Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.04.2004-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.369
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.02.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.03.2004
Дата вступления в силу
03.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև» բառերը փոխարինել «այդ թվում`» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը» բառերը.

2) 1-ին կետից հանել վերջին նախադասությունը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի և իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մարտի 10
Երևան
ՀՕ-34-Ն