Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.05.2021-15.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2021
Дата вступления в силу
16.01.2021

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2021 թվականի N 23-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.

2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 15-ի N 23-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռ. Ղուկասյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Մակարյան - ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ք․ Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ն. Պետրոսյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա․ Գուգարաց - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Մ. Պողոսյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Մկրտչյան - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ
Լ. Մինասյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ

(հավելվածը փոփ. 03.05.21 N 461-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան