՝ բակի դիմային ճակատային մաս: Քաղաքացիական գործի վարույթը՝ հակընդդեմ հայցի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում 1/2 բաժնեմասն առանձնացնելու, նշված բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր համատեղ օգտագործման կարգ սահմանելու պահանջների մասով, կարճվել է:   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  26.06.2018 թվականի որոշմամբ Արծվիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 26.10.2017 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանի 26.10.2017 թվականի վճիռը քաղաքացիական գործի վարույթը՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 281,2քմ հողամասում 1/2 բաժնեմասն առանձնացնելու, նշված բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր համատեղ օգտագործման կարգ սահմանելու պահանջների մասով կարճելու մասով, թողնվել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալիս Սարգսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 

            

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի 1-ին Արձանագրության  1-ին  հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ  հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 189-րդ և 198-րդ  հոդվածները, 199-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.9-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

  Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են Ալիս Սարգսյանի գույքային շահերը, նա անօրինական կերպով զրկվել  է իրեն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքի անարգել տիրապետման և օգտագործման հնարավորությունից:

  Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ալիս Սարգսյանը, լինելով Երևան քաղաքի Թավրիզյան թիվ 71 հասցեի հողամասի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի կրող սուբյեկտ, իրականացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով  սահմանված սեփականատիրոջ իրավազորություններ և որպես վիճելի անշարժ գույքի համասեփականատեր՝ վերջինս իրավունք ուներ  հավասարապես  անարգել տիրապետել և օգտագործել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող վիճելի գույքը` Երևան  քաղաքի  Թավրիզյան  թիվ 71  հասցեի` շինություններից ազատ 108,15քմ հողամասն ամբողջությամբ: 

  Վերաքննիչ դատարանը հողամասի բաժանման և սեփականության իրավունքի ռեժիմը փոխելու համար հիմք է ընդունել ոչ վերաբերելի փաստ, այն է` շինությունների 4/5-րդ մասը սեփականատերերից մեկին և 1/5-րդ մասը` մյուսին պատկանելու փաստը, մինչդեռ նշվածը որևէ կերպ չի կարող և չպետք է հանդիսանար կողմնորոշիչ ապացույց առ այն, թե Ալիս Սարգսյանը որպես սեփականատեր իրավունք չունի տիրապետման և օգտագործման հավասար հնարավորություններ ունենալ ընդհանուր սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող շինություններից ազատ հողամասի նկատմամբ:

            

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.10.2017 թվականի վճռին։

             

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

   Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝  

  1) Միկոյանի ռայսովետի գործկոմի կոմունալ բաժնի և Ոսկան Մոսինյանի միջև 26.08.1957 թվականին կնքված անձնական սեփականության և առհավետ հողի օգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամաս հատկացնելու և բնակելի շենք կառուցելու մասին պայմանագրի պատճենի համաձայն` Ոսկան Մոսինյանին Երևան քաղաքի Արաբկիր նրբանցք թիվ 26 հասցեում (Թավրիզյան փողոցի թիվ 71) հատկացվել է ընդհանուր 281,25քմ մակերեսով հողամաս (հիմք՝ կադաստրային գործ, գ.թ. 15

2) 18.05.1976 թվականի բնակելի տան առուծախի պայմանագրի պատճենի համաձայն՝ Ոսկան Մոսինյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ բաժինը վաճառել է Ռաֆայել Ղազարյանին (հատոր 1-ին, գ.թ. 23):

3) 02.02.1977 թվականի բնակելի տան մասի առուծախի պայմանագրի պատճենի համաձայն՝ Ռաֆայել Ղազարյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ բաժինը վաճառել է Վալերի Աղբալյանին (հատոր 1-ին, գ.թ. 22):

4) Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 01.02.1982 թվականի թիվ 2-69 վճռի համաձայն՝ դատարանը քննելով Վալերի Աղբալյանի հայցն ընդդեմ Ոսկան Մոսինյանի` հողատարածությունից օգտվելու կարգ սահմանելու պահանջի մասին վճռել է՝ «Թավրիզյան փողոցի նո. 71 շենքի ճակատի մասից բակի մուտքի համար տեղադրել դարպաս, որպիսին պետք է կատարեն Վալերի Աղբալյանը և Ոսկան Մոսինյանը: Վալերի Աղբալյանը և նրա ընտանիքի անդամները Թավրիզյան փողոցի նո. 71 տան բակից պետք է օգտվեն Ոսկան Մոսինյանի և նրա ընտանիքի անդամներին համահավասար»։

Նշված վճռով արձանագրվել է, որ «Դատաքննությամբ հաստատվեց, որ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի նո. 71 տան մի մասի սեփականատերը հայցվորն է, իսկ մեկ մյուսինը` պատասխանողը: Հայցվորը բնակվում է տան առաջին հարկում: Տանը կից փոքրիկ բակից օգտվել են նաև հայցվորը և նրա ընտանիքի անդամները: Սակայն պատասխանողը տան ճակատային մասում տեղադրված դարպասը հանել և հետ է փոխադրել, որով հայցվորի ընտանիքը զրկվել է բակից օգտվել: 26 Կոմիսարների շրջսովետի գործկոմի միջամտությամբ պատասխանողը դարպասը հանել է, սակայն այն նախկին տեղում չի տեղադրվել: Պատասխանողը ժողդատարանում պարտավորվեց դարպասը տեղադրել նախկին տեղում: Հայցվորը հանձն առավ դարպասի տեղադրմանը մասնակցել նաև ինքը: Շենքին կից հողատարածությունը շատ փոքր է և ըստ շրջսովետի գործկոմի հանձնաժողովի այն հնարավոր չէ բաժանել կողմերի միջև, որի համար հանձնաժողովը եկել է եզրակացության, որ բակը թողնվի կողմերին համատեղ օգտագործման» (հատոր 1-ին, գ.թ. 26):

5) 13.07.1998 թվականի բնակելի տան մասի նվիրատվության պայմանագրի պատճենի համաձայն՝ Վալերի Աղբալյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ մասը՝ բաղկացած 31,4 բնակելի և 14,0 օժանդակ մակերեսներից, նվիրել է իր որդուն՝ Գևորգ Աղբալյանին (հատոր 1-ին, գ.թ. 21):

6) 21.12.1998 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագրի պատճենի համաձայն՝ Գևորգ Աղբալյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ մասը՝ բաղկացած 31,4 բնակելի և 14,0 օժանդակ մակերեսներից, նվիրել է իր մորը՝ Ալիս Սարգսյանին, իսկ Ալիս Սարգսյանը համապատասխանաբար ընդունել է որպես նվեր նշված տնատիրությունը` 1/5 մասը, նաև հողի իրեն պատկանող մասը (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) 30.12.1998 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայագրի (թիվ 080195) պատճենի համաձայն՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի 45,4քմ մակերեսով բնակելի տունը հանդիսանում է Ալիս Սարգսյանի սեփականությունը, իսկ 0,02812հա հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

8) 23.01.2006 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայագրի (թիվ 080195) պատճենի համաձայն՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի 158,3քմ մակերեսով բնակելի տունը հանդիսանում է Արծվիկ Մկրտչյանի սեփականությունը, իսկ 0,02812հա հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 27-29):

9) 28.07.2014 թվականին Զարուհի Կոլոյանի, Տանյա Մանասերյանի, Լարիսա Մուրադյանի, Հովհաննես Պետրոսյանի, Անահիտ Մանասյանի, Ամալյա Հովհաննիսյանի գրավոր հայտարարությունների համաձայն՝ վերջիններս նշել են, որ 1980 թվականից բնակվում են Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 48, թիվ 73, թիվ 89, թիվ 91 հասցեներում, ճանաչել են այդ հասցեի նախկին բնակիչ Ոսկան Մոսինյանի ընտանիքին, ինչպես նաև ճանաչում են ներկայիս սեփականատիրոջ Արծվիկ Մկրտչյանի ընտանիքին: Հարևանները հաստատել են նաև, որ 1980-ական թվականներից Արծվիկ Մկրտչյանի փաստացի զբաղեցրած հողամասը (իսկ մինչ այդ նախկին սեփականատիրոջ կողմից) փոփոխության չի ենթարկվել և մինչ օրս Ալիս Սարգսյանի կողմից զբաղեցված տնատիրության հետ գտնվում է փաստացի առանձնացված վիճակում: Հարևանները հայտարարել են, որ 1980-ական թվականներից սկսած Ալիս Սարգսյանը, ինչպես նաև նրա իրավանախորդները, Արծվիկ Մկրտչյանի, իսկ մինչ այդ Ոսկան Մոսինյանի կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող հողից երբևէ չեն օգտվել և չեն տիրապետել այն (հատոր 1-ին, գ.թ. 98-103):

10) 09.03.1995 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի համաձայն՝ Ոսկան Մոսինյանի մահից հետո վերջինիս ժառանգությունը, այդ թվում՝ ժառանգական գույք հանդիսացող Թավրիզյան 71 հասցեի տան 4/5-րդ մասի ժառանգությունն ընդունել է նրա կինը՝ Մանյակ Մոսինյանը (հատոր 1-ին, գ.թ. 125):

11) 10.03.1995 թվականի բնակելի տան մասի նվիրատվության պայմանագրի պատճենի համաձայն՝ Մանյակ Մոսինյանը Թավրիզյան 71 հասցեի տան 4/5-րդ մասը նվիրել է Արծվիկ Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 129):

12) «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 04.06.2015 թվականի թիվ 14291507 եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ «1. Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի օրինական հողամասը համաձայն 23.01.2006թ.–ին և 30.12.1998թ.–ին տրված անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2124887 և 080195 վկայականների պատճեններում (1-ին հատոր գ.թ.24-25 և 27-29) արտացոլված տվյալների կազմում է 0,02812 հա կամ 281,2քմ (մանրամասն ըստ տեղակայման, չափերի և մակերեսների տես սույն եզրակացությանը կից թիվ 1 հավելված-հատակագծում)։ Արծվիկ Մկրտչյանն օրինական հողամասից փաստացի օգտագործում է՝ 200,75քմ, իսկ Ալիս Սարգսյանը և Արծվիկ Մկրտչյանը համատեղ օգտագործում են՝ 80,45քմ հողատարածք (մանրամասն ըստ տեղակայման, չափերի և մակերեսների տես սույն եզրակացությանը կից թիվ 2 հավելված-հատակագծում)։ Շարադրվածից երևում է, որ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող օրինական հողամասից Արծվիկ Մկրտչյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր օրինական հողամասի՝ 85,7 ((200,75+80,45/2)/281,2)X100) %-ը, իսկ Ալիս Սարգսյանի կողմից օգտագործվող հողամասի մակերեսը՝ 14,3 ((80.45/2)/281.2) X 100) %-ը:

2. Թավրիզյան փողոցի թիվ 71 հացեում Արծվիկ Մկրտչյանի և Ալիս Սարգսյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է՝ 292,15քմ, որից 71,2քմ-ը Արծվիկ Մկրտչյանի կողմից օգտագործվող օրինական շինություններով ծանրաբեռնված օրինական հողամասի մակերեսն է, 108,15քմ-ը շինություններից ազատ օրինական հողամասի մակերեսն է, 64,5քմ-ը Ալիս Սարգսյանի՝ առաջին հարկ, և Արծվիկ Մկրտչյանի՝ երկրորդ հարկ կողմից օգտագործվող օրինական շինություններով ծանրաբեռնված օրինական հողամասի մակերեսն է, 15,95քմ Ալիս Սարգսյանի և Արծվիկ Մկրտչյանի կողմից համատեղ՝ որպես անցում, օգտագործվող շինություններից ազատ, օրինական հողամասի մակերեսն է, 7,2քմ Արծվիկ Մկրտչյանի կողմից օգտագործվող ինքնակամ շինությունով ծանրաբեռնված հարևանի հողամասի մակերեսն է, 3,4քմ Արծվիկ Մկրտչյանի կողմից օգտագործվող, երկրորդ հարկում գտնվող, ինքնակամ շինությունով ծանրաբեռնված կարգավիճակը անորոշ հողամասի մակերեսն է (մանրամասը ըստ տեղակայման, չափերի և մակերեսների տես սույն եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում):

3. Արծվիկ Մկրտչյանի և Ալիս Սարգսյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասերը միմյանցից փաստացի առանձնացված են մետաղական դարպասով, շինությունների արտաքին պատերով, տարբեր շինություններով կառուցված պարիսպներով և ցանկապատերով (մանրամասը տես սույն եզրակացությանը կից լուսանկարչական հավելվածի թիվ 1 լուսանկարներում և թիվ 2 հավելված-հատակագծում):

4. Արդեն իսկ թիվ 3 հարցի պատասխանում նշվեց, որ Արծվիկ Մկրտչյանի և Ալիս Սարգսյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասերը միմյանցից փաստացի առանձնացված են, իսկ նման պայմաններում՝ գույքին ոչ էական վնաս պատճառելով հնարավոր է յուրաքանչյուր կողմի փաստացի զբաղեցրած հողատարածքի չափերով բնեղենով ու փաստացի առանձնացնել ընդհանուր գույքը՝ հողը, հաշվի առնելով նաև ընդհանուր օգտագործվող տարածք թողնելու անհրաժեշտությունը։ Նման տարանջատման տարբերակ բերվել է սույն եզրակացությանը կից թիվ 3 հավելված հատակագծում, ըստ որի՝ Արծվիկ Մկրտչյանի կողմից փաստացի օգտագործվող օրինական հողամասի մակերեսը կազմում է՝ 240,97քմ, որից 71,2քմ-ը օրինական շինություններով ծանրաբեռնված օրինական հողամասի մակերեսն է, 21,4քմ-ը ինքնակամ շինություններով ծանրաբեռնված օրինական հողամասի մակերեսն է, 80,45քմ-ը Ալիս Սարգսյանի հետ, հավասար իրավունքներով, համատեղ օգտագործվող օրինական հողամասի մակերեսն է, որից 64,5քմ–ը Արծվիկ Մկրտչյանի և Ալիս Սարգսյանի կողմից օգտագործվող օրինական շինություններով ծանրաբեռնված օրինական հողամասի մակերեսն է, 15,95քմ–ը կողմերի կողմից օգտագործվող շենքերի, շինությունների և հողամասերի սպասարկման համար հավասար իրավունքներով համատեղ թողնման ենթակա օրինական հողամասի մակերեսն է:

5. Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող օրինական հատկացված հողամասից՝  1/2 հարաբերություններով հաշվարկված բաժնեմասերը հնարավոր չէ առանձնացնել՝ առկա իրավիճակում, քանի որ տարանջատումը կբերի իրենցից առանձին միավորներ չներկայացնող հողամասերի, որոնց նկատմամբ պետք է սահմանվի օգտագործման կարգ՝ սերվիտուտ, որովհետև այդ հողամասերում կառուցապատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել պահպանելով ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող՝ ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն, Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում», ՀՀՇՆ 21-01-2014՝ «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» նորմերով հողամասերի սահմանների և շինությունների միջև սահմանված անհրաժեշտ կենցաղային և հակահրդեհային նվազագույն հեռավորությունները» (հատոր 3-րդ, գ.թ. 8-17)։

13) Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան)  09.10.2015 թվականի վեճի առարկա գույքը դրա գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության համաձայն՝ «զննության ընթացքում պարզվել է, որ Թավրիզյան 71 հասցեում գտնվող հողամասը մասով ծանրաբեռնված է կողմերին սեփականության իրավունքով պատկանող շինություններով, և միայն փողոցի կողմից դեպի կողմերի բնակարաններ տանող հատվածն ու դեպի Արծվիկ Մկրտչյանին պատկանող շինության մաս տանող հատվածն է, որ ազատ է շինություններից: Պարզվել է, որ փողոցից դեպի դարպաս տանող շինություններից ազատ հողամասի հատվածն ընդհանուր է կողմերի համար, իսկ դարպասից դեպի Արծվիկ Մկրտչյանի բնակարան տանող մասից սկսած հողամասը միանձնյա օգտագործվում ու տիրապետվում է միայն վերջինիս կողմից։ Ըստ Ալիս Սարգսյանի հայտարարության՝ մինչ Արծվիկ Մկրտչյանի տեղափոխվելը բնակարանի սեփականատիրոջ համաձայնությամբ օգտվել է ազատ հողամասից, որը մինչ այդ եղել է ընդհանուր, առանձնացված չի եղել, իսկ դատարանի վճռով որոշվել էր տեղափոխել դարպասը, որը նախկինում եղել է փողոցի սկզբնամասում, հայտնել է նաև, որ օգտվել է ներկայիս ազատ հողամասում նախկինում գտնվող զուգարանից, որը, ժամանակի ընթացքում քանդվել է, բացի այդ, Արծվիկ Մկրտչյանի կողմից գույքը ձեռք բերվելուց հետո վերջինիս թույլտվությամբ լվացք է փռել և օգտվել է հողամասից։ Հայցվորի ներկայացուցիչ Գ.Այվազյանը հերքել է վերը նշվածները՝ հայտնելով, որ 1991թ. դրությամբ, հողային օրենսգրքի ընդունման պահին ու դրանից հետո դարպասից դեպի ներս գտնվող հողամասն ամբողջությամբ տիրապետվել և օգտագործվել է միայն իր վստահորդի կողմից, ինչը հաստատվում է նաև կադաստրային գործում առկա համապատասխան հատակագծերով, իսկ Պատասխանողն իր փաստարկները հաստատող ապացույցներ չի ներկայացրել։ Դատարանը հողամասը ներկայիս տեսքով համեմատելով կադաստրային գործում առկա հատակագծերի հետ պարզել է, որ հողամասի ներկայիս վիճակը համապատասխանում է 1987թ. հատակագծում արտացոլված փաստացի վիճակի հետ, երբ գույքը դեռևս Ո.Մոսինյանի անվամբ էր, և դրանից հետո կադաստրային գործում առկա բոլոր հատակագծերի հետ այն համեմատելով պարզվել է, որ կողմերի միջև հողամասի առանձնացված վիճակը չի փոփոխվել ու պահպանվել է։ Տեղազննության ժամանակ հողամասի և շինությունների ներկայիս իրավիճակը համեմատվել է կադաստրային գործում առկա 1990 թվականի հատակագծում արտացոլված տվյալների հետ, և սեփականության իրավունքի վկայագրերի հատակագծերի հետ, արդյունքում Դատարանը պարզել է, իսկ կողմերը հաստատել են, որ հատակագծերում առկա տեղեկությունները համապատասխանում են հողամասի առանձնացված ներկայիս վիճակին, ու չկա որևէ տարբերություն» (հատոր 3-րդ, գ.թ. 120):

14) Ալիս Սարգսյանի կողմից 08.11.2016 թվականին դատարան ներկայացված դիմումի և կից ներկայացված լուսանկարի համաձայն՝ վեճի առարկա գույքի դարպասը գտնվել է բակի ճակատային մասում (հատոր 6-րդ, գ.թ. 16):

15)  Դատարանի 21.04.2017 թվականի վեճի առարկա գույքը դրա գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության և կից ներկայացված լուսանկարների համաձայն՝ վեճի առարկա գույքի դարպասը գտնվում է բակի ճակատային մասից հետ (հատոր 6-րդ, գ.թ. 25-27):

               

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին  մասի 2-րդ  կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված`Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանությանը վինդիկացիոն և նեգատոր հայցերի լույսի ներքո՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...), իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում։

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: Այսպես՝

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի  278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի  274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռա­բեկ դա­տա­րա­նը նշել է, որ վե­րոնշ­յալ իրավա­նոր­մերը ուղղված են պաշտպանելու և՛ սեփականատիրոջ իրավունքները, և՛ այն անձանց իրավունքները, որոնք նշված գույքը տիրապետում են պայմանագրի կամ օրենքի հիման վրա (տե´ս Սարգիս և Ռոզա Գևորգյաններն ընդդեմ Արմենուհի Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1572/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվա­կա­նի որոշումը): Այլ կերպ ասած՝ գույքի սեփականատիրոջ լիազորությունների շրջանակներում ներառվում են ինչպես գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, գույքն օգտագործման հանձնելու, այլ անձանց գույքից օգտվելու հնարավորություն ընձեռելու, այնպես էլ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ իրականացնելու իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է սեփականատիրոջ` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է:

Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը  կրում  է նշված  երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածից հետևում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Միևնույն ժամանակ վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը (տե՛ս Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2014 թվականի որոշումը):

 Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով նեգատոր հայցի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման լիազորությունների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.

1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,

2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը:

Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության օրինական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե´ս Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշված իրավական դիրքորոշումներին` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածներն ուղղված են ապահովելու սեփականատիրոջ՝ սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, վինդիկացիոն հայցի դեպքում պարտադիր պայման է սեփականությունը տիրապետելու հնարավորությունից սեփականատիրոջ զրկված լինելու փաստի առկայությունը, իսկ նեգատոր հայցի դեպքում սեփականատերը պետք է զրկված չլինի իրեն պատկանող գույքը փաստացի տիրապետելու հնարավորությունից: Այսինքն՝ վինդիկացիոն և նեգատոր հայցերի տարանջատման հարցում օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, թե սեփականատիրոջ իրավունքի խախտումն արդյո՞ք կապված է նրան իր գույքի տիրապետումից զրկելու հետ, թե` ոչ: Բոլոր այն դեպքերում, երբ խախտումը զուգորդված չէ սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավազորությունից զրկելով, գործ ունենք նեգատոր հայցի հետ, իսկ երբ խախտումն ուղեկցվում է սեփականատիրոջն իր գույքի տիրապետման հնարավորությունից զրկելով, գործ ունենք վինդիկացիոն հայցի հետ: Վինդիկացիոն հայցի մասին խոսք լինել չի կարող միայն այն դեպքում, երբ սեփականատերը խախտման արդյունքում ստեղծված իրավիճակում հնարավորություն ունի տիրապետել իր գույքը, իսկ եթե խախտման արդյունքում սեփականատերը մեկուսացվում է իր գույքի տիրապետումից, ապա նա իր իրավունքը կարող է պաշտպանել միայն վինդիկացիոն հայցի, այն է` իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ օրենսդիրը չի բացառել և՛ վինդիկացիոն, և՛ նեգատոր հայցերի միաժամանակյա հարուցումը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վինդիկացիոն և նեգատոր հայցերը, լինելով իրարից էականորեն տարբեր հայցատեսակներ, որոշ դեպքերում կարող են զուգորդվել՝ փոխլրացնելով միմյանց: Այդ կերպ ապահովվում է սեփականատիրոջ իրավունքի լիիրավ պաշտպանությունը, այն դեպքում, երբ միևնույն անձը թույլ է տվել սեփականության իրավունքի՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի խախտում, որոնցից մեկը զրկում է սեփականատիրոջը գույքի որոշ մասի տիրապետումից, իսկ մյուս խախտումը կապված չէ տիրապետումից զրկելու հետ (տե´ս, Նունե Շահինյանը և Գայանե Մուշեղյանն  ընդդեմ Ժոզեֆ և Էդուարդ Գավարյանների թիվ ԵԿԴ/2064/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով վերը նշված հանգամանքները ենթակա են իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով սահմանված ապացուցման կանոններով: Այսպես՝

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում դրան (տե'ս ի թիվս այլնի, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

                  

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 26.08.1957 թվականին Ոսկան Մոսինյանին Երևան քաղաքի Արաբկիր նրբանցք թիվ 26 հասցեում (ներկայիս՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցե) հատկացվել է 281,25քմ մակերեսով հողամաս։ Ոսկան Մոսինյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ բաժինը 18.05.1976 թվականին վաճառել է Ռաֆայել Ղազարյանին, իսկ վերջինս էլ նշված բաժինը 02.02.1977 թվականին վաճառել է Վալերի Աղբալյանին։

Սույն  գործում առկա է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 01.02.1982 թվականի վճիռը, ըստ որի Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանը քննելով Վալերի Աղբալյանի հայցն ընդդեմ Ոսկան Մոսինյանի` հողատարածությունից օգտվելու կարգ սահմանելու պահանջի մասին, 01.02.1982 թվականին վճռել է՝ «Թավրիզյան փողոցի թիվ 71 շենքի ճակատի մասից բակի մուտքի համար տեղադրել դարպաս, որպիսին պետք է կատարեն Վալերի Աղբալյանը և Ոսկան Մոսինյանը: Վալերի Աղբալյանը և նրա ընտանիքի անդամները Թավրիզյան փողոցի թիվ 71 տան բակից պետք է օգտվեն Ոսկան Մոսինյանի և նրա ընտանիքի անդամներին համահավասար։ Նշված վճռով արձանագրվել է նաև, որ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 տան մի մասի սեփականատերը հայցվորն է, իսկ մեկ մյուսինը` պատասխանողը: Հայցվորը բնակվում է տան առաջին հարկում: Տանը կից փոքրիկ բակից օգտվել են նաև հայցվորը և նրա ընտանիքի անդամները: Սակայն պատասխանողը տան ճակատային մասում տեղադրված դարպասը հանել և հետ է փոխադրել, որով հայցվորի ընտանիքը զրկվել է բակից օգտվել: 26 Կոմիսարների շրջսովետի գործկոմի միջամտությամբ պատասխանողը դարպասը հանել է, սակայն այն նախկին տեղում չի տեղադրվել: Պատասխանողը ժողդատարանում պարտավորվեց դարպասը տեղադրել նախկին տեղում: Հայցվորը հանձն առավ դարպասի տեղադրմանը մասնակցել նաև ինքը: Շենքին կից հողատարածությունը շատ փոքր է և ըստ շրջսովետի գործկոմի հանձնաժողովի այն հնարավոր չէ բաժանել կողմերի միջև, որի համար հանձնաժողովը եկել է եզրակացության, որ բակը թողնվի կողմերին համատեղ օգտագործման»։

Հետագայում, 13.07.1998 թվականին Վալերի Աղբալյանը Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ մասը նվիրել է իր որդուն՝ Գևորգ Աղբալյանին, որն էլ 21.12.1998 թվականին Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող տնատիրության 1/5-րդ մասը նվիրել է իր մորը՝ Ալիս Սարգսյանին։ Ըստ 30.12.1998 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայագրի (թիվ 080195)՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի 45,4քմ մակերեսով բնակելի տունը հանդիսանում է Ալիսա Սարգսյանի սեփականությունը, իսկ 0,02812հա հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն։ Ըստ 23.01.2006 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայագրի (թիվ 080195)՝ Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի 158,3քմ մակերեսով բնակելի տունը հանդիսանում է Արծվիկ Մկրտչյանի սեփականությունը, իսկ 0,02812հա հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն։ Ալիս Սարգսյանի կողմից 08.11.2016 թվականին դատարան ներկայացված դիմումի և կից ներկայացված լուսանկարի համաձայն՝ վեճի առարկա գույքի դարպասը գտնվել է բակի ճակատային մասում, Դատարանի 21.04.2017 թվականի վեճի առարկա գույքը դրա գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության և կից ներկայացված լուսանկարների համաձայն՝ վեճի առարկա գույքի դարպասը գտնվում է բակի ճակատային մասից հետ:

Սույն  գործով Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 01.02.1982 թվականի թիվ 2-69 վճռով հիմնավորվել է, որ հայցվորի իրավանախորդի կողմից ընդհանուր օգտագործվող հողամասի փաստացի առանձնացումը կատարվել է ինքնակամ` առանց պատասխանողի իրավահաջորդի` հողամասի մյուս օգտագործողի համաձայնության, որպիսի պայմաններում ընդհանուր օգտագործվող հողամասի առանձնացումն իրականացվել է առանց այդ հողամասն օգտագործող մյուս կողմի համաձայնության:

Ինչ վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով Արծվիկ Մկրտչյանի միանձնյա սեփականության իրավունքը Երևան քաղաքի Թավրիզյան թիվ 71 հասցեում գտնվող, հայցվորի կողմից փաստացի զբաղեցված, պատասխանողից առանձին տիրապետվող և օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և ազատ հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջին, ապա Դատարանը նշել է, որ այդ պահանջը նույնպես ենթակա է մերժման, քանի որ Արծվիկ Մկրտչյանի կողմից չի ներկայացվել վերաբերելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ Ալիս Սարգսյանը և վերջինիս իրավանախորդները կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին:

Անդրադառնալով կադաստրի գրանցամատյանում որպես ընդհանուր համատեղ սեփականություն կատարված գրառումները համապատասխան մասերով անվավեր ճանաչելու պահանջին, Դատարանը նշել է, որ այն ածանցյալ պահանջ է և Արծվիկ Մկրտչյանի միանձնյա սեփականության իրավունքը Երևան քաղաքի Թավրիզյան թիվ 71 հասցեում գտնվող, հայցվորի կողմից փաստացի զբաղեցված, պատասխանողից առանձին տիրապետվող և օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և ազատ հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջի մերժման դեպքում այն նույնպես ենթակա է մերժման:

Դատարանը բավարարելով Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեի ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում առկա փաստացի շինություններից ազատ բակի նկատմամբ տիրապետման և օգտագործման խոչընդոտները վերացնելու հակընդդեմ հայցը, գտել է, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանը 01.02.1982 թվականի թիվ 2-69 վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ շրջսովետի գործկոմի հանձնաժողովը եկել է եզրակացության, որ բակը թողնվի կողմերին համատեղ օգտագործման: Միաժամանակ Դատարանը նշել է, որ  կատարված տեղատեսությամբ հիմնավորվել է, որ վիճարկվող հասցեի անշարժ գույքի դարպասը տեղադրված է հետ: Բացի այդ, սույն քաղաքացիական գործում առկա լուսանկարներից պարզ է դառնում, որ նախկինում դարպասը տեղադրված է եղել ավելի առաջ, ի տարբերություն ներկայումս կատարված լուսանկարների:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արծվիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը, հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը մերժել՝ պատճառաբանելով, որ հայցվորի սեփականության իրավունքի ծագման համար հիմք է հանդիսացել 10.03.1995 թվականին կնքված բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը, իսկ պատասխանողի իրավունքի ծագման համար հիմք է հանդիսացել 21.12.1998 թվականին կնքված բնակելի տան նվիրատվության պայմանագիրը: Այսինքն, թե հայցվորը և թե պատասխանողը վեճի առարկա հողամասի նկատմամբ իրավունքներ են ձեռք բերել 1991 թվականից հետո, հետևաբար վերջիններիս նկատմամբ կիրառելի չէ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, քանի որ առկա չէ այդ իրավական նորմի կիրառման համար անհրաժեշտ` հողամասի մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը տրամադրված լինելու պայմանը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ 1987 թվականից մինչև սույն գործով  փորձաքննության կատարումն ընկած ժամանակահատվածը հետազոտվող օրինական հողամասի, շինությունների չափերի, մակերեսների և առկա մուտքերի դիրքերի փոփոխություններ չեն կատարվել ու մինչ օրս կողմերը, իսկ մինչ այդ վերջիններիս իրավանախորդները հողամասը տիրապետել և օգտագործել են անփոփոխ կազմով ու չափերով: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընգդծել է, որ Դատարանի 09.10.2015 թվականի տեղատեսության արձանագրությունից հետևում է, որ պատասխանող կողմը ոչ միայն ընդունել է հողամասերի տարիներ շարունակ փաստացի առանձնացված լինելու փաստը, այլև փաստացի ընդունել է առանձնացման գոյություն ունեցող տարբերակը՝ նշելով, որ հողամասի որոշակի հատվածում հայցվորի թույլտվությամբ է կատարել համապատասխան կենցաղային բնույթի գործողություններ:

Անդրադառնալով հակընդդեմ հայցին` Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցի բավարարումն ինքնին բացառում է հակընդդեմ հայցի բավարարումը, քանի որ երկու դեպքում էլ հայցի օբյեկտ է կազմում շինություններից ազատ 108,15քմ մակերեսով հողամասը: Ավելին, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 01.02.1982 թվականի թիվ 2-69 գործով դատական ակտը կայացվել է ըստ Վալերի Աղբալյանի հայցի ընդդեմ Ոսկան Մոսինյանի` հողատարածությունից օգտվելու կարգ սահմանելու պահանջի մասին: Նշված դատական ակտում առկա չեն հստակ տվյալներ հողամասի չափերի և տեղակայման վերաբերյալ, որպիսի փաստը անհնարին է դարձնում հստակ եզրահանգումների կատարումը: Ավելին, նշված դատական ակտով դատարանը վճռել է. Թավրիզյան փողոցի թիվ 71 շենքի ճակատի մասից բակի մուտքի համար տեղադրել դարպաս, որպիսին պետք է կատարեն Վալերի Աղբալյանը և Ոսկան Մոսինյանը: Այսինքն՝ դատական ակտով պարտավորությունը դրվել էր երկու հարևանների վրա միաժամանակ:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո համակցության մեջ գնահատելով սույն գործում առկա ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 01.02.1982 թվականի թիվ 2-69 վճռով հիմնավորվել է, որ Արծվիկ Մկրտչյանի իրավանախորդի կողմից ընդհանուր օգտագործվող հողամասի փաստացի առանձնացումը կատարվել է ինքնակամ` առանց Ալիս Սարգսյանի իրավանախորդի համաձայնության, որպիսի պայմաններում ընդհանուր օգտագործվող հողամասի առանձնացումն իրականացվել է առանց այդ հողամասն օգտագործող մյուս կողմի համաձայնության: Ավելին, նշված վճռով արձանագրվել է, որ Արծվիկ Մկրտչյանի իրավանախորդը վիճելի գույքի ճակատային մասում տեղադրված դարպասը հանել և հետ է փոխադրել, որով Ալիս Սարգսյանի իրավանախորդի ընտանիքին զրկել է բակից օգտվելու հնարավորությունից: Արծվիկ Մկրտչյանի իրավանախորդը դատարանում պարտավորվել է դարպասը տեղադրել նախկին տեղում: Մինչդեռ Դատարանի 21.04.2017 թվականի վեճի առարկա գույքը դրա գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության և կից ներկայացված լուսանկարների, Ալիս Սարգսյանի կողմից 08.11.2016 թվականին դատարան ներկայացված լուսանկարի ուսումնասիրությունից երևում է, որ վեճի առարկա գույքի դարպասը ժամանակին գտնվել է բակի ճակատային մասում, իսկ այժմ վեճի առարկա գույքի դարպասը գտնվում է բակի ճակատային մասից հետ:  

Այլ կերպ ասած` հայցվոր Արծվիկ Մկրտչյանի իրավանախորդն առանց որևէ իրավական հիմքի՝ ինքնակամ դարպասը նախկին տեղից հանելով և այն տեղափոխելով, զրկել է Ալիս Սարգսյանին մուտք գործել վեճի առարկա բակային տարածք, դրանով իսկ խոչընդոտելով վերջինիս լիարժեք տիրապետելու և օգտագործելու հողամասի համապատասխան հատվածը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման, ինչպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Դատարանը:

Անդրադառնալով սույն գործով ներկայացված հայցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերը նշվեց, Արծվիկ Մկրտչյանի իրավանախորդի կողմից ընդհանուր օգտագործվող հողամասի փաստացի առանձնացումը կատարվել է ինքնակամ` առանց Ալիս Սարգսյանի իրավանախորդի համաձայնության, որպիսի պայմաններում ընդհանուր օգտագործվող հողամասի առանձնացումն իրականացվել է առանց այդ հողամասն օգտագործող մյուս կողմի համաձայնության։ Ավելին, գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում փաստն առ այն, որ Ալիս Սարգսյանը և վերջինիս իրավանախորդները դրսևորել են այնպիսի վարքագիծ, որն ակնհայտ վկայում է վիճելի գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին։

Անդրադառնալով բաժնեմասն առանձնացնելու հայցվորի պահանջին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 04.06.2015 թվականի թիվ 14291507 եզրակացության «Հետևություն» բաժնի 5-րդ կետից հետևում է, որ Թավրիզյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող օրինական հատկացված հողամասից՝ 1/2 հարաբերություններով հաշվարկված բաժնեմասերը հնարավոր չէ առանձնացնել՝ առկա իրավիճակում, քանի որ տարանջատումը կբերի իրենցից առանձին միավորներ չներկայացնող հողամասերի, որոնց նկատմամբ պետք է սահմանվի օգտագործման կարգ՝ սերվիտուտ, որովհետև այդ հողամասերում կառուցապատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել պահպանելով ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում այլ տարբերակով բաժնեմասի առանձնացման որևէ ապացույց սույն գործով չի ներկայացվել որպիսի պայմաններում, ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Ինչ վերաբերում է կադաստրի գրանցամատյանում որպես ընդհանուր համատեղ սեփականություն կատարված գրառումները համապատասխանաբար մասերով անվավեր ճանաչելու պահանջին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ածանցյալ պահանջ է և հայցով ներկայացված հիմնական պահանջների մերժման դեպքում այն նույնպես ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը:

       

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

               

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

         

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 26.10.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Արծվիկ Մկրտչյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, իսկ Արծվիկ Մկրտչյանից հօգուտ Ալիս Սարգսյանի 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

Արծվիկ Մկրտչյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման նաև 23.500 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության համար կատարված դատական ծախս։

           

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

         

Ո Ր Ո Շ Ե Ց
        

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2017 թվականի վճռին:

2.  Արծվիկ Մկրտչյանից հօգուտ ՀՀ  պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, իսկ Արծվիկ Մկրտչյանից հօգուտ Ալիս Սարգսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3.  Արծվիկ Մկրտչյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել  23.500 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության համար կատարված դատական ծախս։

4.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

          

Նախագահող

Տ. Պետրոսյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: