Գլխավոր տեղեկություն
Номер
N 610-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.2021
Дата вступления в силу
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ

 

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 22-ի N 610-Լ որոշման

 

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միացյալ ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ԿՓՇԿ) 1993 թ. մայիսին։ 2002 թ. դեկտեմբերին Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017 թ. փետրվարին՝ վավերացրել է Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2019 թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ ստանձնելով փուլային եղանակով հիդրոֆտորածխածիններից (ՀՖԱ) հրաժարման ուղղությամբ հանձնառություն1: Հայաստանը հավատարիմ է մնում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բազմակողմ գործընթացին։

2. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել է իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ, INDC) 2015 թ. սեպտեմբերին։ ԱՍՆԳ-ի նախապատրաստական փուլը տևել է 2015-2019 թթ., որին հետևեց 2020 թ. հաջորդ փուլը՝ մինչև 2050 թ. ընկած ժամանակահատվածի համար։

3. 2017 թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) 2015-2050 թթ. ժամանակահատվածի համար։

4. Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է և, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող երկիր, ընդգրկված չէ Կոնվենցիայի I-ին Հավելվածում: Փարիզյան համաձայնագրի Հոդված 4-ի կետ 4-ով նախատեսվում է, որ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն առաջնորդող դեր ունենալ՝ ստանձնելով տնտեսության բոլոր ուղղություններով արտանետումների բացարձակ կրճատման թիրախներ, և որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված իրենց գործողությունները, ինչպես նաև խրախուսվում են ժամանակի ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման կամ նվազեցման թիրախների իրագործման ուղղությամբ ջանքերը՝ հաշվի առնելով ազգային պայմանները։

5. 2015 թ. իր ԱՍՆԳ-ով Հայաստանը պարտավորություն է ստանձնել հետամուտ լինելու տնտեսության բոլոր ոլորտներում մեղմման միջոցառումների ձեռնարկմանը՝ ձգտելով 2050 թ. հասնել մեկ շնչի հաշվով զուտ արտանետումների 2.07 տ CO2 համ. ցուցանիշի՝ ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված միջազգային բավականաչափ աջակցության առկայության դեպքում։

6. Մինչև 2030 թվականը Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինն էներգիայի արտադրության մեջ ընթացիկ դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելու իր ճանապարհին:

7. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, խոցելի լեռնային էկոհամակարգերով երկիր է, որն արդեն իսկ ենթարկվում է կլիմայի փոփոխության և ջրի սակավության բացասական ազդեցությանը: Հետևաբար, հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար:

8. Սույն փաստաթղթով վերանայվել է 2015 թ. ներկայացված ԱՍՆԳ-ն՝ համաձայն Կոնվենցիայի թիվ 4/CMA.1, թիվ 9/CMA.1 և թիվ 18/CMA.1 որոշումներով սահմանված ցուցումների: Այն պարունակում է մինչև 2030 թ. արտանետումների նպատակադրված սահմանափակման և ԱՍԳ շրջանակներում ձեռնարկվելիք հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև «գործողություններ և աջակցություն» մասով նախնական տեղեկատվություն։

9. ԱՍԳ-ն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:

10. Վերանայված ԱՍԳ-ով Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է ԱՍԳ իրականացման տասնամյա ժամանակահատված (2021-2030 թթ.)՝ ի տարբերություն իր ԱՍՆԳ-ի, որով առաջարկվում էր 2015-2050 թթ. ժամանակահատվածը։ Հայաստանը պահպանում է մինչև 2050 թ. մեղմման իր նպատակը՝ ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները նվազեցնել առավելագույնը 2.07 տ CO2 համ. մեկ շնչի հաշվով, որը կարտահայտվի իր երկարաժամկետ, ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունում (ԵԺՌ-ՑԱԶՌ)։ Մինչև 2030 թ. իրագործման ենթակա մեղմման նոր նպատակը համարժեք է 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցման:

 

ՔԱՆԱԿԱՊԵՍ ՈՐՈՇԵԼԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՂՈՒՄԱՅԻՆ ԵԼԱԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Հղումային տարի

1990թ.

2.

Հղումային ցուցանիշների վերաբերյալ քանակական

տեղեկություններ

 Մինչև 2030թ. 40 տոկոսային նվազեցում` 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ

 Ընդամենը ՋԳ արտանետումները 1990թ.՝ 25,855 Գգ CO2 համ.

 Զուտ ՋԳ արտանետումներ 1990թ.՝ 25,118 Գգ CO2 համ.

(ԱԿՀ 1990–2017թթ.)

3.

Հղումային ելակետերը չափելու համար օգտագործված տվյալների աղբյուրները

 Պատմական տվյալները մեջբերված են Հայաստանի Հանրապետության 1990-2017թթ. «Ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունից», Երևան, 2020թ., Ազգային կադաստրի հաշվետվություն (ԱԿՀ) 2017թ.

 2030թ. արտանետումների թիրախի հաշվարկների հիմքում ընկած են՝

- 1990-2017թթ. ՋԳ գույքագրման տվյալները,

- ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ

որոշում2, որը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի

ավելի հավակնոտ զարգացում և Հայկական ատոմային

էլեկտրակայանի շահագործման ժամկետի հետագա

երկարաձգում։ Նոր ռազմավարությամբ սահմանված

միջոցառումներն առաջնահերթ են համարվել 2019 թ.

ընդունված ՀՀ կառավարության ծրագրում՝ հիմնավորելով

էներգետիկայի ոլորտում ՋԳ արտանետումների

կանխատեսումները։

- «Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի

օգտագործում», «Գյուղատնտեսություն» և «Թափոններ»

սեկտորների համար սահմանված արտանետումների

թիրախները հիմնված են 4-րդ ազգային հաղորդագրության մեջ

ներկայացված կանխատեսումների և ենթադրությունների վրա:

4.

Հանգամանքները, որոնց ներքո Հայաստանի Հանրապետությունը կարող է թարմացնել հղումային ցուցանիշների մեծությունները

Օգտագործված ցուցանիշների մեծությունները կարող են թարմացվել ՋԳ գույքագրման ազգային կադաստրի հետագա բարելավման արդյունքում, մասնավորապես, տարբեր ենթակատեգորիաների համար ավելի բարձր կարգի գնահատման մոտեցումների կիրառման, նոր ենթակատեգորիաների դիտարկման, տվյալների ճշգրտության բարելավման, երկրին բնորոշ արտանետումների գործակիցների վերանայման և ինչպես նաև բարելավումներ բխող ՋԳ ազգային կադաստրի հաշվետվությունների տեխնիկական վերլուծության շրջանակներում բացահայտված կարիքների:

ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

5.

Ժամկետը

2021 թ. հունվարի 1 – 2030 թ. դեկտեմբերի 31

6.

Թիրախների քանակը

Մեկ թիրախ` 2030 թ. համար

ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

7.

Թիրախի ընդհանուր

նկարագրությունը

Տնտեսության բոլոր ոլորտներ

8.

ՋԳ ընդգրկումը

1. Ածխածնի երկօքսիդ (CO2)

2. Մեթան (CH4)

3. Ազոտի ենթօքսիդ (N2O)

4. F-գազեր (HFCs, SF6)

Այս գազերը ներառված են Ջերմոցային գազերի ազգային կադաստրում։

9.

Ոլորտների ընդգրկումը

Մեղմման գործողություններում ընդգրկված ոլորտները.

ա. Էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն և

սպառում)

բ. Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի

օգտագործում (հանքային արդյունաբերություն և F-գազեր)

գ. Գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և

անուղղակի N2O արտանետումներ կառավարվող հողերից)

դ. Թափոններ (կոշտ թափոնների կառավարում, կեղտաջրեր)

ե. Անտառային տնտեսություն (անտառապատում,

անտառների պահպանություն) և այլ հողօգտագործում:

ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

10.

Պլանավորման գործընթացները և իրականացման պլանները

Պլանավորման գործընթացները.

 ԱՍԳ-ի մշակման և դրա մշտադիտարկման համակարգման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ: Խորհուրդը

բաղկացած է 10 նախարարությունների, կառավարությանը կից երեք պետական գործակալությունների և երկու անկախ մարմինների, այն է` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներից:

 ԱՍԳ-ի վերանայման ուղղությամբ հանրային խորհրդակցությունների գործընթացն իրականացվել է կառավարության ընթացակարգերին համապատասխան՝ ներառյալ գենդեր-պատասխանատու մոտեցմամբ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, որին հաջորդել են խորհրդարանական քննարկումները:

 ԱՍԳ-ի իրագործմանն աջակցություն կցուցաբերվի ենթազգային մակարդակով` ներգրավելով տեղական համայնքները և խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ ՀԿ-ները, քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով երիտասարդության և խոցելի խմբերի կարիքները՝ գենդեր-պատասխանատու մոտեցմամբ:

Պլանավորման գործընթացներում հաշվի են առնվել հետևյալ ազգային պայմանները.

 Հայաստանում ՋԳ արտանետումների հիմնական աղբյուրն էներգետիկայի սեկտորն է (էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն, այլ ստացիոնար և շարժական այրման աղբյուրներ՝ ներառյալ տրանսպորտը և բնակելի սեկտորը, ինչպես նաև բնական գազի փախուստային արտանետումները): 2018 թ. ՀՀ-ում առաջնային էներգիայի ընդհանուր մատակարարումը կազմել է 3.15 միլիոն տ ն.հ. կամ 1.1 տ ն. հ. / մեկ շնչի հաշվով:

 Հայաստանը գործնականում չունի հանածո վառելիքի ներքին ռեսուրսներ և մեծապես կախված է հանածո վառելիքի ներմուծումից: 2018 թ. առաջնային էներգիայի ընդհանուր մատակարարման 28.4% ապահովվել է ներքին ռեսուրսներով՝ միջուկային էներգիա, հիդրոէներգիա, բիովառելիք և փոքր մասնաբաժնով՝ արևի և քամու էներգիա:

 Հայաստանի առաջնային էներգիայի ընդհանուր մատակարարման 64.9%-ը (2.04 մլն տ ն.հ.) բաժին է ընկնում բնական գազին, որին հաջորդում է նավթամթերքները՝ 10.2% (0.3 միլիոն տ ն. հ.): Էներգաարդյունավետությունը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգիայի զարգացումն առաջնահերթ են երկրի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, և ցածր ածխածնային զարգացման հիմնական շարժիչներն են։

 2018 թ. Հայաստանն արտադրել է 0.67 մլն տ ն. հ. էլեկտրաէներգիա, որից 43.3%-ը` բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններից, 29.8%-ը` հիդրոէլեկտրակայաններից, 26.6%-ը` ատոմակայանից, իսկ 0.3%-ը` քամու և արևի կայաններից: Հայաստանը 1990 թ. ի վեր, փուլային կարգով՝ աստիճանաբար և ամբողջովին, հրաժարվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում մազութի գործածությունից։ Հայաստանի կառավարությունը չի սուբսիդավորում հանածո վառելիքի օգտագործումը:

 2018 թ. էներգիայի ընդհանուր վերջնական սպառումը կազմել է 2.15 մլն տ ն.հ.: Վերջնական էներգիայի ամենամեծ սպառումը բաժին է ընկնում տնային տնտեսություններին՝ 33.1%, էներգիայի սպառման երկրորդ խոշորագույն ոլորտը տրանսպորտն է՝ 33.0%:

 

 Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որին բաժին է ընկնում ՋԳ գլոբալ արտանետումների 0.02%-ը: 2017 թ. ընդհանուր ՋԳ արտանետումները կազմել են 10,624 Գգ CO2 համ., իսկ ՋԳ զուտ արտանետումները կազմել են 10,180 Գգ CO2 համ.(ԱԿՀ 2017 թ.)։

 Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է, փոքրաթիվ ազգաբնակչությամբ. այնուամենայնիվ Հայաստանը հանձն է առնում իր պատասխանատվությունը և պատրաստակամ է ներդնել գործողությունների իր արդարացի մասնաբաժինն արտանետումների կրճատման ուղղությամբ: Համաձայն 2017-2018 թթ. «Talanoa» երկխոսության արդյունքների` Հայաստանը պատրաստ է բարձրացնել իր հավակնությունները, և ժամանակի ընթացքում հասնել կլիմայական չեզոք ռեժիմի՝ միջազգային դոնորների աջակցությամբ։

 Երկարաժամկետ մինչև 2050 թ. պլանավորումն իրագործվելու է որպես Հայաստանի երկարաժամկետ՝ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության պատրաստման մի մաս, 2021 թ. Կառավարության կողմից փաստաթուղթն ընդունելու

հեռանկարով: Հայաստանն ակնկալում է բավարար

ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացման աջակցություն` կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության ապահովման ուղղությամբ։

 Կառավարության կողմից ԱՍԳ-ի վերանայման ժամանակ հաշվի առնված առանցքային նկատառումներն են. ազգային տնտեսության աճի պահպանումը, աղքատության կրճատումը, շրջակա միջավայրի պահպանությունը, կայուն զարգացման նպատակների իրագործումը, միևնույն ժամանակ՝ ազգային էներգետիկ անվտանգության մեծացումը, ինչպես նաև՝ մատչելի և մաքուր էներգիայի մատակարարման ապահովումը:

 

Իրականացման ծրագրերը.

2021-2030 թթ. ԱՍԳ-ի իրականացումն ապահովում են ազգային և ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացման ծրագրերը, մասնավորապես.

 

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշումը3 նախանշում է առավելապես տեղական էներգետիկ ռեսուրսների շահագործմանն ուղղված ծրագրերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգիայի օգտագործմանը և էներգախնայողության խթանմանը։

 ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշումը4 առանձնահատուկ շեշտադրված են միջուկային էներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, էներգաարդյունավետ և նոր տեխնոլոգիաների ներդրման հիմնահարցերը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը և մատչելի և հուսալի էներգիայի մատակարարումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության արդյունքում ի հայտ եկող խնդիրների մեղմումը և կանխարգելումը՝ կատարելով միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, կայուն քաղաքականության մշակումը և իրականացումն ուղղված կանաչ տնտեսության խթանման և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակների իրագործմանը։

 ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման5 դրույթները` կլիմայի փոփոխությանն առնչվող՝ 12 և էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և էներգետիկ անվտանգությանն առնչվող 34 գործողություններով:

 

 ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշումը6 երաշխավորում է էներգետիկ անվտանգության ազգային գերակայությունը՝ միջուկային էներգիայի, գազատուրբինային ժամանակակից կայանների, ինչպես նաև տնտեսապես կենսունակ և տեխնիկապես հասանելի վերականգնվող էներգիայի աղբյուրների, հիմնականում՝ արևային էներգիայի գործածության զարգացման և ընդլայնման հիման վրա: Մասնավորապես նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի հիմնական ներուժի գործադրումից հետո, ուշադրությունը սևեռել արևային և քամու էներգիայի աղբյուրներին՝ հզորացնելով արևային էներգիայի արտադրության իր կարողությունը ներկայիս 59.5 ՄՎտ-ից7 մինչև 1000 ՄՎտ 2030 թ., ընդլայնելով ինչպես կանաչ էներգիայի տեսակարար կշիռը, այնպես էլ էներգետիկ անվտանգությունը (առնվազն 15% 2030 թ. էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում)։

 

 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ8 նախատեսված է ընդունել «Հայաստանի Հանրապետության Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030 թվականների ազգային ծրագիր», որով կսահմանվեն ոլորտային նոր թիրախներ:

 

 ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 552-Ա որոշմամբ նախատեսված տրանսպորտային ոլորտի ռազմավարություն. հասարակական տրանսպորտի արդյունավետության բարձրացում, վերականգնվող էներգիայի օգտագործում, էլեկտրական փոխադրամիջոցների գործածության ընդլայնման խթանում և աջակցություն։

 ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշում9։ Ազոտային պարարտանյութերի կառավարման բարելավում և օրգանական գյուղատնտեսության զարգացում, անասնաբուծության կայուն ինտենսիվացում ցեղատեսակների բարելավման միջոցով, ոռոգման համակարգերի բարելավում, թվային գյուղատնտեսության խթանում և տեխնոլոգիական նորարարությունների ներդնում:

 ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշում10:

 Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ.: Անտառային տնտեսության և գյուղատնտեսության ոլորտային քաղաքականությունները համապարփակ միջոցառումների միջոցով նպատակ ունեն ապահովելու հողերի բոլոր կատեգորիաներում օրգանական ածխածնի պահպանումը, կուտակումը և պահեստավորումը: Ձեռք բերված հաշվեկշիռը ներկայացվելու է ԱՍԳ-ում:

 Ֆինանսավորում. ֆինանսավորման կարիքների գնահատումը 2021-2030 թթ. ԱՍԳ իրագործման ազգային պլանի մաս է, որը մշակման ընթացքում է:

 Հայաստանը ձգտում է մշակել «պարտք կլիմայի համար» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմ, որի նպատակն է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել կլիմայի փոփոխության հակազդման համար և որն առաջարկում է նորարարության կիրառում ոչ միայն «պարտք կլիմայի համար» գործարքի տեխնիկական համատեքստում, այլ նաև երկկողմ և բազմակողմ մակարդակով երկրների կողմից ստանձնած պարտավորությունների առաջնահերթության սահմանման և արժևորման մասով:

 Նախարարությունները և պետական գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ոլորտային ռազմավարությունների իրականացման համար, հետևյալն են. ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ կադաստրի կոմիտե:

11.

Կամավոր համագործակցություն Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի ներքո

ԱՍԳ-ով ստանձնած հանձնառությունն իրագործվելու է ազգային մակարդակով իրականացվող գործողությունների միջոցով, թեև դոնորային աջակցությունն անխուսափելի անհրաժեշտություն է՝ այդ գործողությունների իրականացումն ապահովելու համար։

 

Տեղական ուժերով իրականացվող մեղմման արդյունքներին նպաստելու և ավելի խթանելու նպատակով Հայաստանը մտադիր է մասնակցել Փարիզյան համաձայնագրի հոդված 6-ով սահմանված շուկայական և ոչ շուկայական մեխանիզմներին, ըստ Համաձայնագրի Կողմերի կողմից ընդունված համապատասխան դրույթների։ Այն է՝ համագործակցային մոտեցումներում, որոնք այլ Կողմերին հնարավորություն են ընձեռում ԱՍԳ-ների համար օգտվել միջազգայնորեն փոխանցելի մեղմման արդյունքներից (ՄՓՄԱ)` համաձայն Փարիզյան համաձայնագրի 6.2 հոդվածի, նաև ծրագրային մեխանիզմներում ըստ 6.4 հոդվածի, որոնք տրամադրում են մեղմման լրացուցիչ արդյունքներ աջակցելու այլ

երկրների կողմից ԱՍԳ նպատակներին հասնելուն,

ինչպես նաև ոչ շուկայական մոտեցումներում ըստ Համաձայնագրի 6.8 հոդվածի։ Հայաստանն արդեն իսկ համագործակցում է Եվրոպական Միության և վերջինիս անդամ երկրների հետ ազգային, տարածաշրջանի և միջազգային մակարդակներում միջոցառումների խթանման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հասցեագրման շուկայական և ոչ շուկայական մեխանիզմները11:

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

12.

Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

Պլանավորման գործընթացներում հաշվի են առնվել հետևյալ ազգային պայմանները.

1. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, լեռնային երկիր է, գտնվում է 375-4090 մետր բարձրության վրա։ Երկրին բնորոշ են վեց կլիմայական գոտիներ՝ չոր մերձարևադարձային, կիսաանապատային, տափաստանային, անտառային, ալպյան և ցուրտ բարձրլեռնային։

2. Հայաստանի կլիման բավականին չոր է՝ տարեկան տեղումները կազմում են միջինում 592 մմ, որոշ շրջաններում՝ չոր, իսկ տեղումների առավելագույն մակարդակները դիտվում են լեռնային շրջաններում: 1935-2016 թթ. ընկած ժամանակահատվածում ընդհանուր տեղումների քանակը նվազել է մոտ 9%-ով (1996 թ. հետո նվազման տեմպերը շարունակ աճում են), ինչի արդյունքում առաջանում է գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության համապատասխան միջոցառումների և ջրային ռեսուրսների ավելի լավ կառավարման անհրաժեշտություն:

3. Օդի միջին ջերմաստիճանը 1961-1990 թթ. միջինի նկատմամբ զգալիորեն աճել է. 1929-2012 թթ. ընթացքում 1.03°C-ով, իսկ 1929-2016 թթ. ընթացքում այդ աճը կազմել է 1.23°C:

Հարմարվողականության հիմքերը և մոտեցումները

1. Հարմարվողականության ռազմավարությունը և ներդրումները հիմնված են ՄԱԿ ԿՓՇԿ-ի «Նպատակ» վերտառությամբ 2-րդ հոդվածի պահանջի վրա, որով նախատեսվում է սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցություններն այնպիսի ժամանակահատվածով, որը թույլ կտա ապահովել էկոհամակարգերի բնականոն հարմարեցումը կլիմայի փոփոխություններին: Այսպիսով, ԱՍԳ-ում էկոհամակարգերի բնականոն հարմարվողականության վրա հիմնված մոտեցումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի հարմարվողականության ռազմավարության և գործողությունների (ներդրումների) համատեքստում, և «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» (ՀԱԾ) ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման հիմքն է:

2. ՀԱԾ-ի գործընթացի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում կլիմայի ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը` դիմակայելով կլիմայի փոփոխության ազդեցությանը, օգտվելով ի հայտ եկող հնարավորություններից, խուսափելով կորուստներից և վնասներից ու կառուցելով այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բնական, մարդկային, արտադրական և ենթակառուցվածքային համակարգերում հարմարվողականության ապահովմանը։ Հարմարվողականության գործողությունների համար կսահմանվեն առաջնահերթություններ՝ ելնելով կլիմայի փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների խոցելիության աստիճանից.

 

- բնական էկոհամակարգեր (ջրային և ցամաքային, ներառյալ

անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և

հողածածկույթ)

- մարդու առողջություն

- ջրային ռեսուրսների կառավարում

- գյուղատնտեսություն, ներառյալ ձկնաբուծություն և

անտառային տնտեսություն

- էներգետիկա

- բնակավայրեր և ենթակառուցվածքներ

- զբոսաշրջություն:

3. Հայաստանի Հանրապետությունն ընդունում է կլիմայի փոփոխությունների հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումը: Էկոհամակարգային մոտեցումը համահունչ է երկրի բնապահպանական քաղաքականությանը, որը կապակցված է երկրի՝ մինչև 2050 թ. երկարաժամկետ ռազմավարությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին:

4. Հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումն ակնկալվում է ընդգրկել յուրաքանչյուր ոլորտի քաղաքականության կառուցվածքում, ինչպես արտացոլված է ոլորտային հարմարվողականության ծրագրերում: Սա հնարավորություն է ընձեռում ոլորտային և տեղական մակարդակում իրականացվող գործողություններում ներառել այնպիսի քաղաքականություն և մեխանիզմներ, որոնք նպաստում են կենսաբազմազանության և էկոհամակարգերի սպասարկման բարելավմանը, եկամուտների ստեղծմանը, աղքատության կրճատմանը, ենթակառուցվածքների հարմարվողական զարգացմանը կամ դիմակայունությանը և ածխածնային արտանետումների մեղմման հարակից օգուտների ստացմանը՝ կլիմայի փոփոխության հարցում երկրի ընդհանուր խոցելիության նվազեցման նպատակով:

5. ՀԱԾ-ն պարբերաբար վերանայվելու և թարմացվելու է 5-ամյա փուլերով` Ազգային հաղորդագրության վերանայումներին զուգահեռ, Կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով նախատեսված հարմարվողականության վերաբերյալ հաղորդագրությունների ներկայացման և համապատասխան չափման, հաշվետվողականության և հավաստագրման գործընթացներին զուգընթաց` ապահովելու անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքականության և միջոցառումների իրականացման և ձեռքբերումների վերաբերյալ։

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՐԴԱԾԻՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

13.

Ենթադրություններ և մեթոդաբանական մոտեցումներ, որոնք օգտագործվել են մարդածին ՋԳ արտանետումների հաշվառման և վերացման համար, համաձայն Կողմի ԱՍԳ-ի

 Արտանետումների գնահատման կիրառված մեթոդաբանությունը հիմնված է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (այսուհետ՝ ԿՓՓՄԽ) 2006 թ. ջերմոցային գազերի գույքագրման ազգային հաշվետվությունների ուղեցույցերի վրա:

 ԿՓՓՄԽ-ի 2006 թ. գույքագրման ծրագրակազմը, օգտագործվել է տվյալների մուտքագրման, արտանետումների հաշվարկման, արդյունքների վերլուծության և եզրակացությունների համար:

 Գլոբալ տաքացման ներուժը (այսուհետ՝ ԳՏՆ, GWP) օգտագործվել է 100 տարվա ժամանակային սանդղակով` համաձայն ԿՓՓՄԽ-ի գնահատման 2-րդ զեկույցի (1995 թ. ԿՓՓՄԽ ԳՏՆ արժեքներ), որի հիման վրա CH4, N2O, F-գազերի արտանետումները փոխարկվել են CO2 համ. -ի։

 ՋԳ արտանետումները և կլանումները գնահատվել են ԿՓՓՄԽ-ի 2006 թ. ուղեցույցերով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեթոդաբանությամբ: Հիմնական աղբյուրների դեպքում կիրառվել են առավելապես 2-րդ և 3-րդ կարգի մեթոդաբանությունները: 3-րդ կարգի մեթոդաբանությունն օգտագործվել է էլեկտրաէներգիայի և ցեմենտի արտադրությունից գոյացող CO2 արտանետումները գնահատելու համար: 2-րդ կարգի մեթոդաբանությունը օգտագործվել է բնական գազի ստացիոնար և շարժական այրման, բնական գազի փախուստային CH4 արտանետումների, սառեցման և օդորակման գործունեությունից ՀՖԱ-ների արտանետումների (մեթոդ 2Ա), գյուղատնտեսական կենդանիների աղիքային խմորումից, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների և ոչխարների գոմաղբի կառավարման արդյունքում գոյացող CH4 արտանետումները, և անտառային հողեր մնացած հողեր կատեգորիայից CO2-ի զուտ կլանման և կոշտ թափոնների ոչնչացումից CH4 արտանետումների գնահատման համար:

 ԱԿՀ 2017-ում ներկայացված են յուրաքանչյուր կատեգորիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ՝ ներառյալ արտանետումների մասնաբաժինները, մեթոդաբանությունը, տվյալների աղբյուրները, անորոշության գնահատումը, համասեռ ժամանակային շարքերի, որակի ստուգման/որակի ապա-

հովման գործընթացները, տվյալների աղբյուրից

կախված վերահաշվարկման առաջարկությունները և պլանավորված բարելավումները:

14.

Թափանցիկություն

Մեղմման և հարմարվողականության գործողությունների թափանցիկությունը կապահովվի հետևյալ միջոցներով.

1) Ազգային Չափման, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի ներդրում՝ Փարիզյան համաձայնագրի 13-րդ հոդվածում նշված գործողությունների և աջակցության թափանցիկության շրջանակի ապահովման եղանակների, ընթացակարգերի և ուղեցույցերի արտացոլման նպատակով (որոշում թիվ 18/CMA.1)։

2) Ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի մշակում երկամյա պարբերականությամբ։

3) Ազգային հաղորդագրությունների և երկամյա առաջընթացի զեկույցների /երկամյա թափանցիկության զեկույցների մշակում և ներկայացում ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն (2024 թ.-ից)։

4) ԱՍԳ վերանայման ընթացքում մասնակցային գործընթացի և հաջորդ ԱՍԳ-ների պատրաստման ընթացքում հանրային քննարկումների մեխանիզմի պահպանում` գենդեր-պատասխանատու մոտեցմամբ։

5) Բաց և հասանելի տեղեկատվության համակարգի

ապահովում՝ հանրային ծառայություն մատուցողների

և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության ամրապնդման միջոցով։

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է ԵՎ ՀԱՎԱԿՆՈՏ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

15.

Որքանո՞վ է Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակում սահմանված ներդրումն արդարացի և հավակնոտ` հաշվի առնելով ազգային պայմանները։

● 2020 թ. ԱՍԳ-ի թիրախը, 2015 թ. ԱՍՆԳ-ի համեմատ, համապատասխանեցվել է երկրի ՋԳ արտանետումների և կարողությունների վերաբերյալ վերջին տվյալներին՝ ելնելով 10-ամյա ժամանակահատվածի, որը ներդաշնակեցվել է Փարիզյան համաձայնագրի Կողմերի մեծ մասի սահմանած ժամանակացույցին, ինչպես նաև համահունչ է գլոբալ գույքագրման նախապատրաստական աշխատանքներին:

Ներկայումս Հայաստանի արտանետումները կազմում են գլոբալ արտանետումների ընդհանուր ծավալի 0.02%-ից ցածր մասնաբաժինը:

 1993 թ. ՀՆԱ-ն 1990 թ. համեմատ գրանցել է 53.1%-ի անկում, ինչը պայմանավորված էր Խորհրդային Միության շրջանակներում գործող տնտեսական համակարգի փլուզմամբ: 1994 թ. հետո ՀՆԱ-ի աճը վերականգնվել է: 1994-2018 թթ. ընկած ժամանակահատվածում միջին աճը կազմել է 6.2%, բացառությամբ 2009 թ., երբ ՀՆԱ-ն նվազեց 14.1% -ով:

 Տնտեսության վերականգնումը Հայաստանում

ուղեկցվել է ցածր ածխածնային զարգացման

ուղղությամբ զգալի առաջընթացով: 2017 թվականին 1990 թվականի համեմատ ՋԳ արտանետումները միավոր ՀՆԱ-ի հաշվով (2010 թ. կայուն գներով) նվազել են 4.7 անգամ` կազմելով 0.86 Գգ CO2համ./մլն ԱՄՆ-ի դոլար: ՀՆԱ էներգատարությունը 2017 թվականին 1990 թվականի համեմատ նույնպես նվազել է 4.7 անգամ` կազմելով 0.27 տ ն.հ./1000 դոլար: Սա արդյունք է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, վերականգնվող էներգիայի աղբյուրների լայն օգտագործման, ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառման Էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման, որոնք Հայաստանի ցածր արտանետումներով զարգացման միտումների վկայություններ են12:

 Հայաստանը պլանավորում է շարունակել զարգանալ որպես ցածր ածխածնային, ժամանակակից տնտեսություն և նպաստել Կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի երկարաժամկետ գլոբալ նպատակի իրագործմանը՝ իր հնարավորությունների և համապատասխան կարողությունների չափով:

16.

Ինչպե՞ս է Ազգային

մակարդակով սահմանված

գործողությունը/ ներդրումը նպաստում Կոնվենցիայի նպատակի իրագործմանը, որը սահմանված է Հոդված 2-ում:

Հայաստանի Հանրապետության ԱՍԳ ձևակերպվել է այն ենթադրությամբ, որ այն հնարավորություն կտա՝

1) պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը մինչարդյունաբերական մակարդակից բարձր 2°C-ից զգալիորեն ցածր մակարդակում, և ջանքեր գործադրել ջերմաստիճանի աճը մինչարդյունաբերական մակարդակից բարձր 1.5°C-ից չգերազանցելու ուղղությամբ, գիտակցելով, որ այդպիսով հնարավոր է զգալիորեն նվազեցնել կլիմայի փոփոխության ռիսկերը և ազդեցությունները.

2) հետամուտ լինել Կոնվենցիայի նպատակի իրագործմանը՝ միաժամանակ առաջնորդվելով նրա սկզբունքներով, ներառյալ արդարության և ընդհանուր, բայց տարբերակված պարտականությունների և համապատասխան հնարավորությունների սկզբունքով` հաշվի առնելով ազգային առանձնահատուկ պայմանները.

3) մեղմման և հարմարվողականության գործողություններում կիրառել էկոհամակարգային մոտեցում, նախապատվությունը տալով հավասարակշռված և համակցված գործողություններին:

______________________

1 Կիգալիի փոփոխության կողմ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ՀՖԱ-ների ներմուծման, այդ երկրներ արտահանման, ինչպես նաև այդ երկրներ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ փոխանցման արգելքը կգործի 2033 թվականից:

2 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

3 Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

4 Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին

5 Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին

6 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

7 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ

8 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

9 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին

10 Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին

11 Սույն երկկողմ համագործակցության շրջանակն ուրվագծած է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, CEPA) գլուխ IV-ում և Հավելված IV-ում

12 Տե՛ս ՀՀ 4-րդ Ազգային հաղորդագրությունը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան