Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.06.2021-25.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.116
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.03.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.03.2008
Дата вступления в силу
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 68-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԶԴԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 2-րդ մասի 6-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 119-րդ հոդվածի 2-րդ մասը, 121-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 2-րդ և 3-րդ մասերը, 126-րդ հոդվածի 2-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին, 4-րդ 8-րդ և 10-րդ մասերը, 207-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի «Արժեթղթերի գրանցման հայտարարագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 40-ը հաստատելու մասին» թիվ 179-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաների և օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող պետական մարմինների ցանկերը հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի ««Թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը» և «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմումի ձևը հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 13

Երևան

 

 

 

Հավելված

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/04

 

«ԱԶԴԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Բ Ա Ժ Ի Ն I

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է

1) ազդագրի (առևտրի ազդագրի) ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջները` կախված արժեթղթերի առանձին տեսակներից,

2) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պետությունների ցանկը,

3) ազդագրի (առևտրի ազդագրի) հրապարակման պահանջից բացառությունները,

4) արժեթղթերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության բովանդակությունը և հրապարակման կարգը,

5) արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության վերաբերյալ գովազդային նյութի նկատմամբ պահանջները,

6) հաշվետու թողարկողների հաշվետվությունների բովանդակության, ձևի, պարբերականության և հրապարակման կարգի նկատմամբ մանրամասն պահանջները,

7) հաշվետու թողարկողներին և նրանց կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստերի և տեղեկությունների հրապարակման կարգը և այդ էական փաստերի և տեղեկությունների ոչ սպառիչ ցանկը,

8) թողարկողների (հաշվետու թողարկողների) կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև այն տեղեկությունների ցանկը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է,

9) ազդագրի և հաշվետու թողարկողների հաշվետվությունների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնակարգում բաժնետոմսերին վերաբերող դրույթները կիրառելի են նաև բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերի նկատմամբ (այսուհետ նաև՝ բաժնետոմսերին համարժեք արժեթղթեր):

3. Սույն կանոնակարգում պարտատոմսերին վերաբերող դրույթները կիրառելի են նաև պարտքային այլ արժեթղթերի նկատմամբ:

4. Սույն կանոնակարգում ազդագրին վերաբերող դրույթները կիրառելի են նաև առևտրի ազդագրի նկատմամբ այնքանով, որքանով դրանք կիրառելի են առևտրի ազդագրի նկատմամբ:

5. Սույն կանոնակարգում բանկերին վերաբերող դրույթները կիրառելի են նաև վարկային կազմակերպությունների նկատմամբ: Սույն կանոնակարգով սահմանված պահանջները տարածվում են թողարկողների բոլոր խմբերի վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են նրանց նկատմամբ:

5.1. Սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ բաժիններով սահմանված դրույթները չեն տարածվում սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունների թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե կոնկրետ իրավական նորմի բովանդակությունում ուղղակիորեն նշված չէ, որ այն վերաբերում է վերոնշյալ միջազգային կազմակերպություններին:

(5.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն)

6. Թողարկողը, տեղաբաշխողը կամ կարգավորվող շուկայի առևտրին թույլտվություն հայցող անձն ի լրումն սույն կանոնակարգով պահանջվող տեղեկատվության կարող են ազդագրում ներառել նաև այլ տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

1) «Օրենք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) «Կառավարման մարմին». խորհուրդ (տնօրենների խորհուրդ, դիտորդ խորհուրդ) և (կամ) գործադիր մարմին (կոլեգիալ գործադիր մարմին՝ վարչություն, տնօրինություն և (կամ) միանձնյա գործադիր մարմին՝ տնօրեն, գլխավոր տնօրեն, գործադիր մարմնի լիազորությունները այլ անձի պատվիրակվելու դեպքում` կառավարող ընկերություն կամ կառավարիչ),

3) «Կառավարման մարմնի անդամ». Խորհրդի նախագահ, խորհրդի անդամներ, գործադիր մարմնի ղեկավար և անդամներ, տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, գործադիր մարմնի լիազորությունները այլ անձի պատվիրակվելու դեպքում` կառավարող ընկերության գործադիր մարմնի ղեկավար կամ կառավարիչ),

4) «Պատասխանատու անձինք». բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են ազդագրում ներառվող տեղեկությունների (կամ ազդագրի որոշակի մասերի) ճշգրտության և լիարժեքության համար: Պատասխանատու անձինք են Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազդագիրը ստորագրող անձինք և ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձը, ինչպես նաև, առկայության դեպքում, տեղաբաշխողը և երաշխավորը, բացառությամբ ԲԱԺԻՆ V-ի: ԲԱԺԻՆ V-ում նշված պատասխանատու անձինք են համապատասխան կառավարման մարմինները և (կամ) կառավարման մարմինների անդամները,

5) «Խոշոր բաժնետեր». անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ունի թողարկողի կանոնադրական կապիտալում ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցություն,

6) «Բնականոն գործունեություն». ընկերության կողմից իր հիմնական գործունեության շրջանակում սովորաբար իրականացվող գործունեություն կամ գործարքներ: Բանկերի համար հիմնական գործունեությունը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնություններն են: Ներդրումային ընկերությունների համար հիմնական գործունեությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներում նշված ծառայություններն են: Վարկային կազմակերպությունների համար հիմնական գործունեությունը «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում նշված գործառնություններն են,

7) «Շահույթի կանխատեսում». նշանակում է շահույթի կամ վնասի հավանական նվազագույն կամ առավելագույն մեծության կանխատեսում ընթացիկ կամ հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար,

8) «Շահույթի գնահատում». նշանակում է շահույթի հաշվարկ այն հաշվետու ժամանակաշրջանի համար, որն ավարտվել է, սակայն որի մասով արդյունքները դեռևս չեն հրապարակվել,

9) «Հաշվետու ժամանակաշրջան». ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության: Հաշվետու ժամանակաշրջաններ կարող են լինել հաշվետու տարին և միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանները (հաշվետու կիսամյակը և հաշվետու եռամսյակը),

10) «Պատմական ֆինանսական ժամանակաշրջան». բաժնետոմսերի դեպքում` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 3 հաշվետու տարիները (կամ ավելի պակաս, եթե թողարկողի գործունեության ժամկետը պակաս է 3 տարուց), որոնց համար թողարկողը կազմել է ֆինանսական հաշվետվություններ, իսկ պարտատոմսերի և ածանցյալ արժեթղթերի դեպքում` ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 2 հաշվետու տարիները (կամ ավելի պակաս, եթե թողարկողի գործունեության ժամկետը պակաս է 2 տարուց), որոնց համար թողարկողը կազմել է ֆինանսական հաշվետվություններ,

11) «Ֆինանսական հաշվետվություն». ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված ֆինանսական հաշվետվությունների կազմի, տվյալ հաշվետու թողարկողի համար սահմանած հաշվային պլանի, տարեկան և միջանկյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգների,

12) «Գործարքի արդար գին». գործարքի առարկայի (այդ թվում` ծառայության) շուկայական գին, իսկ դրա բացակայության դեպքում` այն գինը, որով գործարքի առարկայի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ առարկան, իսկ գործարքի առարկայի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ առարկան ձեռք բերել: Գործարքի արդար գնի որոշման համար թողարկողը իրավասու մարմնի որոշմամբ կարող է օգտվել նաև անկախ գնահատողի ծառայություններից,

13) «Ռիսկային գործոններ». նշանակում է այն ռիսկերի ցանկը, որոնք հատուկ են թողարկողի տվյալ իրավիճակին և (կամ) արժեթղթերին, և որոնք ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս,

14) «Շուկայական ռիսկ». տոկոսադրույքների, արժեթղթերի գների և (կամ) արժութային փոխարժեքների տատանումների արդյունքում վնաս կրելու հավանականությունն է,

15) «Ածանցյալ արժեթուղթ». ըստ Օրենքի «ածանցյալ գործիք» հասկացության,

16) «Ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա էական ազդեցություն (ֆինանսական վիճակի էական փոփոխություն)». նշանակում է թողարկողի ֆինանսական վիճակը կամ շահութաբերությունը բնութագրող հետևյալ ցուցանիշներից որևէ մեկի 5 և ավելի տոկոսով փոփոխություն վերջին հաշվետու ժամանակաշրջանի համեմատ.

ա. բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների համար.

1. Սեփական կապիտալ

2. Ընդհանուր ակտիվներ

3. Ընդհանուր պարտավորություններ

4. Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը

5. Զուտ տոկոսային եկամուտ

6. Գործառնական եկամուտ

բ. այլ կազմակերպությունների համար.

1. Սեփական կապիտալ

2. Ընհանուր ակտիվներ

3. Ընթացիկ ակտիվներ

4. Ոչ ընթացիկ ակտիվներ

5. Ընդհանուր պարտավորություններ

6. Ընթացիկ պարտավորություններ

7. Ոչ ընթացիկ պարտավորություններ

8. Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը,

17) «Էական ներդրումներ». այն ներդրումները, որոնք գերազանցում են վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 5 և ավելի տոկոսը,

18) «Երաշխավորություն». ցանկացած համաձայնություն (անկախ դրա ձևից), որն ոււղղված է թողարկողի պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման ապահովմանը: Որպես այդպիսի համաձայնություններ կարող են հանդես գալ երաշխավորությունները, երաշխիքները, վճարունակության ապահովում նախատեսող պայմանագրերը, վճարունակության ապահովման գծով ապահովագրական պայմանագրերը և այլ նմանատիպ համաձայնությունները: Երաշխավորը երաշխավորություն տվող անձն է,

19) «Ծրագրային ազդագիր» ազդագիր, որը կիրառվում է առաջարկի ծրագրի հիման վրա հրապարակային առաջարկ իրականացնելու և (կամ) արժեթղթերը կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու դեպքում և բավարարում է սույն կանոնակարգի 9.1-րդ գլխով սահմանված պահանջներին.

20) «Փոխառության մասնակցության պարտատոմսեր». ոչ ռեզիդենտ թողարկողի կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ որպես փոխառություն.

21) «Փոխառու». փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողից փոխառություն վերցրած ռեզիդենտ իրավաբանական անձ, ում վերցրած փոխառությունը ֆինանսավորվել է փոխառության մասնակցության պարտատոմսերի շնորհիվ, իսկ փոխառությունը հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց:

(7-րդ կետը խմբ. 06.07.10 թիվ 158-Ն, լրաց. 04.03.16 թիվ 38-Ն, 25.05.21 թիվ 79-Ն)

8. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն II

 

 ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

 ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺՆՈՎ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ) ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Օրենքի 2-րդ բաժնի դրույթները չեն տարածվում.

1) սույն կանոնակարգի Հավելված 1-ում սահմանված օտարերկրյա պետությունների, նրանց կենտրոնական բանկերի կամ տեղական կառավարման մարմինների կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա,

2) սույն կանոնակարգի Հավելված 2-ում սահմանված միջազգային կազմակերպությունների թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա, կամ

3) բանկերի կողմից շարունակական ձևով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 200 միլիոն դրամը և դրանք

ա. փոխարկելի կամ փոխանակելի չեն, և

բ. չեն հավաստում որևէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաև կապված չեն ածանցյալ գործիքների հետ,

4) Օրենքով սահմանված այլ դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

 ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ հրապարակային առաջարկների վրա.

1) երբ առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը, վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն, գերազանցում է 20 միլիոն դրամը` յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում,

2) երբ առաջարկվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, կամ

3) երբ առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 40 միլիոն դրամը,

4) Օրենքով սահմանված այլ դեպքերի վրա:

11. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հետևյալ արժեթղթերի հրապարակային առաջարկի վրա.

1) երբ առաջարկվող արժեթղթերը թույլատրված են առևտրին սույն կանոնակարգի Հավելված 3-ում սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում` տվյալ շուկայի կանոններով սահմանված կարգով, բացառությամբ փոխառության մասնակցության պարտատոմսերի,

2) Օրենքով սահմանված այլ դեպքերի վրա:

(11-րդ կետը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Առևտրի ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում Օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված այն արժեթղթերի վրա, որոնք թողարկվել են շուկայում առևտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի թողարկողի կողմից, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 1 մլրդ դրամը:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

 ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Թողարկողը Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկների դեպքում արժեթղթերի տեղաբաշխումն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ում սահմանված տեղեկացման ձևի:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

 ԱՌԱՆՑ ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ` ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

14. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով կամ 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկի իրականացման մտադրություն ունեցող թողարկողը կամ տեղաբաշխողը կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու մտադրություն ունեցող թողարկողը (արժեթղթերի` կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձը) նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

2) հրապարակային առաջարկի (կարգավորվող շուկայի առևտրին թույլտվություն ստանալու) շարժառիթները,

3) շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթը կամ փաստաթղթերը, որը ներառում է ազդագրով (առևտրի ազդագրով) պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն: Եթե նախկինում այդ փաստաթղթերը կամ դրանց մի մասը ներկայացվել է Կենտրոնական բանկ, ապա այդ փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում: Այս պարագայում Կենտրոնական բանկը պետք է տեղեկացվի, թե նախկինում ներկայացված որ փաստաթղթերի մասին է խոսքը,

4) տեղեկատվություն այն մասին, թե ինչ եղանակով են փաստաթղթերը մատչելի դարձվել շահագրգիռ ներդրողներին,

5) թողարկողի կանոնադրության պատճենը,

6) արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման կամ կարգավորվող շուկայի առևտրին թույլտվություն ստանալու մասին իրավասու մարմնի որոշման արձանագրության պատճենը,

7) պատասխանատու անձանց հավաստիացումն առ այն, որ ձեռնարկել են բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի պարզեն շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթում ներառված տեղեկությունների ճշգրիտ և լիարժեք լինելը և, ըստ այդմ, իրենց լավագույն տեղեկացվածության համաձայն փաստաթղթում ներառվող տեղեկությունները ճշգրիտ և լիարժեք են և չեն պարունակում բացթողումներ: Այս հավաստիացումը պետք է ստորագրվի պատասխանատու անձանց կողմից (եթե պատասխանատու անձն իրավաբանական անձ է` ապա նրա գործադիր մարմնի ղեկավարի կողմից),

8) թողարկողի կամ տեղաբաշխողի ցանկությամբ այլ տեղեկատվություն կամ փաստաթղթեր:

 

Բ Ա Ժ Ի Ն III

 

 ԱԶԴԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

 ԱԶԴԱԳՐԻ ՁԵՎԸ

 

15. Ազդագիրը կազմված է.

1) Ազդագրի դիմային էջից,

2) «Բովանդակություն» մասից,

3) «Պատասխանատու անձինք» մասից,

4) Ամփոփաթերթից,

5) Արժեթղթերի մասին տեղեկատվությունից,

6) Արժեթղթեր թողարկողների մասին տեղեկատվությունից:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

 ԱԶԴԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ազդագրի դիմային էջը առնվազն պետք է ներառի.

1) Թողարկողի անվանումը,

2) Արժեթղթի տեսակը և «ԱԶԴԱԳԻՐ» կամ «ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ» բառերը,

3) Գլխավոր տեղաբաշխողի անվանումը,

4) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ»:

17. «Բովանդակություն» մասը պետք է պարզ և մատչելի ձևով արտացոլի ազդագրի բովանդակությունը:

18. «Պատասխանատու անձինք» մասում ներկայացվում են.

1) պատասխանատու ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը: Եթե որևէ անձ պատասխանատու է ազդագրի միայն որոշակի մասերի համար, ապա պետք է նշում կատարվի այդ մասին,

2) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ գործադրել ենք բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի պարզենք ազդագրում ներառված տեղեկությունների ճշգրիտ և լիարժեք լինելը: Ըստ այդմ, մենք հավաստիացնում ենք, որ մեր լավագույն տեղեկացվածության համաձայն ազդագրում ներառված տեղեկությունները ճշգրիտ և լիարժեք են, չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել ազդագրի բովանդակությունը»:

19. Ամփոփաթերթը պետք է պարունակի ոչ տեխնիկական և ազդագրի բնօրինակին համապատասխան ոճով և լեզվով հակիրճ նկարագրված էական տեղեկատվությունը թողարկողի, նրա հետ կապված ռիսկերի, ֆինանսական վիճակի և գործունեության հեռանկարների, երաշխավորի (առկայության դեպքում) և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ: Ամփոփաթերթը պետք է բաղկացած լինի մինչև 2500 բառից, բացառությամբ սույն կանոնակարգ 31.6 կետով սահմանված ամփոփաթերթի: Ամփոփաթերթի օրինակելի բովանդակությունը ներկայացված է Հավելված 4-ում: Այդ օրինակելի բովանդակությունը կարող է ծառայել որպես ուղեցույց ամփոփաթերթի կազմման համար:

(19-րդ կետը փոփ., լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

20. Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթ առ այն, որ

1) ամփոփաթերթը պետք է դիտվի որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն, և առաջարկվող արժեթղթերում ներդրում անելու վերաբերյալ ներդրողի որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական ազդագրի վրա,

2) ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձն ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում՝ թարգմանությանը վերաբերող մասով) կրում է քաղաքացիական պատասխանատվություն, եթե այն ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում:

21. Արժեթղթերի և արժեթղթերի թողարկողների մասին տեղեկատվությունը սույն կանոնակարգի Հավելված 7-ից Հավելված 14-ով պահանջվող տեղեկություններն են` կախված արժեթղթերի և թողարկողների առանձին տեսակներից: Այդ տեղեկությունները ազդագրում ներառվում են սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 10-ից ԳԼՈՒԽ 15-ով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9.1 

(գլուխը լրաց. 04.03.16 թիվ 38-Ն)

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21.1 Ծրագրային ազդագիրն առնվազն ներառում է սույն կանոնակարգի գլուխ 9-ով սահմանված տեղեկությունները՝ կախված թողարկողից և արժեթղթերից: Ընդ որում՝ ծրագրային ազդագիր կազմելու դեպքում սույն կանոնակարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված «ԱԶԴԱԳԻՐ» կամ «ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ» բառերի փոխարեն անհրաժեշտ է լրացնել «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ» բառերը: Իսկ արժեթղթերի մասին այն տեղեկությունները, որոնք ներառված են սույն կանոնակարգի Հավելված 18-ում՝ որպես թողարկման վերջնական պայմաններ, լրացվում են այնքանով, որքանով հայտնի են թողարկողին ծրագրային ազդագրի ներկայացման պահին, այդ թվում՝ հաշվի առնելով իրավասու կառավարման մարմնի՝ թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ որոշումը: Թողարկման վերջնական պայմանները կցվում են ծրագրային ազդագրին կամ ներառվում ծրագրային ազդագրում՝ լրացված սույն կանոնակարգի Հավելված 18-ով սահմանված ձևաթերթի համաձայն:

21.2 Ի լրումն սույն կանոնակարգի 21.1-րդ կետով սահմանված տեղեկությունների, ծրագրային ազդագրում անհրաժեշտ է ներառել նաև հետևյալ տեղեկությունները.

1) ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, ընդ որում, եթե ծրագրային ազդագրի գրանցման պահին թողարկողը դեռևս չի որոշել թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, նշվում է, թե հասարակությունը ինչպես և երբ կարող է տեղեկություններ ստանալ այդ մասին.

2) առաջարկի ծրագրի ընդհանուր նկարագիրը:

21.3 Սույն գլխով սահմանված են ծրագրային ազդագրում ներառվող նվազագույն տեղեկությունները: Թողարկողը պարտավոր է ծրագրային ազդագրում ներառել ցանկացած այլ տեղեկություն, որը ողջամիտ ներդրողը կհամարեր էական իրազեկ ներդրումային որոշումներ կայացնելու համար, բացառությամբ սույն կանոնակարգի գլուխ 26-ով սահմանված գաղտնի համարվող տեղեկությունների:

21.4 Ծրագրային ազդագրով թողարկողը կարող է առաջարկի ծրագրի հիման վրա շարունակական թողարկում իրականացնել (արժեթղթերի համար կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալ), եթե յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման (արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում թույլտվություն ստանալու) պահին բոլոր փոփոխված տեղեկությունները որպես լրացում գրանցվել և հրապարակվել են սույն գլխի համաձայն: Ընդ որում՝ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկի կողմից որպես լրացում չեն գրանցվում, այլ ներկայացվում են Կենտրոնական բանկ և հրապարակվում, բացառությամբ սույն կանոնակարգ 21.5-րդ կետով սահմանված դեպքի:

21.5 Այն դեպքում, երբ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմաններում ներառման ենթակա որևէ տեղեկատվություն չի համապատասխանում ծրագրային ազդագրի գրանցման պահին ներկայացված թողարկման վերջնական պայմաններում ներառված տեղեկություններին (ներկայացված ընդհանուր մեթոդաբանությանը), ապա տվյալ տեղեկությունները՝ որպես ծրագրային ազդագրի լրացում, գրանցվում և հրապարակվում են սույն կանոնակարգի 21.8-րդ կետով սահմանված կարգով:

21.6 Ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկ են ներկայացվում և հրապարակվում հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակումից առնվազն 2 օր առաջ: Սույն կանոնակարգի 34-րդ և 35-րդ կետերով սահմանված ազդագրի՝ Կենտրոնական բանկ ներկայացմանը, ինչպես նաև Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները (ըստ կիրառելիության) տարածվում են թողարկման վերջնական պայմանների ներկայացման և հրապարակման նկատմամբ:

21.7 Թողարկման վերջնական պայմանների բացահայտումը պետք է լինի այնպիսին, որպեսզի չխոչընդոտի ներդրողների՝ ժամանակին և հեշտ հասանելիությունը ներդրումային որոշումների կայացման համար անհրաժեշտ էական տեղեկություններին:

21.8 Ծրագրային ազդագրի՝ սույն կանոնակարգի 21.4-րդ կետով սահմանված լրացումը համարվում է գրանցված համապատասխան հայտը ստանալու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը: Լրացման գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լրացումը գրանցելու հայտը ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները տարածվում են սույն կետով սահմանված ծրագրային ազդագրի լրացումների հրապարակման նկատմամբ:

21.9 Ծրագրային ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու (ծրագրային ազդագրով երկրորդ և հաջորդ հրապարակային առաջարկների դեպքում՝ յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման) պահից հետո՝ մինչև յուրաքանչյուր տեղաբաշխման ժամկետի ավարտը, ծրագրային ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխությունների, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողի կամ տեղաբաշխողի վրա տարածվում են Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ազդագրի լրացումներին առնչվող դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

 ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

22. Բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 7-ի:

23. Բաժնետոմսեր թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

24. Պարտատոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 9-ի:

25. Պարտատոմսեր թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 10-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

 ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

26. Բանկի պարտատոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 9-ի:

27. Բանկի կողմից պարտատոմսերի հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության դեպքում բանկի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 11-ի, սակայն բանկն իր հայեցողությամբ կարող է իր մասին տեղեկատվությունը ներկայացնել ըստ Հավելված 10-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 13

 

 ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

28. Ածանցյալ արժեթղթերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 12-ի:

29. Ածանցյալ արժեթղթերի թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 10-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 14

 

 ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Բաժնետոմսերի փոխարկվող կամ փոխանակվող արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության դեպքում ազդագրում ներառվող տեղեկատվության առանձնահատկությունները սահմանվում են սույն կանոնակարգի 31-րդ կետով: Բաժնետոմսերի փոխարկվող կամ փոխանակվող արժեթղթերն են այն արժեթղթերը, որոնք բավարարում են հետևյալ պայմանները`

1) թողարկողի կամ ներդրողի կամահայտնությամբ կամ թողարկման պայմաններով կարող են փոխանակվել կամ փոխարկվել բաժնետոմսերի կամ բաժնետոմսերին համարժեք այլ արժեթղթերի, կամ որևէ այլ կերպ հնարավորություն տան ձեռք բերել բաժնետոմսեր կամ բաժնետոմսերին համարժեք այլ արժեթղթեր (այսուհետ նաև` հիմքում ընկած բաժնետոմս), և

2) հիմքում ընկած բաժնետոմսերը թողարկվել կամ թողարկվելու են տվյալ թողարկողի կամ թողարկողի խմբի մեջ մտնող այլ թողարկողի կողմից և հիմքում ընկած բաժնետոմսերը ազդագրի գրանցման պահին չեն վաճառվում կարգավորվող շուկայում:

31. Բաժնետոմսերի փոխարկվող կամ փոխանակվող արժեթղթերի դեպքում ազդագրում ներառվող տեղեկատվությունը ներկայացվում է հետևյալ կերպ.

1) եթե հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության առարկա արժեթղթերը բաժնետոմսեր են, ապա

ա.բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 7-ի,

բ. բաժնետոմսեր թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի,

գ. հիմքում ընկած բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 13-ի,

դ. բաժնետոմսեր թողարկողի խմբի մեջ մտնող այլ թողարկողի կողմից հիմքում ընկած բաժնետոմսերը թողարկելու դեպքում` խմբի մեջ մտնող այդ թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի.

2) եթե հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության առարկա արժեթղթերը պարտատոմսեր են, ապա

ա. պարտատոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 9-ի,

բ. պարտատոմսեր թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի,

գ. հիմքում ընկած բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 13-ի,

դ. պարտատոմսեր թողարկողի խմբի մեջ մտնող այլ թողարկողի կողմից հիմքում ընկած բաժնետոմսերը թողարկելու դեպքում` խմբի մեջ մտնող այդ թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի.

3) եթե հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության առարկա արժեթղթերը բանկի կողմից թողարկվող պարտատոմսեր են, ապա

ա. բանկի պարտատոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 9-ի,

բ. բանկի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի,

գ. հիմքում ընկած բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 13-ի,

դ. բանկի խմբի մեջ մտնող այլ թողարկողի կողմից հիմքում ընկած բաժնետոմսերը թողարկելու դեպքում` խմբի մեջ մտնող այդ թողարկողի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ըստ Հավելված 8-ի:

 

ԳԼՈՒԽ 14.1
(գլուխը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

31.1. Փոխառության մասնակցության պարտատոմսերի ազդագիրը (առևտրի ազդագիրը) կարող է ներկայացնել նաև փոխառուն:

31.2. Եթե փոխառության մասնակցության պարտատոմսերի ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման համար դիմում է փոխառուն, ապա սույն կանոնակարգով հաշվետու թողարկողի համար սահմանված տեղեկատվության բացահայտման պահանջների պարտավորությունը կարող է կիրառվել փոխառուի նկատմամբ:

31.3. Եթե փոխառության մասնակցության պարտատոմսերը թողարկվել են սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված պետություններում կամ թույլատրված են սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ապա թողարկողի (փոխառուի) կողմից կարող է ներկայացվել սույն կետում նշված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրման կամ սույն կետում նշված պետություններում հրապարակային առաջարկի համար հրապարակված ազդագիրը, եթե այն վավեր է տվյալ երկրում և կազմված է ռուսերենով կամ անգլերենով։

31.4. Սույն կանոնակարգի 31.3-րդ կետով նախատեսված դեպքում ազդագրին կից ներկայացվում է նաև հայերեն կազմված ամփոփաթերթ:

31.5. Սույն կանոնակարգի 31.3-րդ կետով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում, թողարկողի (փոխառուի) կողմից հրապարակվում և Կենտրոնական բանկ է ներկայացվում Օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին բավարարող ազդագիր և ամփոփաթերթ:

31.6. Սույն կանոնակարգի 31.4-րդ կետով նախատեսված ամփոփաթերթում, ի լրումն սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված ամփոփաթերթի բովանդակության, պետք է ներկայացվի նաև տեղեկատվություն.

1) փոխառուի և նրան առնչվող ռիսկերի վերաբերյալ,

2) փոխառության մասնակցության պարտատոմսերի՝ այլ երկրների կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության վերաբերյալ,

3) թողարկողի և փոխառուի պատասխանատվության` այդ թվում սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվության բացահայտման մեխանիզմների վերաբերյալ։

 

Գ Լ ՈՒ Խ 15

 

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

32. Եթե արժեթղթերով նախատեսված պարտավորությունները երաշխավորված են երաշխավորողի կողմից, ապա ի լրումն ԳԼՈՒԽ 10-ից ԳԼՈՒԽ 14-ով սահմանված տեղեկատվության, ազդագրում ներկայացվում է նաև տեղեկատվություն երաշխավորության մասին՝ ըստ Հավելված 14-ի:

 

Բ Ա Ժ Ի Ն IV

 

 ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԱԶԴԱԳԻՐԸ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ 16

 

 ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

33. Ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման հայտի ձևը սահմանված է Հավելված 15-ում: Ի լրումն Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի, թողարկողը կամ տեղաբաշխողը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև բաժնետոմսերի (պարտատոմսերի) թողարկման, տեղաբաշխման (կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն ստանալու) մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:

 

Գ Լ ՈՒ Խ 17

 

 ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Ազդագիրը Կենտրոնական բանկ է ներկայացվում թղթային (1 օրինակ) և էլեկտրոնային տարբերակներով: Էլեկտրոնային տարբերակով ազդագիրը ներկայացվում է էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է PDF ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը կոդավորվում է հետևյալ ձևով՝ XXXXX.pdf, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, իսկ pdf-ը՝ ֆայլի ֆորմատը: Եթե թողարկողը չունի Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդ, ապա ֆայլի անվանումը նախապես բանավոր ձևով համաձայնեցվում է Կենտրոնական բանկի՝ ազդագրերի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանման հետ: Այս ֆայլերը պետք է լինեն պաշտպանված, որպեսզի հնարավոր չլինի նրանում ներառված տեղեկատվությունում կատարել որևէ փոփոխություն:

35. Եթե մինչև Կենտրոնական բանկի կողմից ազդագրի գրանցման օրը անհրաժեշտություն է առաջանում ազդագրում կատարել փոփոխություններ կամ լրացումներ, ապա այդ լրացված կամ փոփոխված մասը ներառող համապատասխան էջերը ներկայացվում են Կենտրոնական բանկ` միաժամանակ նշելով, թե որ էջերի փոխարեն են ներկայացվում նոր էջերը: Այդ էջերը ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով` սույն կանոնակարգի 34-րդ կետում սահմանված կարգով:

36. Կենտրոնական բանկի կողմից ազդագիրը (որի մեջ արդեն ներառված են լրացված կամ փոփոխված էջերը) գրանցելուց հետո ազդագրի բնօրինակի և պատճենի դիմային էջերին կատարվում է «ԳՐԱՆՑՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ» նշագրումը, նշվում է գրանցման օրը, ամիսը, տարին և կնքվում է Կենտրոնական բանկի կնիքով: Այնուհետև գրանցված ազդագրի վերոնշյալ պատճենն առձեռն փոխանցվում է թողարկողին, տեղաբաշխողին կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձին:

37. Թողարկողը, տեղաբաշխողը կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն հայցող անձը մինչև ազդագրի հրապարակումը, բայց ոչ ուշ, քան գրանցումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցված ազդագրի PDF ֆորմատով էլեկտրոնային տարբերակը` սույն կանոնակարգի 34-րդ կետում սահմանված կարգով (բացառությամբ, եթե առաջին անգամ ներկայացված ազդագրում մինչև դրա գրանցման պահը որևէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել): Ընդ որում, այս տարբերակը պետք է լինի համարակալված և ներառի բոլոր այն լրացումները և փոփոխությունները, որոնք ներկայացված են եղել մինչև գրանցումը: Ազդագրի այս վերջնական տարբերակն է միայն ենթակա հրապարակման:

 

Բ Ա Ժ Ի Ն V

 

 ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 18

 

 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

38. Բոլոր հաշվետու թողարկողները (բացառությամբ Օրենքի 126-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված թողարկողների) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը ներառյալ հրապարակում են տարեկան հաշվետվություն և պետք է ապահովեն դրա հրապարակայնությունը առնվազն 5 տարի:

39. Տարեկան հաշվետվությունը կազմված է հետևյալ մասերից.

1) անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվություն,

2) կառավարման մարմինների տարեկան զեկույց, և

3) թողարկողի համապատասխան պատասխանատու անձանց հայտարարությունն այն մասին, որ իրենց լավագույն տեղեկացվածության համաձայն ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ և լիարժեք ձևով արտացոլում են թողարկողի ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի իրական պատկերը, իսկ կառավարման մարմինների տարեկան զեկույցը ճշգրիտ և լիարժեք ձևով արտացոլում է թողարկողի ընդհանուր վիճակը, բիզնեսի արդյունքերը և զարգացումը և ներառում է այն հիմնական ռիսկերի նկարագիրը, որի հետ առնչվել կամ առնչվում է թողարկողը: Այս հայտարարության մեջ պետք է առանձին նշվի յուրաքանչյուր պատասխանատու անձի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը), պաշտոնը և պատասխանատվության շրջանակը:

40. Տարեկան ֆինանսական հաշվետվությանը կցվում է անկախ աուդիտորական եզրակացության բովանդակությունն ամբողջությամբ (ցանկության դեպքում կարելի է կցել այդ եզրակացության պատճենը):

41. Կառավարման մարմինների տարեկան զեկույցը առնվազն պետք է ներառի.

1) թողարկողի բիզնեսի արդյունքերի և զարգացման իրական պատկերի նկարագիրը` ներառյալ այն հիմնական ռիսկերի կամ անորոշությունների նկարագիրը, որի հետ առնչվել կամ առնչվում է թողարկողը: Այս նկարագիրը պետք է հավասարակշռված և համակողմանի վերլուծության ենթարկի թողարկողի ընդհանուր վիճակը, բիզնեսի արդյունքերը և զարգացումը: Վերլուծությունները պետք է հնարավորություն տան պատկերացում կազմել թողարկողի ընդհանուր վիճակի, բիզնեսի արդյունքների և զարգացման մասին` ներառելով թողարկողի բիզնեսին յուրահատուկ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը,

2) այն կարևոր դեպքերի նկարագիրը, որոնք տեղի են ունեցել հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև զեկույցը պատրաստելու օրը: Կարևոր դեպքերը բոլոր այն դեպքերն են, որոնք էական ազդեցություն են ունեցել թողարկողի ֆինանսական վիճակի վրա, ինչպես նաև այլ դեպքերը, որոնք թողարկողի կարծիքով կարևոր են և (կամ) ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս,

3) թողարկողի հետագա հնարավոր զարգացման նկարագիրը:

41.1. Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպություններն անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են միջազգային կազմակերպութունների կողմից այլ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:

(41.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն)

41.2. Այն թողարկողները, որոնց թողարկած փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում, անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են տվյալ կազմակերպությունների կողմից այդ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:

(41.2-րդ կետը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 19

 

 ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Այն հաշվետու թողարկողները, որոնց բաժնետոմսերը թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, հրապարակում են եռամսյակային միջանկյալ հաշվետվություններ` հաշվետու եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում, և պետք է ապահովեն դրա հրապարակայնությունն առնվազն 5 տարի:

43. Այն հաշվետու թողարկողները, որոնց պարտատոմսերը թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, հրապարակում են կիսամյակային միջանկյալ հաշվետվություն` առաջին կիսամյակի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում, և պետք է ապահովեն դրա հրապարակայնությունն առնվազն

5 տարի: Եթե սույն կետում նախատեսված հաշվետու թողարկողները թողարկել են նաև բաժնետոմսեր, որոնք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, չեն ներկայացնում կիսամյակային միջանկյալ հաշվետվություն:

44. Միջանկյալ հաշվետվությունը կազմված է հետևյալ մասերից.

1) միջանկյալ ֆինանսական հաշվետվություն (ընդ որում` հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված ժամկետում),

2) կառավարման մարմինների միջանկյալ զեկույց, և

3) թողարկողի համապատասխան պատասխանատու անձանց հայտարարությունն այն մասին, որ իրենց լավագույն տեղեկացվածության համաձայն ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ և լիարժեք ձևով արտացոլում են թողարկողի ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի իրական պատկերը, իսկ կառավարման մարմինների միջանկյալ զեկույցում ներառված տեղեկությունները ճշգրիտ և լիարժեք են: Այս հայտարարության մեջ պետք է առանձին նշվի յուրաքանչյուր պատասխանատու անձի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը), պաշտոնը և պատասխանատվության շրջանակը:

(44-րդ կետը լրաց. 06.07.10 թիվ 158-Ն)

45. Կառավարման մարմինների միջանկյալ զեկույցը առնվազն պետք է ներառի.

1) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած կարևոր դեպքերի նկարագիրը և դրանց ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա` ներառյալ այն հիմնական ռիսկերի կամ անորոշությունների նկարագիրը, որի հետ առնչվելու է թողարկողը հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում: Կարևոր դեպքերը բոլոր այն դեպքերն են, որոնք էական ազդեցություն են ունեցել թողարկողի ֆինանսական վիճակի վրա, ինչպես նաև այլ դեպքերը, որոնք թողարկողի կարծիքով կարևոր են և (կամ) ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս,

2) թողարկողի հետագա հնարավոր զարգացման նկարագիրը հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի համար:

45.1. Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունները միջանկյալ հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են միջազգային կազմակերպութունների կողմից այլ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:

(45.1-ին կետը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն)

45.2. Այն թողարկողները, որոնց թողարկած փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում, միջանկյալ հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են տվյալ կազմակերպությունների կողմից այդ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:

(45.2-րդ կետը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 20

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

46. Ոչ բանկ հաշվետու թողարկողները տարեկան և միջանկյալ հաշվետվությունների հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացնում են էլեկտրոնային փոստով կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են պաշտպանված ֆայլերով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ: Սույն կետի խախտմամբ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

(46-րդ կետը փոփ. 06.07.10 թիվ 158-Ն)

46.1. Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերի տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3-ով սահմանված ժամկետում և կարգով: Տարեկան և միջանկյալ հաշվետվություններում ընդգրկվող այլ տեղեկությունների Կենտրոնական բանկ ներկայացումը իրականացվում է սույն կանոնակարգի 46-րդ կետի համաձայն:

(46.1-ին կետը լրաց. 06.07.10 թիվ 158-Ն)

46.2. Տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետությունների հրապարակման օրը հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում ծանուցում տվյալ հաշվետվությունների հրապարակման ժամկետների և աղբյուրների մասին:

(46.2-րդ կետը լրաց. 06.07.10 թիվ 158-Ն)

46.3. Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունները սույն կանոնակարգի 41.1-րդ և 45.1-րդ կետերի համաձայն հրապարակված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:

(46.3-րդ կետը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն)

46.4. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողը (փոխառուն) սույն կանոնակարգի 41.2-րդ և 45.2-րդ կետերի համաձայն հրապարակված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին ՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:

(46.4-րդ կետը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

47. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն կանոնակարգի 46-րդ, 46.1-ին, 46.2-րդ և 46.3-րդ կետերի համաձայն ստացված հաշվետվությունները, ծանուցումներն իր պաշտոնական ինտերնետային կայքում` դրանց ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

(47-րդ կետը փոփ. 06.07.10 թիվ 158-Ն, 10.12.13 թիվ 283-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 21

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

48. Հաշվետու թողարկողը պետք է հրապարակի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները՝ ապահովելով հետևյալ պայմանները.

1) Հաշվետվությունները պետք է առնվազն հրապարակվեն հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում, իսկ փոխառության մասնակցության պարտատոմսերի դեպքում կարող են հրապարակել փոխառուի ինտերնետային կայքում տվյալ հաշվետվությունների՝ թողարկողի կողմից հրապարակման հղումը հրապարակելու միջոցով, 

2) Հրապարակված հաշվետվությունների բովանդակությունը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների բովանդակությանը,

3) Կենտրոնական բանկի պահանջի դեպքում հաշվետու թողարկողը պետք է կարողանա ապացուցել հաշվետվությունների հրապարակման փաստը և կոնկրետ ժամանակը:

(48-րդ կետը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն, 25.05.21 թիվ 79-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 22

 

 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հաշվետու թողարկողները տարեկան հաշվետվությունը հրապարակելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում են հաշվետու տարվա ընթացքում իրենց կողմից հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն: (նախադասությունը հանվել է 25.05.21 թիվ 79-Ն)

(49-րդ կետը փոփ. 25.05.21 թիվ 79-Ն)

49.1. Սույն կանոնակարգի 49-րդ կետով սահմանված հաշվետվությունն առնվազն հրապարակվում է հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում, իսկ փոխառության մասնակցության պարտատոմսերի դեպքում կարող են հրապարակվել փոխառուի ինտերնետային կայքում՝ հաշվետու տարվա ընթացքում հաշվետու թողարկողի կողմից հրապարակված տեղեկությունների հրապարակման հասցեները համախմբված հրապարակելու միջոցով:

(49.1-ին կետը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն VI

 

 ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ 23

 

 ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՍՊԱՌԻՉ ՑԱՆԿԸ

 

50. Հաշվետու թողարկողներին (բացառությամբ միջազգային կազմակերպությունների և այն փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկողների, որոնց թողարկած պարտատոմսերը թույլատրված են սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին) և իր կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստերի և տեղեկությունների ոչ սպառիչ ցանկը հետևյալն է.

1) թողարկողի ընդհանուր ժողովի և կառավարման մարմինների ընդունած որոշումները

ա. կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ,

բ. նոր արժեթղթերի թողարկման վերաբերյալ,

գ. արժեթղթերից բխող իրավունքների և դրանց իրականացման գործընթացի փոփոխության վերաբերյալ,

դ. արժեթղթերի հատկանիշների (անվանական արժեք, ձև, դաս և այլն) փոփոխության վերաբերյալ,

ե. սեփական բաժնետոմսերի հետգնման և (կամ) հետգնված բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև սեփական բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ,

զ. շահութաբաժինների վճարման վերաբերյալ,

է. թողարկված արժեթղթերը ֆոնդային բորսայում ցուցակման համար ֆոնդային բորսա դիմումի ներկայացման վերաբերյալ, ինչպես նաև ապացուցակման վերաբերյալ,

ը. թողարկողի կառավարման մարմինների անդամների փոփոխության վերաբերյալ,

թ. թողարկողի վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ,

ժ. թողարկողի նկատմամբ սնանկության վարույթ հարուցելու նպատակով դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ,

ժա. անկախ աուդիտորական եզրակացության փոփոխության վերաբերյալ,

ժբ. մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացման և գործունեության դադարեցման վերաբերյալ,

ժգ. հիմնական գործունեության բնույթի փոփոխության վերաբերյալ,

ժդ. թողարկողի ընդհանուր ժողովի և կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների փոփոխությունների վերաբերյալ,

ժե. բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.10 թիվ 3-Ն)

3) իրավասու մարմինների կողմից թողարկողին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումը,

4) դատարանի որոշումը թողարկողի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման վերաբերյալ,

5) իրավասու մարմինների կողմից որոշման ընդունումը թողարկողի գործունեությունը սահմանափակելու, հիմնական գործունեության լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ,

6) թողարկողի կանոնադրական կապիտալի նվազումը օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված շեմից,

7) կապիտալի նվազագույն չափի (ամսվա միջին օրական հաշվարկով կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում` միջին օրական հաշվարկով կապիտալի նվազագույն չափի) պահանջները թողարկողի կողմից չպահպանելը,

8) թողարկողի կողմից բնականոն գործունեության շրջանակներից դուրս կնքված այն պայմանագրերի էական պայմանները, որոնց գինը գերազանցում է թողարկողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում նշված սեփական կապիտալի 5 տոկոսը,

9) տեղի ունեցող այն բնական աղետները կամ հասարակական անհանգստությունները (գործադուլները և այլն), որոնք անմիջական ազդեցություն ունեն թողարկողի գործունեության վրա,

10) թողարկողի ներգրավվածությամբ այն բոլոր դատական, արբիտրաժային կամ վարչական վարույթների նկարագիրը (ներառյալ այն վարույթները, որոնք սկսվել կամ սպասվում են և որոնց մասին թողարկողը տեղյակ է), որոնք թողարկողի ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա կարող են ունենալ կամ ունեցել են էական ազդեցություն,

11) թողարկողին սեփականության իրավունքով պատկանող ակտիվների հաշվեկշռային արժեքի 1/20-րդ մասը գերազանցող չափով այլ անձանց պարտավորությունների կատարման ապահովում կամ երաշխիք տալը, նման պայմանագրերի դադարումը կամ անվավեր ճանաչումը,

12) այլ ընկերություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցության ձեռքբերումը կամ օտարումը, նման պայմանագրերի դադարումը կամ անվավեր ճանաչումը,

13) եթե սույն կետի 1-5 ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտվել է, ապա նշված որոշումների չեղյալ, առոչինչ կամ անվավեր ճանաչումը, կամ նման որոշման կասեցումը նույնպես դիտարկվում է որպես էական փաստ,

14) արժեթղթերից բխող իրավունքների և դրանց իրականացման գործընթացի փոփոխությունը,

14.1) այլ անձանց կողմից թողարկողի արժեթղթերը հանձնելու առաջարկի իրականացումը,

15) այլ էական փաստեր կամ տեղեկություններ:

(50-րդ կետը լրաց., փոփ. 19.01.10 թիվ 3-Ն, լրաց. 06.07.10 թիվ 158-Ն, 25.05.21 թիվ 79-Ն)

51. Պարտատոմսերի կամ ածանցյալ արժեթղթերի դեպքում որպես էական փաստ կամ տեղեկություն չեն համարվում սույն կանոնակարգի 50-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններում և 50-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստերը և տեղեկությունները:

 

Գ Լ ՈՒ Խ 24

 

 ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

52. Հաշվետու թողարկողը պետք է հրապարակի էական փաստերը և տեղեկությունները` ապահովելով հետևյալ պայմանները.

1) Դրանք պետք է առնվազն հրապարակվեն հաշվետու թողարկողի ինտերնետային կայքում,

2) Հրապարակված էական փաստերի և տեղեկությունների բովանդակությունը և Կենտրոնական բանկ ներկայացված էական փաստերի և տեղեկությունների բովանդակությանը պետք է համապատասխանեն միմյանց,

3) Կենտրոնական բանկի պահանջի դեպքում հաշվետու թողարկողը պետք է կարողանա ապացուցել էական փաստերի և տեղեկությունների հրապարակման փաստը և կոնկրետ ժամանակը:

53. Այն էական փաստերը և տեղեկությունները, որոնք հանդիսանում են ներքին (ինսայդերական) տեղեկություններ, թողարկողը պետք է բացահայտի Օրենքի 163-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ ուշ, քան այդ մասին տեղեկանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

54. Այն էական փաստերը և տեղեկությունները, որոնք չեն հանդիսանում ներքին (ինսայդերական) տեղեկություններ, թողարկողը պետք է հրապարակի այդ մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

55. Էական փաստերը և տեղեկությունները (բացառությամբ 55.1-րդ կետում սահմանված տեղեկությունների) հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Այդ համակարգերի խափանման դեպքում դրանք ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Ընդ որում` հաշվետու թողարկող հանդիսացող բանկերն այլ ընկերություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոս մասնակցության ձեռքբերման վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փոխարեն այդ տեղեկությունների հրապարակման օրը սույն կետով սահմանված կարգով ներկայացնում են ծանուցում վերոնշյալ տեղեկությունների հրապարակման ժամկետի և աղբյուրների մասին:

(55-րդ կետը լրաց. 06.07.10 թիվ 158-Ն)

55.1. Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումների հրապարակման համար հիմք են ընդունում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով ամրագրված ժամկետը, ինչպես նաև շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումների հրապարակման օրը սույն կանոնակարգի 55-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում ծանուցում այդ որոշումների հրապարակման ժամկետների և աղբյուրների մասին:

(55.1-ին կետը լրաց. 06.07.10 թիվ 158-Ն)

56. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն գլխի 55-րդ կետի համաձայն ստացված էական փաստերն ու տեղեկություններն իր պաշտոնական ինտերնետային կայքում` դրանց ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 24.1

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

56.1. Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպություններ հանդիսացող հաշվետու թողարկողների համար էական փաստեր և տեղեկություններ են համարվում արժեթղթերի թողարկման էական պայմանները, որոնց կազմում փոփոխությունները բացահայտվում են թողարկողի ինտերնետային կայքում տվյալ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

56.2. Միջազգային կազմակերպությունները էական փաստերը և տեղեկությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:

56.3. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն գլխի 56.2-րդ կետի համաձայն ստացված տեղեկացումը իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ դրա ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

(գլուխը լրաց. 10.12.13 թիվ 283-Ն)

 

ԳԼՈՒԽ 24.2
(գլուխը լրաց. 25.05.21 թիվ 79-Ն)

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

56.4. Սույն գլխի դրույթները տարածվում են այն թողարկողների վրա, որոնց կողմից թողարկված փոխառության մասնակցության պարտատոմսերը առևտրին են թույլատրված սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում։

56.5. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողների համար էական փաստեր և տեղեկություններ են համարվում այն տեղեկությունները, որոնք, որպես էական փաստ կամ տեղեկություն են համարվում այն երկրի օրենսդրությամբ, որտեղ թողարկվել են փոխառության մասնակցության պարտատոմսերը:

56.6. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողները էական փաստերը և տեղեկությունները իրենց կայքում հրապարակում են այն կառուցվածքով ու ժամկետով, որոնք սահմանված են այն երկրի օրենսդրությամբ, որտեղ թողարկվել են փոխառության մասնակցության պարտատոմսերը:

56.7. Փոխառության մասնակցության պարտատոմսերի թողարկող հանդիսացող հաշվետու թողարկողները սույն գլխի համաձայն հրապարակված էական փաստերը կամ տեղեկությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն: Սույն կետով սահմանված Կենտրոնական բանկին տեղեկացումը կարող է իրականացվել փոխառուի միջոցով:

56.8. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն կանոնակարգի 56.7-րդ կետի համաձայն ստացված տեղեկացումը իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ դրա ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Բ Ա Ժ Ի Ն VII

 

 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 25

 

 ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

57. Թողարկողը (հաշվետու թողարկողը) ազդագրում (առևտրի ազդագրում) ներառման ենթակա որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ իրավունք ունի համարել գաղտնի և չհրապարակել այդ տեղեկատվությունը կամ փաստաթուղթը, եթե առկա են Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով կամ Օրենքի 127-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերը: Այս դեպքում նշված տեղեկությունները ներկայացվում են միայն Կենտրոնական բանկ սույն գլխով սահմանված կարգով: Սույն գլխի ազդագրին վերաբերող դրույթները նաև տարածվում են էական փաստերի և տեղեկությունների վրա:

58. Ազդագրի (առևտրի ազդագրի) լրացման համար պատասխանատու անձը (այսուհետ` պատասխանատու անձ) կարող է գաղտնի տեղեկատվությունը չլրացնել ազդագրում (առևտրի ազդագրում), իսկ գաղտնի փաստաթուղթը չկցել ազդագրին (առևտրի ազդագրին): Այս դեպքում ազդագրի (առևտրի ազդագրի) համապատասխան մասում (այսինքն այն մասում, որտեղ պետք է բացահայտվեր այդ տեղեկատվությունը կամ փաստաթուղթը, եթե այն չհամարվեր գաղտնի) պետք է բացահայտվի.

1) գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը, և

2) այն հանգամանքը, որ գաղտնի տեղեկատվությունը չի լրացվել ազդագրում (առևտրի ազդագրում) և այդ մասին Կենտրոնական բանկ է ներկայացվել Հավելված 16-ով սահմանված «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմում,

3) այն հանգամանքը, որ գաղտնի փաստաթուղթը չի կցվել ազդագրին (առևտրի ազդագրին) և ներկայացվել է միայն Կենտրոնական բանկ:

59. Թողարկողի (հաշվետու թողարկողի) կողմից գաղտնի համարվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը պետք է պարունակի «ԳԱՂՏՆԻ ՄԱՍ» նշումը և կցվի գաղտնիությունը հարգելու մասին դիմումին:

60. Թողարկողի (հաշվետու թողարկողի) կողմից գաղտնի համարվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը և դիմումը Կենտրոնական բանկ են ներկայացվում փակ ծրարով, որի վրա պետք է լինի.

1) վերևի աջ անկյունում՝ «ԳԱՂՏՆԻ» նշագիրը և առաքողի ստորագրությունը (եթե պատասխանատու անձն իրավաբանական անձ է, ապա պետք է նաև վավերացված լինի կնիքով (կնիքի առկայության դեպքում)),

2) ներքևի ձախ անկյունում՝ պատասխանատու անձի կողմից լրացված՝ փաստաթղթի ներքին գրանցման համարը,

3) նշում այն մասին, թե ում է հասցեագրված,

4) պատասխանատու անձի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը (հասցեն)):

61. Եթե պատասխանատու անձը ներկայացնում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, ապա ներկայացվող փակ ծրարի վերևի աջ անկյունում «ԳԱՂՏՆԻ» նշագրի փոխարեն պետք է լինի «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» կամ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» նշագիրը:

62. Փակ ծրարը Կենտրոնական բանկ է ներկայացվում այն աշխատանքային օրվա ընթացքում, երբ ներկայացվում է այն ազդագիրը (առևտրի ազդագիրը), որի համապատասխան մասում բացահայտվել է գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը:

63. Եթե պատասխանատու անձը չի պահպանել սույն կանոնակարգով սահմանված պահանջները, ապա գաղտնիության դիմումը ենթակա չէ քննարկման, որի մասին պատասխանատու անձը տեղեկացվում է դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է մերժված:

 

Գ Լ ՈՒ Խ 26

 

 ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է

 

64. Ամեն դեպքում բավարարման է ենթակա հետևյալ տեղեկությունների գաղտնիությունը.

1) պետական գաղտնիք համարվող տեղեկությունները,

2) բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները,

3) ծառայողական տեղեկատվությունը,

4) ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

 

Գ Լ ՈՒ Խ 27

 

 ԲԱՑԱՏՐԱԳՐԵՐ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

65. Կենտրոնական բանկն իրավունք ունի թողարկողից (հաշվետու թողարկողից) կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել թողարկողի (հաշվետու թողարկողի) վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք կամ նման այլ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով: Թողարկողը (հաշվետու թողարկողը) կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը գրավոր ձևով Կենտրոնական բանկ է ներկայացնում պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և (կամ) նման այլ փաստաթուղթը՝ նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 28. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

66. Ազդագիրը (առևտրի ազդագիրը) հրապարակելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան ազդագրի հրապարակմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը, տեղաբաշխողն իր ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն հրապարակային առաջարկի վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ.

1) թողարկողի անվանումը,

2) առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը (հրապարակման պահին առկա տեղեկատվության սահմաններում),

3) հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը,

4) դրույթ, որ ազդագիրը հրապարակվել է,

5) այն հասցեները, որտեղից կարելի է ձեռք բերել ազդագիրը էլեկտրոնային տարբերակով, թղթային տարբերակով հրապարակման դեպքում նաև՝ թղթային տարբերակով ձեռքբերման աղբյուրները:

67. Հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությունը պետք է հրապարակվի նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլի, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլի, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ 29

 

 ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Գովազդային նյութը առնվազն պետք է ներառի.

1) թողարկողի անվանումը,

2) արժեթղթի դասը,

3) մեկ արժեթղթի անվանական արժեքը (հնարավորության դեպքում),

4) արժեթղթերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը (հրապարակային առաջարկի դեպքում),

5) արժեթղթերի տեղաբաշխման գինը (հնարավորության դեպքում),

6) եկամտաբերությունը (պարտատոմսերի դեպքում), ֆիքսված տոկոսը (արտոնյալ բաժնետոմսերի դեպքում),

7) ազդագրի հրապարակման և ձեռքբերման վայրերը,

8) դրույթ ազդագիրը Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ 30

 

 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

69. Թողարկողը կամ տեղաբաշխողը արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ով հաստատված ձևի` կատարելով համապատասխան նշագրում:

70. Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով:

 

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺԻՆԸ
(վերնագիրը խմբ. 25.05.21 թիվ 79-Ն)

 

 

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2. Ավստրալիա

3. Ավստրիա

4. Բելգիա

5. Բուլղարիա

6. Գերմանիա

7. Դանիա

8. Էստոնիա

9. Թուրքիա

10. Իսլանդիա

11. Իսպանիա

12. Իտալիա

13. Իռլանդիա

14. Լատվիա

15. Լեհաստան

16. Լիտվա

17. Լյուքսեմբուրգ

18. Կիպրոս

19. Կորեա

20. Հունաստան

21. Հունգարիա

22. Ճապոնիա

23. Մալթա

24. Միացյալ Թագավորություն

25. Մեքսիկա

26. Նիդեռլանդներ

27. Նոր Զելանդիա

28. Նորվեգիա

29. Շվեդիա

30. Շվեյցարիա

31. Չեխիա

32. Պորտուգալիա

33. Ռուսաստան

34. Ռումինիա

35. Սլովակիա

36. Սլովենիա

37. Կանադա

38. Ֆինլանդիա

39. Ֆրանսիա

(հավելվածը խմբ. 25.05.21 թիվ 79-Ն)

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺԻՆԸ

 

1. Արժույթի միջազգային հիմնադրամ

2. Եվրոպական կենտրոնական բանկ

3. Եվրոպական ներդրումային բանկ

4. Այլ միջազգային կազմակերպություններ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը

(հավելվածը փոփ. 10.12.13 թիվ 283-Ն)

 

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի թիվ

68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների

հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

1. Նյու Յորքի ֆոնդային բորսա (NYSE)

2. Ավստրալիայի ֆոնդային բորսա (ASX)

3. Բեռլինի ֆոնդային բորսա (XBER)

4. Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա

5. Լոնդոնի ֆոնդային բորսա (LSE)

6. Կորեայի ֆոնդային բորսա

7. Մադրիդի ֆոնդային բորսա

8. Իտալիայի ֆոնդային բորսա (Borsa Italiana S.p.A)

9. Մոնրեալի բորսա

10. Մոսկովյան բորսա (ցուցակման 1-ին մակարդակ)

11. Նագոյայի ֆոնդային բորսա (NSE)

12. Նազդաք խմբում ընդգրկված ֆոնդային բորսաներ

13. Նոր Զելանդիայի բորսա (NZX)

14. Պրահայի ֆոնդային բորսա (PSE)

15. Ճապոնիայի բորսաների խումբ (JPX)

16. Վարշավայի ֆոնդային բորսա (WSE)

17. Վիեննայի ֆոնդային բորսա

18. Տորոնտոյի ֆոնդային բորսա (TSX)

19. Շվեյցարիայի ֆոնդային բորսա (SIX Swiss Exchange)

20. Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա

21. Եվրոնեքսթ խմբում ընդգրկված ֆոնդային բորսաներ

(հավելվածը խմբ. 24.02.15 թիվ 45-Ն, 25.05.21 թիվ 79-Ն)

 

Հավելված 4

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Թողարկողի և նրա գործունեության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, կապի միջոցները, ինտերնետային կայքը, այն ֆիզիկական անձի անվանումը, ում հետ կարելի է կապվել թողարկողին առնչվող հարցերի դեպքում և նրա հեռախոսի համարը, թողարկողի համառոտ պատմությունը, ռազմավարությունը, կանոնադրական կապիտալը և վերջինիս կառուցվածքը, բիզնեսի նկարագիրը (արտադրած արտադրանքը և մատուցված ծառայությունները և այլն), կազմակերպական կառուցվածքը (եթե խմբի անդամ է, ապա նաև խմբի կառուցվածքը), թողարկողի տրամադրության տակ եղած ակտիվների համարժեքությունը և պիտանելիությունը և այլն),

2. Թողարկողին և արժեթղթերին առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը,

3. Թողարկողի տնտեսական գործունեության զարգացման և ֆինանսական վիճակի փոփոխության միտումները (խորհրդի բացատրություններն այն գործոնների վերաբերյալ (կատարված դիտարկումներ, արտոնագրեր, լիցենզիաներ, իրականացված գործառնություններ, դատական հայցեր, սպասվող կազմակերպական փոփոխություններ և այլն), որոնք ունեցել են կամ ունենալու են էական ազդեցություն ընկերության ֆինանսական վիճակի և շահութաբերության վրա),

4. Թողարկողի աուդիտն իրականացնող անձի և խորհրդատուների ինքնության մասին համառոտ տեղեկություններ,

5. Թողարկողի կառավարման մարմնի անդամները, աշխատակիցները և խոշոր բաժնետերերը (կառավարմանը մարմնի անդամների անձանց անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, փորձառությունը, աշխատակիցների ընդհանուր թիվը, խոշոր բաժնետերերի անունը, ազգանունը, թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության չափը և այլն),

6. Առաջարկվող կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության համար նախատեսված արժեթղթերի հիմնական վիճակագրական տվյալները (արժեթղթերի տեսակը, քանակը, ընդհանուր ծավալը, անվանական արժեքը, արժույթը, տոկոսադրույքը, նպատակը, սպասվող ժամանակացույցը և միջոցների օգտագործման նախատեսվող ուղիները և այլն),

7. Արժեթղթերի առաջարկի և (կամ) դրանց առևտրին թույլտվության համակողմանի նկարագիրը (արժեթղթերի տեղաբաշխման գործընթացի համառոտ նկարագիրը, վաճառող բաժնետերերը (բաժնետոմսերի ազդագրի դեպքում)),

8. Այլ էական տեղեկություններ ըստ թողարկողի հայեցողության, որոնք նշված չեն նախորդ կետերում (Թողարկողի կանոնադրության և այլ պաշտոնական փաստաթղթերի կարևոր դրույթներ, փորձագիտական եզրակացություններ, կարևոր համաձայնագրեր, կանոնադրությանը և պաշտոնական այլ փաստաթղթերին հղումներ և այլն),

9. Ամփոփ ֆինանսական տվյալներ համաձայն Աղյուսակ 1-ի կամ Աղյուսակ 2-ի` կախված թողարկողի տեսակից:

Աղյուսակ 1

 

 

ԱՄՓՈՓ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների համար


Ցուցանիշի անվանումը ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան

Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո

     

Սեփական կապիտալի միջին մեծություն

     

Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE), %

     

 

     

Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո

     

Ընդհանուր ակտիվների միջին մեծություն      

Ակտիվների շահութաբերություն (ROA), %

     

       

Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո

     

Գործառնական եկամուտ

     

Զուտ շահույթի մարժա (NPM), %

     

       

Գործառնական եկամուտ

     

Ընդհանուր ակտիվների միջին մեծություն

     

Ակտիվների օգտագործման գործակից (AՍ), %

     

       

Ընդհանուր ակտիվների միջին մեծություն

     

Սեփական կապիտալի միջին մեծություն

     

Սեփական կապիտալի մուլտիպլիկատոր (EM)

     

 

     

Զուտ տոկոսային եկամուտ

     

Եկամտաբեր ակտիվների միջին մեծություն

     

Զուտ տոկոսային մարժա (NIM)

     

       

Տոկոսային եկամուտ

     

Եկամտաբեր ակտիվների միջին մեծություն

     

Եկամտաբեր ակտիվների եկամտաբերություն

     

       

Տոկոսային ծախսեր

     

Պարտավորություններ, որոնց գծով կատարվում են տոկոսային
ծախսեր

     

Ծախսատարություն այն պարտավորությունների, որոնց գծով
կատարվում են տոկոսային ծախսեր

     

 

     

Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո

     

Բաժնետոմսերի միջին կշռված թիվը

     

Զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS)

     

 

     

Սպրեդ

     

Աղյուսակներում ժամանակաշրջանները լրացնելիս պետք է ընտրել հնարավորինս վերջին ժամանակաշրջանները: Որպես ժամանակաշրջաններ կարող են ընտրվել ինչպես տարին, այնպես էլ եռամսյակները: Եթե որևէ ժամանակաշրջանի համար լրացվող տվյալները աուդիտի կողմից հաստատված չեն, ապա այդ մասին պետք է նշում կատարվի: Համապատասխան սյունակների ժամանակաշրջանները պետք է ընտրվեն ըստ նվազման:

 

Ֆինանսական գործակիցների հաշվարկման բանաձևերը

 

Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE) = (Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Սեփական կապիտալի միջին մեծություն) x 100

Ակտիվների շահութաբերություն (ROA) = (Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Ընդհանուր ակտիվների միջին մեծություն) x 100

Զուտ շահույթի մարժա (NPM) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Գործառնական եկամուտ

Ակտիվների օգտագործման գործակից (AՍ) = Գործառնական եկամուտ / Ընդհանուր ակտիվների միջին մեծություն

Սեփական կապիտալի մուլտիպլիկատոր (EM) = Ընդհանուր ակտիվների միջին մեծություն / Սեփական կապիտալի միջին մեծություն

Զուտ տոկոսային մարժա (NIM) = Զուտ տոկոսային եկամուտ / Եկամտաբեր ակտիվների միջին մեծություն

Եկամտաբեր ակտիվների եկամտաբերություն = Տոկոսային եկամուտներ / Եկամտաբեր ակտիվների միջին մեծություն

Ծախսատարություն այն պարտավորությունների, որոնց գծով կատարվում են տոկոսային ծախսեր = Տոկոսային ծախսեր / Պարտավորություններ, որոնց գծով կատարվում են տոկոսային ծախսեր

Զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Բաժնետոմսերի միջին կշռված թիվը

Սպրեդ = (Տոկոսային եկամուտներ / Եկամտաբեր ակտիվների միջին մեծություն) - (Տոկոսային ծախսեր/Պարտավորություններ, որոնց գծով կատարվում են տոկոսային ծախսեր)

 

ԱՄՓՈՓ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

այլ կազմակերպությունների համար

 

Աղյուսակ 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


Ցուցանիշի անվանումը ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ

     

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք

     

Համախառն շահույթ (վնաս)

     

Իրացման ծախսեր

     

Վարչական ծախսեր

     

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից շահույթ (վնաս)

     

Գործառնական այլ եկամուտներ

     

Գործառնական այլ ծախսեր

     

Գործառնական շահույթ (վնաս)

     

Ֆինանսական ծախսեր

     

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների
գծով շահույթ (վնաս)

     

Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների
վաճառքներից և պարտավորությունների մարումներից
շահույթ (վնաս)

     

Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս)

     

Սովորական գործունեությունից շահույթ (վնաս)

     

Արտասովոր դեպքերից շահույթ (վնաս)

     

Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով
ծախսի նվազեցումը

     

Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)

     

Զուտ շահույթ (վնաս) շահութահարկի գծով ծախսի
նվազեցումից հետո

     

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ


Ցուցանիշի անվանումը ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան

Հիմնական միջոցներ

     

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

     

Ոչ նյութական ակտիվներ

     

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

     

Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

     

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

     

Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ

     

Պաշարներ

     

Տրված ընթացիկ կանխավճարներ

     

Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով

     

Այլ դեբիտորական պարտքեր

     

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ

     

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

     

Այլ ընթացիկ ակտիվներ

     

Ընդամենը ընթացիկ ակտիվներ

     

Ընդամենը ակտիվներ

     

Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար

     

Էմիսիոն եկամուտ

     

Կուտակված շահույթ

     

Պահուստային կապիտալ

     

Սեփական կապիտալի այլ տարրեր

     

Ընդամենը սեփական կապիտալ

     

Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ

     

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ

     

Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ

     

Կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ

     

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով

     

Ստացված ընթացիկ կանխավճարներ

     

Այլ կրեդիտորական պարտքեր

     

Այլ ընթացիկ պարտավորություններ

     

Ընդամենը ընթացիկ պարտավորություններ

     

Ընդամենը պարտավորություններ

     

Ընդամենը սեփական կապիտալ և

պարտավորություններ

     

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ


Ցուցանիշի անվանումը ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

     

Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր

     

Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր

     

Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր

     

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին

     

ԱՄՓՈՓ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ


Ցուցանիշի անվանումը ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան
ժամա-
նակա-
շրջան

Զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS)

     

Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE)

     

Ակտիվների շահութաբերություն (ROA)

     

Զուտ շահույթի մարժա (NPM)

     

Կապիտալի համարժեքության գործակից

     

Ֆինանսական կախվածության գործակից

     

Բացարձակ իրացվելիության գործակից

     

Ընթացիկ իրացվելիության գործակից

     

Ընդհանուր իրացվելիության գործակից

     

Դեբիտորական պարտքերի շրջանառելիության գործակից

     

Դեբիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով

     

Պաշարների շրջանառելիության գործակից

     

Պաշարների շրջապտույտի տևողությունն օրերով

     

Կրեդիտորական պարտքերի շրջանառելիության գործակից

     

Կրեդիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով

     

 

Ֆինանսական գործակիցների հաշվարկման բանաձևերը

 

Զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով (EPS) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Բաժնետոմսերի միջին կշռված թիվը

Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Սեփական կապիտալի միջին մեծություն

Ակտիվների շահութաբերություն (ROA) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Ընդհանուր ակտիվների միջին մեծություն

Զուտ շահույթի մարժա (NPM) = Զուտ շահույթ շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո / Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ

Կապիտալի համարժեքության գործակից = Սեփական կապիտալ / Ընդհանուր ակտիվներ

Ֆինանսական կախվածության գործակից = Ընդամենը պարտավորություններ / Սեփական կապիտալ

Բացարձակ իրացվելիության գործակից = (Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ + Ընթացիկ ֆինանսական ներդրումներ) / Ընթացիկ պարտավորություններ

Ընթացիկ իրացվելիության գործակից = (Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ + Ընթացիկ ֆինանսական ներդրումներ + Ընթացիկ դեբիտորական պարտքեր և կանխավճարներ) / Ընթացիկ պարտավորություններ

Ընդհանուր իրացվելիության գործակից = Ընթացիկ ակտիվներ / Ընթացիկ պարտավորություններ

Դեբիտորական պարտքերի շրջանառելիության գործակից = Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ / Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի միջին արժեքը

Դեբիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով = 365 / (Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ / Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի միջին արժեքը)

Պաշարների շրջանառելիության գործակից = Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք / Պաշարների միջին արժեքը

Պաշարների շրջապտույտի տևողությունն օրերով = 365 / (Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք / Պաշարների միջին արժեքը)

Կրեդիտորական պարտքերի շրջանառելիության գործակից = Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք / Կրեդիտորական պարտքերի միջին արժեքը

Կրեդիտորական պարտքերի շրջապտույտի տևողությունն օրերով = 365 / (Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք / Կրեդիտորական պարտքերի միջին արժեքը)։

 

 

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

Կենտրոնական բանկի նախագահ

__________________ -ին

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

 

_______________________կողմից ազդագրի հրապարակման

                  (թողարկողի անվանումը)

 

պահանջից, բացառությամբ հրապարակային առաջարկի իրականացման մասին

 

Հարգելի __________

 

Տեղեկացնում ենք, որ _________________________________

(թողարկողի անվանումը)

 

իրականացրել է արժեթղթերի հրապարակային առաջարկ: Առաջարկի ժամանակ կիրառվել է ազդագրի հրապարակման պահանջից հետևյալ բացառությունը.

 

△առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը, վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն, գերազանցում է 20 միլիոն դրամը` յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում

△ առաջարկվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը

△ առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 40 միլիոն դրամը

 

Արժեթղթի դասը (տեսակը)

 

Թողարկված արժեթղթի քանակը

 

Միավոր անվանական արժեքը

 

Ընդհանուր անվանական արժեքը

 

Տեղաբաշխման սկիզբը (օր/ամիս/տարի)

 

Տեղաբաշխման ավարտը (օր/ամիս/տարի)

 

Թողարկողի իրավասու մարմնի կողմից թողարկման մասին
որոշման ընդունման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

Փաստացի տեղաբաշխված արժեթղթերի քանակը

 

Տեղաբաշխման միջին գինը

 

Փաստացի տեղաբաշխված ընդհանուր գումարը

 

 

__________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները)

 

|Կ.Տ.|

___ ___________200 թ.

 

 

 

Հավելված 6

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

__________________-ին

 

 

Հարգելի _______________

 

Տեղեկացնում ենք, որ ____________________________________

                                                 (թողարկողի անվանումը)

 

որոշում է կայացրել շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի հիման վրա` առանց ազդագրի

 (առևտրի ազդագրի) հրապարակման`

 

 իրականացնել այն արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոնք փոխանակման միջոցով
 առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության բաժնային արժեթղթերի ձեռքբերման կապակցությամբ
 (Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բացառություն)

 

 իրականացնել այն արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոնք թողարկողի կողմից
առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ
(Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված բացառություն)

 

 կարգավորվող շուկայում առևտրին թույլ տալ այն արժեթղթերը, որոնք փոխանակման միջոցով
առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության բաժնային արժեթղթերի ձեռքբերման կապակցությամբ
(Օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված բացառություն)

 

 կարգավորվող շուկայում առևտրին թույլ տալ այն արժեթղթերը, որոնք թողարկողի կողմից
առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ
(Օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված բացառություն)

 

Խնդրում ենք տալ Ձեր նախնական համաձայնությունը վերը նշված հրապարակային առաջարկի
(կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության) համար:

Կից ներկայացնում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար
անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր` —- էջ:

 

_____________________________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները)

|Կ.Տ.|

___ ___________200 թ.

 

 

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

1) Այս մասում աչքի ընկնող ձևով բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք անհրաժեշտ են առաջարկվող (կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող) արժեթղթերի շուկայական ռիսկը գնահատելու համար: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Շրջանառու միջոցների մասին հայտարարություն

Այստեղ ներկայացվում է թողարկողի հայտարարությունն այն մասին, որ ընկերության կարծիքով ընկերության շրջանառու միջոցները բավարար են ընկերության ներկա կարիքների համար: Եթե ընկերության կարծիքով բավարար չեն, ապա պետք է ներկայացվի, թե ինչպես է նախատեսվում լրացուցիչ շրջանառու միջոցներ ներգրավել: Այս մասը չի լրացվում Կենտրոնական բանկի վերահսկողության դաշտում գտնվող ֆինանսական կազմակերպությունների կողմից:

2) Կապիտալիզացիա և պարտավորություններ

Այստեղ ներկայացվում է կապիտալիզացիայի և պարտավորությունների կառուցվածքը ազդագրի կազմման օրվանից ոչ վաղ, քան 90 օր առաջվա դրությամբ: Կապիտալիզացիայի և պարտավորությունների մասում առանձին տողերով պետք է ներկայացվեն առնվազն`

ա. կանոնադրական կապիտալը,

բ. կուտակված շահույթը (վնասը),

գ. սեփական կապիտալը,

դ. երկարաժամկետ պարտավորությունները, որոնք ենթադրում են տոկոսային ծախս,

ե.կարճաժամկետ պարտավորությունները, որոնք ենթադրում են տոկոսային ծախս,

զ. արտահաշվեկշռային և պայմանական պարտավորությունները:

Պարտավորությունները պետք է իրենց հերթին տրոհվեն երաշխավորված և չերաշխավորված, ապահովված և չապահովված պարտավորությունների:

3) Առաջարկի նպատակը և ներգրավվող միջոցների օգտագործումը

Այստեղ ներկայացվում է առաջարկի նպատակը և, հնարավորության դեպքում, հնարավոր ներգրավվող զուտ գումարների մեծությունը` բաժանված ըստ օգտագործման նախատեսվող ուղղությունների: Այստեղ զուտ գումարները հավաքագրված համախառն գումարների և հավաքագրման նպատակով կատարված ծախսերի տարբերությունն է: Այդ ուղղությունները պետք է դասակարգել ըստ առաջնահերթության: Պետք է ներկայացնել միջոցների օգտագործման մանրամասն նկարագիրը, մասնավորապես, նկարագրել արդյո՞ք նրանք օգտագործվելու են բնականոն գործունեության շրջանակներից դուրս ակտիվների ձեռքբերման համար, այլ բիզնեսների հայտարարված ձեռքբերումների նպատակով կամ պարտավորությունների գծով հատուցումների, պարտավորությունների մարման կամ վերաֆինանսավորման նպատակով և այլն: Այստեղ զուտ գումար ասելով հասկանում ենք հավաքագրված համախառն գումարի և այդ գումարները հավաքագրելու համար կատարված ծախսերի տարբերությունը:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

1) Այստեղ ներկայացվում են

ա. Արժեթղթերի տեսակը և դասը, ներառյալ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիր (առկայության դեպքում),

բ. Երկիրը, որի օրենսդրության համաձայն են թողարկվել տվյալ արժեթղթերը,

գ. Արժեթղթերի ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային): Ոչ փաստաթղթային արժեթղթերի դեպքում պետք է նշել այն իրավաբանական անձի անվանումը, որը վարում է այդ ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրը,

դ. Մեկ արժեթղթի անվանական արժեքը և քանակը (առկայության դեպքում),

ե. Թողարկման արժույթը,

զ. Արժեթղթերից բխող ներքոհիշյալ իրավունքների նկարագրությունը (ներառյալ` իրավունքների սահմանափակումները) և այդ իրավունքների իրականացման գործընթացը, մասնավորապես`

1. Շահութաբաժնի ստացման իրավունքները (շահութաբաժնի ստացման կոնկրետ օրերը, շահութաբաժին ստանալու սահմանափակումները և ոչ ռեզիդենտների կողմից ստացման գործընթացը, շահութաբաժնի հաշվարկման մեթոդները, վճարման պարբերականությունները և մեթոդները),

2. Ձայնի իրավունքները,

3. Նույն դասի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նախապատվության իրավունքները,

4. Լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքները,

5. Հետգնման պահանջի իրավունքները,

6. Փոխարկման իրավունքները,

է. Եթե առաջարկվող արժեթղթերը նոր թողարկում են, ապա իրավասու մարմնի որոշման համառոտ բովանդակությունը այդ նոր թողարկման մասին,

ը. Արժեթղթերի ազատ շրջանառելիության սահմանափակումների նկարագրությունը,

թ. Արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկ անելու պարտավորության նկարագրությունը, ինչպես նաև այն դեպքերի նկարագրությունը, երբ նման պարտավորությունը բացակայում է,

ժ. Արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

 

4. ԱՌԱՋԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Առաջարկի պայմանները, առաջարկի վիճակագրությունը, ակնկալվող ժամանակացույցը և այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են առաջարկից օգտվելու համար

Այստեղ ներկայացվում են.

ա. Թողարկման և (կամ) առաջարկի ընդհանուր ծավալը: Պետք է տարանջատել, թե որ մասն է նոր թողարկված արժեթղթեր և, հետևաբար, ենթակա է բաժանորդագրության, և որ մասը` ոչ: Եթե առաջարկի ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը պետք է առնվազն պարունակի առաջարկի ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները, ինչպես նաև նշել այն մասին, որ առաջարկի վերջնական ծավալը հրապարակվելու է մինչև տեղաբաշխման գործընթացը սկսելը,

բ. Առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը (ներառյալ` ժամկետների ցանկացած հնարավոր փոփոխություններ),

գ. Առաջարկից օգտվելու համար դիմելու գործընթացի մանրամասն նկարագրություն, այսինքն, նկարագրել թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի այն անձը, որը որոշել է ընդունել առաջարկը և ներդրում կատարել արժեթղթերում,

դ. Այն հանգամանքները, որոնց դեպքում առաջարկը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել: Պետք է ներկայացնել նաև, արդյոք առաջարկը կարող է չեղյալ ճանաչվել, եթե արդեն կատարվել են գործարքեր, ինչպես նաև առաջարկը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարները վերադարձնելու կարգը,

ե. Բաժանորդագրության նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև այդ պարագայում դիմորդների (հայտ ներկայացրած ներդրողների) կողմից վճարված գումարները հետ վերադարձնելու եղանակը և ձևը,

զ. Այն նվազագույն և առավելագույն գումարները, որոնք կարող են նշվել ձեռքբերման (բաժանորդագրության) հայտերում: Այդ սահմանաչափերը կարող են նշվել կամ որպես արժեթղթերի նվազագույն և առավելագույն թույլատրելի քանակներ, կամ որպես ձեռքբերման նվազագույն և առավելագույն թույլատրելի համախառն գումարներ,

է. Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում հայտը կարելի է հետ կանչել` նախատեսելով, որ ներդրողները կարող են հետ ստանալ բաժանորդագրության վճարները,

ը. Արժեթղթերի դիմաց վճարներ կատարելու մեթոդները (պարբերականությունը, բանկային հաշիվները և այլն) և ժամկետները, ինչպես նաև արժեթղթերը ստանալու մեթոդները և ժամկետները, արժեթղթերի սեփականության վերաբերյալ քաղվածք ստանալու ձևը,

թ. Առաջարկի արդյունքների հրապարակման ձևի և ժամկետների ամբողջական նկարագրությունը,

ժ. Նախապատվության իրավունքից օգտվելու գործընթացի նկարագրությունը:

2) Տեղաբաշխման պլանը

Այստեղ ներկայացվում են.

ա. ներդրողների որ խմբերին է ուղղված առաջարկը (հանրությանը, ինստիտուցիոնալ ներդրողներին և այլն): Եթե առաջարկը միանգամից արվում է 2 և ավելի երկրներում և որոշակի տրանշ նախատեսված է կոնկրետ այդ երկրների համար, ապա պետք է նկարագրել դա,

բ. արդյո՞ք, ըստ թողարկողի ունեցած տվյալների, որևէ խոշոր բաժնետերեր կամ թողարկողի կառավարման մարմնի անդամ նախատեսում է բաժանորդագրվել առաջարկին կամ արդյո՞ք որևէ անձ, ըստ թողարկողի ունեցած տվյալների, նախատեսում է բաժանորդագրվել առաջարկվող արժեթղթերի 5 և ավելի տոկոսին,

գ. ինչպես են ներդրողները տեղեկացվում իրենց հայտերի բավարարման մասին,

դ. արդյո՞ք որոշակի տրանշ նախատեսված է մանր ներդրողների, ինստիտուցիոնալ ներդրողների կամ թողարկողի աշխատակիցների համար,

ե. այն մեթոդների նկարագրությունը, որի համաձայն բավարարվում կամ մերժվում են բաժանորդագրության հայտերը, այդ թվում՝ այն հնարավոր դեպքերի նկարագրությունը, որոնց առկայության դեպքում բաժանորդագրությունների քանակը կարող է նվազեցվել թողարկողի կողմից և գումարների վերադարձման կարգը:

3) Առաջարկի գինը

Այստեղ ներկայացվում են.

ա. այն գինը, որով արժեթղթերը առաջարկվելու են: Եթե գինը հայտնի չէ կամ այդ արժեթղթերի համար չկա իրացվելի շուկա, պետք է նշել առաջարկի առավելագույն գինը և վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները, ինչպես նաև նշել այն մասին, որ առաջարկի վերջնական գինը հրապարակվելու է մինչև տեղաբաշխման գործընթացը սկսելը: Այստեղ պետք է ներկայացնել նաև այն ծախսերը և հարկերը, որոնք գանձվելու են բաժանորդագրվողից կամ գնորդից,

բ. առաջարկի գնի բացահայտման գործընթացի նկարագրությունը:

4) Տեղաբաշխումը

Այստեղ ներկայացվում են.

ա. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք համաձայնել են իրականացնել երաշխավորված տեղաբաշխում (անդերռայթինգ),

բ. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք համաձայնել են իրականացնել չերաշխավորված տեղաբաշխում, այդ թվում` լավագույն ջանքերի սկզբունքով տեղաբաշխում,

գ. երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխողների հետ կնքված պայմանագրերի էական պայմանները և տեղաբաշխման համար գանձվող միջնորդավճարները: Եթե երաշխավորված տեղաբաշխման պայմանագիրը թողարկման ոչ լրիվ ծավալն է ընդգրկում, ապա պետք է նշել թողարկման այն մասը, որը չի ծածկում այդ պայմանագիրը: Այստեղ պետք է նշել նաև յուրաքանչյուր տեղաբաշխողի մասը տեղաբաշխման ընդհանուր ծավալում,

դ. երբ է կնքվել կամ երբ է նախատեսվում կնքել երաշխավորված տեղաբաշխման (անդերռայթինգի) պայմանագիրը,

ե. այն բանկերի անվանումները, գտնվելու վայրերը և բանկային հաշվի համարները, որտեղ կարելի է վճարում կատարել արժեթղթերի դիմաց, ինչպես նաև այն պահառուների անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ կարելի է արժեթղթերի հաշիվ բացել:

 

5. ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Այստեղ ներկայացվում են.

1) արդյո՞ք առաջարկվող արժեթղթերի մասով հետագայում հայցվելու է կարգավորվող շուկայում (նշել նաև շուկայի անվանումները) առևտրին թույլտվություն: Այստեղ պետք է նշել, որ առևտրին թույլտվության հայցը կարող է նաև չբավարարվել: Եթե հնարավոր է, պետք է նաև նշել առևտրին թույլտվության սպասվող ամսաթիվը,

2) այն շուկաների անվանումները (այնքանով, որքանով դրանք հայտնի են թողարկողին), որտեղ առաջարկվող արժեթղթերի նույն դասը կամ առևտրին թույլտվության առարկա արժեթղթերի նույն դասն արդեն իսկ թույլատրված են առևտրին,

3) այն անձանց անվանումները, որոնք ունեն պարտավորություն առաջարկվող կամ առևտրին թույլտվության առարկա արժեթղթերի մասով ապահովել իրացվելիություն երկրորդային շուկայում (հանդիսանալ շուկա ստեղծող)` ներկայացնելով այդ պարտավորության հիմնական պայմանները,

4) եթե թողարկողը նախատեսում է գնի կայունացմանն ուղղված միջոցառումներ, ապա նշել դրա մասին տեղեկություններ (մասնավորապես նշել, որ նախատեսվում են գնի կայունացման միջոցառումներ, որ որևէ երաշխիք չկա այս միջոցառումների տված արդյունքի մասով, որ սրա նպատակն է ձևավորել կայուն շուկայական գին, կայունացման միջոցառումների սկիզբը և ավարտը, կայունացնողի ինքնությունը): Գնի կայունացումը նշանակում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից արժեթղթերով գործարքների կատարում առաջարկից հետո կամ առևտրի սկզբնական շրջանում կայուն շուկայական գին ձևավորելու նպատակով:

 

6. ՎԱՃԱՌՈՂ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են.

1) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվանումները (անունը, ազգանունը) և գտնվելու վայրը (բնակության վայրը), որոնք արժեթղթերի վաճառքի առաջարկ են անում ներկայացվող ազդագրի հիման վրա` հաշվի առնելով այն, որ ազդագրի հիման վրա առաջարկ կարող են անել նաև այդ պահին բաժնետեր հանդիսացող անձինք: Այս անձանց մասով պետք է նշել նաև, թե ազդագրի ներկայացմանը նախորդող 3 տարիների ընթացքում ինչ բնույթի փոխհարաբերությունների (բաժնետեր, տնօրեն, խորհրդի անդամ, հաշվապահ, խորհրդատու, աուդիտոր և այլն) մեջ են եղել թողարկողի կամ դրա իրավանախորդի հետ,

2) յուրաքանչյուր վաճառող բաժնետիրոջ կողմից առաջարկվող արժեթղթերի քանակը և դասը,

3) վաճառքը սահմանափակող պայմանագրերի առկայությունը, կողմերը, համառոտ բովանդակությունը և բացառությունները, ինչպես նաև սահմանափակման ժամկետները:

 

7. ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ԾԱԽՍԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են թողարկման և առաջարկի արդյունքում թողարկողի կողմից ակնկալվող համախառն զուտ եկամուտը և կատարված ծախսերը:

 

8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության հետ կապված ներգրավված է եղել որևէ խորհրդատու, ապա նշել այդ խորհրդատուի իրավասությունների շրջանակը,

2) Ներկայացնել տեղեկատվություն, թե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության որ մասն է թողարկողի անկախ աուդիտորը աուդիտի ենթարկել և արդյո՞ք այդ մասով առկա է աուդիտորական եզրակացություն: Եթե առկա է եզրակացությունը, ապա ներկայացնել այդ եզրակացության համառոտ բովանդակությունը կամ շարադրել այն ամբողջությամբ,

3) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը:

 

 

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԸ

 

1) Նշել պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար թողարկողի աուդիտն իրականացրած անկախ աուդիտորների անվանումները և գտնվելու վայրերը: Ներկայացնել նաև տեղեկատվություն այն մասին, թե որ մասնագիտական միություններին են անդամակցում այդ աուդիտորները,

2) Եթե պատմական ֆինանսական ժամանակաշրջանում թողարկողի աուդիտորները փոփոխվել են, հեռացվել են կամ նորից չեն ընտրվել որպես աուդիտոր, ապա նշել դրա հիմնական պատճառները:

 

2. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

1) Այս մասում աչքի ընկնող ձևով բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք հատուկ են թողարկողին և նրա գործունեության ոլորտին կամ ոլորտներին: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ

 

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցված ապրանքանիշերը: Եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի անվանման տարբերակներ օտար լեզուներով, նշվում են նաև դրանք: Եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա ներկայացնել այդ մասին տեղեկատվություն,

բ. թողարկողի պետական գրանցման վայրը և համարը,

գ. ստեղծման ամսաթիվը և փաստացի գործունեություն ծավալելու ժամանակահատվածը (եթե հնարավոր է որոշել),

դ. թողարկողի գտնվելու վայրը, օրենսդրությունը, որի ներքո թողարկողը գործունեություն է ծավալում, թողարկողի հիմնադրման երկիրը, կանոնադրությամբ նշված գտնվելու վայրը, փաստացի գործունեություն ծավալելու վայրը, եթե տարբերվում է կանոնադրությամբ նշված գտնվելու վայրից, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), ինտերնետային կայքը,

ե. թողարկողի բիզնեսի զարգացման մեջ տեղի ունեցած կարևոր դեպքերը` ըստ թողարկողի:

2) Ներդրումները

Այստեղ ներկայացվում են.

ա. պատմական ֆինանսական ժամանակաշրջանի ընթացքում և դրանից հետո մինչև ազդագիրը գրանցման ներկայացնելու պահը կատարված էական ներդրումների նկարագիրը, ներառյալ` ներդրումների ծավալը,

բ. այն էական ներդրումների նկարագիրը, որոնք ընթացքի մեջ են, ներառյալ` այդ ներդրումների տարածքային տեղաբաշխումը (ներքին, օտարերկրյա) և ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին),

գ. տեղեկատվություն թողարկողի ապագա էական այն ներդրումների մասին, որոնց կատարման ուղղությամբ թողարկողի կառավարման համապատասխան մարմինները ստանձնել են պարտավորություն, ինչպես նաև դրանց ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին):

 

4. ԲԻԶՆԵՍԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1) Հիմնական գործունեությունը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի գործառույթների և հիմնական գործունեության նկարագիրը և դրանց վրա ազդող հիմնական գործոնները` նշելով պատմական ֆինանսական ժամանակաշրջանում վաճառված ապրանքների կամ մատուցված ծառայությունների հիմնական տեսակները (ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու առակայության պարագայում ապրանքներն ու ծառայությունները կարելի է ներկայացնել խմբավորված),

բ. արդյո՞ք նախատեսվում է նոր ապրանքների արտադրություն կամ նոր ծառայությունների մատուցում: Այնքանով, որքանով գաղտնիք չէ, ներկայացնել այդ նոր ապրանքների կամ ծառայությունների զարգացման փուլը:

2) Հիմնական շուկաները

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի արտադրանքների սպառման և ծառայությունների մատուցման հիմնական շուկաների նկարագիրը` ներկայացնելով ապրանքների և ծառայությունների յուրաքանչյուր խմբից ստացվող եկամուտները: Ներկայացնել նաև շուկաների տարածքային բաժանումը (ներքին, արտաքին, ըստ երկրների և այլն),

բ. եթե որևէ բացառիկ գործոն ազդել է թողարկողի հիմնական գործունեության կամ հիմնական շուկաների վրա, ապա ներկայացնել այդ փաստը,

գ. թողարկողի մրցակցային դիրքի նկարագրությունը:

 

5. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԽՄԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1) Եթե թողարկողը խմբի անդամ է, ապա համառոտ ներկայացնել խմբի կառուցվածքը և թողարկողի տեղը այդ խմբում,

2) Ներկայացնել թողարկողի դուստր ընկերությունների ցանկը, ներառյալ անվանումը, հիմնադրման երկիրը, յուրաքանչյուր դուստր ընկերությունում թողարկողի մասնակցության չափը:

 

6. ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1) Ներկայացնել տեղեկատվություն թողարկողի տրամադրության տակ գտնվող և մոտակայում պլանավորվող էական մեծություն կազմող հիմնական միջոցների (շենքեր, շինություններ, հողամաս, սարք, սարքավորում և այլն) վերաբերյալ, ներառյալ վարձակալած գույքը: Եթե որևէ հիմնական միջոց ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում, կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է (մասնավորապես՝ եթե գրավ է դրված), ապա համառոտ ներկայացվում են այդ հիմնական միջոցի օգտագործման պայմանները և (կամ) օգտագործման սահմանափակումների բնույթը: Նշել նաև պլանավորվող էական մեծություն կազմող հիմնական միջոցների ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին): Հիմնական միջոցը համարվում է էական մեծություն կազմող, եթե դրա արժեքը գերազանցում է թողարկողի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի 10 և ավելի տոկոսը:

2) Նկարագրել արդյո՞ք հնարավոր են այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են սահմանափակել թողարկողի կողմից հիմնական միջոցների օգտագործումը:

 

7. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՊԻՏԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ՊԱՍԻՎՆԵՐԸ)

 

Այստեղ ներկայացվում է.

1) տեղեկատվություն ընկերության սեփական կապիտալի մասին և ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների մասին,

2) թողարկողի դրամական հոսքերի առաջացման աղբյուրները և գումարները, ինչպես նաև ազատ ոճով նկարագրվում են այդ դրամական հոսքերը,

3) արդյո՞ք թողարկողն ունի փոխառություն ներգրավելու պահանջ,

4) կապիտալ ռեսուրսների օգտագործման այն սահմանափակումները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի էապես ազդել թողարկողի գործունեության վրա:

 

8. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար թողարկողի կողմից հետազոտական և զարգացման աշխատանքներին ուղղված քաղաքականությունը, ներառյալ` թողարկողի կողմից ֆինանսավորվող հետազոտական և զարգացման աշխատանքներին ուղղված ծախսերի մեծությունը: Այստեղ կարող են նաև ներկայացվել այնպիսի հետազոտական և զարգացման աշխատանքներ, որոնք կապված չեն թողարկողի գործունեության հետ:

 

9. ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) և արտոնագրերի վերաբերյալ տեղեկություններ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, տրման ամսաթվերը, գործողության ժամկետները:

 

10. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են թողարկողի արտադրած ապրանքների և մատուցած ծառայությունների ծավալների աճի կամ նվազման միտումները, դրանց ինքնարժեքի և վաճառքի գների միտումները վերջին հաշվետու ֆինանսական տարվա ավարտից մինչև ազդագրի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածի համար: Ներկայացվում են միայն այն միտումները, որոնք ըստ թողարկողի էական են և (կամ) ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս:

 

11. ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԿԱՄ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Եթե թողարկողը որոշում է ազդագրում ներառել շահույթի կանխատեսումներ կամ գնահատումներ, ապա ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը.

1) այն հիմնական սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի թողարկողի պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար ներկայացված ֆինանսական հաշվետվությունների հետ,

2) տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու նման հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով:

 

12. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է.

1) թողարկողի կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը և յուրաքանչյուր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,

2) կառավարման մարմինների անդամների անունը, ազգանունը, բնակության վայրը, զբաղեցրած պաշտոնը, իրավասություններն ու պարտականությունները, նրանցից յուրաքանչյուրի ծավալած գործունեությունը թողարկողի կազմից դուրս` ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին: Այս տեղեկատվությունը ներկայացվում է ըստ յուրաքանչյուր կառավարման մարմնի: Եթե ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պատվիրակվել կամ փոխանցվել են առևտրային կազմակերպության (կառավարող կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի), ապա ներկայացնել այդ անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

3) կառավարման մարմնի անդամների միջև ազգակցական կապը (արդյո՞ք նրանք միևնույն ընտանիքի անդամներ են, ազգակցական կապի բնույթը),

4) կառավարման մարմնի յուրաքանչյուր անդամի մասին հետևյալը՝

ա. մասնագիտությունը (որակավորումը),

բ. ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում ո՞ր ընկերություններում կամ կազմակերպություններում և ինչպիսի՞ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել թողարկողի տվյալ կառավարման մարմնի անդամը: Այստեղ պետք չէ ներկայացնել թողարկողի դուստր ընկերություններում այդ անդամների զբաղեցրած ղեկավար պաշտոնները,

գ. ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում խարդախության համար դատվածության մասին,

դ. արդյո՞ք թողարկողի կառավարման մարմնի անդամները ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում որևէ առնչություն ունեցել են որևէ սնանկության, լուծարման կամ սնանկ ճանաչված անձի ակտիվների կառավարման գործընթացների հետ: Եթե այո, ապա տալ դրա նկարագիրը,

ե. արդյո՞ք թողարկողի կառավարման մարմնի անդամները ազդագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում պատասխանատվության ենթարկվել են պետական որևէ մարմնի կամ կարգավորող (վերահսկող) մարմնի կողմից և արդյո՞ք նրանք դատարանի կողմից զրկվել են որևէ թողարկողի կառավարման մարմնի անդամի պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Եթե այո, ապա տալ դրա նկարագիրը,

5) արդյո՞ք հնարավոր է շահերի բախում որպես թողարկողի կառավարման մարմնի անդամ թողարկողի նկատմամբ իր պարտականությունների և իր անձնական շահերի միջև: Եթե այո, ապա պարզ ձևով նկարագրել այդ: Շահերի բախման բացակայության դեպքում` նշել առանձին դրույթ այդ մասին,

6) կա՞ արդյոք որևէ պայմանավորվածություն խոշոր բաժնետերերի, հաճախորդների, մատակարարների կամ այլ անձանց հետ, համաձայն որի որևէ անձ ընտրվել կամ նշանակվել է թողարկողի կառավարման մարմնի անդամ: Եթե այո, ապա տալ դրա նկարագիրը:

 

13. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է վերջին հաշվետու ֆինանսական տարվա համար.

1) թողարկողի կառավարման մարմինների յուրաքանչյուր անդամի կողմից թողարկողից և նրա դուստր ընկերություններից որպես վարձատրություն և պարգևավճար ստացված գումարները` ներառյալ նրանց օգտին կատարված ցանկացած ձևով փոխհատուցումները (կուտակային կենսաթոշակային հատկացումները, ապահովագրական վճարները, բաժնետոմսերի ձեռքբերման օպցիոնները և այլն),

2) թողարկողի կողմից թողարկողի կառավարման մարմինների անդամների օգտին կատարված կենսաթոշակային վճարումները` ընդհանուր գումարով:

 

14. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Այստեղ ներկայացվում է.

1) կառավարման մարմինների յուրաքանչյուր անդամի՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման սկիզբը և ավարտը,

2) տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք կառավարման անդամները չունեն պայմանագրեր թողարկողի կամ նրա դուստր ընկերությունների հետ այն մասին, որ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պետք է ստանան պարգևավճար կամ լրավճար: Եթե նման պայմանագրեր առկա չեն, ապա առանձին դրույթով նշել դրանց բացակայության մասին,

3) առկայության դեպքում ներկայացնել թողարկողի աուդիտի կոմիտեի կամ աշխատավարձերի (վարձատրության) կոմիտեների մասին տեղեկատվություն, ներառյալ կոմիտեների անդամների անունը, ազգանունը և կոմիտեների իրավասությունները և պարտականությունները: Նման կոմիտեները կազմված են լինում թողարկողի կառավարման մարմինների անդամներից և ստեղծվում են կոնկրետ խնդիրների լուծման նպատակով,

4) նշել արդյո՞ք թողարկողը բավարարում է իր ստեղծման երկրում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքներին (նման սկզբունքների առկայության դեպքում):

 

15. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է.

1) պատմական ֆինանսական ժամանակաշրջանում ընդգրկված յուրաքանչյուր ֆինանսական տարվա կտրվածքով աշխատակիցների միջին տարեկան թվաքանակը կամ այդ թվաքանակը տարվա վերջի դրությամբ: Հնարավորության դեպքում ներկայացնել նաև աշխատակիցների թվաքանակի բաշխումը` խմբավորելով ըստ իրականացվող գործառույթների տեսակների և ըստ տարածքային բաշխվածության: Եթե թողարկողն ունի բավականին մեծ թվով ժամկետային աշխատակիցներ, ապա նշել նրանց միջին տարեկան թիվը վերջին հաշվետու տարվա համար և տոկոսը ընդհանուր աշխատակիցների թվում,

2) հնարավորինս թարմ տեղեկատվություն թողարկողի կառավարման մարմնի յուրաքանչյուր անդամին պատկանող` թողարկողի բաժնային արժեթղթերի և այդ արժեթղթերի նկատմամբ օպցիոնների առկայության մասին` նշելով նրանցից յուրաքանչյուրին պատկանող արժեթղթերի դասը, քանակը, տոկոսը ընդհանուրի մեջ և այլն,

3) նկարագրություն այն մասին, թե ինչ ծրագրեր են գործում` կապված աշխատակիցներին թողարկողի կապիտալում մասնակցության հնարավորություն ընձեռելու հետ:

 

16. ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Այստեղ ներկայացվում է.

1) այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, խոշոր բաժնետերերի (բացառությամբ թողարկողի կառավարման մարմինների անդամների) անունը, ազգանունը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը: Եթե չկան խոշոր բաժնետերեր, ապա առանձին նշել այդ փաստը,

2) տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք բոլոր խոշոր բաժնետերերին պատկանող բաժնետոմսերից յուրաքանաչյուրը տալիս է ձայնի միևնույն իրավունքը,

3) այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք թողարկողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է հսկողության տակ: Եթե այո, ապա նշել հսկողների անվանումը (անունը, ազգանունը) և նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, հսկողության բնույթը (ինչի հիման վրա է այդ անձը (անձինք) հսկում թողարկողին):

 

17. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

1) Այստեղ բացահայտվում են թողարկողի և թողարկողին փոխկապակցված անձանց միջև այն գործարքների բնույթը (փոխկապակցված անձի անվանումը, գործարքի նկարագիրը, առարկան, ժամկետները) և արժեքը, որոնք իրականացվել են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 1 տարվա ընթացքում և որոնց արժեքը գերազանցում է թողարկողի սեփական կապիտալի արժեքի 1 տոկոսը և (կամ) ոչ բնականոն գործունեության շրջանակում կնքված գործարքի դեպքում` դրա արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը` բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքի: Ընդ որում, այստեղ գործարք ասելով հասկանում ենք գույքի, ռեսուրսների կամ պարտավորությունների փոխանցում կողմերի միջև՝ անկախ վճարի գանձումից: Ներկայացման ենթակա չեն փոխկապակցված անձանց հետ կնքվող ներխմբային սովորական (առօրյա) ֆինանսական գործառնությունները: Եթե փոխկապակցված անձանց հետ որևէ գործարք կնքվել է ոչ արդար գնով, ապա ներկայացնել դրա հանգամանքները և բացատրությունը: Եթե բոլոր գործարքները կնքվել են արդար գնով, ապա նշել այդ մասին: Սույն կետով սահմանված բացահայտման պահանջը չի գործում այն դեպքում, եթե օրենքի համաձայն նման տեղեկատվությունը բացահայտման ենթակա չէ:

2) Եթե ազդագիրը գրանցման ներկայացնելու պահի դրությամբ կան փոխկապակցված անձանց տրված չմարված փոխառություններ և (կամ) երաշխավորություններ (երաշխիքներ), ապա նշել փոխառության չմարված մասի մեծությունը և (կամ) երաշխավորության (երաշխիքի) բնույթը և (կամ) մեծությունը:

3) Եթե թողարկողը հաշվետվությունները կազմում է «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին» համապատասխան, ապա փոխկապակցված անձանց հետ գործարքները բացահայտվում են այդ ստանդարտներով սահմանված կարգով և բովանդակությամբ:

 

18. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1) Պատմական ֆինանսական տեղեկատվություն

Այստեղ ներկայացվում են պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև անկախ աուդիտորական եզրակացության բովանդակությունն ամբողջությամբ (ցանկության դեպքում կարելի է ներկայացնել այդ եզրակացության պատճենը):

2) Միջանկյալ ֆինանսական տեղեկատվություն

Եթե ազդագիրը գրանցման է ներկայացվում վերջին հաշվետու տարվա (որի համար ներկայացվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվություններ) վերջին օրվանից սկսած 9 ամիս հետո, ապա ազդագրում ներկայացվում են միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ (եռամսյակային կամ կիսամյակային` կախված թողարկողի ցանկությունից), որոնք ծածկում են տարվա սկզբից առնվազն 6 ամիս ժամանակաշրջան: Այս միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կարող են լինել առանց աուդիտորական եզրակացության:

3) Թողարկողի ֆինանսական վիճակի էական փոփոխությունները

Եթե ազդագրում ներառված վերջին (ամենաթարմ) ֆինանսական հաշվետվության վերջին օրվանից մինչև ազդագիրը գրանցման ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել թողարկողի ֆինանսական վիճակի էական փոփոխություն, ապա տալ դրա նկարագիրը:

4) Դատական, արբիտրաժային և վարչական վարույթների մասին տեղեկատվություն

Այս մասում ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում թողարկողի ներգրավվածությամբ այն բոլոր դատական, արբիտրաժային և (կամ) վարչական վարույթների նկարագիրը (ներառյալ այն վարույթները, որոնք սկսվել կամ սպասվում են և որոնց մասին թողարկողը տեղյակ է), որոնք թողարկողի ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա կարող են ունենալ կամ ունեցել են էական ազդեցություն:

5) Հարկային արտոնությունները

Այս մասում ներկայացվում են այն հարկային արտոնությունների նկարագիրը, որոնցից օգտվում է թողարկողը:

 

19. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Կանոնադրական կապիտալը

Այս մասում ներկայացվում է ներքոհիշյալ տեղեկատվությունը` ըստ պատմական ֆինանսական վերջին ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշռի.

ա. կանոնադրական կապիտալի մեծությունը,

բ. հայտարարված բաժնետոմսերի քանակը,

գ. թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերի քանակը, թողարկված, բայց ոչ լրիվ վճարված բաժնետոմսերի քանակը,

դ. մեկ բաժնետոմսի անվանական արժեքը,

ե. թողարկողին կամ նրա դուստր ընկերությանը պատկանող` թողարկողի թողարկած բաժնետոմսերի քանակը, անվանական և հաշվեկշռային արժեքները:

2) Կանոնադրությունը

Այս մասում ներկայացվում է.

ա. թողարկողի նպատակը և գործունեության ոլորտը` նշելով թե թողարկողի կանոնադրության որ մասում կարելի է գտնել դրանք,

բ. օրենքի, ենթաօրենսդրական ակտերի և (կամ) կանոնադրության այն հոդվածները, որոնք կարգավորում են թողարկողի կառավարման մարմինների իրավունքերն ու պարտականություններ` ներկայացնելով դրանց համառոտ նկարագիրը,

գ. թողարկողի բաժնետոսմերի յուրաքանչյուր դասի սեփականատերերի իրավունքերի և պարտականությունների նկարագիրը` ըստ կանոնադրության, ինչպես նաև այդ արժեթղթերի հետ կապված սահմանափակումները,

դ. ինչ քայլեր է պետք ձեռնարկել բաժնետերերի իրավունքներում փոփոխություններ մտցնելու համար,

ե. հերթական և արտահերթ բաժնետերերի ժողովների հրավիրման կարգը, դրանց մասնակցելու կարգը,

զ. օրենքի, ենթաօրենսդրական ակտերի և (կամ) կանոնադրության այն հոդվածները, որոնց հիման վրա պահանջվում է թողարկողի մոտ մասնակցություն ձեռք բերելիս բացահայտել դրա մասին տեղեկատվություն,

է. կանոնադրության այն դրույթների նկարագիրը, որոնցով ավելի խիստ պահանջներ են սահմանվում, քան սահմանված է համապատասխան օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

20. ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 2 տարվա ընթացքում թողարկողի կողմից բնականոն գործունեության շրջանակներից դուրս կնքված և գործողության մեջ գտնվող այն պայմանագրերի էական պայմանները, որոնց գինը գերազանցում է թողարկողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում նշված սեփական կապիտալի արժեքի 5 տոկոսը:

 

21. ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԳՆԱՀԱՏՈՂԻ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե ազդագրի որևէ մասում օգտագործվել է հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն, գնահատման ակտ և այլն), ապա ազդագրի այս մասում պետք է բացահայտվի այդ փաստը, այդ անձանց ինքնությունը (անունը, ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը)), որակավորումը և արդյոք թողարկողի հետ փոխկապակցված չէ: Այստեղ պետք է նշել նաև, թե ազդագրի ո՞ր մասում է օգտագործվել կամ ներկայացվել այդ կարծիքը:

Եթե ազդագրում ներառված որևէ տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը:

 

22. ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այստեղ ներկայացվում է հայտարարություն այն մասին, որ ազդագրի կիրառության ողջ ժամկետի ընթացքում ներքոհիշյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը (կամ դրանց պատճեն) մշտապես մատչելի են հանրությանը.

1) Թողարկողի կանոնադրությունը,

2) Փորձագիտական եզրակացությունները կամ հաշվետվությունները, անկախ գնահատումները և վերլուծական նյութերը, որոնք պատրաստվել են թողարկողի պատվերով և որոնք կամ որոնց մի մասն օգտագործվել է ազդագրում:

Այստեղ պետք է նշել նաև, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես է մատչելի դարձվում հանրությանը՝ էլեկտրոնային թե թղթային ձևով: Եթե էլեկտրոնային ձևով է մատչելի դարձվում, ապա նշել դրանց էլեկտրոնային հասցեները, իսկ եթե թղթային՝ ապա նշել համապատասխան հասցեները, որտեղից կարող են դրանք ձեռք բերվել:

 

23. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ

 

Այստեղ նշվում է այն անձանց մասին տեղեկատվություն, որտեղ թողարկողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունի ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցություն` նշելով այդ անձանց անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, թողարկողին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը:

 

 

Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

1) Այս մասում աչքի ընկնող ձևով բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք անհրաժեշտ են առաջարկվող (կարգավորվող շոււկայում առևտրին թույլատրվող) արժեթղթերի շուկայական ռիսկը գնահատելու համար: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Առաջարկի նպատակը և ներգրավվող միջոցների օգտագործումը

Այստեղ ներկայացվում է առաջարկի նպատակը և, հնարավորության դեպքում, հնարավոր ներգրավվող զուտ գումարների մեծությունը՝ բաժանված ըստ օգտագործման նախատեսվող ուղղությունների: Այդ ուղղությունները պետք է դասակարգել ըստ առաջնահերթության: Այստեղ զուտ գումար ասելով հասկանում ենք հավաքագրված համախառն գումարի և այդ գումարները հավաքագրելու համար կատարված ծախսերի տարբերությունը:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

1) Այստեղ ներկայացվում են.

ա. Արժեթղթերի տեսակը և դասը, ներառյալ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիր (առկայության դեպքում),

բ. Երկիրը, որի օրենսդրության համաձայն թողարկվել են տվյալ արժեթղթերը,

գ. Արժեթղթերի ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային): Ոչ փաստաթղթային արժեթղթերի դեպքում պետք է նշել այն անձի անվանումը, որը վարում է այդ ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրը,

դ. Արժեթղթի անվանական արժեքը և քանակը (առկայության դեպքում),

ե. Թողարկման արժույթը,

զ. Առաջարկվող (կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող) արժեթղթերի դասակարգման մասին տեղեկատվություն` թողարկողի պարտավորությունների մարման հերթականության տեսանկյունից (ստորադասությունը): Ներկայացնել նաև տեղեկատվություն այն մասին, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր այդ արժեթղթերի վերադասակարգումը,

է. Արժեթղթերից բխող իրավունքների նկարագրությունը (ներառյալ` իրավունքների սահմանափակումները) և այդ իրավունքների իրականացման գործընթացը,

ը. Արժեկտրոնի տոկոսադրույքը և դրա վճարման պայմանները, մասնավորապես, արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը, վճարման պարբերականությունը, վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի), օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Act/Act, Act/360 և այլն): Եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացնել նաև տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի (դրա փոփոխության) մասին տեղեկատվություն: Այս դեպքում պետք է նաև նկարագրել, թե շուկայական ինչպիսի պայմաններ կարող են ազդել այդ ցուցանիշների վրա, ինչպես նաև այն մասին, թե ով է իրականացնելու արժեկտրոնի լողացող տոկոսադրույքի հաշվարկը: Սույն պարբերությունը լրացվում է միայն արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում, հակառակ դեպքում նշվում է դրույթ զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) արժեթղթերի վերաբերյալ,

թ. Արժեթղթերի մարման (մասնակի մարումների) ժամկետը և արժեքը: Մասնակի մարումների դեպքում դրա նկարագիրը: Այն բոլոր պայմանները, որոնց դեպքում հնարավոր է մարման արժեքի փոփոխություն: Վաղաժամկետ մարման հնարավորության դեպքում (թողարկողի կամ ներդրողի նախաձեռնությամբ (քոլ օպցիոն, փութ օպցիոն)), դրա ժամկետները և պայմանները (այդ թվում՝ օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում), մասնակի մարման հնարավորության դեպքում՝ նվազագույն և առավելագույն մարման արժեքը)),

ժ. Արժեթղթերի տարեկան եկամտաբերությունը: Համառոտ նկարագրել նաև դրա հաշվարկման մեթոդը,

ժա. Եթե առաջարկվող արժեթղթերը նոր թողարկում են, ապա իրավասու մարմնի որոշման համառոտ բովանդակությունը այդ նոր թողարկման մասին,

ժբ. Արժեթղթերի ազատ շրջանառելիության սահմանափակումների նկարագրությունը,

ժգ. Արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

(3-րդ կետը խմբ. 04.03.16 թիվ 38-Ն)

 

4. ԱՌԱՋԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Առաջարկի պայմանները, առաջարկի վիճակագրությունը, ակնկալվող ժամանակացույցը և այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են առաջարկից օգտվելու համար

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկման և(կամ) առաջարկի ընդհանուր ծավալը: Եթե թողարկման կամ առաջարկի ծավալը դեռևս որոշված չէ, նկարագրել, թե ինչ ժամկետներում կհրապարակվեն վերջնական ծավալի մասին տեղեկությունները, ինչպես նաև ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները,

բ. առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը (ներառյալ` ժամկետների ցանկացած հնարավոր փոփոխությունները),

գ. առաջարկից օգտվելու համար դիմելու գործընթացի մանրամասն նկարագրությունը, այսինքն, նկարագրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի այն անձը, որը որոշել է ընդունել առաջարկը և ներդրում կատարել արժեթղթերում,

դ. բաժանորդագրության ընթացքում առաջարկի ընդհանուր ծավալի նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև այդ պարագայում դիմորդների (հայտ ներկայացրած ներդրողների) կողմից վճարված գումարները հետ վերադարձնելու եղանակը և ձևը,

ե. այն ժամանակաշրջանը, որի ընթացքում հայտը կարելի է հետ կանչել` նախատեսելով, որ ներդրողները կարող են հետ ստանալ բաժանորդագրության վճարները,

զ. այն նվազագույն և առավելագույն գումարները, որոնք կարող են նշվել ձեռքբերման (բաժանորդագրության) հայտերում: Այդ սահմանաչափերը կարող են նշվել կամ որպես արժեթղթերի նվազագույն և առավելագույն թույլատրելի քանակներ, կամ որպես ձեռքբերման նվազագույն և առավելագույն թույլատրելի համախառն գումարներ,

է. արժեթղթերի դիմաց վճարներ կատարելու մեթոդները (պարբերականությունը, բանկային հաշիվները և այլն) և ժամկետները, ինչպես նաև արժեթղթերը ստանալու մեթոդները և ժամկետները, արժեթղթերի սեփականության վերաբերյալ քաղվածք ստանալու ձևը,

ը. առաջարկի արդյունքների հրապարակման ձևի և ժամկետների ամբողջական նկարագրությունը,

թ. նախապատվության իրավունքից օգտվելու գործընթացի նկարագրությունը:

2) Տեղաբաշխման պլանը

Այստեղ ներկայացվում են.

ա. ներդրողների որ խմբերին է ուղղված առաջարկը (հանրությանը, ինստիտուցիոնալ ներդրողներին և այլն),

բ. ինչպես են ներդրողները տեղեկացվում իրենց հայտերի բավարարման մասին:

3) Առաջարկի գինը

Այստեղ ներկայացվում են.

ա. այն գինը, որով արժեթղթերն առաջարկվելու են: Եթե գինը հայտնի չէ , ապա պետք է նշել առաջարկի առավելագույն գինը և վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները, ինչպես նաև առաջարկի գնի բացահայտման գործընթացի նկարագրությունը: Այստեղ պետք է ներկայացնել նաև այն ծախսերը և հարկերը, որոնք գանձվելու են բաժանորդագրվողից կամ գնորդից:

4) Տեղաբաշխումը

Այստեղ ներկայացվում են.

ա. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք համաձայնել են իրականացնել երաշխավորված տեղաբաշխում (անդերռայթինգ),

բ. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք համաձայնել են իրականացնել չերաշխավորված տեղաբաշխում, այդ թվում` լավագույն ջանքերի սկզբունքով տեղաբաշխում,

գ. երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխողների հետ կնքված պայմանագրերի էական պայմանները և տեղաբաշխման համար գանձվող միջնորդավճարները: Եթե երաշխավորված տեղաբաշխման պայմանագիրը թողարկման ոչ լրիվ ծավալն է ընդգրկում, ապա պետք է նշել թողարկման այն մասը, որը չի ծածկում այդ պայմանագիրը: Այստեղ պետք է նշել նաև յուրաքանչյուր տեղաբաշխողի մասը տեղաբաշխման ընդհանուր ծավալում,

դ. երբ է կնքվել կամ երբ է նախատեսվում կնքել երաշխավորված տեղաբաշխման (անդերռայթինգի) պայմանագիրը,

ե. այն բանկերի անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ կարելի է վճարում կատարել արժեթղթերի դիմաց, ինչպես նաև այն պահառուների անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ կարելի է արժեթղթերի հաշիվ բացել:

 

5. ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1) Այստեղ ներկայացվում են.

ա. արդյո՞ք առաջարկվող արժեթղթերի մասով հետագայում հայցվելու է կարգավորվող շուկայում (նշել նաև շուկայի անվանումները) առևտրին թույլտվություն: Այստեղ պետք է նշել, որ առևտրին թույլտվության հայցը կարող է նաև չբավարարվել: Եթե հնարավոր է, պետք է նաև նշել առևտրին թույլտվության սպասվող ամսաթիվը,

բ. այն շուկաների անվանումները (այնքանով, որքանով դրանք հայտնի են թողարկողին), որտեղ առաջարկվող արժեթղթերի նույն դասը կամ առևտրին թույլտվության առարկա արժեթղթերի նույն դասն արդեն իսկ թույլատրված են առևտրին,

գ. այն անձանց անվանումները, որոնք ունեն պարտավորություն առաջարկվող կամ առևտրին թույլտվության առարկա արժեթղթերի մասով ապահովել իրացվելիություն երկրորդային շուկայում (հանդիսանալ շուկա ստեղծող)` ներկայացնելով այդ պարտավորության հիմնական պայմանները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության հետ կապված ներգրավված է եղել որևէ խորհրդատու, ապա նշել այդ խորհրդատուի իրավասությունների շրջանակը.

2) Ներկայացնել տեղեկատվություն, թե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության որ մասն է թողարկողի անկախ աուդիտորը աուդիտի ենթարկել և արդյո՞ք այդ մասով առկա է աուդիտորական եզրակացություն: Եթե առկա է եզրակացությունը, ապա ներկայացնել այդ եզրակացության համառոտ բովանդակությունը կամ շարադրել այն ամբողջությամբ.

3) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը.

4) Թողարկողին կամ նրա կողմից թողարկված պարտատոմսերին շնորհված վարկանիշը` նշելով արդյո՞ք նման վարկանիշը շնորհվել է թողարկողի նախաձեռնությամբ, թե ոչ: Այստեղ պետք է ներկայացնել նաև այդ վարկանիշի համառոտ իմաստը:

(հավելվածը խմբ. 04.03.16 թիվ 38-Ն)

 

 

Հավելված 10

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՄ ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԸ

 

1) Նշել պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար թողարկողի աուդիտն իրականացրած անկախ աուդիտորների անվանումները և գտնվելու վայրերը: Ներկայացնել նաև տեղեկատվություն այն մասին, թե որ մասնագիտական միություններին են անդամակցում այդ աուդիտորները,

2) Եթե պատմական ֆինանսական ժամանակաշրջանում թողարկողի աուդիտորները փոփոխվել են, հեռացվել են կամ նորից չեն ընտրվել որպես աուդիտոր, ապա նշել դրա հիմնական պատճառները:

 

2. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

1) Այս մասում աչքի ընկնող ձևով բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք կարող են ազդել թողարկողի` արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման ունակության վրա: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ

 

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցված ապրանքանիշերը: Եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի անվանման տարբերակներ օտար լեզուներով, նշվում են նաև դրանք: Եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա ազատ ոճով ներկայացնել այդ մասին տեղեկատվություն,

բ. թողարկողի պետական գրանցման վայրը և համարը,

գ. ստեղծման ամսաթիվը և փաստացի գործունեություն ծավալելու ժամանակահատվածը (եթե հնարավոր է որոշել),

դ. թողարկողի գտնվելու վայրը, թողարկողի հիմնադրման երկիրը, կանոնադրությամբ նշված գտնվելու վայրը, փաստացի գործունեություն ծավալելու վայրը, եթե տարբերվում է կանոնադրությամբ նշված գտնվելու վայրից, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), ինտերնետային կայքը,

ե. թողարկողի հետ վերջին շրջանում տեղի ունեցած այն դեպքերը, որոնք ողջամիտ ներդրողը կկարևորեր թողարկողի իրացվելիության մասին գնահատական կազմելու տեսանկյունից:

2) Ներդրումները

Այստեղ ներկայացվում են.

ա. պատմական ֆինանսական ժամանակաշրջանի ընթացքում և դրանից հետո մինչև ազդագիրը գրանցման ներկայացնելու պահը կատարված էական ներդրումների նկարագիրը.

բ. տեղեկատվություն թողարկողի ապագա էական այն ներդրումների մասին, որոնց կատարման ուղղությամբ թողարկողի կառավարման համապատասխան մարմինները ստանձնել են պարտավորություն, ինչպես նաև այս ներդրումների կատարման համար նախատեսվող աղբյուրները:

 

4. ԲԻԶՆԵՍԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1) Հիմնական գործունեությունը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը` նշելով վաճառվող հիմնական ապրանքները կամ մատուցված ծառայությունների հիմնական տեսակները (ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու առակայության պարագայում ապրանքներն ու ծառայությունները կարելի է ներկայացնել խմբավորված),

բ. արդյո՞ք նախատեսվում է նոր ապրանքների արտադրություն կամ նոր ծառայությունների մատուցում:

2) Հիմնական շուկաները

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի ապրանքների սպառման և ծառայությունների մատուցման հիմնական շուկաների նկարագիրը,

բ. թողարկողի մրցակցային դիրքի նկարագրությունը:

 

5. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Եթե թողարկողը խմբի անդամ է, ապա համառոտ ներկայացնել խմբի կառուցվածքը և թողարկողի տեղը այդ խմբում:

 

6. ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1) Ներկայացնել տեղեկատվություն թողարկողի տրամադրության տակ գտնվող և մոտակայում պլանավորվող էական մեծություն կազմող հիմնական միջոցների (շենքեր, շինություններ, հողամաս, սարք, սարքավորում և այլն) վերաբերյալ, ներառյալ վարձակալությամբ վերցված գույքը: Եթե որևէ հիմնական միջոց ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում, կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է (մասնավորապես՝ եթե գրավ է դրված), ապա համառոտ ներկայացվում են այդ հիմնական միջոցի օգտագործման պայմանները և (կամ) օգտագործման սահմանափակումների բնույթը: Հիմնական միջոցը համարվում է էական մեծություն կազմող, եթե դրա արժեքը գերազանցում է թողարկողի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի 10 և ավելի տոկոսը:

2) Նկարագրել արդյո՞ք հնարավոր են այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են սահմանափակել թողարկողի կողմից հիմնական միջոցների օգտագործումը:

 

7. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են թողարկողի արտադրած ապրանքների և մատուցած ծառայությունների ծավալների աճի կամ նվազման միտումները, դրանց ինքնարժեքի և վաճառքի գների միտումները վերջին հաշվետու տարվա ավարտից մինչև ազդագրի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածի համար: Ներկայացվում են միայն այն միտումները, որոնք էական են և (կամ) ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս:

 

8. ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԿԱՄ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Եթե թողարկողը որոշում է ազդագրում ներառել շահույթի կանխատեսումներ կամ գնահատումներ, ապա ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը.

1) այն հիմնական սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի թողարկողի պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար ներկայացված ֆինանսական հաշվետվությունների հետ,

2) տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու նման հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով:

 

9. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է.

1) թողարկողի կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը և յուրաքանչյուր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,

2) կառավարման մարմինների անդամների անունը, ազգանունը, բնակության վայրը, զբացեղրած պաշտոնը, իրավասություններն ու պարտականությունները, ինչ գործունեություն են ծավալում նրանցից յուրաքանչյուրը թողարկողի կազմից դուրս` ազդագրի գրանցման ներկայացման պահին: Այս տեղեկատվությունը ներկայացվում է ըստ յուրաքանչյուր կառավարման մարմնի: Եթե ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պատվիրակվել կամ փոխանցվել են առևտրային կազմակերպության (կառավարող կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի), ապա ներկայացնել այդ անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

3) արդյո՞ք հնարավոր է շահերի բախում որպես թողարկողի կառավարման մարմնի անդամ թողարկողի նկատմամբ իր պարտականությունների և իր անձնական շահերի միջև: Եթե այո, ապա պարզ ձևով նկարագրել այդ: Շահերի բախման բացակայության դեպքում՝ նշել առանձին դրույթ այդ մասին:

 

10. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Առկայության դեպքում ներկայացնել թողարկողի աուդիտի կոմիտեի մասին տեղեկատվություն, ներառյալ կոմիտեի անդամների անունը, ազգանունը և կոմիտեի իրավասությունները և պարտականությունները: Սովորաբար նման կոմիտեները կազմված են լինում թողարկողի կառավարման մարմինների անդամներից և ստեղծվում են կոնկրետ խնդիրների լուծման նպատակով,

2) նշել արդյո՞ք թողարկողը բավարարում է իր ստեղծման երկրում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքներին (նման սկզբունքների առկայության դեպքում):

 

11. ՀՍԿՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Այստեղ ներկայացվում է, այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք թողարկողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է հսկողության տակ: Եթե այո, նշել հսկողների անվանումը (անունը ազգանունը) և նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, հսկողության բնույթը (ինչի հիման վրա է այդ անձը (անձինք) հսկում թողարկողին):

 

12. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1) Պատմական ֆինանսական տեղեկատվություն

Այստեղ ներկայացվում են պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև անկախ աուդիտորական եզրակացության բովանդակությունն ամբողջությամբ (ցանկության դեպքում կարելի է ներկայացնել այդ եզրակացության պատճենը): Պարտատոմսի դեպքում ֆինանսական հաշվետվությունների կազմում թողարկողն իր հայեցողությամբ կարող է չներառել սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը:

2) Միջանկյալ ֆինանսական տեղեկատվություն

Եթե ազդագիրը գրանցման է ներկայացվում վերջին հաշվետու տարվա (որի համար ներկայացվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվություններ) վերջին օրվանից սկսած 9 ամսից հետո, ապա ազդագրում ներկայացվում են միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ (եռամսյակային կամ կիսամյակային` կախված թողարկողի ցանկությունից), որոնք ծածկում են տարվա սկզբից առնվազն 6 ամիս ժամանակաշրջան: Այս միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կարող են լինել առանց աուդիտորական եզրակացության:

3) Թողարկողի ֆինանսական վիճակի էական փոփոխությունները

Եթե ազդագրում ներառված վերջին (ամենաթարմ) ֆինանսական հաշվետվության վերջին օրվանից մինչև ազդագիրը գրանցման ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել թողարկողի ֆինանսական վիճակի էական փոփոխություն, ապա տալ դրա նկարագիրը:

4) Դատական, արբիտրաժային և վարչական վարույթների մասին տեղեկատվություն

Այս մասում ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում թողարկողի ներգրավվածությամբ այն բոլոր դատական, արբիտրաժային և (կամ) վարչական իրավական վարույթների նկարագիրը (ներառյալ այն վարույթները, որոնք սկսվել կամ սպասվում են և որոնց մասին թողարկողը տեղյակ է), որոնք թողարկողի ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա կարող են ունենալ կամ վերջերս ունեցել են էական ազդեցություն:

 

13. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Կանոնադրական կապիտալը

Այս մասում ներկայացվում է ներքոհիշյալ տեղեկատվությունը` ըստ պատմական ֆինանսական վերջին ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշռի.

ա. կանոնադրական կապիտալի մեծությունը.

բ. հայտարարված բաժնետոմսերի (բաժնեմասերի) քանակը.

գ. թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերի (բաժնեմասերի) քանակը, թողարկված, բայց ոչ լրիվ վճարված բաժնետոմսերի (բաժնեմասերի) քանակը.

դ. մեկ բաժնետոմսի (բաժնեմասերի) անվանական արժեքը:

2) Կանոնադրությունը

Այս մասում ներկայացվում է թողարկողի նպատակը և գործունեության ոլորտը՝ նշելով, թե թողարկողի կանոնադրության որ մասում կարելի է գտնել դրանք:

 

14. ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 1 տարվա ընթացքում թողարկողի կողմից բնականոն գործունեության շրջանակներից դուրս կնքված և գործողության մեջ գտնվող այն պայմանագրերի էական պայմանները, որոնց գինը գերազանցում է թողարկողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում նշված սեփական կապիտալի արժեքի 5 տոկոսը:

 

15. ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԳՆԱՀԱՏՈՂԻ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե ազդագրի որևէ մասում օգտագործվել է հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն, գնահատման ակտ և այլն), ապա ազդագրի այս մասում պետք է բացահայտվի այդ փաստը, այդ անձանց ինքնությունը (անունը, ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը)), որակավորումը և արդյոք թողարկողի հետ փոխկապակցված չէ: Այստեղ պետք է նշել նաև, թե ազդագրի ո՞ր մասում է օգտագործվել կամ ներկայացվել այդ կարծիքը:

Եթե ազդագրում ներառված որևէ տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը:

 

16. ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այստեղ ներկայացվում է հայտարարություն այն մասին, որ ազդագրի կիրառության ողջ ժամկետի ընթացքում ներքոհիշյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը (կամ դրանց պատճենը) մշտապես մատչելի են հանրությանը.

1) թողարկողի կանոնադրությունը,

2) փորձագիտական եզրակացությունները կամ հաշվետվությունները, անկախ գնահատումները և վերլուծական նյութերը, որոնք պատրաստվել են թողարկողի պատվերով և որոնք կամ որոնց մի մասն օգտագործվել է ազդագրում:

Այստեղ պետք է նշել նաև, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպես է մատչելի դարձվում հանրությանը՝ էլեկտրոնային թե թղթային ձևով: Եթե էլեկտրոնային ձևով է մատչելի դարձվում, ապա նշել դրանց էլեկտրոնային հասցեները, իսկ եթե թղթային ձևով` ապա նշել համապատասխան հասցեները, որտեղից կարող են դրանք ձեռք բերվել:

 

 

Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԸ

 

1) Նշել պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար թողարկողի (այսուհետ սույն հավելվածում նաև` բանկ) աուդիտն իրականացրած անկախ աուդիտորների անվանումները և գտնվելու վայրերը: Ներկայացնել նաև տեղեկատվություն այն մասին, թե որ մասնագիտական միություններին են անդամակցում այդ աուդիտորները:

2) Եթե պատմական ֆինանսական ժամանակաշրջանում թողարկողի աուդիտորները փոփոխվել են, հեռացվել են կամ նորից չեն ընտրվել որպես աուդիտոր, ապա նշել դրա հիմնական պատճառները:

 

2. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

1) Այս մասում ակնհայտորեն բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք կարող են ազդել թողարկողի` արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման ունակության վրա: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

1) Բանկի պատմությունը և զարգացումը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցված ապրանքանիշերը: Եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի անվանման տարբերակներ օտար լեզուներով, նշվում են նաև դրանք: Եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա ազատ ներկայացնել այդ մասին տեղեկատվություն,

բ. թողարկողի պետական գրանցման վայրը և համարը,

գ. ստեղծման ամսաթիվը և փաստացի գործունեություն ծավալելու ժամանակահատվածը (եթե հնարավոր է որոշել),

դ. թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), ինտերնետային կայքը, թողարկողի հիմնադրման երկիրը, մասնաճյուղերի ցանցի նկարագիրը, ցանկության դեպքում այդ մասնաճյուղերի գտնվելու վայրերը,

ե. թողարկողի հետ վերջին շրջանում տեղի ունեցած այն դեպքերը, որոնք ողջամիտ ներդրողը կկարևորեր թողարկողի իրացվելիության մասին գնահատական կազմելու տեսանկյունից:

 

4. ԲԻԶՆԵՍԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1) Հիմնական գործունեությունը

Այստեղ ներկայացվում են.

ա. թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը` նշելով մատուցված ծառայությունների հիմնական տեսակները,

բ. արդյո՞ք նախատեսվում է նոր ծառայությունների մատուցում` համառոտ նկարագրելով դրանք:

2) Հիմնական շուկաները

Այստեղ ներկայացվում են.

ա.թողարկողի ծառայությունների մատուցման հիմնական շուկաների նկարագիրը,

բ. թողարկողի մրցակցային դիրքի նկարագրությունը:

 

5. ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Եթե թողարկողը խմբի անդամ է, ապա համառոտ ներկայացնել խմբի կառուցվածքը և թողարկողի տեղը այդ խմբում:

 

6. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են թողարկողի մատուցած ծառայությունների ծավալների աճի կամ նվազման միտումները և ծառայությունների սակագների միտումները վերջին հաշվետու տարվա ավարտից մինչև ազդագրի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածի համար: Ներկայացվում են միայն այն միտումները, որոնք էական են և (կամ) որոնք ողջամիտ ներդրողը կկարևորեր ներդրումային որոշումներ կայացնելիս:

 

7. ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԿԱՄ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Եթե թողարկողը որոշում է ազդագրում ներառել շահույթի կանխատեսումներ կամ գնահատումներ, ապա ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը.

1) այն հիմնական սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի թողարկողի պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար ներկայացված ֆինանսական հաշվետվությունների հետ,

2) տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու նման հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով:

 

8. ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում է.

1) բանկի կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը և յուրաքանչյուր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,

2) կառավարման մարմինների անդամների անունը, ազգանունը, բնակության վայրը, զբացեղրած պաշտոնը, իրավասություններն ու պարտականությունները, ինչ գործունեություն են ծավալում նրանցից յուրաքանչյուրը բանկից դուրս` ազդագրի գրանցման ներկայացման պահին: Այս տեղեկատվությունը ներկայացվում է ըստ յուրաքանչյուր կառավարման մարմնի: Եթե ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պատվիրակվել կամ փոխանցվել են առևտրային կազմակերպության (կառավարող կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի), ապա ներկայացնել այդ անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

3) այն մասնաճյուղերի կառավարիչների անունը, ազգանունը, բնակության վայրը, զբացեղրած պաշտոնը, իրավասություններն ու պարտականությունները, որոնցում կենտրոնացած է բանկի ակտիվների 10 և ավելի տոկոսը,

4) արդյո՞ք հնարավոր է շահերի բախում որպես թողարկողի կառավարման մարմնի անդամ թողարկողի նկատմամբ իր պարտականությունների և իր անձնական շահերի միջև: Եթե այո, ապա պարզ ձևով նկարագրել այդ: Շահերի բախման բացակայության դեպքում` նշել առանձին դրույթ այդ մասին:

 

9. ՀՍԿՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Այստեղ ներկայացվում է, այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք թողարկողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է հսկողության տակ: Եթե այո, նշել հսկողների անվանումը (անունը, ազգանունը) և նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, հսկողության բնույթը (ինչի հիման վրա է այդ անձը (անձինք) հսկում թողարկողին):

 

10. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1) Պատմական ֆինանսական տեղեկատվություն

Այստեղ ներկայացվում են պատմական ֆինանսական ժամանակաշրջանի համար անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև անկախ աուդիտորական եզրակացության բովանդակությունն ամբողջությամբ (ցանկության դեպքում կարելի է ներկայացնել այդ եզրակացության պատճենը): Ֆինանսական հաշվետվությունների կազմում բանկն իր հայեցողությամբ կարող է չներառել սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը: Բացի այդ, ֆինանսական հաշվետվությունների կազմում բանկն իր հայեցողությամբ կարող է չներառել նաև դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, բացառությամբ, եթե ազդագրով հայցվում է կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն:

2) Միջանկյալ ֆինանսական տեղեկատվություն

Եթե ազդագիրը գրանցման է ներկայացվում վերջին հաշվետու տարվա (որի համար ներկայացվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվություններ) վերջին օրվանից սկսած 9 ամիս հետո, ապա ազդագրում ներկայացվում են միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ (եռամսյակային կամ կիսամյակային` կախված թողարկողի ցանկությունից), որոնք ծածկում են տարվա սկզբից առնվազն 6 ամիս ժամանակաշրջան: Այս միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կարող են լինել առանց աուդիտորական եզրակացության: Ֆինանսական հաշվետվությունների կազմում բանկն իր հայեցողությամբ կարող է չներառել սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը: Բացի այդ, ֆինանսական հաշվետվությունների կազմում բանկն իր հայեցողությամբ կարող է չներառել նաև դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, բացառությամբ, եթե ազդագրով հայցվում է կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն:

3) Բանկի ֆինանսական վիճակի էական փոփոխությունները

Եթե ազդագրում ներառված վերջին (ամենաթարմ) ֆինանսական հաշվետվության վերջին օրվանից մինչև ազդագիրը գրանցման ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել թողարկողի ֆինանսական վիճակի էական փոփոխություն, ապա տալ դրա նկարագիրը:

4) Դատական, արբիտրաժային և վարչական վարույթների մասին տեղեկատվություն

Այս մասում ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում թողարկողի ներգրավվածությամբ այն բոլոր դատական, արբիտրաժային և (կամ) վարչական վարույթների նկարագիրը (ներառյալ այն վարույթները, որոնք սկսվել կամ սպասվում են և որոնց մասին թողարկողը տեղյակ է), որոնք թողարկողի ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա կարող են ունենալ կամ վերջերս ունեցել են էական ազդեցություն:

 

11. ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Այստեղ ներկայացվում են ազդագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 1 տարվա ընթացքում բանկի կողմից բնականոն գործունեության շրջանակներից դուրս կնքված և գործողության մեջ գտնվող այն պայմանագրերի էական պայմանները, որոնց գինը գերազանցում է բանկի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում նշված սեփական կապիտալի արժեքի 5 տոկոսը:

 

12. ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԳՆԱՀԱՏՈՂԻ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե ազդագրի որևէ մասում օգտագործվել է հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն, գնահատման ակտ և այլն), ապա ազդագրի այս մասում պետք է բացահայտվի այդ փաստը, այդ անձանց ինքնությունը (անունը, ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը)), որակավորումը և արդյոք թողարկողի հետ փոխկապակցված չէ: Այստեղ պետք է նշել նաև, թե ազդագրի ո՞ր մասում է օգտագործվել կամ ներկայացվել այդ կարծիքը:

Եթե ազդագրում ներառված որևէ տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը:

 

13. ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այստեղ ներկայացվում է հայտարարություն այն մասին, որ ազդագրի կիրառության ողջ ժամկետի ընթացքում ներքոհիշյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը (կամ դրանց պատճենը) մշտապես մատչելի են հանրությանը.

1) Թողարկողի կանոնադրությունը,

2) Փորձագիտական եզրակացությունները կամ հաշվետվությունները, անկախ գնահատումները և վերլուծական նյութերը, որոնք պատրաստվել են թողարկողի պատվերով և որոնք կամ որոնց մի մասն օգտագործվել է ազդագրում:

Այստեղ պետք է նշել նաև թե դրանցից յուրաքանչյուրն ինչ ձևով է մատչելի դարձվում հանրությանը` էլեկտրոնային, թե թղթային ձևով: Եթե էլեկտրոնային ձևով է մատչելի դարձվում, ապա նշել դրանց էլեկտրոնային հասցեները, իսկ եթե թղթային` ապա նշել համապատասխան հասցեները, որտեղից կարող են դրանք ձեռք բերվել:

 

 

Հավելված 12

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

 

Այս մասում ակնհայտորեն բացահայտվում են այն ռիսկային գործոնները, որոնք անհրաժեշտ են առաջարկվող (կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող) ածանցյալ արժեթղթերի շուկայական ռիսկը գնահատելու համար: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի «ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ» վերնագրի ներքո: Այստեղ պետք է ներկայացվի նախազգուշական դրույթ առ այն, որ հնարավոր են դեպքեր, երբ ներդրողները կարող են կորցնել իրենց ներդրումը կամ դրա մի մասը: Եթե ներդրողի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն իր ներդրման գումարով, ապա բացահայտել նաև դա, ինչպես նաև տալ այն հանգամանքների նկարագիրը, թե երբ կարող է առաջանալ այդ լրացուցիչ պատասխանատվությունը և այդ պատասխանատվության ֆինանսական ազդեցությունը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Առաջարկի նպատակը և ներգրավվող միջոցների օգտագործումը

Այստեղ ներկայացվում է առաջարկի նպատակը և, հնարավորության դեպքում, հնարավոր ներգրավվող զուտ գումարների մեծությունը` բաժանված ըստ օգտագործման նախատեսվող ուղղությունների: Այդ ուղղությունները պետք է դասակարգել ըստ առաջնահերթության: Այստեղ զուտ գումար ասելով հասկանում ենք հավաքագրված համախառն գումարի և այդ գումարները հավաքագրելու համար կատարված ծախսերի տարբերությունը:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ (ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ) ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

1) Ածանյալ արժեթղթերի մասին տեղեկատվություն

Այստեղ ներկայացվում են.

ա. Ածանցյալ արժեթղթերի տեսակը և դասը, ներառյալ ածանցյալ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիր (առկայության դեպքում),

բ. Պարզ, ամբողջական և համակողմանի բացատրություն, որը կօգնի ներդրողներին հասկանալ, թե ինչպես կարող է փոխվել իրենց ներդրման մեծությունը կախված ածանցյալ արժեթղթի հիմքում ընկած ակտիվի կամ ցուցանիշի մեծությունից,

գ. Երկիրը, որի օրենսդրության համաձայն են թողարկվել տվյալ ածանցյալ արժեթղթերը,

դ. Ածանցյալ արժեթղթերի ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային): Ոչ փաստաթղթային ածանցյալ արժեթղթերի դեպքում պետք է նշել այն իրավաբանական անձի անվանումը, որը վարում է այդ ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրը,

ե. Ածանցյալ արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում) և թողարկման արժույթը,

զ. Առաջարկվող (կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվող) ածանցյալ արժեթղթերի դասակարգման մասին տեղեկատվություն` թողարկողի պարտավորությունների մարման հերթականության տեսանկյունից (ստորադասությունը): Ներկայացնել նաև տեղեկատվություն այն մասին, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր այդ ածանցյալ արժեթղթերի վերադասակարգումը,

է. Ածանցյալ արժեթղթերից բխող իրավունքների նկարագրությունը (ներառյալ` իրավունքների սահմանափակումները) և այդ իրավունքների իրականացման գործընթացը,

ը. Եթե առաջարկվող ածանցյալ արժեթղթերը նոր թողարկում են, ապա իրավասու մարմնի որոշման համառոտ բովանդակությունը այդ նոր թողարկման մասին,

թ. Ածանցյալ արժեթղթերի թողարկման օրը,

ժ. Մարման կամ ժամկետը լրանալու օրը,

ժա. Իրականացման կամ հաշվարկի (վերջնահաշվարկ) օրը,

ժբ. Վերջնահաշվարկի գործընթացի նկարագիրը,

ժգ. Ինչպես է իրականացվում ածանցյալ արժեթղթերից օգուտի ստացումը, օգուտի վճարման կամ օգուտի մատակարարման օրը, ինչպես նաև այդ օգուտի հաշվարկման եղանակը,

ժդ. Ածացյալ արժեթղթերի ազատ շրջանառելիության սահմանափակումների նկարագրությունը,

ժե. Ածացյալ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

2) Հիմքում ընկած ակտիվի կամ ցուցանիշի մասին տեղեկատվություն

Այստեղ ներկայացվում են.

ա. Հիմքում ընկած ակտիվի կամ ցուցանիշի իրականացման գինը կամ հաշվարկի գինը.

բ. Հիմքում ընկած ակտիվի կամ ցուցանիշի վերաբերյալ ներքոհիշյալ տեղեկատվությունը.

1. որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն հիմքում ընկած ակտիվի կամ ցուցանիշի վերջին ժամանակներս դրսևորած վարքագծի և տատանողականության մասին,

2. եթե հիմքում ընկած ակտիվն արժեթուղթ է, ապա դրա թողարկողի անվանումը և արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում),

3. եթե հիմքում ընկած ցուցանիշը ինդեքս է, ապա այդ ինդեքսի անվանումը և նկարագիրը, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն այդ ինդեքսի մասին,

4. եթե հիմքում ընկած ցուցանիշը տոկոսադրույք է, ապա դրա նկարագիրը,

5. եթե հիմքում ընկած է այլ ակտիվ կամ ցուցանիշ, ապա դրա անվանումը և տեղեկատվություն այն մասին, թե որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն դրանց մասին:

 

4. ԱՌԱՋԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Առաջարկի պայմանները, առաջարկի վիճակագրությունը, ակնկալվող ժամանակացույցը և այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են առաջարկից օգտվելու համար

Այստեղ ներկայացվում են.

ա. Թողարկման և (կամ) առաջարկի ընդհանուր ծավալը: Եթե թողարկման կամ առաջարկի ծավալը դեռևս որոշված չէ, նկարագրել, թե ինչ ժամկետներում կհրապարակվեն վերջնական ծավալի մասին տեղեկությունները, ինչպես նաև ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները,

բ. Առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը (ներառյալ` ժամկետների ցանկացած հնարավոր փոփոխություններ),

գ. Առաջարկից օգտվելու համար դիմելու գործընթացի մանրամասն նկարագրությունը, այսինքն, նկարագրել թե ինչ քայլեր է պետք է ձեռնարկի այն անձը, որը որոշել է ընդունել առաջարկը և ներդրում կատարել ածանցյալ արժեթղթերում,

դ. Այն նվազագույն և առավելագույն գումարները, որոնք կարող են նշվել ձեռքբերման (բաժանորդագրության) հայտերում: Այդ սահմանաչափերը կարող են նշվել կամ որպես ածանցյալ արժեթղթերի նվազագույն և առավելագույն թույլատրելի քանակներ, կամ որպես ձեռքբերման նվազագույն և առավելագույն թույլատրելի համախառն գումարներ,

ե. Ածանցյալ արժեթղթերի դիմաց վճարներ կատարելու մեթոդները (պարբերականությունը, բանկային հաշիվները և այլն) և ժամկետները, ինչպես նաև ածանցյալ արժեթղթերը ստանալու մեթոդները և ժամկետները,

զ. Առաջարկի արդյունքների հրապարակման ձևի և ժամկետների ամբողջական նկարագրությունը:

2) Տեղաբաշխման պլանը

Այստեղ ներկայացվում են.

ա. ներդրողների որ խմբերին է ուղղված առաջարկը (հանրությանը, ինստիտուցիոնալ ներդրողներին, երկիրը, տարածաշրջանը և այլն): Եթե առաջարկը միանգամից արվում է 2 և ավելի երկրներում և որոշակի տրանշ նախատեսված է կոնկրետ այդ երկրների համար, ապա պետք է նկարագրել դա,

բ. ինչպես են ներդրողները տեղեկացվում իրենց հայտերի բավարարման մասին։

3) Առաջարկի գինը

Այստեղ ներկայացվում է այն գինը, որով ածանցյալ արժեթղթերն առաջարկվելու են: Եթե գինը դեռևս հայտնի չէ, պետք է նշել առաջարկի առավելագույն գինը և վերջնական գնի որոշման մեթոդը կամ պայմանները, ինչպես նաև առաջարկի գնի բացահայտման գործընթացի նկարագրությունը: Այստեղ պետք է ներկայացնել նաև այն ծախսերը և հարկերը, որոնք գանձվելու են բաժանորդագրվողից կամ գնորդից:

4) Տեղաբաշխումը

Այստեղ ներկայացվում են.

ա. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք իրականացնում են երաշխավորված տեղաբաշխում (անդերռայթինգ),

բ. այն անձանց անվանումները և գտնվելու վայրերը, որոնք իրականացնում են չերաշխավորված տեղաբաշխում, այդ թվում՝ լավագույն ջանքերի սկզբունքով տեղաբաշխում,

գ. երբ է կնքվել կամ նախատեսվում կնքել երաշխավորված տեղաբաշխման (անդերռայթինգի) պայմանագիրը,

դ. այն բանկերի անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ կարելի է վճարում կատարել ածանցյալ արժեթղթերի դիմաց, ինչպես նաև այն պահառուների անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ կարելի է արժեթղթերի հաշիվ բացել:

 

5. ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Այստեղ ներկայացվում են.

1) արդյո՞ք առաջարկվող արժեթղթերի մասով հետագայում հայցվելու է կարգավորվող շուկայում (նշել նաև շուկայի անվանումները) առևտրին թույլտվություն: Այստեղ պետք է նշել, որ առևտրին թույլտվության հայցը կարող է նաև չբավարարվել: Եթե հնարավոր է, պետք է նաև նշել առևտրին թույլտվության սպասվող ամսաթիվը,

2) այն շուկաների անվանումները (այնքանով, որքանով դրանք հայտնի են թողարկողին), որտեղ առաջարկվող ածանցյալ արժեթղթերի նույն դասը կամ առևտրին թույլտվության առարկա արժեթղթերի նույն դասն արդեն իսկ թույլատրված են առևտրին,

3) այն անձանց անվանումները, որոնք ունեն պարտավորություն առաջարկվող կամ առևտրին թույլտվության առարկա ածանցյալ արժեթղթերի մասով ապահովել իրացվելիություն երկրորդային շուկայում (հանդիսանալ շուկա ստեղծող)` ներկայացնելով այդ պարտավորության հիմնական պայմանները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության հետ կապված ներգրավված է եղել որևէ խորհրդատու, ապա նշել այդ խորհրդատուի իրավասությունների շրջանակը,

2) Ներկայացնել տեղեկատվություն, թե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության որ մասն է թողարկողի անկախ աուդիտորը աուդիտի ենթարկել և արդյո՞ք այդ մասով առկա է աուդիտորական եզրակացություն: Եթե առկա է եզրակացությունը, ապա ներկայացնել այդ եզրակացության համառոտ բովանդակությունը կամ շարադրել այն ամբողջությամբ,

3) Եթե սույն հավելվածի համաձայն ներկայացվող տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ապա պետք է ներկայացնել հավաստիացում առ այն, որ այդ երրորդ անձանց տեղեկատվությունը ճշգրտորեն է վերարտադրվել ազդագրում և որևէ փաստ բաց չի թողնվել, որը կարող էր խեղաթյուրել այդ տեղեկատվության իմաստը: Պետք է ներկայացնել նաև նման տեղեկատվության աղբյուրը,

4) Նշել, թե արդյո՞ք թողարկողը մտադիր է ապահովել տեղեկատվության շարունակական բացահայտում: Եթե թողարկողը նշում է, որ ունի նման մտադրություն, ապա պետք է նշի նաև, թե ինչ տեղեկատվություն է բացահայտելու և որտեղ կարելի է ստանալ այդ տեղեկատվությունը:

 

 

Հավելված 13

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 (14-րդ գլխում սահմանված դեպքերի համար)

 

Նկարագրել հիմքում ընկած բաժնետոմսը, մասնավորապես

1. Բաժնետոմսերի տեսակը և դասը,

2. Երկիրը, որի օրենսդրության համաձայն են թողարկվել տվյալ բաժնետոմսերը,

3. Բաժնետոսմերի ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային): Ոչ փաստաթղթային բաժնետոմսերի դեպքում պետք է նշել այն անձի անվանումը, որը վարում է այդ ոչ փաստաթղթային բաժնետոմսերի ռեեստրը,

4. Թողարկման արժույթը,

5. Բաժնետոմսերից բխող ներքոհիշյալ իրավունքների նկարագրությունը (ներառյալ` իրավունքների սահմանափակումները) և այդ իրավունքների իրականացման գործընթացը, մասնավորապես`

1) Շահութաբաժնի ստացման իրավունքները (շահութաբաժնի ստացման կոնկրետ օրերը, շահութաբաժին ստանալու սահմանափակումները և ոչ ռեզիդենտների կողմից ստացման գործընթացը, շահութաբաժնի հաշվարկման մեթոդները, վճարման պարբերականությունները և մեթոդները),

2) Ձայնի իրավունքները,

3) Նույն դասի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նախապատվության իրավունքները,

4) Ընկերության շահույթում մասնակցության իրավունքները,

5) Լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքները,

6) Հետգնման պահանջի իրավունքները,

7) Փոխարկման իրավունքները,

6. Եթե հիմքում ընկած բաժնետոմսերը նոր թողարկում են, ապա իրավասու մարմնի որոշման համառոտ բովանդակությունը այդ նոր թողարկման մասին,

7. Երբ և որտեղ են բաժնետոմսերը թույլատրված կամ թույլատրվելու են առևտրի,

8. Բաժնետոմսերի ազատ շրջանառելիության սահմանափակումների նկարագրությունը,

9. Բաժնետոմսերը հանձնելու պարտադիր առաջարկ անելու պարտավորության նկարագրությունը, ինչպես նաև այն դեպքերի նկարագրությունը, երբ նման պարտավորությունը բացակայում է,

10. Բաժնետոմսերից ստացվող եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

 

 

Հավելված 14

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ

 

Քանի որ սովորաբար երաշխավորությունները նախատեսում են պարտատոմսերի և (կամ) տոկոսների վճարման պարտավորությունների երաշխավորում, ինչպես նաև այլ պարտավորությունների երաշխավորում, ապա այստեղ պետք է մանրամասն նկարագրել, թե ինչպես է այդ երաշխավորումը պատշաճ և ժամանակին կատարվելու:

 

2. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Մանրամասն նկարագրել երաշխավորության շրջանակը, պայմանները և ժամկետները: Այստեղ պետք է նկարագրել, թե երաշխավորության պայմանագրի որևէ պայմանի խախտման դեպքում ինչ է նախատեսված պայմանագրով:

 

3. ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այստեղ երաշխավորը պետք է բացահայտի իր մասին Հավելված 8-ով, Հավելված 10-ով կամ Հավելված 11-ով սահմանված տեղեկատվությունը` կախված այն բանից, թե ինչ տեսակի արժեթղթերով նախատեսված պարտավորություններ է երաշխավորել երաշխավորը: Եթե երաշխավորը ֆիզիկական անձ է, ապա սույն կետում նշված տեղեկատվությունը բացահայտվում է ըստ կիրառելիության:

 

4. ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Այստեղ նշվում են այն վայրերը կամ միջոցները, որտեղ հասարակությանը հասու կլինեն երաշխավորությանը վերաբերող էական պայմանագրերը և այլ փաստաթղթեր:

 

 

 

Հավելված 15

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ԱԶԴԱԳՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

________________ -ին

 

Հարգելի ________

Խնդրում ենք գրանցել _______________________ ազդագիրը (առևտրի ազդագիրը):

(կազմակերպության անվանումը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք

ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր` --- էջ:

 

Հայտը ներկայացնող անձ`

_____________________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները)

 

20 թ.

 

 

Հավելված 16

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________ -ին

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի _____________

Խնդրում եմ հարգել կից ներկայացվող հետևյալ տեղեկատվության (փաստաթղթերի) գաղտնիությունը.

 

Հ/հ

Կից ներկայացվող տեղեկատվության (փաստաթղթերի) ցանկը

Էջերի քանակը

Ազդագրի (առևտրի ազդագրի) անվանումը և ներկայացման ամսաթիվը, որում բաց թողնված է տվյալ տեղեկատվությունը (փաստաթուղթը)

Ժամանակահատվածը, որի ընթացքում կից ներկայացվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) համարվում է գաղտնի (օր/ամիս տարի)

         
         
         

 

Մանրամասն հիմնավորում, թե ինչու և ինչ հանգամանքների առկայության պատճառով է կից ներկա-
յացվող տեղեկատվության (փաստաթղթի) հրապարակման (բացահայտման) բացառումն անհրաժեշտ

 

Անձի անունը, ազգանունը և հեռախոսի համարը, ում հետ կարելի է կապվել ներկայացվող տեղեկատվության կամ փաստաթղթի առնչությամբ

 

 

_____________________________________

(դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ ________ 20 թ.

 

 

Հավելված 17

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________

o Տեղաբաշխման ընթացքի վբերաբերյալ

o Տեղաբաշխման արդյունքների վբերաբերյալ

_____________________________________________________________

 

թողարկողի ֆիրմային անվանումը , կազմակերպական- իրավական տեսակը (անունը, ազգանունը)

___________________________________________________________________

թողարկողի գտնվելու վայրը և փոստային հասցեն, կապի միջոցները

 

Արժեթղթի դասը (տեսակը)
 

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը`

/___/___/____/

    (ամսաթիվը)

ավարտը`

/___/___/____/

        (ամսաթիվը)
     

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը`

/___/___/____/

    (ամսաթիվը)

ավարտը՝

/____/____/______/

         (ամսաթիվը)

 

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

Վճարման ձևը

Միանվագ վճարում

Տարաժամկետ վճարում

քանակը

գումարը
(նշելով արժույթը)

քանակը

փաստացի վճարված գումարը
(նշելով արժույթը)

ՀՀ արժույթով

       

արտարժույթով

       

գույքով՝

       

այդ թվում արժեթղթերով

       

 

Վաճառված արժեթղթերի ընդհանուր քանակը __________________________

 

Հրապարակային տեղաբաշխման գինը՝ նշելով արժույթը _________________________

 

Վաճառված արժեթղթի միջին գինը՝ նշելով արժույթը ____________________________

 

Պատասխանատու անձ՝  

_____________________
(անուն, ազգանուն)

  _______________ 
(պաշտոն)

___________
(ստորագրություն)

 

 

_____ ____________ 200 թ.

 

|Կ.Տ.|

.

Եթե արժեթղթերի դիմաց վճարումները կատարվել են մեկից ավելի արժույթով, ապա վաճառված արժեթղթերի միջին գինը և հրապարակային տեղաբաշխման գինը անհրաժեշտ է նշել ըստ յուրաքանչյուր արժույթի:

 

 

 

Հավելված 18

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 ------- -------------------- 20  թ._____

 

...................................................................

(թողարկողի անվանումը)

 

.............................................................

(արժեթղթի տեսակը)

 

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է ------- -------------------- 20  թ.__), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները: Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները գտնվում են ………………………. հասցեում:

 

Ընդհանուր տեղեկություններ

(Այն տեղեկությունները, որոնք կիրառելի չեն, նշվում է «ոչ կիրառելի»: Եթե միևնույն սերիայի ներքո տարբեր հիմնական պայմաններով (թողարկման արժույթ, առաջարկի գին, անվանական արժեք և այլն) արժեթղթեր են թողարկվում, ապա յուրաքանչյուր պայմանին բավարարող արժեթղթերի խմբի համար տարբերվող պայմանները ներկայացվում են տարանջատված:)

1.

Թողարկողը (թողարկողի անվանումը)

2.

Երաշխավորողը

3.

Սերիան (տվյալ ծրագրային ազդագրի հիման վրա իրականացվող հերթական թողարկման համարը և տարեթիվը, օրինակ, 2016 թ-ի 1-ին թողարկման համար՝ 2016-1)

4.

Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը

5.

Արժեթղթերի դասակարգման մասին տեղեկատվություն` թողարկողի պարտավորությունների մարման հերթականության տեսանկյունից (ստորադասությունը), ներառյալ՝ տվյալ սերիայի ներքո յուրաքանչյուր թողարկման ծավալը՝ ըստ ստորադասության

6.

Թողարկման արժույթը

7.

Առաջարկի գինը

8.

Անվանական արժեքը

9.

Քանակը

10.

Առաջարկի իրականացման սկիզբը (ներառյալ՝ ժամկետի ցանկացած հնարավոր փոփոխությունները)

11.

Առաջարկի իրականացման ավարտը (ներառյալ՝ ժամկետի ցանկացած հնարավոր փոփոխությունները)

12.

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիր

13.

Թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինը և որոշման ամսաթիվը (լրացվում է այն դեպքում, եթե տվյալ հրապարակային առաջարկի համար առանձին որոշում է ընդունվել, հակառակ դեպքում նշվում է «ոչ կիրառելի»)

Արժեկտրոնի վերաբերյալ տեղեկություններ

14.

Արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը

15.

Արժեկտրոնի տոկոսադրույքը և վճարման պարբերականությունը, եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացնել տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի/դրա փոփոխության մասին տեղեկատվություն

16.

Արժեկտրոնի վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի)

17.

Արժեկտրոնի օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Act/Act, Act/360 և այլն)

18.

Լողացող արժեկտրոնի հաշվարկն իրականացնողը

19.

Արժեկտրոնի հաշվարկման այլ էական պայմաններ

20.

Զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) արժեթղթերի վերաբերյալ դրույթ (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

Մայր գումարի մարման վերաբերյալ տեղեկություններ

21.

Մարման (մասնակի մարումների) ժամկետը

22.

Մարման (մասնակի մարումների) արժեքը, եթե հնարավոր չէ, ապա նշվում է հաշվարկման մեթոդաբանությունը

23.

Մարման արժեքի փոփոխությունը (լրացվում է այն բոլոր պայմանները, որոնց դեպքում հնարավոր է մարման արժեքի փոփոխություն)

24.

Վաղաժամկետ մարման հնարավորություն թողարկողի նախաձեռնությամբ/քոլ օպցիոն (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

 

1) Ժամկետ(ներ)ը

 

2) Օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում),

 

3) Մասնակի մարման հնարավորության դեպքում՝ նվազագույն և առավելագույն մարման արժեքը

 

4) Այլ տեղեկություններ

25.

Վաղաժամկետ մարման հնարավորություն ներդրողի նախաձեռնությամբ/փութ օպցիոն (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

 

1) Ժամկետ(ներ)ը

 

2) Օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում),

 

3) Այլ տեղեկություններ (տեղեկացման ժամանակաշրջանը)

Տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ

26.

Տեղաբաշխողի անվանումը, գտնվելու վայրը

27.

Տեղաբաշխման այլ պայմաններ (որոնք ներառված չեն ազդագրում)

Այլ տեղեկություններ

28.

Տվյալ դասի արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության առկայություն (նշվում է համապատասխան կարգավորվող շուկաների անվանումները, թույլտվության ամսաթիվը)

29.

Եթե առաջարկվող արժեթղթերի մասով հետագայում հայցվելու է կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն, ապա նշվում է տեղեկություններ այդ մասին (շուկայի անվանումը, նաև դրույթ, որ առևտրին թույլտվության հայցը կարող է չբավարարվել, առևտրին թույլտվության սպասվող ամսաթիվը (հնարավորության դեպքում))

30.

Արժեթղթի վարկանիշը

31.

Արժեթղթերի դիմաց վճարներ կատարելու մեթոդները (պարբերականությունը, բանկային հաշիվները և այլն) և ժամկետները, ինչպես նաև արժեթղթերը ստանալու մեթոդները և ժամկետները, արժեթղթերի սեփականության վերաբերյալ քաղվածք ստանալու ձևը

 

Թողարկողը (երաշխավորողը) պատասխանատու է սույն «Թողարկման վերջնական պայմաններում» ներառված տեղեկությունների համար: Թողարկողը (երաշխավորողը) հավաստիացնում է, որ սույն փաստաթղթում ներառված տեղեկությունները համապատասխանում են այն տեղեկություններին (ներկայացված ընդհանուր մեթոդաբանությանը), որոնք ներառված են ծրագրային ազդագրում, դրա լրացումներում, ինչպես նաև ճշգրիտ են (այնքանով, որքանով հայտնի են), և որևէ փաստ բաց չի թողնվել կամ խեղաթյուրվել:

 

_______________________________________________________________________

(Պատասխանատու անձանց ստորագրություն)

 

(հավելվածը լրաց. 04.03.16 թիվ 38-Ն)

(հավելվածը խմբ. 30.12.08 թիվ 373-Ն, լրաց., փոփ. 19.01.10 թիվ 3-Ն, խմբ., լրաց., փոփ. 06.07.10 թիվ 158-Ն, լրաց., փոփ. 10.12.13 թիվ 283-Ն, խմբ. 24.02.15 թիվ 45-Ն, լրաց., խմբ. 04.03.16 թիվ 38-Ն)