Գլխավոր տեղեկություն
Номер
N 665-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2019
Дата вступления в силу
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 665-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 22.04.21 N 606-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 30-ի N 665-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

    

«ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

        

NN

ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկա-
գիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

1.

3917330009

Պլ խողովակ (գոֆրե)` կցամասերով, լվացարանների համար

կգ

12 920

946 332 000

2.

7324100009

Ներառյալ իր դետալները` լվացարաններ՝ չժանգոտվող պողպատից

կգ

64 580

762 420 000

3.

7324900009

Ներառյալ իր դետալները՝ միզարան (պիսուար)՝ չժանգոտվող պողպատից

կգ

30 000

990 564 000

4.

7324900009

Կիսաֆաբրիկատներ՝ չժանգոտվող պողպատից՝ նախատեսված սանհանգույցի պարագաների համար (նստակոնք, միզաման, լվացարան)

կգ

258 000

2 863 440 000

5.

7324900009

Ներառյալ իր դետալները` նստակոնք՝ չժանգոտվող պողպատից՝ ջրամանով

կգ

103 000

818 874 000

6.

7324900009

Ներառյալ իր դետալները` լոգախցիկի տակդիրներ՝ չժանգոտվող պողպատից

կգ

352 000

15 259 200

7.

7304499309

Կիսաֆաբրիկատ խողովակներ՝ չժանգոտվող պողպատից, մինչև 168.3 մմ տրամագծով

կգ

3 875 000

4 334 042 158

8.

7307998009

Կցամաս անցումային դետալներ՝ չժանգոտվող պողպատից

կգ

130 000

148 060 800

9.

7219331009

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, առանց հետագա մշակման, սառը գլոցումից բացի (շրջասեղմում՝ սառը վիճակում), 3 մմ կամ ավելի, բայց 4,75 մմ-ից պակաս հաստությամբ, 2,5% զանգվածային բաժին կամ ավելի նիկել պարունակող, այլ

կգ

392 000

3 369 780 000

10.

6804

Ջրաղացաքարեր, սրաքարեր, հղկելու շրջաններ և նույնանման արտադրատեսակներ՝ առանց հենարանային կառուցվածքների՝ նախատեսված հղկելու, սրելու, ողորկելու, հարմարեցնելու կամ կտրելու համար, քարեր՝ ձեռքով սրելու կամ ողորկելու համար և դրանց մասերը՝ բնական քարից

կգ

2 183

121 250 000

11.

6805

Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, չմշակած, միայն թղթի կամ ստվարաթղթի հիմքով

կգ

2 183

121 250 000

 Ընդամենը

14 491 272 158

   (հավելվածը փոփ. 11.07.19 N 883-Ա)   

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2021, N 606-Ա 23.04.2021, N 665-Ա
11.07.2019, N 883-Ա 17.07.2019, N 665-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան