Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-44-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.02.2005-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.118
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2005
Дата вступления в силу
05.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272) 1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «տեղական ինքնակառավարման մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «համայնքային» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «պաշտոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ մասով.

«51 . Համայնքային ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա` համայնքային ծառայության դասային աստիճանին համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա», «բ» և «գ» կետերը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,» բառերով.

2) «բ» կետը «առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

3) «գ» կետը «քաղաքացիական ծառայության պաշտոններում» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության պաշտոններում» բառերով:

Հոդված 5. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ      

Ռ. Քոչարյան


 

 

2005 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-44-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան