Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-16-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.03.2005-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.88
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.01.2005
Дата вступления в силу
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528) 190-րդ հոդվածի վերնագրում «ԱՊՕՐԻՆԻ» բառը փոխարինել «ՀԱՆՑԱՎՈՐ» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի «ժամկետով» բառից հետո ավելացնել «՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը, իսկ «առավելագույնը» բառից հետո «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2171-րդ հոդվածով՝

«Հոդված 2171.

Ահաբեկչության ֆինանսավորումը

 

1. Ահաբեկչության ֆինանսավորումը՝ ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-16-Ն