Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.06.2004-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.683
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.04.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.05.2004
Дата вступления в силу
12.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի ապրիլի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակության 261-րդ գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ  261.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 1631.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ և ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում` դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողություններն անվավեր ճանաչելու դիմումում պետք է նշվի այն իրավական ակտի դրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս, կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող դիմումները դատարանը վերադարձնում է դիմումատուին` առանց քննարկման:

5. Դատարանը սույն հոդվածի 1-ին հոդվածում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ գործողությունը հակասում է օրենքին:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաև դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-67-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան