ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2020 թ. |
N 310-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 92,420,288.7 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 100,776,765.5 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 8,356,476.8 հազ. դրամ։
2) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել 5,897,083.0 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 20.04.21 N 366-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 20.04.21 N 365-Ն, 20.04.21 N 366-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 16.03.21 N 342-Ն, 20.04.21 N 365-Ն, 20.04.21 N 366-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 20.04.21 N 365-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 20.04.21 N 365-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 16.03.21 N 342-Ն, 20.04.21 N 365-Ն, 20.04.21 N 366-Ն)
(հավելվածը փոփ. 12.02.21 N 336-Ն, 16.03.21 N 342-Ն, 20.04.21 N 365-Ն, 20.04.21 N 366-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|