Գլխավոր տեղեկություն
Номер
N 950-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 12.06.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
10.06.2021
Дата вступления в силу
13.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 950-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-937-16.04.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-937-16.04.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-ին մասով, համաձայն որի՝ օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր։

Որպես նախագծի հիմնավորում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են տարբեր ոլորտներ և տարբեր գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ներ, որոնք իրենց ոլորտային առանձնահատկություններից ելնելով կարիք ունեն ավելի մասնագիտական և տվյալ ոլորտի համար առանցքային նշանակություն և կարևորություն ունեցող կարգավորումների, քան նախատեսված է օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը հնարավորություն չի տալիս լիազոր մարմիններին՝ կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման հիմքերը կարող են սահմանվել միայն օրենքով:

Բացի դրանից, հարկ է նշել, որ ներկայացված նախագծի ընդունման նպատակահարմարության հարցին հնարավոր է անդրադառնալ միայն գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այն հստակ հիմքի առկայության դեպքում, որը նախատեսված չէ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում և որի առկայության անհրաժեշտությունն առաջացել է գործնականում: Ուստի գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է կարգավորիչ նշանակություն ունենալ միայն համապատասխան ոլորտային օրենքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմք նախատեսելու պարագայում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելի չէ և ունի լրամշակման կարիք։